Օրվա լրահոսը
«ԱՌԱՋ ԵՍ ԽԱՆՈՒԹԻ ՏԵՐ ԷԻ, ԻՍԿ ՀԻՄԱ՝ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՍԵՂԱՆԻԿԻ»
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հայեր ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից «Մեր ժամանակ ով մի արհեստ, մասնագիտություն ուներ՝ աղայի պես ապրում էր: Հիմա ուզում ես սաղ օրը աշխատի, ուզում ես մի շաբաթ մի աշխատի՝ մի օր աշխատի, նույնն ա, ցամաք հաց»,- բորբոքված պատմում է 69-ամյա Ռոբերտ պապը, ով, իր ասելով, խորհրդային տարիներին ուզածի պես, առոք-փառոք
10 տարեկանում կորցրեց կուսությունը, բայց ամուսնացավ
Սոնա Պողոսյանը 21 տարեկան է: 11 տարի առաջ նրա հետ մի ճակատագրական դեպք պատահեց, որի հետեւանքները, իր կարծիքով, միշտ էլ կրելու է: Սոնայենք ընտանիքով բնակվում էին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում: Բնական է, բոլոր տասը տարեկան երեխաների նման Սոնան էլ օրվա մեծ մասը բակում խաղալով էր անցկացնում: Մի օր երեխաներով որոշել էին վազքով հասնել մինչ ցանքատարածությունները
Ամուսնությունից հետո եւ՛ կույս եմ, եւ՛ ոչ
Արեւիկի եւ Արտակի սիրո պատմությունը սկսվել էր 4 տարի առաջ: Ծանոթացել էին ընդհանուր ընկերների միջոցով եւ ժամանակի ընթացքում հասկացել, որ ստեղծված են միմյանց համար: Սիրային այս պատմությունը, բնականաբար, պետք է պսակվեր ամուսնությամբ: 2007թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Արեւիկի եւ Արտակի ամուսնական արարողությունը: Ամեն ինչ կազմակերպել էին փոխադարձ համաձայնությամբ: Նախօրոք խոսել ու որոշել էին, թե հայկական
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ՝ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՆՈՐՆ Է
«Կարմիր խնձորն» այնքան էլ ազգային ծես չէ Վեց տարի է անցել, բայց Աննայենց բակի բնակիչները չեն կարողանում մոռանալ Աննայի սկեսրոջ մատուցած անակնկալը հարեւաններին: Յոթ տարվա սիրահարներ Աննան եւ Հրայրը վերջապես ամուսնացան: Իսկ իր արարքը սկեսուր Արուսը բացատրում էր այսպես՝ «պետք էր, չէ՞, հարեւաններիս բերանները փակել»: Բերանները միգուցե փակվեցին, բայց հատկապես բակում կանգնած տղամարդկանց աչքերը լայն
Արջը խաղալիք չէ
Կարենը որոշեց այլեւս գիշատիչ կենդանիներ չպահել Գործարար Կարեն Հովակիմյանը չորս տարի առաջ որոշեց առյուծ պահել: Նա Սամարայում է ապրում ու կենդանուն սկզբում որպես իր տան դեկորացիա գնեց: «Անունը Ալեքս դրեցինք, պապաս էր կերակրում: Մեր առյուծը օրը մի կովի գլուխ էր ուտում»,- պատմում է գործարարը: Ամիսներ անց ընկերները Կարենին արջի քոթոթներ նվիրեցին: «Հո չէ՞ի հրաժարվելու, որոշեցի
«Շուն բերեք՝ ես ձեզ լիքը կլիենտ կճարեմ»
Վերնիսաժում բազմաթիվ կանայք շան բիզնես են անում, այն էլ՝ «օրինական» Վերնիսաժի ետնամասում շաբաթ եւ կիրակի օրերին բուռն տեմպերով ընթանում է կենդանիների եւ հատկապես շների վաճառքը: Այս գործընթացի հիմնական իրականացնողները կանայք են, չնայած երբեմն հանդիպում են նաեւ տղամարդիկ, ովքեր վաճառում են իրենց սեփական կենդանիներին: Վաճառողներից յուրաքանչյուրն իր դիմացի արկղի մեջ չորս-հինգ շան ձագ է դնում, համեմատաբար
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՇՈՒՆ ՎԱՃԱՌՈՒՄ
«Շնային բիզնեսմենները» խուսափում են լրագրողներից Տարբեր ցեղատեսակների խնամված ու գեղեցիկ շների նկարներ, ներքեւում հեռախոսահամարներ, նաեւ ոչ պակաս «խնամված ու գեղեցիկ» գներ: Այսպիսին է պատկերը «Աշխատանք» թերթի էջերից մեկում: Մի փոքր ուսումնասիրելով այս էջը, նկատեցի, որ մի քանի նկարների տակ միեւնույն հեռախոսահամարներն են գրված: Վաճառողները, հավանաբար, պատահական մարդիկ չեն, նրանք շների վաճառքով զբաղվող բիզնեսմեններ են: Հետաքրքրությունս
«Կասես՝ երեխան ռուս տղամարդուց է, թե չէ խայտառակ կլինենք»
Ստեփանակերտցին ամուսնացավ ադրբեջանցու հետ 1995 թվականն էր: Արցախյան պատերազմից հետո շատերի նման Նելլի Ստեփանյանի (հերոսուհու անունը փոխված է) ընտանիքը իր օրվա հացը վաստակելու համար կատարում էր ցանկացած աշխատանք: Թեեւ Նելլին ընդամենը 17 տարեկան էր, նա որոշեց ծնողների հոգսը թեթեւացնելու համար մեկնել Ուկրաինա, որտեղ բնակվում էր իր տատը. «Ծնողներս երկար ժամանակ համառում էին, բայց, ի վերջո,
ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ, ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ
Այս խոսքերի հավաստիությունը ճշտելու համար պետք է ծանոթանալ փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանի եւ ուսանողուհի Մանե Մադոյանի սիրո պատմությանը: «Առաջին անգամ իմ դասին եկավ ուշացումով, ուշադրությունս էլ առանձնակի չգրավեց եւ ինչպես ինքն է ասում` տարիքն առած, իմաստնացած ինչ-որ մեկին տեսնելու փոխարեն, տեսավ մի երիտասարդ տղայի»,- պատմում է Արման Ղարագուլյանը: Մանեն իր հերթին նշում է, որ երիտասարդ
«ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Ըստ ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ընդունած չափորոշիչները ստեղծվել են, որպեսզի ապագայում հայ նորագույն պատմությունը բովանդակային առումով անաղարտ ու անթերի ներկայացվի… «Այսօր յոթերորդ դասարանում գրատախտակի վրա նոր դասն եմ բացատրում, իսկ իմ աշակերտները մեծ ոգեւորությամբ քննարկում էին, թե ով է «Որոգայթի» Ջոկերը,- ասում է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե
Ամեն ինչ կորցնել ու նորից սկսել
Ի հեճուկս բժիշկների, Հայկը շարունակում է պարել վնասված ողնաշարով 1997թ. մայիսի 14, 16:30: Սովորականի պես ինը տարեկան Հայկը պարապմունքից տուն էր գնում: Չէր համբերում՝ տուն հասնի ու մայրիկին ցույց տա նոր սովորած շարժումները: Ժպիտը դեմքին, աչքերը կայծկլտում են… Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նոր պար էր սովորել: Վերջապես տանն է. «Մամ, մամ,
«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ»
Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие”, “Не вижу зла”, “Один в темноте”, “У холмов есть глаза”, “Омен 666”, “Пила”, “Остановка в ад”, “Зеркала”, “Призраки” եւ այլ սարսափ ֆիլմեր: 19-ամյա Լուսինեն արդեն չորս տարի է, ինչ կախման մեջ է գտնվում սարսափ-ֆիլմերից, սակայն չի էլ փորձում հրաժարվել դրանց «օգտագործումից»: «Ամեն անգամ սարսափի
«ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին»
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ասում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը: Ուսումնասիրությունները փաստում են, որ մեր օրերում հիմնական ժամանցի ձեւերից մեկը հեռուստատեսությունն է, եւ այն հասարակության ենթագիտակցության վրա ազդում է իր հաղորդումներով: Պարոն Հակոբյանը ենթադրում է, որ հասարակական որոշ շրջանակներում բողոք է առաջացել, որ
Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում
Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ հոգեբանների, մեծ ու բացասական ազդեցություն է ունենում երեխաների ու անչափահասների վրա: Այս բացասական ազդեցությունների ու էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի տարբերությունների մասին զրուցեցինք բժիշկ-սեքսապաթոլոգ Կարինե Խաչատրյանի հետ: – Տիկին Կարինե, ի՞նչ տարբերություններ կան էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի միջեւ: – Միանշանակ ասել, թե
ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ
«Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի, որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի մեջ»,- ասում է «Որբերը» հեռուստանովելի Ավիկի դերակատար Հ. Տ. Հայկոն: Փետրվարի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի փոփոխությունները՝ վերջնական տարբերակով: Այս օրենքի
Բուժքույր վաճառականը
Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել: Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է տիկին Էլեոնորան, ով այսօր Վերնիսաժում հուշանվերներ է վաճառում: Շրջապատում նրան Լենա են ասում: Ուսանողուհի թոռնիկ ունի, բայց նրան նայելով՝ չես էլ կարող ենթադրել, որ տատիկ է: Մասնագիտությամբ բուժքույր է, տարիներ առաջ աշխատում էր պրոֆեսոր Յոլյանի անվան
Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի
Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երեւում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերգներ գրեթե չեն լինում: 2006 թվին Արմավիրում ձեւավորվեց լարային քառյակ (1-ին ջութակ՝ Վաղինակ Գրիգորյան, 2-րդ ջութակ՝ Գարիկ Հովհաննիսյան, թավջութակ՝ Էմիլ Ներսիսյան,
ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ Մանկապարտեզում նրա անկողինն առանձին էր, ճաշացանկը՝ նույնպես: Ուտում էր այն, ինչ սիրում էր: Երբ բոլոր երեխաները քնում էին, նա գնում էր խաղալու: Սակայն ոչ թե նրա համար, որ դաստիարակներն ու դայակները գուշակել էին Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոն դառնալը, այլ ուղղակի տղայի ակտիվությունն ու կամքի ուժը
«Կարեւորը՝ ամոթալի դեպքեր չպատահեն»
Երեկ «Հայելի» ակումբում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների մասին խոսեցին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հիշեցնենք, որ ընտրությունը կապված է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության հետ: Համապատրիարքի կամ պատրիարքի ընտրության օրը դեռեւս որոշված չէ, եւ հայտնի էլ չէ, թե որքան կձգձգվի: Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ ընտրությունը ուշացնելու պատճառն այն է, որ
ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ
Գ.- Աբեղեանական խեղագրութեան քաղաքական հիմքը Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.09 Նախորդիւ փաստարկեցինք դասական ուղղագրութեան վերականգնման անհրաժեշտութիւնը՝ մեկնելով երկու գործօններից՝ դասական գրահամակարգի պահպանման կարեւորագոյն նպատակադրումից եւ այդ գրահամակարգի «բարեփոխոխման» կարիքը չլինելու իրողութիւնից: Այժմ անդրադառնանք դասականի վերականգնման անհրաժեշտութեանը՝ ելնելով «բարեփոխման» պարտադրանքի քաղաքական հիմքի վերացման փաստից: Սակայն մինչ այդ ներկայացնենք լեզուական հարցերի քաղաքականացման կարեւորութիւնը: Լեզուական քաղաքականութիւնը կարեւորւում է
Կյոռլինգ. մեզ համար հեռավոր մարզաձեւ
1998 թվականի Նագանոյի օլիմպիական խաղերում ականատես եղանք նոր մարզաձեւի, որի անունը՝ կյոռլինգ, մինչ այդ մեզ անհայտ էր: Կյոռլինգը ծնվել է Շոտլանդիայում՝ 16-րդ դարի սկզբին: Անգամ «անձնագիր» ունի՝ Դանբան ցամաքած լճի հատակում գտնված, այսպես կոչված, կյոռլինգի քարը, որի վրա փորագրված է 1511 թվականը: Որպես առանձին մարզաձեւ, կյոռլինգի կանոնները մշակվել են 19-րդ դարի առաջին կեսին եւ ցայսօր
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՔԱՐԱՄՅԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Վարդան Մինասյանը պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հավաքականում նրան օգնելու են Արթուր Ավագյանն ու Արթուր Մկրտչյանը, ինչպես նաեւ արգենտինացի մասնագետ Ռոդրիգոն, ով նրան օգնում է նաեւ «Փյունիկում»: Հրավիրված մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը առանձնահատուկ նշեց, որ վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում տեղացի մասնագետ է նշանակվել ու կոչ արեց
ԼԱՎ ԼՈՒՐ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ
Տեղեկացրել էինք, որ օրերս Փարիզում կայացել է «Թարգմանությունը եւ մշակութային միջնորդությունը» թեմայով գիտաժողով, որի շրջանակներում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը՝ լեզվաբանության ուղղությամբ. մասնավորապես կազմվել անհետացման սպառնալիքի տակ գտնվող Լեզուների նոր քարտեզը: «Առավոտը» ստացել է մեր ամերիկաբնակ հայրենակից Հակոբ Կուլուջյանի ([email protected]) նամակն այն մասին, որ արեւմտահայերենին եւս տրվել է վտանգված լեզվի կարգավիճակ: Հայազգի պրոֆեսորը գրում է, որ
ԱՄՍԱԳԻՐ՝ ՌՈՔԻ ՄԱՍԻՆ
«Արվին Քոչարյան» ընկերությունը երեկ «aftershock republic» ակումբում ներկայացրեց իր «Rock Star» ամսաթերթը, որտեղ գրվելու է միայն ռոք երաժշտության մասին՝ մեծապես անդրադառնալով հայկական ռոքին:Հիմնադիրները հայտարարում են, որ բարձր որակի լուսանկարները, դիզայնը, հարցազրույցներն ու նյութերը կզարմացնեն հայ ընթերցողին ու դա հեղափոխություն կլինի հայկական ժուռնալիստիկայում:Երեկոյի ընթացքում հնչեցին ռոք խմբերի կատարումներ եւ կայացավ ռոք ու մետալ փարթի:
Խառատյանի պրեմիերաները
«Վաշինգտոն բալետի» երբեմնի գեղարվեստական ղեկավարը հայաստանցիներին կներկայանա հերթական մոդեռն բեմադրություններով: Շուրջ չորս ամիս Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնած ճանաչված բալետի արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը հասցրել է ներկայանալ Պիացոլայի «Տանգո» եւ Էդգար Հովհաննիսյանի Երրորդ սիմֆոնիայի հիման վրա բեմադրած «Վարդանանք» ներկայացումներով: Հենց Խառատյանի հիշյալ բեմադրությունները ոչ միայն հայաստանցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեցին շփվելու ժամանակակից
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ
Եվ բավարարել հանդիսատեսի սպասելիքները Ճանաչված բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանն իր խոհերն է արտահայտել ազգային թատրոնի վերաբերյալ: Այս ձեռնարկով արվեստագետը բանավեճի է հրավիրում թատերարվեստի մյուս ներկայացուցիչներին եւ թատրոնի խնդիրներով մտահոգ անձանց: Նաեւ ասում է, որ հնարավոր է հոդվածը իր ապագա գրքի հենքը դառնա: Ազգային թատրոն, մտորումներ… Ես չեմ եկել բեմ, որ զվարճանանք,
ՍԱԴԱՄԻՆ ԾԱՌԱՅԱԾ ՍՊԱՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԲԱՆԱԿ
Իրաքի կառավարությունը որոշել է վերադարձնել եւ իրենց պաշտոններում վերականգնել ավելի քան այն 20 հազար սպաներին, որոնք ծառայել են Սադամ Հուսեյնի իշխանության օրոք: lenta.ru-ի մատուցմամբ, Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հավանություն է տվել նախկին սպաներին բանակ վերադարձնելու ծրագրին: Որոշումը, որն ընդունվել է նախարարների կոմիտեի փետրվարի 25-ի նիստում, ինչպես ասված է
ԱՆՓՈՒՅԹ ԲԺԻՇԿՆ ԱՆՓՈՒՅԹ Է ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլացի երկու բժիշկներ հիվանդանոցներից մեկում իրենց ծննդաբերող հիվանդին թողած՝ հենց ծնարանում ծեծկռտուք են սարքել: Ու մինչ նրանք թավալ են տվել հատակին՝ ծննդաբերող կնոջը ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում երեխան մահացել է: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, բժիշկների միջեւ ծեծկռտուքի եւ ձեռնամարտի վերածված բանավեճը ծագել էր 32-ամյա բրազիլուհի Ժիսլեն Սանտանային սպասարկելու շուրջ: Բժիշկներից յուրաքանչյուրը պնդել էր, թե ինքը պետք է
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐՏԵՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 12 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
Ադրբեջանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրված Ռուսլան Ադիլօղլու Ալիխանովը: Նրան մեղադրանք էր առաջադրվել «պետական դավաճանության» հոդվածով: Ադրբեջանի իրավապահները քննություն էին անցկացրել, որի ընթացքում հայտնի էին դարձել ՌԴ-ի հետ Ալիխանովի համագործակցության բոլոր մանրամասները: Ալիխանովը ծնվել էր Ռուսաստանի Կրասնոդարի մարզում եւ ծառայության անցնելով ԽՍՀՄ զինված ուժերում՝ աշխատել էր Անվտանգության պետական կոմիտեի ռազմական
ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄՍԱՂԱՑ»
Առնվազն 17 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների եւ փոխհրաձգության արդյունքում: Զոհվածներից երկուսը ոստիկաններ են: Ուրբաթ օրը, վաղ առավոտյան, Քաբուլի 9 հարկանի առեւտրի կենտրոնից ոչ հեռու, որտեղ նաեւ հյուրանոց է եղել, մահապարտ ահաբեկիչներից մեկը նախ՝ գործի է դրել պայթուցիկ սարքը, որին հաջորդել են եւս մի քանի պակաս ուժգին պայթյուններ: Թվով 5