Օրվա լրահոսը

Շոու՝ շոուի ժամանակ

 Ամուսնացան ոտքի վրա «Ծցջ-ՁԹ 2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական էստրադայի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սերգեյ Լազարեւն ու Լեռա Կուդրյավցեւան պաշտոնապես ամրագրեցին իրենց հարաբերությունները: Երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այս աննախադեպ իրադարձության նախաձեռնողը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն էր, որը շոուի ընթացքում բեմ հրավիրեց զույգին. «Ես ձեզ հենց այնպես չէ, որ բեմ եմ հրավիրել: Ընկերներ, ով մոռացել է, հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին,

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ՝ ԳԵՅՇԱՆԵՐԸ

Մասնագիտություն, որն ունի պարտականությունների մի ամբողջ համակարգ Գեղեցիկ հարդարված վարսեր, յուրահատուկ հագուստ, տարբերվող շարժուձեւ. նրանք անթերի են, հաշվարկված, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը: Նրանք կարծես դերասանուհիներ լինեն, որոնք կարողանում են տղամարդուն տեղափոխել այլ աշխարհ, որը լի է վառ գույներով, սիրով, իսկ տղամարդիկ էլ պատրաստ են հանուն նրանց՝ ահռելի գումարներ ծախսել, միայն թե կատարվեն իրենց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Մայիսի 28-ից հունիսի 5-ը Թաիլանդում անցկացվեց վետերանների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը: Ըստ ռեգլամենտի՝ առաջնությանը կարող են մասնակցել 38 տարեկանից բարձր ֆուտբոլիստները: Մեր թիմը մարզում էր խաղացող մարզիչ Արմեն Սանամյանը, նրանից բացի՝ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Սամվել Պողոսյանը, Բաբկեն Մելիքյանը, Տիգրան Եսայանը, Լեւոն Ստեփանյանը, Արտակ Կարապետյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Աշոտ

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 2-ՐԴՆ Է

Հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա Նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որում հանդես էին գալիս գերազանցապես այդ տարածաշրջանի առաջատար շախմատիստները, 220 մասնակիցների պայքարում 8,5 միավորով (11 հնարավորից) գրավել է երկրորդ տեղը: Ինչպես տեղեկացնում է «Armchess.am» կայքը, Տիգրանն ընդամենը կես միավոր է պակաս վաստակել հաղթող ճանաչված բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից:

«ԲՐԱԶԻԼԱԿԱՆ» ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐ

Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության ազգային հավաքականների ցանցերը: Իսկ վիճակահանությունը, ըստ «Goal.com»-ի, կայանալու է հուլիսի 30-ին: Ըստ նույն աղբյուրի տեղեկատվության, ստորեւ ներկայացվելիք զամբյուղների կազմերը դեռ վերջնական չեն, որովհետեւ վիճակահանության արարողության ժամանակ հաշվի են առնվելու ՖԻՖԱ-ի՝ հուլիս ամսվա ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակում երկրների զբաղեցնելիք տեղերը: Իսկ մինչ այդ, եվրոպական

Վանեսը դուրս եկավ Ալվարեսի վրա

Ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային, 25-ամյա Վանես Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր մենամարտերում էլ հաղթանակ է տոնել, օրերս 30-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մեքսիկացի Սաուլ Ռոմանի նկատմամբ: Եվ ինչպիսի՜ հաղթանակ: Մարտն սկսելով ակտիվ գրոհներով՝ նա մրցակցի հակագրոհի արդյունքում հայտնվեց նոկդաունում: Սակայն դրանից հետո ավելի հավաքվելով՝ Վանեսը կրկին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ յոթերորդ ռաունդում

«Շիշլին» մտել է եզրափակիչ

Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասի համանուն շախմատային ակումբը Թուրքիայի թիմային առաջնության կիսաեզրափակիչ փուլի հինգ մրցախաղերից հաղթելով չորսում՝ հուլիսի 3-10-ը Կոնյա քաղաքում կայանալիք եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Շիշլի» ակումբին անդամագրվել էր հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որից հետո նրան միացել էր նաեւ Լիլիթ Մկրտչյանը:

ՄԵԿ ԱՂՋՆԱԿ ԵՎ ԻՆԸ ՏՂԱ

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացնում է, որ մեր կրտսեր տարիքի ձյուդոիստները օրերս հաջող մասնակցություն են ունեցել Բուլղարիայի Սլիվեն քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարում, որն անցկացվել է տարիքային հինգ խմբով: Մեր 25 մարզիկները ներկայացրել են Երեւանը, Գյումրին, Չարենցավանը, Նոր Հաճընը եւ Բյուրեղավանը եւ ընդհանուր առմամբ նվաճել 23 մեդալ, որոնցից 10-ը՝ ոսկե (11, 13 եւ

ՎԵՀԱՓԱՌԸ ՎՐԱՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան: Ինչպես երեկ «Մեդիամաքսին» հայտնեցին Մայթ աթոռի տեղեկատվական համակարգում, այցը կկայանա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Այցի շրջանակներում Ամենայն հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի,

ԹԱԼԱԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Հունիսի 7- 26-ը Հայաստանում տեղի կունենա Հենրի եւ Գերոնտի Թալալյանների անվան Ալտի եւ թավջութակի երկրորդ փառատոնը, որը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում թավջութակը եւ ալտն անարժանաբար մոռացության են մատնվել: Փառատոնի նպատակն է` վերականգնել դրանց վաղեմի հանրաճանաչությունը»,- երեկվա ասուլիսին ասել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ

«ՆԵՐՇՆՉԱՆՔԻ» ՄԵԿՆԱՐԿԸ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է «Գարնանային ներշնչանք» նախագծի մեկնարկի մասին: Այս տարի նախագծում ընդգրկված են ինչպես մարզային, այնպես էլ Երեւանի մշակութային կենտրոնները: Նախագծի նպատակը երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործական միտքը խթանելն է: Երեւանի մշակութային 15 կենտրոնների սաներն արդեն իսկ աշխատանքներ են ներկայացրել նախագծի առաջին փուլի շրջանակներում: Դրանք առնչվում են արվեստի տարբեր ճյուղերի (ազգային պարարվեստ, երգարվեստ, նկարչություն,

ԲՈՅԿՈՏ՝ ՍՏՈՒՐՈՒԱՅԻՆ

«Բազմազգ Վրաստան» շարժումը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ տարակուսանք է հայտնել անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի՝ «Սաքինֆորմին» տված հարցազրույցի կապակցությամբ: Ըստ նույն հաղորդագրության, Ստուրուան ակնարկել է Վրաստանի նախագահի էթնիկ պատկանելության ու հայկական արմատների մասին, ինչը շարժումը վիրավորական է համարում, հայտարարելով, որ ռեժիսորը բացասական համատեքստում է վկայակոչել այդ փաստը: «Բազմազգ Վրաստանը» կարծում է, որ Ռ. Ստուրուան պետք

Ընդդեմ չարդարացված պաթոսի

Պոետական թատրոնի հիմնադիր, բանաստեղծ-ասմունքող Դավիթ Ասատրյանը՝ արվեստի ու գրականության խնդիրների մասին: Հայ գրական-թատերական կյանքում քիչ չեն եղել դերասան գրողները, որոնցից արժե հիշատակել մեծանուն Վահրամ Փափազյանին, վաստակաշատ արտիստներ Արման Կոթիկյանին, Գրիգոր Չալիկյանին, Լեւոն Թուխիկյանին, Անահիտ Թոփչյանին, Աննա Պետրոսյանին… Թվարկումը կարելի է շարունակել: Մեր կողքին ապրում ու ստեղծագործում է ասմունքող, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը: Այս երեւույթը եզակի է:

«ՍՊԱՆԵ՞Լ» ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԻՆ

Հանրահայտ մուլտֆիլմը՝ ձեւախեղված Ստեփան Անդրանիկյանին ներկայացնելու հարկ չկա, նա հայտնի է որպես նկարիչ եւ մասնավորապես խաղարկային կինոյի նկարիչ («Նռան գույնը», «Երբ քեզ հետ են ընկերներդ», «Ում է ժպտում կյանքը», «Տժվժիկ» եւ այլն): 60-ականներից Անդրանիկյանը ստեղծագործել է նաեւ մուլտիպլիկացիայում: Նրա «Պինգվին Վինը» մուլտֆիլմը, որ ստեղծվել է 1972-ին, այսօր էլ սիրելի է երեխաների համար եւ հոգեհարազատ: Արդեն

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երեքշաբթի օրը Ժնեւում տեղի է ունեցել ռուս-վրացական բանակցությունների հերթական ռաունդը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը ճեպազրույցում հաղորդել է, որ Ժնեւում ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, որ Ժնեւում քննարկվելու են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերը: «Վերջին ամիսներին Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններին տեղի են ունեցել մտահոգիչ միջադեպեր, մարդիկ են զոհվել»,-

ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Պան Գի Մունը պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետում առաջադրելու մասին: BBC-ի մատուցմամբ, հարավկորեացի դիվանագետը խոստացել է, որ ապագայում էլ կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ՄԱԿ-ը գլոբալ աննախադեպ փոփոխությունների ժամանակներում մնա որպես «կամուրջներ ստեղծող» կառույց: Առայժմ այդ բարձր պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ չկան, ուստի Պան Գի Մունի վերընտրվելու շանսերը ավելի

ՉՆԱՅԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՐԾԻՔԻՆ՝ ՌԻՍԿԻ ԿԴԻՄԵՆ

Ֆրանսիան եւ մյուս արեւմտյան պետությունները պատրաստ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւի նախագիծ ներկայացնել, որը կդատապարտի սիրիական իշխանությունների բռնությունները տեղական բնակչության նկատմամբ՝ չնայած Ռուսաստանի դիրքորոշմանը, որը հասկացնել է տվել, որ հավանություն չի տա նման փաստաթղթի: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 18-ին հայտարարել էր,

Եմենի նախագահի ապաքինումը կարող է մշտական հանգստի վերածվել

Եմենի կառավարությունը պետք է անհապաղ օգտվի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի՝ երկրից բացակայելու հանգամանքից, իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու համար: Reuters-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգները: Վերլուծաբանների դիտարկմամբ, քանի դեռ Սալեհը գտնվում է սաուդյան մայրաքաղաքի Էր-Ռիյադի հիվանդանոցում, հնարավորություն կա, որ Եմենը կարող է խուսափել քաոսում հայտնվելուց, ինչի հավանականությունը անհանգստացնում է Սաուդյան Արաբիային եւ Ամերիկային: «Մենք

ՆԱՏՕ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ից իր համար ցանկալի՝ Եվրոպայում ստեղծվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՊՀ) իր դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ չի ստանա: Բացի այդ, ալյանսի ղեկավարությունն անհնարին է համարում Ռուսաստանի հետ միասին ՀՊՀ-ի ստեղծման հնարավորությունը: «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Նա միայն բանավոր կերպով պնդել է, թե ՆԱՏՕ-ի ծրագրերը

«ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ» ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչությունը, ուսումնասիրելով դիմորդների անձնական գործերը, հայտնաբերել է 6 գործ, որտեղ փաստաթղթերը չէին համապատասխանում իրականությանը»,- հայոց լեզվի միասնական քննությունից դուրս հրավիրված «Էքստեռնիկների» մասին երեկ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով Հայաստանի պետական ագրարային համալսարանում մասնակցում էր համալսարանների եւ հանրակրթական 26 դպրոցների միջեւ պայմանագրի կնքմանը: Նախարարը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ 6

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երեկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողական գիտաժողով` նվիրված ՀՀ անկախության 20 եւ համալսարանի հիմնադրման 75-ամյակին: Մասնակցեցին ինչպես ԵՊԼՀ-ի, այնպես էլ ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական ագրարային համալսարանի եւ Դիվանագիտական ակադեմիայի ուսանողները: Զեկուցումների թեմաները ընտրվել էին առաջադրված մի շարք ոլորտներից` քաղաքագիտություն, քաղաքականություն, երկրագիտություն, եվրոպագիտություն, արտաքին (միջազգային) հարաբերություններ, եւ առնչվում էին նաեւ ՀՀ հիմնախնդիրներին: Գիտաժողովի

Գիտական էթիկայի տեսանկյունից անհասկանալի բողոք

Պատասխան «Գիտական ֆարս, թատերականացված ներկայացում» վերնագրով բաց նամակին Դեռեւս 2010թ. փետրվարի 26-ին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանը եւ հանձնել իր դիմում-բողոքը։ Նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բողոքը թվով երրորդն է եւ դրա վերաբերյալ արդեն առկա են ՀՀ նախագահի աշխատակազմին ուղղված բողոքի

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ»

Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է Երեւանում եւ մարզերում շարունակվում են հունիսի 1-ից մեկնարկած ընդունելության քննությունները: Երեկ դիմորդները միասնական պետական քննություն էին հանձնում կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից: Կենսաբանությունից քննություն պետք է հանձներ 41 դիմորդ, սակայն ներկա էր 37-ը, աշխարհագրությունից ներկա էին բոլոր 5 դիմորդները, ընդհանուր պատմության երկու դիմորդներն էլ ներկայացել էին քննության: ԳԹԿ-ն արդեն փակցրել

ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒ «ՕԳՈՍՏՈՍԻ 5 ՕՐԵՐԸ»

azatutyun.am-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Լոնդոնում կայացել է «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի եվրոպական պրեմիերան, իսկ դրանից առաջ կարմիր գորգերը փռվել էին Թբիլիսիում «Ռուսթավելի» կինոթատրոնի առջեւ, ուր հոլիվուդյան հայտնի աստղերի՝ Էնդի Գարսիայի, Շերոն Սթոունի, Ջոնաթան Շեկի եւ այլոց մասնակցությամբ կայացել էր ֆիլմի առաջին ցուցադրությունը: «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմը հայացք է 2008 թվականի ռուս – վրացական պատերազմին՝ ամերիկացի

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵՍ թոշակառու կին եմ, 83 տարեկան: Աշխատանքային ողջ ներուժս ներդրել եմ եւ խորհրդային, եւ նորանկախ Հայաստանի բարգավաճման համար: Ընտանիքս միշտ աչքի է ընկել իր բարոյական եւ ազնվասեր վարքով: Կրթել եւ դաստիարակել եմ բարոյապաշտ, հայրենասեր եւ ազնվապաշտ երեխաների: Որդիս՝ Արմեն Նիկողոսյանը, ստացել է երկու բարձրագույն կրթություն՝ իրավունքի եւ տնտեսագիտության գծով:

ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՎԻՃԱԿԻՆ

Հունիսի 3-ին տեղեկացրել ենք, որ Արփա գետի Եղեգիս վտակի հեղեղումներից մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ

Տարած՝ հետ բերած պարարտանյութ

Սյունիքի մարզպետարանը գարնանացանի համար պարարտանյութ ձեռք բերելու նպատակով որոշել է բնակիչներին օգնել. Սյունիքի գյուղացիներին 500 տոննա պարարտանյութ է հարկավոր, եւ մարզպետարանը խոստացել է պարարտանյութի ամեն պարկի դիմաց վճարվելիք գումարից 1900 դրամը ինքը վճարել: Բնակիչներն էլ դեռեւս մարտ-ապրիլին մեկ պարկ պարարտանյութի համար 5000-ական դրամ են հավաքել եւ փոխանցել համայնքապետարաններին: Գարնանացանի դաշտերն արդեն կանաչել են, իսկ որոշ

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՈՎ

Հարազատներից մոռացված մայր ու աղջիկ ապրում են հիվանդանոցի մեկ սենյակում «Եղել եմ ծնողազուրկ, ապրել եմ Գավառի մանկատանը, որտեղ եւ դպրոցն ավարտելուց հետո 5 տարի աշխատել եմ դայակ: Ամուսնացել եմ, որից հետո ճակատագրի բերումով կրկին հայտնվել եմ իմ հայրենի Կապան քաղաքում, սակայն հերթական անգամ բախտը չարամտորեն ծիծաղեց ինձ վրա». այսպես սկսեց իր կյանքի ոչ լուսավոր պատմությունը

ԿԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ Է

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց «ՀայԻնկասացիայի» աշխատակիցներ Անահիտ Գրիգորյանի, Սաթենիկ Սարգսյանի, եւս 4-ի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ս. Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի կալանքը եւ ընտրվի այլընտրանքային՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Տիկին Սաթենիկը 1 տարուց ավելի

Մեղադրյալ չներգրավեցին

Մայիսի 13-ին առողջապահության նախարարության Ավանի հոգեբուժարան տեղափոխվեց Դավիթ Թադեւոսյանը: Այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է մայիսի 17-ին՝ «Հիմա էլ Ավանի հոգեբուժարանում է» հրապարակմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակում-հաղորդումից հետո փետրվարի 9-ին քրեական գործ հարուցվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում: Դավիթը Շենգավիթի զինկոմիսարիատից 2007թ. մայիսի 16-ին զորակոչվել է բանակ, եւ 2 տարի

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930