Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանն արգելեց նույնասեռականների ամուսնությունը

Հունիս 16,2011 00:00

\"\"Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության կողմից ներկայացված այն օրինագիծը, համաձայն որի՝ այդ երկրում պետք է թույլատրվեին նույնասեռականների ամուսնությունները:
Նոր օրինագծի դեմ է քվեարկել Ֆրանսիայի ստորին պալատի 293 պատգամավոր, կողմ՝ 222 պատգամավոր: Սոցիալիստական կուսակցության երիտասարդ անդամներն այս օրինագիծը ներկայացնելիս հիմնվել են Մարդու իրավունքների հռչակագրի թիվ 1 հոդվածի վրա, համաձայն որի՝ «մարդիկ ծնվում են եւ մնում են ազատ ու հավասար իրենց իրավունքներում»:
Բացի այդ, այս տարի Ֆրանսիայի դատարանի վերին ատյանը որոշում է կայացրել, որ այն օրենքները, որոնք արգելում են նույնասեռական ամուսնությունները, չեն խախտում երկրի Սահմանադրությունը: Այսօր Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունները կարող են լինել քաղաքացիական, որոնք թույլ չեն տալիս կիրառել ժառանգության սկզբունքը եւ սահմանափակում են համատեղ սեփականություն ունենալու իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել