Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Փետրվար 26,2010 00:00

Փետրվարի 25-ին Դելիում հանդիպել եւ բանակցել են միջուկային զենքին տիրապետող երկու պետությունների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի արտգործնախարարներ Նիրուպամա Ռաոն եւ Սալման Բաշիրը: Սա 2008թ. նոյեմբերին Մումբայի վրա կատարված հարձակումների շարքից հետո երկու երկրների միջեւ ընդհատված բանակցությունները վերսկսելու առաջին փորձն է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ հնդկական Մումբայը դարձել էր գրոհային-մահապարտների կողմից հարձակման թիրախ: Վերջին հարձակման արդյունքում ավելի քան 170 մարդ, այդ թվում՝ 9 գրոհային էր սպանվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել: Հնդկաստանը Պակիստանին մեղադրել էր ահաբեկչությունների հետ առնչություններ ունենալու մեջ: Ու թեեւ Պակիստանը սկզբում հերքել էր այդ մեղադրանքը, բայց ավելի ուշ խոստովանել էր, թե հարձակումները մասամբ կազմակերպվել են Պակիստանի տարածքում:

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել