Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՀԱՐԱՐԻ ՕՐԸ՝ ՏՈ՞Ն

Հունիս 16,2011 00:00

«Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը օրերս անցկացրեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-համտես: Տասներեք տաղավարներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեկ ազգային տոն՝ իր խոհանոցով, ծեսերով: Միջոցառումը բարեգործական էր եւ խորհրդանշական գնով վաճառքի հանված կերակուրների հասույթը կփոխանցվի Էրեբունու համայնքի դպրոցներից մեկին: Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ, երգ ու պարով: «Մենք ամեն տարի այս օրը նշում ենք որպես Խոհարարի օր եւ այս տարի առաջարկ ենք հղել Ազգային ժողովին՝ հունիսի 12-ը հանրապետության տոնացույցում ճանաչել որպես խոհարարի մասնագիտական տոն»,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Միջոցառման աջակիցներն էին Երեւանի քաղաքապետարանը, «Փյունիկ» բարեգործական միությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: «Մենք սիրով աջակցում ենք մեր խոհարարական մտքի եւ կարողությունների զարգացմանը,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- չէ՞ որ դա ազգային ինքնության մասն է կազմում, նաեւ յուրօրինակ այցետոմս՝ ամեն երկրի համար։ Օրինակ, Լոռիում՝ Ախթալայում է անցկացվում ավանդական խորովածի տոնը։ Այն կանցկացվի նաեւ այս տարի, որը կվերածվի ժողովրդական տոնախմբության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել