Օրվա լրահոսը
Առանց անակնկալների
Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցում անակնկալներ չարձանագրվեցին: Առաջին օրը Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին», իսկ «Գանձասարը» եւ «Ուլիսը» մեկական գնդակ փոխանակեցին: Հաջորդ օրը «Բանանցը» մրցակցի դաշտում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ, իսկ «Միկան» 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի
Սկսելու ենք սեփական հարկի տակ
Սահմանված կանոնակարգի համաձայն՝ ՈՒԵՖԱ-ն երեկ Թել-Ավիվում անցկացրեց ֆուտբոլի «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի չորս խմբերի (B, F, G, H) խաղացանկի վիճակահանությունը՝ խմբեր, որոնց ներկայացուցիչները իրենց հատկացված բանակցությունների ժամանակահատվածում ընդհանուր հայտարարի չէին եկել: Վիճակահանության արդյունքներով «B» խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն ստացավ հետեւյալ տեսքը. 03.09.10. Հայաստան-Իռլանդիա, 07.09.10. Մակեդոնիա-Հայաստան, 08.10.10. Հայաստան-Սլովակիա, 12.10.10. Հայաստան-Անդորրա, 26.03.11. Ռուսաստան-Հայաստան, 04.06.11. Հայաստան-Ռուսաստան,
Ուշացած ճիգեր
Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ ավարտվեց շախմատի «Amber» ավանդական գերմրցաշարը, որտեղ աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները պայքարում էին «կույր» եւ արագ շախմատում հաղթողին որոշելու համար: Եզրափակիչ՝ 11-րդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «կույր» շախմատում առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Լենյեր Դոմինգեսի նկատմամբ, այնուհետեւ արագ շախմատում բաժանեց միավորը: Սակայն Լեւոնի այս ջանքերը, ավաղ, ուշացած են, ու նա չի
Չհաջողված մրցաշար
Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց շախմատի «Amber» անվանումը կրող ավանդական՝ 19-րդ գերմրցաշարը, որի մասնակից Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Լեւոն Արոնյանն այս անգամ իր երկրպագուներին ուրախանալու առիթ չտվեց: Չնայած 10-րդ տուրում Արոնյանը 1,5:0,5 ընդհանուր հաշվով («կույր» շախմատում՝ 1:0, արագում՝ 0,5:0,5) առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, սակայն գումարային մրցաշարային աղյուսակում առաջընթաց չունեցավ՝ 9,5 միավորով մնալով իններորդ հորիզոնականում:
ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴ. «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ ՈՒ ՍՈՎՈՐ ԵՆՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»
Բռնցքամարտի հայկական դպրոցը միշտ էլ մարզաձեւի փայլուն աստղեր է տվել: Նրանցից շատերը թեպետ այսօր, որպես պրոֆեսիոնալ, ներկայացնում են այլ երկրներ, այնուամենայնիվ, չեն մոռանում իրենց հայ լինելը: Տվյալ դեպքում խոսքը Գերմանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, «WBO Intercontinental»-ի գործող չեմպիոն, մինչեւ օրս անցկացրած 21 մենամարտերը շահած (13-ը՝ նոկաուտով) 26-ամյա Կարեն Մուրադյանն է, նույն
Արտիստը՝ մանկության կնիքով
Մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը եւ Ազգային ժողովը համատեղ մշակել են 20-րդ դարի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որը կմեկնարկի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Այս առթիվ մայիսի 15-ին Երեւանի կրկեսում կկազմակերպվի հոբելյանական երեկո, կանցկացվի մարտի 7-ից բացված «Ժպտացեք, մարդիկ» ծրագիրը: Հուլիս ամսին Գրականության եւ արվեստի թանգարանում Մնջախաղի թատրոնի մասնակցությամբ
«Երեւանի օպերային բեմը երազանքս է»
Ասում է երգչուհի Հասմիկ Թորոսյանը, որը պատրաստվում է ուսանել Լոնդոնում Վերջերս Մոսկվայում կայացած «Bella voce» (գեղեցիկ ձայն) 16-րդ ուսանողական միջազգային մրցույթից առաջին մրցանակով Հայաստան վերադարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանողուհի Հասմիկ Թորոսյանը (պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարան): Մասնագետների շրջանում երիտասարդ երգչուհու անունը սկսեց շրջանառվել 2008թ. Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթից եւ 2009-ին՝ ՀՀ
ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ՈՒ ԵՐԴՈՒՄՆԵՐ
Ռեժիսոր Արմեն Մազմանյանը հայհոյեց իր ներկայացումը չհավանողներին ու երդվեց, որ չի ուզում Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալ: Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի սենյակում ռեժիսոր Արմեն Մազմանյանի ասուլիսն էր: Տոնինո Գուերայի «Մեղր» պոեմի հիման վրա Մազմանյանի բեմադրած «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը արդեն հասցրել է կրքեր բորբոքել: Թատերական մի շարք գործիչներ իրենց կարծիքն են արտահայտել,
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԵԼ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գերմանիայի կառավարությունը նիստ է գումարել, որը նվիրված է եղել կաթոլիկ եկեղեցու պատերի ներսում, նաեւ կրոնական կրթական հաստատություններում սեքսուալ բռնությունների դեպքերն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով ձեւավորելու հարցին: Այդ մասին փոխանցել է «CBC News» գործակալությունը: Հանձնաժողովը կձեւավորվի Արդարադատության եւ Ընտանիքի գործերով նախարարությունների հովանու ներքո եւ պետք է սկսի աշխատել արդեն ապրիլի 23-ին: Հանձնաժողովի կազմում են լինելու եկեղեցու,
ԹՈՒՐՔԵՐԸ «ՆԵՂՈՒՄ» ԵՆ ՁԿՆՈՐՍՆԵՐԻՆ
Թուրքական պարեկային «Shahin Guvlek» մոտորանավը մոտեցել է կիպրոսցի ձկնորսներին պատկանող նավակներին եւ սկսել է սպառնալ նրանց՝ խաթարելով վերջիններիս աշխատանքը: News.am-ի մատուցմամբ, այդ միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Պրոտարասում, որը գտնվում է Այա Նապա եւ Պարալիմնի գյուղերի մերձակայքում: Ձկնորսներից մեկը հետագայում պատմել է, որ թուրքական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները սկսել են հավաքել իրենց ցանցերն ու ձկնորսական այլ
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու եւ այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: AFP-ի մատուցմամբ, նոր կուսակցությունը, որի անվան մասին ոչինչ չի հաղորդվում, դե Վիլպենի գլխավորությամբ պաշտոնապես կսկսի գործել 2010թ. հունիսից: Իր որոշման մասին նախկին վարչապետը հայտարարել է մի քանի օր հետո՝ այն բանից, երբ
Ամերիկացի միլիոնատերը խնդրում է իրեն 800 տարով ներել
Ամերիկացի միլիոնատեր Շոլամ Վայսը, որը 2000թ.-ին դատապարտվել է ֆինանսական մեքենայությունների համար ամենաերկարատեւ՝ 845 տարվա բանտարկության, դիմել է դատարան՝ իր նկատմամբ կայացված դատավճիռը վերանայելու հույսով: Նյույորքցի գործարարը խնդրում է մեղմացնել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցը՝ միանգամից 800 տարով: Եթե դատարանը բավարարի նրա հայցը, գործարարը ազատազրկման մեջ կմնա եւս 35 տարի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, տասը տարի առաջ 55-ամյա Վայսը
Լոնդոնը հրաժարվում է ընդունել Իսրայելի դեսպանության նոր աշխատակցին
Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ընդունել Լոնդոնում Իսրայելի դեսպանության նոր աշխատակցին, որը պետք է փոխարիներ մարտի 23-ին Մեծ Բրիտանիայից արտաքսված իսրայելցի դիվանագետին: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը: Հիշեցնենք, որ նման որոշում Միացյալ Թագավորությունն ընդունել էր այն բանից հետո, երբ բավարար փաստեր էին ի հայտ եկել բրիտանացի քաղաքացիների կեղծված անձնագրեր
Բին Լադենը սպառնացել է ամերիկացիներին
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Օսամա բին Լադենը սպառնացել է ամերիկացիների սպանել, եթե ԱՄՆ-ն մահապատժի ենթարկի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդին (նկարում): Այդպիսի հայտարարությունը թիվ մեկ ահաբեկիչն արել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին փոխանցված ուղերձում: «Սպիտակ տունը հստակ հասկացնել է տվել, որ մտադիր է մահապատիժն իրականացնել: Այն օրը, երբ Միացյալ Նահանգները նման որոշում կընդունի, կընդունի նաեւ
Ապրիլին ճանաչումների թեժացում է լինելու
Համոզված է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայոց ցեղասպանության ձեւակերպումը՝ որպես հանցագործություն, երբեք չպետք է դառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա: «Ցանկացած երկրում, որտեղ քննարկման է դրված Հայոց ցեղասպանության հարցը, նախ եւ առաջ՝ ճանաչումը պետք է բխի այդ երկրի պատմության եւ հիշողության հրամայականից»,- երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նաեւ մեկնաբանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի
Եվս մեկ քննություն
Որպեսզի խուսափենք կիսագրագետ շրջանավարտներից Այսօր Հայաստանում հանրակրթական դպրոցը չունի այն վարկը, որ ուներ մի քանի տասնյակ տարի առաջ։ Այդ մասին շատ է խոսվել, եւ մեր առջեւ խնդիր չենք դնում մեկ անգամ եւս անդրադառնալ այդ երեւույթին։ Այսօր հանրակրթական կամ ավագ դպրոցի շրջանավարտը հանձնում է 6 ավարտական (3-ը՝ պարտադիր, 3-ը՝ ընտրովի) քննություն։ Դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներն ունեն
«ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿԻՆ ԼԻՆԵԼԸ»
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին «Առավոտը» որոշ դժգոհություններ է ստացել, որոնց մասին պարզաբանումների ակնկալիքով հանդիպեցինք Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին: Մասնավորապես, որոշ ծնողներ դժգոհել էին Կենտրոնի դպրոցների սննդի մատակարար «Երեքնուկ» ՍՊԸ-ից, ասելով, որ իրենց չի բավարարում սննդի որակն ու տեսականին, ինչի արդյունքում երեխաները ստիպված սնվում են մոտակա սրճարաններում:
27. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Ձախից աջ՝ Կարպիս Սանթուրյան, Ռուբեն Մելքոնյան, Ստեփան Ժամկոչյան, Ռոբերտ Գալստյան, Արամայիս Միքայելյան, Խաչատուր Սարաֆյան: Տեսարան Վարդանանց փողոցից: – Պապս՝ ղարսեցի Աղասի Մելքոնյանը, շուկայի քյաբաբնոցում հաց ուտելիս է լինում,- պատմեց Խաչիկ Սարաֆյանը,- գալիս- հայտնում են, որ Էջմիածնի կողմից մոլլան էշով Երեւան է գալիս: Թողնում է հաց ուտելն ու գնում դիմավորելու մոլլային: Պապս Ղարսից գաղթական էր, գիտեր
Շվեյցարական ծրագիրը կշարունակվի
Անցած ամռանից Գորիսի գյուղերում իրականացվում է շվեյցարական ծրագիր, որը նպատակաուղղված է անասնապահության զարգացմանը: Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Անդրկովկասյան գրասենյակի համագործակցության պայմանագիրը կնքել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ Շվեյցարիայի դեսպանը՝ 2009 թվականին: Սյունիքում «Գյուղատնտեսության զարգացման ծրագիր» համաձայնագրի շրջանակներում 2009-ի ամռանը Գորիսի գյուղերի բնակիչներին տրվել են 1-3-ական տոհմական կովեր: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ
Արձագանք՝ «Առավոտին»
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի հավատում ոչ հ/կ-ներին, ոչ լուսանկարներին Հենվելով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանի եւ Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ տնօրեն Տիգրան Ստեփանյանի պաշտոնական հայտարարության վրա, «Առավոտի» մարտի 20-ի համարում «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում
ԱԿՆԱԼԻՃԸ՝ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏԻ
Մեկը փող չունի, մյուսը չի ուզում պատասխանատու լինել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բազմաբնակարան շենքերի մի թաղամաս կա, որտեղ ավելի քան 100 ընտանիք է ապրում: Նուտրաների թաղամաս կոչվող այս տարածքի բնակիչների կյանքը քաոսի վերածվեց չորս տարի առաջ՝ 2006-ին, երբ շահագործման հանձնվեց Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով վերակառուցված ջրամատակարարման համակարգը: Երջանկացած, որ վերջապես իրենց ծորակներից էլ ջուր
ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ
Երեկ, ժամը 00.40-ին, Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի 87 PՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի քարե շինությանը: Պատահարի հետեւանքով վարորդը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Աղախանյանը եւ ուղեւոր՝ նույն մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված
ՀՐԴԵՀԻ ԶՈՀԸ
Մարտի 24-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Այրվել են Միհրան Մկրտչյանին պատկանող տան առաստաղը՝ 70 քմ եւ երկու ննջասենյակը՝ 90 քմ մակերեսներով, վնասվել են տանիքի թիթեղները՝ 15 քմ մակերեսով: Տանը հայտնաբերվել է տանտիրոջ՝ 1929թ. ծնված Մ. Մկրտչյանի դիակը:
Տեղեկատվության ազատությունը հաղթում է
ՀԱՍԿ-ը գտնվեց 2010թ. մարտի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցը՝ ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության: Դատարանը ՀԱՍԿ-ին պարտավորեցրեց 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը, այն է՝ ՀԱՍԿ-ի 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճենը եւ կուսակցության ստացած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության
ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ Է 18 ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՄԱՐ
Պետությունը պատասխանատվության բեռը դրել է այլ պետության քաղաքացու ուսերին Այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան դիմեց Բելգիայի Թագավորության քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Խաչատրյանը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 2-ին կայացրել է որոշում, ինչն էլ բողոքարկվում է քրեական վերաքննիչ դատարանում: Իսկ գործի նախապատմությունը հետեւյալն է. 1992 թվականից
«ՍԵՔՍՈՒԱԼ» ԿԱՐԳԱԽՈՍ
Լեհ ֆեմինիստուհիները բողոքել են կրծքի քաղցկեղի արշավի կարգախոսի դեմ: Կին ակտիվիստները չեն ընդունում Օպոլի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացրած՝ «Ես անձամբ հետեւում եմ իմ աշխատակցուհիների կրծքերին» կարգախոսը: Կանայք կարգախոսը համարել են «անընդունելի, սեռական ենթատեքստ կրող, նողկալի ու զազրելի»։ Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով Gazeta Wyborcza-ին։
ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ԹՈՒՆԱՄՇՈՒՇՈՎ
Բնապահպանների կատարած ուսումնասիրության համաձայն, մեր երկրում ամենակեղտոտ օդը Երեւանում է: Եվ որքան էլ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ օդի աղտոտվածության հարցը նախարարության առաջնային խնդիրներից է, միեւնույն է, այդ ծրագրերն այդպես էլ մնում են թղթի վրա: Պաշտոնական տվյալները փաստում են, որ մայրաքաղաքում օդն աղտոտելու հիմնական մեղավորները ավտոտրանսպորտային միջոցներն են՝ շուրջ 95%: Մնացած 5%-ը գոյանում
Մի շիշ օղի՝ գովազդատուին
«ԳԱԼԱ»-ն այսպես է շահագրգռում իր գովազդային ծառայություններից փախչողներին Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կրկին նշվեց խոսքի ազատության տոնը: Հիշեցնենք, որ այն նվիրված է Գյումրիի անկախ լրատվական ալիքի փրկությանը. 2 տարի առաջ, հենց այդ օրը, մոտ 15 000 քաղաքացի՝ թոշակառուներ, գործարարներ, ուսանողներ, իրենց լուման ներդրեցին՝ հեռուստաընկերության համար հանգանակելով մոտավորապես 100 000 դոլար: Ինչպես հայտնի է՝ իշխանությունները
ՍՆՆԴԻ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՄԵՋ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿ ԵՆ ԳՏԵԼ
Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես սնունդ գնելիս շատ ուշադիր լինել Անցյալ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում ընդունեց, որ 70 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեցող ընկերություններում, առանց իր հատուկ թույլտվության, ստուգումներ չի կարելի իրականացնել: Պարոն վարչապետի այս մեծահոգությունը պայմանավորված էր նրանով, որ փոքր եւ միջին բիզնեսը ճգնաժամային պայմաններում էլ ավելի չտուժի: Սա բերեց նրան, որ
Անվանակոչումներ
Կառավարության որոշմամբ «Արփա-Սեւան» ջրատար թունելը անվանակոչվել է Յակով Զարոբյանի անունով, որի 100-ամյակը լրացել է 2008թ.-ին: Մեկ այլ որոշմամբ Երեւանի N 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչվել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով: Կառավարությունն իր որոշմամբ 2010թ. ապրիլին փորձնական մարդահամար անցկացնելու ժամկետը տեղափոխել է ս.թ. հոկտեմբերի 21-30-ը ներառյալ: