Օրվա լրահոսը
ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՔ Է
Մոսկվան դեռեւս չի բացահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահի անունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն երեկ մեկնաբանել է ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովի պաշտոնաթողության եւ նոր համանախագահի նշանակման մասին լուրերը: «Յուրի Մերզլյակովը ստացել է նոր դիվանագիտական նշանակում, ինչը բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Չարժե շտապել: Կարծում եմ, որ այն
ՀՅԴ-ն պաշտպանում է ի՛ր ոճով ու ձեւով
Մարտի 1-ի զոհերի հարազատներին պատասխանում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Փետրվարի 22-ին ՀՅԴ խմբակցության պատգամավորներին էին դիմել մարտի 1-ի զոհերի հարազատները՝ Գոռ Քլոյանի հայրը, Տիգրան Խաչատրյանի մայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Սամվել Հարությունյանի հայրը, Դավիթ Պետրոսյանի հայրը, Տիգրան Աբգարյանի մայրը եւ Հովհաննես Հովհաննիսյանի կինը: Նամակում հիշատակվում է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն
«ՍԵՐԺԻՆ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է ՊԵՏՔ»
Գտնում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը «Սերժ Սարգսյանի խարխուլ իշխանությունը ձգվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրան չի առաջարկվել իրական այլընտրանք: Տվյալ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը թե մարտավարական, թե գաղափարախոսական առումներով ապացուցեց, որ որեւէ պարագայում չի կարող լինել Սերժ Սարգսյանին իրական այլընտրանք». այս կարծիքին է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր
ԱՅՍ ՄԻ ԵՐԹՆ ԱՆՑԱՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ
Իսկ նախորդ՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առնչությամբ քրգործ չի հարուցվել: Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների ուրբաթօրյա ավանդական բողոքի երթը, որ սովորաբար ընթանում է դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, նաեւ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելու նպատակ ուներ: ՀԱԿ-ի ակտիվիստները երթի ընթացքում քաղաքացիներին հանրահավաքի մասին իրազեկող
ԲՈՂՈՔԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱԿՑԻԱ
Երբ ստեղծվում էր դատական կարգադրիչների դեպարտամենտը, Վճռաբեկ դատարանի նախագահն ու արդարադատության նախարարը հայտարարում էին, թե այդ ինստիտուտը ստեղծվում է դատարաններում ոստիկաններին փոխարինելու համար, որպեսզի դատարաններում քաղաքացիներն իրենց ավելի պաշտպանված զգան: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների վարչական դատարանում ականատես եղանք, թե ինչպես էին թվով 6-7 կարգադրիչներ ուժի գործադրմամբ փորձում դատարանի շենքից դուրս հանել տարեց մի
Փետրվարի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ խենթ օր է սպասվում, գնացեք պարելու: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այ սօր ձեզ խելագար գիշեր է սպասվում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ
ՍՈՒՐՃ… ԽՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽՄԵԼ
Սուրճի անկրկնելի բուրմունքը տալիս են նրա պարունակության մեջ մտնող 600 հոտավետ նյութերը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: 100 գ բոված սուրճի հատիկներն իրենց կազմի մեջ ունեն 2 մգ նատրիում, 1600 մգ կալիում, 147 մգ կալցիում, 198 մգ ֆոսֆոր, 5,3 մգ երկաթ, B1, B2, PP վիտամիններ: Իսկ 100գ լուծվող սուրճը պարունակում է 3 մգ
ԾԽԵԼ, ԾԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ
Ամբողջ աշխարհում ակտիվացել է պայքարը ծխելու դեմ: Ծխողներին առաջարկվում են տարբեր մեթոդներ, եղանակներ, որպեսզի թողնեն ծխելը: Ահա մեթոդներից մեկն էլ առաջարկում է դոկտոր Գրինյովը: Մեթոդի իմաստն է. յուրահատուկ «հոգեբանական գրոհի» միջոցով ազդել ծխելու վրա: Այն ուժեղացնում է եւ հավաքագրում ծխողի կամքի ուժն այս անհայտ չարիքի դեմ, որը կրճատում է միլիոնավոր մարդկանց կյանքը: Ըստ վիճակագրական տվյալների,
Ռեյկի. ուսմունք, որ հասու է բոլորին
Մարդը՝ որպես էներգիայի կրող Ռեյկի ճապոներեն նշանակում է կենսական, բուժիչ, հոգեւոր էներգիա: Ռեյկի ստանալուց հետո մարդն ապրում, զգում է եւ՛ հոգեկան, եւ՛ ֆիզիկական ներդաշնակություն: Մարդու էներգիան ավելի դրական է դառնում, ավելի լուսավոր: Ռեյկին որպես էներգիա ֆիզիկոս գիտնականները ուսումնասիրել եւ չափել են. ռեյկիի գիտական բանաձեւն է՝ «ռեյկին անարգել տարածվում եւ հեռահար ազդում է անկախ ժամանակից, գիտակցությունից
ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈ՞ՒՄ
Այդ նոպայի դեմ պետք է պայքարել անտարբերությամբ Դեռ Հիպոկրատը հիստերիան նկարագրել է որպես հանելուկային հիվանդություն: Երկար ժամանակ բժիշկները կարծել են, թե դա բացառապես կանանց հիվանդություն է եւ հատուկ է անկայուն հորմոնային համակարգ եւ անհաջող անձնական կյանք ունեցող կանանց: Եվ նույն այդ կանայք, երբ փորձել են ինչ-որ բան ասել՝ նրանց անմիջապես «հիստերիկ» են անվանել: Ժամանակակից բժշկական
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Ինչպես արդեն ասվել է, «Մրցաշրջան 2010»-ում Հայաստանի ըմբիշների համար աշխարհի գավաթի խաղարկությունից հետո պաշտոնական երկրորդ կարեւոր մեկնարկը լինելու է Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է ապրիլին՝ Բաքվում: Առայժմ վերջնականապես որոշված չէ, թե մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի ազգային հավաքականները կմեկնե՞ն մրցավայր: Սակայն, անկախ դրանից, երկու ընտրանիներն էլ ամենայն լրջությամբ նախապատրաստվում են ու լի են մասնակցելու վճռականությամբ:
Երբ թիմդ ուժեղ է եւ միասնական
Մուրադ Սարգսյանը, Վազգեն Բադալյանը եւ Արմեն Գյուրջյանը պատրաստվում են մեկնել ԱՄՆ: Վիկը ժամանել է ԱՄՆ WBC/WBA վարկածներով 1-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը երեկ ժամանել է ԱՄՆ, որտեղ կշարունակի նախապատրաստվել մեքսիկացի Ռոդրիգո Գերերրոյի հետ մարտի 6-ին նշանակված մենամարտին: Միացյալ Նահանգներում, որպես կանոն, տեղի հայությունը մեծ աջակցություն է ցույց տալիս Վիկին, սակայն Վախթանգի համար
ԱՌՋԵՎՈՒՄ «AMBER» ՄՐՑԱՇԱՐՆ Է
Մարտի 13-25-ը Ֆրանսիայի Նիս քաղաքի «Pales de la Meditteranee»-ում կայանալու է շախմատի մեկ այլ գերմրցաշար՝ «19the Amber Blindfold and Rapid Tournament»-ը, որին մասնակցող աշխարհի 11 ուժեղագույն գրոսմայստերները պայքարելու են «կույր» եւ «արագ» շախմատում հաղթողին որոշելու համար: 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում խաղատախտակների առջեւ հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Բորիս Գելֆանդը,
Թիմակցի օրինակով
Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկաբնակ լեռնադահուկորդուհի Անի Մաթիլդա Սերեբրակյանը իր թիմակից Արսեն Ներսիսյանի պես ձախողեց հսկա ոլորավայրէջքում մեկնարկը՝ եւս 15 մասնակցի հետ չհասնելով եզրագիծ: Այսօր Սերեբրակյանը, իսկ վաղը՝ Ներսիսյանն իրենց մրցելույթները Կանադայում կավարտեն ոլորավայրէջք մրցաձեւում:
Սյուզին մարզվում է Ավստրիայում
Թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի գոտիների պաշտպանության հաջորդ մենամարտը նշանակված է ապրիլի 24-ին: Այդ օրը Սյուզին, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր բոլոր 26 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով, 16-ը՝ ժամկետից շուտ, Համբուրգում ստուգելու է WBO-ի չեմպիոն, գերմանացի 24-ամյա Նադյա Ռաուին (12 մենամարտ, 11 հաղթանակ՝ 3-ը ժամկետից շուտ եւ 1 ոչ-ոքի): Լրատվամիջոցները
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 3-ՐԴ ՏԵՂ
Իսպանիայում ավարտվեց շախմատի «Ciudad de Linares» 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարը: Եզրափակիչ՝ 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը, որ մինչ այդ խաղացած բոլոր պարտիաներում ոչ-ոքի էր գրանցել, սպիտակ խաղաքարերով տարավ մրցաշարում միակ, բայց սկզբունքային հաղթանակը՝ 58-րդ քայլում հարկադրելով անձնատուր լինել Ադրբեջանի ներկայացուցիչ Վուղար Հաշիմովին: Տուրի մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Տոպալով-Գելֆանդ՝ 1:0, Վալյեխո Պոնս-Գրիշչուկ՝ 1/2: Այսպիսով, ՖԻԴԵ-ի
Դյադյուրան՝ Երեւանում
Մարտի 12-ին Ազգային օպերային թատրոնում ռուս դիրիժոր Էդուարդ Դյադյուրան կղեկավարի Վերդիի «Տրավիատան», այս մասին տեղեկացնում է նրա մամուլի քարտուղար Ալեքսանդր Դանիլովը: Էդ. Դյադյուրան 21-րդ դարի հայտնի արվեստագետներից է: Նա լեփ-լեցուն դահլիճներով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չեխիայում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: Դյադյուրան ճանաչված դիրիժոր Յուրի Սիմոնովի սանն է: Երիտասարդ արվեստագետը հանդես է եկել հայտնի
ԳՐԱԴԱՐԱ՞ՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
«Առավոտի» փետրվարի 23-ի համարում տպագրված «Հերթական անգիտությունը» հոդվածում տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարության www.mincult. am կայքում փետրվարի 19-ին զետեղվել է հաղորդագրություն՝ «Փետրվարի 19-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է գիրք նվիրելու օր», մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում՝ www.unesco. org-ում զետեղված փետրվար ամսվա ժամանակացույցում նման բան չկար: Հոդվածում փաստել էինք նաեւ, որ թարգմանական բազմաթիվ միջոցառումներ ֆինանսավորած նախարարությունում չկա միջազգային պաշտոնական
«Ծով սրտով, տիեզերք հոգով Անդրանիկ»
Փետրվարի 25-ը զորահրամանատար, ազգային հերոս, հայ ֆիդայապետ, հայոց ազատագրական խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Երեկ զորավարի ծննդյան 145-ամյակի առիթով «Սասուն- Տարոն», «Զորավար Անդրանիկ», «Ուխտ Արարատ» կազմակերպությունները ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ այցելել էին Եռաբլուրի պանթեոն, որտեղ 2000 թվականին Պեր-Լաշեզ գերեզմանատնից տեղափոխվել էր նրա աճյունը: «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը Զորավար Անդրանիկին այսպես
Հերոսից՝ մինչեւ մանկամիտներ
Երեկ այս թեմայով բանավիճեցին գրականագետ Լիլիթ Արզումանյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «Այսօր չունենք գրականություն, որը կարող է գրավել ընթերցողներին, ասում են՝ անցումային շրջանում ենք, բայց այդ անցումային շրջանը շատ տեւեց, որովհետեւ հասարակությունը դարձավ անբարոյական ու, բնականաբար, եւ՛ թատրոնը, եւ՛ գրականությունը չեն կարող լինել իդեալական, մաքուր ու պահանջներ բավարարող»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ «ԱԻԴԱ»
Իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին Ազգային օպերային թատրոնում կիրականացնի Վերդիի գլուխգործոցը Վերդիի «Աիդա» օպերային հայաստանցի երաժշտասերը ծանոթ է 1940-ականների սկզբներից մեծանուն դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Արմեն Գուլակյանի բեմադրությունից, հայ բեմի նշանավոր երգիչներ Եվգենիա Խաչիկյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գալաչյանի, Պավել Լիսիցյանի, Շարա Տալյանի հրաշալի կատարումներից: Այս բեմադրությունն ապրեց մինչեւ 1980-ականների սկզբները՝ մեր դիրիժորական արվեստի գրեթե բոլոր
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Փետրվարի 25-ին Դելիում հանդիպել եւ բանակցել են միջուկային զենքին տիրապետող երկու պետությունների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի արտգործնախարարներ Նիրուպամա Ռաոն եւ Սալման Բաշիրը: Սա 2008թ. նոյեմբերին Մումբայի վրա կատարված հարձակումների շարքից հետո երկու երկրների միջեւ ընդհատված բանակցությունները վերսկսելու առաջին փորձն է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ հնդկական Մումբայը դարձել էր գրոհային-մահապարտների կողմից հարձակման թիրախ: Վերջին հարձակման արդյունքում
ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Հինգշաբթի օրը Ճապոնիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է նախօրեին միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Տոկիոն, իբր, առաջարկել է իրանական ուրանը մշակել եւ հարստացել իր տարածքում: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ասելով, փետրվարի 24-ին Տոկիոյում Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանի
ԿԵՏԱԴԵԼՖԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐԵՆ ՎԱՐԺԵՑՆՈՂԻՆ
Ամերիկյան Օրլանդո քաղաքի «SeaWorld» դելֆինարիայի կենտրոնի աշխատակից՝ 40-ամյա Դավն Բրանշոն զոհվել է հենց ներկայացման ժամանակ, երբ նրա վրա հարձակվել է իր վարժեցրած Տիլլիկում անունով կետադելֆինը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ» գործակալության փոխանցմամբ, ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել շոուի հենց սկզբում, երբ ծովային գիշատիչի վարժեցնողը հանդիսատեսներին պատմել է ներկայացման բովանդակությունը: Կետադելֆինը բռնել է Բրանշոյին եւ այնպիսի ուժգնությամբ
ՖՐԱՆՍԻԱՆ ՓԱՐԱՏԵԼ Է ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիան Էստոնիային, Լատվիային եւ Լիտվային հավաստիացրել է, որ Ռուսաստանին վաճառվող «Mistral» ուղղաթիռակիրները ռազմական տեխնոլոգիաներով հագեցված չեն լինելու: «Newsru»-ի մատուցմամբ, Ռուսաստանի հետ կնքված գործարքում այդ պայմանի առկայության մասին հայտնել է բալթյան հանրապետություններ այցելած Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Պիեր Լելուշը (նկարում): Բալթյան երկրների ղեկավարներին նա հավաստիացրել է, թե խոսքը գնում է բացառապես «քաղաքացիական նավերի մասին, որոնք որեւէ
Յանուկովիչը երեկ երդվեց
Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում տեղի է ունեցել այդ երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման պաշտոնական արարողությունը: «Newsru»-ի մատուցմամբ, Ռուսաստանն ու շատ այլ երկրներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններն այդ արարողությանը ներկայացված են եղել նվազագույն պատշաճությունից ցածր մակարդակով, թեեւ ավելի վաղ նշվում էր, թե մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկվել ավելի քան 100 երկրի: ԱՄՆ-ի պատվիրակությունը,
ՖՈԼԿԼԵՆԴԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ն ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ
Միացյալ Նահանգները հրաժարվել է Ֆոլկլենդի կղզիների շուրջ Արգենտինայի հետ ունեցած դիվանագիտական վեճում պաշտպանել Մեծ Բրիտանիային: Այդ մասին փոխանցել է «The Times» թերթը՝ շեշտելով, որ դեմոկրատ Բարաք Օբամայի աշխատակազմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է այն դիրքորոշումից, որը մոտ 30 տարի առաջ որդեգրել էր հանրապետական Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմը: 1982թ.-ին, երբ կղզիների շուրջ վեճը հանգեցրել էր երկու պետությունների միջեւ
«Օգտվում են վատ սովորող, ճարպիկ աշակերտները»
Թեստային աշխատանքներից իրենց դժգոհությունն են հայտնում հայ մանկավարժները «Դպրոցներում թեստային համակարգից օգտվում են հնարամիտ եւ վատ առաջադիմություն ունեցողները, իսկ գերազանցիկ ու խելացի աշակերտները՝ տուժում: Նախորդ տարիներին, եթե դասարանում ունենում էինք նվազագույնը 5-6 գերազանցիկ, 2009-ին չունեցանք: Գործնական աշխատանքները, որոնք աշակերտները հիմնականում տանն են անում, ընդ որում՝ ծնողների օգնությամբ, դժգոհություններ են առաջացրել նաեւ ծնողների շրջանում, այս համակարգի
Ո՞Վ Է Ո՞ՒՄ ՃՆՇԵԼ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի ընտրության ոչ քիմիական ռեակցիան Հայաստանում ցանկացած տեսակի ընտրություն, լինի նախագահական, խորհրդարանական, դպրոցի տնօրենի, հանձնաժողովի նախագահի, դեկանի, նույնիսկ՝ դասարանի ավագի կամ սեղանի թամադայի, միեւնույն է, հարթ եւ դեմոկրատական սկզբունքներով կազմակերպվել չի կարող: Առնվազն՝ նախադեպեր կամ չկան, կամ էլ դրանք այնքան չնչին տոկոս են կազմում, որ եղանակ չեն ստեղծում: Բացառություն չէր նաեւ ԵՊՀ
23. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: 22-րդ փողոցը Սարի թաղում: Կրկին կոշկակար Ստեփան Ստեփանյանի արհեստանոց մտա: – Սարի թաղի հենց այս մասում յովշան էր աճում, որից ավել էին սարքում,- ասաց Ստեփանը,- բոշաները եկան, սկսեցին տներ կառուցել: Մաղ էին գործում, լողակ վաճառում: Նրանք հիմնականում Քանաքեռում էին ապրում: Չգիտեմ, թե այնտեղ ինչ խնդիր են ունեցել, մի քանի ընտանիք այստեղ եկան: