Օրվա լրահոսը
ԳԱՂՏՆԻ ՓԱԿԱՆՈՎ ԴԱՆԱԿՈՎ
Մարտի 31-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սուր-կտրող-ծակող գործիքից ստացած «որովայնի շրջանի թափանցող վերք» ախտորոշմամբ՝ անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված Հունան Ա.-ն։ Ապրիլի 1-ին, ժամը 02.15-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանյան փողոցում վիճաբանության ժամանակ Հունան Ա.-ին դանակահարել է 1993թ. ծնված
ՔԱՂԱՔԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ
Մարտի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց եւ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Դատարանը պատգամավորի բողոքը մերժեց եւ, ըստ էության, պաշտպանեց ոստիկանապետի անգործությունը: Պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ասաց, որ ոստիկանապետը 4
«Երազում են արհկոմին անդամակցել»
Ասում է «Դատական ծառայողների միություն» արհեստակցական միության նախագահ, ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կազմավորման ավագ մասնագետ Արթուր Աղամալյանը: – Երբվանի՞ց եք գործում: – Անցյալ տարվա հունիսի 26-ին տեղի ունեցավ Դատական ծառայողների միության հիմնադիր ժողովը: 25 արհկոմի անդամներն ինձ ընտրեցին նախագահ: – Որքա՞ն անդամ ունեք: – 650 անդամ՝ 20 դատարաններից: – Ինչո՞վ է զբաղվում դատական ծառայողների արհմիությունը:
ԺՊՏԱԼՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՑԻՆ
Մեկ տարվա համար՝ 0,23% ՀՀ կառավարության 1995թ. նոյեմբերի 24-ի թիվ 83 որոշման հիման վրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» վարձակալական ձեռնարկության արտադրական կոոպերատիվը սեփականաշնորհվեց կոլեկտիվի կողմից եւ գրանցվեց իբրեւ արտադրական կոոպերատիվ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը 1995թ. դեկտեմբերի 28-ին թիվ 2220 գրությամբ «Ժպիտ» պոլիկլինիկայի կոլեկտիվին արեց առաջարկություն՝ 23 մլն 922 հազար 381 դրամով
ՉԵՆ ՍՏՈՒԳԵԼ, ՎԵՐԱՀՍԿԵԼ ԵՆ
Օրերս Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակիցները այդ համայնքի խանութներում «ռեյդ» են կազմակերպել: Ստուգել են վաճառողների հագուստից սկսած՝ մինչեւ ապրանքների ժամկետների մակնշումները: Այդ առիթով «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Նոր Նորքում գործունեություն ծավալող որոշ տնտեսվարողներ, որոնք հասկանալի պատճառներով չէին ցանկանում, որպեսզի իրենց անունները հրապարակվի, նրանք դժգոհեցին, որ ստուգում իրականացնող աշխատակիցները օբյեկտի տերերին ստուգման թույլտվության վերաբերյալ ոչ մի
ԴԱՆԴԱՂ ՄԱՀ՝ ԾԱՌԵՐԻՆ
Այս վիրավոր ծառերը գտնվում են Աջափնյակ համայնքի Լենինգրադյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում: Թե ինչ նպատակով են առողջ ծառերը կեղեւազրկել, դժվար է ասել: Բայց մի բան պարզ է. ծառերի տարածքը հարմար է առեւտրի տաղավար տեղադրելու համար, հատկապես որ՝ հարեւանությամբ գործում են նման տաղավարներ: Եվ չի բացառվում, որ այդ տարածքի վրա աչք դրած մեկը ծառերն այդ օրը
Պահպանվում են՝ թղթի վրա
Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այդ տարածքների վերանայման եւ քարտեզագրման աշխատանքներ են ընթանում: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը: Նա չբացառեց, որ կան արգելավայրեր, որոնց պահպանությունը միայն «թղթի վրա է», ապա խորհուրդ տվեց չմոռանալ, որ ապրում ենք սահմանափակ տարածքում. «Որտեղ, ի դեպ,
«ՄԻՐԳ ԿԱՌՆԵՄ՝ ՎԱՂՈՒՑ ՉԵՄ ԿԵՐԵԼ»
Հաշմանդամները չգիտեին՝ բարեգործների նվիրած 21 700 դրամով իրենց անհրաժեշտ սնո՞ւնդ, դե՞ղ, թե՞ հագուստ գնեն: Խցանման մի մութ սենյակում բնակվող միայնակ հաշմանդամ Արտաշես Յավրումյանը փողոցներից թուղթ, ծառի ճյուղ ու կոշիկ է փնտրում, որ վառի ու տաքանա: Ներքին գործերի նախկին աշխատակից Ալբերտ Մանուկյանը հաշմանդամ է դարձել աշխատանքի ժամանակ: Նա անկողնային հիվանդ է, չի տեսնում, լավ չի լսում
ԲԵՌԸ ԾԱՆՐԱՑԱՎ
Երեկվանից ՀՀ բնակիչները գրեթե 40%-ով ավելի են վճարելու իրենց ծախսած յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից, ռուսական «Գազպրոմի» եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրերի արդյունքում, մեր երկիր մտնող ռուսական բնական գազի մատակարարման գինը բարձրացել է 16,8%-ով՝ մինչեւ 1000 խմ-ի պարագայում դառնալով $180՝ նախկին $154-ի փոխարեն: Արդյունքում՝ «ՀայՌուսգազարդը» դիմեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող
ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
2010թ. առաջին եռամսյակի տվյալները համադրելով, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մի ինքնագոհ հաղորդագրություն էր ուղարկել լրատվամիջոցներին, որում, մասնավորապես, ասված էր. «ՊԵԿ-ի կողմից իրականացված հետեւողական եւ նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել եւ շարունակում է ընթանալ գերակատարումներով: Հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ
ՄԻ ՍԵՎ ԲԻԾ
Չնայած մեր տնտեսության վիճակը, ըստ վարչապետի երեկվա տվյալների՝ համարյա «հետճգնաժամային» է եղել, բայց, այդուհանդերձ, այս «մեղրի տակառում» մի գդալ «ձյութ» եղել է: Բայց ի՜նչ գդալ… «Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականությամբ՝ ընդլայնողական քաղաքականությունը մի կողմից խթանում է տնտեսական աճը, մյուս կողմից բերում է գնաճային ճնշումներ:
Գերազանց եւ գերգերազանց
Կառավարության նիստում երեկ վարչապետը ավետիս է տվել. «2009թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա: Առաջին երկու ամիսների համախառն ներքին արդյունքի պաշտոնական ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է ծրագրայինը: Դա տեղի է ունեցել հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, պետական բյուջեի հարկային կատարողականը վկայում է, որ եռամսյակում
ՈՐԱԿԸ ԼԱՎԱՑԵ՞Լ Է
Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 1,2 մլն է Մարտի 29-ից Ծաղկաձորում ԱՊՀ անդամ պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) շրջանակում անցկացվեց 2012 թվականին Ռադիոկապի համաշխարհային համաժողովի եւ Ռադիոկապի ասամբլեայի նախապատրաստական աշխատանքների հարցերով աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը: Համաշխարհային այս համաժողովը կանցկացվի Ժնեւում՝ 2012-ի հունվար-փետրվար ամիսներին: Ծաղկաձորյան հանդիպման կազմակերպիչը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Համաշխարհային համաժողովին եւ Ռադիոկապի
ՆԱՄԱԿ FIDH-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Երեւանում անցկացվելիք 37-րդ համաժողովի նախօրեին կազմակերպության նախագահ Սուեր Բելհասենին նամակով դիմել են «Հայաստանի քաղբանտարկյալների կանայք-Շահխաթուն» կազմակերպության, Հելսինկյան ասոցիացիայի, Իրավաբաններն ընդդեմ խոշտանգումների, «Սոցիոսկոպ» հ/կ-ի ղեկավարները, նաեւ Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, իրավաբան Արայիկ Ղազարյանն ու գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Վերջիններս տարակուսանք են հայտնել FIDH-ի երեւանյան համաժողովի բացման պատիվը «կասկածելի լեգիտիմությամբ» ՀՀ-ն
Ալվարդ Պետրոսյանը պատժված է մինչեւ մայիս
ՀՅԴ-ն նրան կուսակցական 6 ամսվա պատժի է արժանացրել քննադատական տեսակետի համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ իր անձնական կարծիքն արտահայտելու համար կուսակցությունն իրեն նկատողություն է տվել. «Հրապարակում նստած՝ իմ կուսակցությունը ստորագրահավաք էր անում, որ ո՛չ ենք ասում հայ-թուրքական արձանագրություններին, իսկ ես ասացի՝
ԳՅՈՒՄՐՈՒ ԵԿՄ-ՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ ՉԿԱ՞Ն
Կոնգրեսականները հեռանում են, դաշնակցականները՝ զանգվածաբար անդամագրվում Վերջերս Գյումրիում խոսակցություններ են պտտվում, թե ԵԿՄ Շիրակի տարածքային վարչությունում տեղի ունեցած «իշխանափոխությունից» հետո երկրապահների շարքերից հեռացրել են ընդդիմադիր հայացքներ ունեցող, հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ազատամարտիկներին: Շոշափվում են ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախկին նախագահ, վարչության նախկին անդամ Աշոտ Զաքարյանի թիմակիցների անունները: Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի ղեկավար կազմը փոխվել էր
«ՇՈՒՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ»-Ն՝ «Ա1+»-ՈՒՄ
Երեկվանից սկսել է գործել «Շունչ Հայաստանի» նախագիծը, որը հնարավորություն կտա ծանոթանալ հայկական կերպարվեստի ստեղծագործություններին: Աննախադեպ նախագիծը առաջարկվում է «Ա1+»-ի կողմից եւ իրենից ներկայացնում է յուրօրինակ հայկական վերնիսաժ: «Շունչ Հայաստանի»-ն ներառում է գեղանկարչական, գրաֆիկական մշտապես համալրվող տեսականի: Բացառիկ այս նմուշները կայքում ներկայացվում են հեղինակների եւ սեփականատերերի հետ համագործակցության արդյունքում: Այցելեք եւ վայելեք Հայաստանի գունավոր ջերմությունը
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայ եւ թուրք մտավորականների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։ Այդ մասին երեկ տեղեկացրել է «Ազատություն» ռ/կ-ն: Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրյա հանդիպման կազմակերպիչը «Անկարայի մտքի ազատության» նախաձեռնությունն է։ Միջոցառման մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեւան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող «Armenian Weekly» շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ
ՌԵՊԼԻԿ
Բազմաթիվ առիթներ ենք ունենում՝ համոզվելու, որ առնվազն մեր գործիչների մասով չէր սխալվում Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, թե անցել են կարդալու ժամանակները: Նրանք կարող են կարծիք հայտնել մեծածավալ զեկույցների մասին՝ առանց գոնե թերթելու դրանք: Ենթադրելի էր, որ գոնե արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պիտի որ կարդացած լիներ դատավարությունների դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը: Սակայն այլ եզրակացության տեղիք
ՄՈՌԱՑՎԱԾ ԴՈՒՌԸ
Այնինչ, պարզվում է, որ ատելությունը մարդկանց, երբեմն նաեւ ժողովուրդներին, ճակատագրաբար ավելի է միավորում իրար, քան՝ սերը: Դառը եզրակացություն է անշուշտ, թեեւ մենք բոլորս միաժամանակ հնարավորություն ունենք տեսնելու ե՛ւ աստղալից երկինքը, ե՛ւ կրակը, ե՛ւ հոսող ջուրը՝ ապրելով նույն հողի վրա: Բայց պարզվում է, որ ժամանակների մեջ կապված ենք մնում իրար ատելության ծանր շղթաներով, քանի որ մահկանացուներից
Հայերն արձանագրությունների վերաբերյալ չունեն հստակ դիրքորոշում
Այս պատկերն է բացահայտել Մարքեթինգի հայկական ասոցիացիայի վերջին հետազոտությունը Մարքեթինգի հայկական ասոցիացիան, որը ծրագրեր ու հետազոտություններ է իրականացնում Հայաստանում գործող դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների համար, իսկ 2006 թվականից մասնակցում է «Եվրասիական մոնիտոր» միջերկրային հետազոտությունների իրականացմանը՝ «Առավոտին» է տրամադրել 2010 թ. հունվարի 26-ից փետրվարի 6-ը ամբողջ Հայաստանի տարածքում իրականացրած իր հետազոտության տվյալները՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հարցվողներին
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած «Գլոբալ Միջուկային անվտանգության հարցերով» գագաթաժողովին: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք այդ ընթացքում նախատեսվո՞ւմ են նաեւ հանդիպումներ ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի պատվիրակության հետ, պատասխանել է՝ ասելով, որ համաժողովի շրջանակներում «կարող են լինել հանդիպումներ տարբեր մասնակիցների հետ»:
ՍԵՐԲԵՐԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ
ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը՝ ի դեմս ՀԱԿ-ի, կոչ է անում Աշոտ Բլեյանը Երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրվեցին արձանագրությունները, «Առավոտին» տված հարցազրույցում հայտնի հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է մեկ փաթեթում կարգավորվեն: Այս ընթացքում թուրքական կողմը գործընթացը հենց այդ ուղղությամբ էլ կարծես տանում էր: Արդյոք համընկնո՞ւմ են
ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԲԵՐՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Ազդակ» ակումբում, ըստ «7 օր»-ի, հայտարարել է, որ մարտի 1-ի դեպքերի հետ այնքան քաղաքական թատրոն խառնվեց, եւ զոհերի անունն այնքան շահարկվեց, որ այդ դեպքերի մասին լսելիս հայ հասարակությունն այլեւս չի արձագանքում։ Մարտի 1-ի զոհերի հարազատներն էլ, Ալվարդ Պետրոսյանը հնարավոր է համարում, որ գալիս են ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին,
Ապրիլի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն
«ԵՍ ԻՌԼԱՆԴԱՑԻ ԵՄ, ՈՉ ԹԵ ԲՐԻՏԱՆԱՑԻ»
Վանաձորում հատուկ նշեց «Արյունոտ կիրակի» օսկարակիր ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանը Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի կինոսրահում Բրիտանական խորհրդի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ֆիլմերի դիտում եւ քննարկում: Ցուցադրվեցին «Արյունոտ կիրակի» եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը, որոնք պատմում էին Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի դարավոր հակամարտության՝ արդի շրջանի
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿԻ ՎԻՐՈՒՍԸ ՎԵՐԱԾՆՎԵ՞Լ Է
ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) մասնագետները սկսել են հետազոտել ւգանդայում հայտնաբերված 4 դեպք, որոնք կարող են լինել բնական ծաղիկ հիվանդություն: Այն վտանգավոր վիրուսային վարակ է, որը 1980 թ.-ից համարվում է ամբողջապես վերացած: Ինչպես հայտնեց ԱՀԿ մասնագետ Գրեգորի Հարտլը, Ուգանդայի արեւելքում՝ Բուդուդայում, բնական ծաղկի բռնկման մասին հայտնի է դարձել տեղական ԶԼՄ-ների միջոցով: Այդ տեղեկատվության հավաստիությունը հարցականի տակ
Ապրիլի 1-ին ուրախ է լինելու
Հումորի եւ երգիծանքի օրը բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Այսօր հումորի եւ երգիծանքի օրն է: Տոնը Հայաստանում արդեն 4-րդ տարին նշվում է պետականորեն: «Աշխարհի բոլոր ջրիկներ, միացեք», «Շնորհավոր ապրիլի 1- 2010» կարգախոսներով երեկվանից մեկնարկել են տոնական միջոցառումները: Արամ Խաչատրյանի արձանի մոտ էլ այդ առիթով կայացավ բացօթյա ասուլիս: Արտերկրից Երեւան են ժամանել «Կրիվոյե զերկալո» հեռուստաթատրոնի դերասան Կարեն
ՀՈՒՄՈՐԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
Իսկ ծիծաղը լիցքաթափում է մարդուն 2006 թվականին ՀՀ կառավարությունը ապրիլի 1-ը, որը ժողովրդի մեջ տարածված էր իբրեւ ստելու օր, պետականորեն հռչակեց Երգիծանքի եւ հումորի օր: Ծիծաղել սիրում են շատերը, սակայն ծիծաղեցնել՝ ոչ բոլորին է հաջողվում: «Կյանքում ամենաբարդ բանը մարդուն ծիծաղեցնելն է»,- մի անգամ երեւանյան հյուրախաղերի ժամանակ ասաց ռուս հայտնի երգիծաբան Գենադի Խազանովը: Ըստ բժիշկների՝ ծիծաղը
Մարադոնայի շունը կծել է նրա դեմքը
Երեկ իսկական ողբերգություն է տեղի ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ. Մարադոնայի մի քանի շներից մեկը կծել է նրա դեմքը։ Նրան տեղափոխել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ անմիջապես վիրահատել են: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են լուրջ Մարադոնայի վնասվածքները, եւ արդյո՞ք դրանց պատճառով Մարադոնան չի կարող շարունակել աշխատանքը Արգենտինայի հավաքականի