Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարտ 26,2010 00:00 Share

\"\"Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու եւ այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: AFP-ի մատուցմամբ, նոր կուսակցությունը, որի անվան մասին ոչինչ չի հաղորդվում, դե Վիլպենի գլխավորությամբ պաշտոնապես կսկսի գործել 2010թ. հունիսից:

Իր որոշման մասին նախկին վարչապետը հայտարարել է մի քանի օր հետո՝ այն բանից, երբ աջ-պահպանողականների «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ սոցիալիստների դաշինքից ջախջախիչ պարտություն կրեց: Հիշեցնենք, որ դե Վիլպենը, ինչպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցության հայտնի գործիչներից մեկն էր: Նրանք երկուսն էլ արդեն վաղուց մրցակցում են կուսակցության ներսում լիդերություն ստանձնելու համար:

Աղբյուրի մատուցմամբ, առայժմ պարզ չէ, թե արդյոք դե Վիլպենի հայտարարությունը կարելի՞ է ընդունել որպես իշխող կուսակցությունը լքելու որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031