Լրահոս
Օրվա լրահոսը

Օզբիլիսը կկրի՞ մեր ազգայինի համազգեստը

Հունիս 16,2011 00:00 Share

\"\"«European Sport  Agency» ընկերության ղեկավար Վալերի Հովհաննիսյանը «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, թե ինքը հանդիպել է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ եւ բանակցությունների արդյունքում վերջինս ընդունել է Լատվիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հրավերը: Ըստ «Armsport.am»-ի, որն իր կայքէջում տպագրել է այդ հարցազրույցը, Վալերի Հովհաննիսյանի խոսքերով, եթե Օզբիլիսի խաղը բավարարի մեր հավաքականի մարզիչներին, նրան էլ դուր գա իրավիճակը թիմում, ֆուտբոլիստը կհամաձայնի դառնալ մեր ազգային հավաքականի լիարժեք անդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930