Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզին մարզվում է Ավստրիայում

Փետրվար 26,2010 00:00

\"\"Թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի գոտիների պաշտպանության հաջորդ մենամարտը նշանակված է ապրիլի 24-ին: Այդ օրը Սյուզին, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր բոլոր 26 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով, 16-ը՝ ժամկետից շուտ, Համբուրգում ստուգելու է WBO-ի չեմպիոն, գերմանացի 24-ամյա Նադյա Ռաուին (12 մենամարտ, 11 հաղթանակ՝ 3-ը ժամկետից շուտ եւ 1 ոչ-ոքի):

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կենտիկյանն իր մարզչի հետ այս օրերին մարզվում է Ավստրիայի Զյոլդեն բարձրլեռնային առողջարանային քաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել