Օրվա լրահոսը

Կփոխհատուցեն 2500 դրամով

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշել է բազային եւ հիմնական կենսաթոշակի նվազագույն չափը 8000-ից դարձնել 10500, իսկ 2010թ. պետական նպաստների չափը՝ 10000-ից դարձնել 12500: Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս որոշումների արդյունքում

Հերթական գերակա շահը

Հիմք ընդունելով Երեւանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձեւավորված քաղաքի զարգացման հեռանկարները՝ ՀՀ կառավարությունը երեկվա նիստում Երեւան քաղաքի եւ Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմանների որոշ տարածքներում ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Որոշումը վերաբերում է Երեւանի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Դավիթաշենի կամուրջ-Հալաբյան փողոցից մինչեւ Աշտարակի խճուղի կապի ենթաօբյեկտի ճանապարհային մասի, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի

ՀԲ-ն դեռ կօգնի

Համաշխարհային բանկի ենթակառուցվածքների համակարգող Ահմեդ Իվեդան երեկ, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ 2009-2012 թթ. Հայաստանին ՀԲ օգնության ծրագրի արժեքը կազմում է շուրջ $550 մլն: Այդ թվում $100 միլիոնի վարկեր նախատեսվում է հատկացնել պետբյուջեի ֆինանսավորման, $450 միլիոնի՝ պետական ներդրումային ծրագրերի իրագործման համար: 1992-ից ի վեր ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է $1,3 մլրդ ընդհանուր գումարի վարկեր: 2011 թ.

ԾԻԳ-երի վերացում

Կառավարության երեկվա նիստում ընդունվել է ՀՀ գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը: Հաստատված կարգը կկիրառվի բոլոր նախարարությունների վերահսկողության տակ գտնվող ԾԻԳ-երում, որոնք կատարում են հսկայական գումարի աշխատանք, ինչը դուրս էր ֆինանսների նախարարության վերահսկողությունից: Հաջորդ քայլերով ԾԻԳ-երը կինտեգրվեն նախարարություններին եւ կդառնան կառավարման համակարգի մաս:

8000 տոկոսի շահո՞ւյթ

Երեկ հերթական անգամ լրագրողների հետ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ իր իշխանության ժամանակ երկրի արտաքին պարտքը ՀՆԱ 46%-ից իջել է 13%-ի, Բագրատյանը նշել է, որ այդ ընթացքում մոտ երկու անգամ արժեւորվել է նաեւ դրամը՝ մոտ 580-ից հասնելով 300-ի, ուստի միայն դրամի արժեւորումից այդ 46%-ը դառնում է

ՈՎ ՍԽԱԼՎԻ՝ ՈՎ ՀԱՏՈՒՑԻ

Որոշ դատավորների կայացրած սխալ վճիռների պատճառով շուտով մեր պետբյուջեն կդատարկվի Ասում են՝ միջնադարում սխալ վճիռ կայացրած դատավորի կաշին հանել են ու անցկացրել այն աթոռի վրա, որի վրա պետք է նստեր նրան հաջորդող դատավորը: Դա արվել է, որպեսզի դատավորներն իրենց աթոռի վրա նստելիս միշտ հիշեն, որ իրենք էլ մի օր կարող են դառնալ «աթոռի չխոլ», եթե

«ԼՂՀ-ն իշխանություն ունի»

Որը, սակայն, լռում է «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»,- «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հայաստանյան քաղաքական դաշտում նորից

«ՍԱ ԻՐԱՐ ՉԶՐՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳՒԾ Է»

Վստահեցնում է ԱԺ տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: – Քրեական եւ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ձեզնից խնդրեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը այդ նախագծին, եւ դուք կարմիր ժապավենով փաթեթավորած ներկայացրեցիք այդ հանձնաժողովի եզրակացության հին տարբերակը: Ինչո՞ւ: – Դեռ ամիսներ առաջ մենք

Ձեւ եւ բովանդակություն

«Առավոտը» երեկվա համարում անդրադառնալով Ռ. Քոչարյանի հարցազրույցի արձագանքներին՝ գրել էր. «Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է հայտարարել, թե ինքն ուրախացել է՝ կարդալով Քոչարյանի հարցազրույցն ու տնտեսական քաղաքականությանը տված նրա «ախտորոշումն» ու «դեղամիջոցը», որի հետ համամիտ է»: Երեկ պարոն Բոստանջյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ նման բան չի ասել: Թյուրիմացությունից խուսափելու համար

Մերո՞նք են սխալ թիվ տվել

Թուրքական աղբյուրներին հղում անելով՝ հայկական կայքերը մանրամասնում են, թե ինչ են խոսելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն՝ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ: Պետրոս Շիրինօղլուն ասել է, որ հանդիպմանը նրան հայ համայնքի անունից որեւէ հայտարարություն չի անելու, քանի որ Էրդողանը մշտապես հետեւում է

Լուսանցքից բեւեռ

«Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբում արձագանքելով սիրիական «Al Watan» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, թե՝ երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ նկատել է, որ

ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հայտարարությունը, որով նրանք «ողջունում են Հայաստանի իշխանությունների արագ արձագանքը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ իրենց կոչին՝ կենսագործելու համար այն բարեփոխումները, որոնք երաշխավորվել են 2008-ի ընտրություններին հաջորդած բռնություններից հետո ընկած ժամանակահատվածում»: Համազեկուցողները նշել են, թե ողջունում են բարեփոխումների լայն ուղղվածությունը. «Բայց մենք

ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ

Միտքս թափառ էր. շարունակ փորձում էի հետեւել, թե ինչպես է խոտը աճում եւ երբ է աճում: Ու ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես՝ գարնան առաջին ամսվա վերջում փնտրում էի մի շատ կարեւոր խորհուրդ, որի ներկայության մասին ես կարծես թե մանկությունից գիտեի, խորհուրդ, որի նշանակությունն այս անգամ թերեւս հասկացա, թեեւ դարձյալ վստահ չեմ: Հասկացա ընդամենը պարզ

FIDH-Ը ԲՈԼՈՐԻՆ ԻՐԱՐ ԽԱՌՆԵՑ

Հայրենի իրավապաշտպանները սկսել են վիճարկել, թե իրենցից ով իրավապաշտպան կոչվելու իրավունք ունի Ապրիլի 6-10-ը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ այդ կազմակերպությանն անդամակցող հայաստանյան միակ կազմակերպության՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունենալու FIDH-ի 37-րդ համագումարն ու նաեւ ֆորում: Այդ միջոցառումից օրեր առաջ՝ երեկ, հրապարակվել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի հայտարարությունը, որում անդրադարձ կա

ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՐՈՆՔ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ

Գաղափարական կերպարանափոխման համար քննադատում է սոցիալիստական ուժի ներկայացուցիչը, որի կուսակցությունը կոալիցիայի մաս լինելու շրջանում կողմ էր լիբերալ քայլերին: «Սոցիալ դեմոկրատիայի ճգնաժամը Եվրոպայում. դասեր ԱՊՀ երկրների համար», «Սոցիալական արդարության եւ համերաշխության հիմնահարցերը Հայաստանում», «Էկոսոցիալիզմը որպես կայուն ապագային համարժեք ուղի», «Սոցիալական պետության տեսլականը»՝ սրանք ընդամենը մի քանիսն են այն 40 զեկույցներից, որոնք երեկվանից մեկնարկած «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի

«ԹԱՐՄ» ՑՈՒՑԱՆԱԿ

«Առավոտի» դեկտեմբերի 1-ին մենք տպագրել էինք «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան ճանապարհների հակագովազդը, որում պատկերված էր Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ջախջախված ցուցանակը: Այդ ժամանակ մեզ հայտնեցին, որ նման ցուցանակներ այսօր Հայաստանում չկան: Բայց Ախուրյանի շրջանի այս ցուցանակը մեր թղթակիցը լուսանկարել է երեկ:

Մարտի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր մոռացեք աշխատանքի մասին եւ զբաղվեք միայն ձեզանով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին, դրանք կարող են լինել նախանձությունից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր անտեսեք տնային գործերն ու տրվեք վայելքներին: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-

Անմահության բանաստեղծը

Այցելություն Թումանյանների հուշահամալիր Մարտի 23-ին, Հովհաննես Թումանյանի մահվան օրը, Մեծ լոռեցուն իր հարգանքի տուրքը մատուցեց «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ այցելելով Երեւանի քաղաքային պանթեոն։ Այստեղ են թաղված Թումանյանի այրին՝ Օլգան եւ դուստրերը։ 70-ական թվականներին, հաշվի առնելով այն իրողությունը, որ Հովհաննես Թումանյանը գերեզման չունի Երեւանում, այստեղ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով եւ Վարազդատ Հարությունյանի մասնակցությամբ մի փոքրիկ հուշահամալիր կառուցվեց,

Չմոռանանք արժանավորներին

Հայ ազգի գենետիկ ամենալավ որակները, ինքնությունն ու դիմագիծը, հայ ժողովրդի հավաքական կենսաուժը կարծես ամփոփված լինի Հակոբ Հակոբյան արվեստագետի անվան մեջ: Նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել իմ տանը, տարբեր թանգարաններում, բաց երկնքի տակ, ամենուր՝ հիշեցնելով մեծ հայի ու ճշմարիտ արվեստագետի գոյությունը մեր կողքին… Վառ ու պայծառ անհատականություն էր ամուսինս: Նույնքան ինքնատիպ ու պայծառ էին նաեւ նրա

ԿԱՆԱՆՑ «ՍՏԻՑ» ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ

Օրենսդիր եւ գործադիր մարմնի տղամարդիկ ապացուցում են, որ կանանց այնքան էլ չեն գնահատում, որքան հայտարարում են ամբիոններից: Հայաստանի բնակչության 52%-ը, այսինքն՝ կեսից ավելին կանայք են: Չնայած դրան՝ պետական, սոցիալական, տնտեսական, հասարակական եւ քաղաքական տարբեր հիմնարկներում մատների վրա հաշված կանայք են ղեկավար եւ կարեւոր պաշտոններ զբաղեցնում: Սրանից կարելի է եզրակացնել, թե մեր երկրում կանայք միայն քանակ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բրազիլիայի Ուվա քաղաքում եզրագիծը հատեց շախմատի բաց մրցաշարը, որտեղ հանդես էր գալիս 221 շախմատիստ: Հայազգի միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, վաստակելով 7,5 միավոր, բաժանեց 3-5-րդ տեղերը:

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է

Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվում է աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ «կույր» եւ արագ շախմատի «Amber» անունը կրող ավանդական գերմրցաշարը, որին վերջին տարիներին մասնակցելու հրավեր է ստանում նաեւ մեր հանրապետության լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Սակայն այս անգամ Լեւոնն իրեն նման չէ: Իններորդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ՝ «կույր» շախմատում տանուլ տալով, իսկ արագում՝

Մրցաշրջան 2010-ի նախաշեմին

Հայաստանի առաջնության մասնակից թիմերին պայմանականորեն երկու խմբի կարելի է բաժանել՝ մրցանակային տեղերի հավակնորդների ու աութսայդերների: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե տվյալ ակումբի նախագահն ու հովանավորները ինչ ցանկություն ու ինչի հավես ունեն: Այդ թիմերն առանց մեծ ջանքերի կարող են հավակնությունների աստիճանով ու գրավելիք տեղերով շատ արագ փոխվել: Դրա համար միայն համապատասխան կոմպլեկտավորում ու տրամադրություն է

ԶԱՈՒԵՐԼԱՆԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ

IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդը պահանջում է մարտի 27-ին Դետրոյթում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտը սպասարկող մրցավարական բրիգադում էական փոփոխություններ կատարել: Նրան չի գոհացնում, որ ռեֆերին (ռինգի մրցավարը) եւ կողային մրցավարներից մեկը ներկայացնում են Միչիգանը՝ այն քաղաքը, որտեղ բնակվում է Դիրրելը: «Դիրրելն ապրում է Միչիգանում, եւ անթույլատրելի է, որպեսզի մրցավարներն

Տնօրենը ստում է

Ի պատասխան «Առավոտի» մարտի 22-ի համարում տպված «Ինչու են բողոքում Վանաձորի թատրոնից» հոդվածի: Ես՝ Արմեն Ներսիսյանս, իբրեւ ՀՀ քաղաքացի, իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ փառքով եմ կատարել, ի տարբերություն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ներկայիս տնօրեն Հովիկ Չախմախչյանի, երբեք չեմ լքել հայրենիքս ու ժամանակավոր բնակություն հաստատել Գերմանիայում: Հարցազրույցում իբրեւ բողոքող՝ նա հիշատակել էր իմ եւ իմ

«Հիմա էլ պլյուս նշանի տակ»

Ըստ մտավորականների՝ թուրքերին այսօր այսպես են ներկայացնում Երեկ «Հայելի» ակումբում բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն ու գրող Հովհաննես Երանյանն իրենց մտահոգությունները հայտնեցին Թուրքիայի կողմից հայկական մշակույթի յուրացման թեմայով: Ըստ Հ. Մովսեսի, թուրքական մշակույթ արտահայտությունը որպես մորֆոլոգիական, մշակութաբանական երեւույթ, եվրոպական պատմության մեջ հիշատակում չունի: «Թուրքական մշակույթ հորջորջմանը, որն այսօր առանձնապես հայկական մամուլում շատ է հիշատակվում, նույնիսկ գերմանական

«ԿՈՄԻՏԱՍ» ՔԱՌՅԱԿԸ՝ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ

Մեկնաբանում է քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը Սյուզի Երիցյանը (ձախից), Ալեքսանդր Կոսեմյանը, Հասմիկ Վարդանյանը՝ Էդուարդ Թադեւոսյանի հետ: Օրերս Կամերային երաժշտության տանը կայացավ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի՝ նորացված կազմով առաջին մենահամերգը՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին: Հնչեցին մեծանուն կոմպոզիտորի Երրորդ կվարտետը՝ նվիրված քառյակի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ավետ Գաբրիելյանի հիշատակին եւ Չորրորդը՝ քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ

ՄԻԵԴ-Ը ՏՈՒԳԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 378 հազար եվրո փոխհատուցում վճարել 14-ամյա մի տղայի՝ Ի. Տ. Օ.-ի գործով: Վկայակոչելով թուրքական «Sabah»-ը՝ APA-ն փոխանցում է, թե 1996թ.-ին Իզմիրի հիվանդանոցում ծնված տղան արյան փոխներարկման արդյունքում վարակվել էր ՄԻԱՎ-ով: Եվրոպական դատարանը տղայի՝ կյանքի իրավունքի ոտնահարման իրավունքի խախտում է արձանագրել եւ պարտավորեցրել է Թուրքիային՝ տղային, որպես նյութական փոխհատուցում,

ԻՍՐԱՅԵԼԸ ՄԻԱՅՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը ափսոսանք է հայտնել՝ Լոնդոնում Իսրայելի դեսպանության աշխատակցին երկրից արտաքսելու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք, որ բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչությունն այդպիսի որոշում կայացրել էր երեքշաբթի, այն բանից հետո, երբ Դուբայի հյուրանոցներից մեկում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկի՝ Մահմուդ ալ-Մաբհուհի սպանությունն իրականացրած անձանց կողմից բրիտանական կեղծված անձնագրեր օգտագործելու հետ կապված սկանդալային պատմությունը հետաքննող

ՎՐԱՍՏԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԲԱՆՏԻ ԵՐԵՔ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ

Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունել են Վրաստանի՝ Կուբայում Գուանտանամոյի ամերիկյան հատուկ բանտի երեք նախկին կալանավորներին այդ երկրում ընդունելու համար: Նախկին կալանավորները բանտում պահվել են ահաբեկչության մեջ կասկածանքով: Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին, Վաշինգտոնը խորապես շնորհակալ է Թբիլիսիից այդ հարցում ցուցաբերած աջակցության համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր Գուանտանամոյի

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031