Օրվա լրահոսը
Տրամաբանական շարունակություն
Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում տեղյակ չեն կառավարության՝ իրենց վերաբերող որոշումից ՀՀ կառավարությունը փետրվարի 11-ին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 14.3-րդ եւ 17-րդ հոդվածների համապատասխան, թիվ 102-Ն որոշմամբ հաստատել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը (https://www.gov.am/am/gov-decrees/item/17443/): Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն Արմավիրում դեռ տեղյակ չեն, որ գլխավոր հատակագիծ ունեն։ Համենայնդեպս,
«ՎԻԶ ԾՌԵՄ ՈՒ ԱՐՀԱՄԱՐՀՎԵ՞Մ…»
Չքավորություն կամ ծայրահեղ աղքատություն ասվածն անգամ ամբողջությամբ չի կարող նկարագրել Աքուլյանների ընտանիքի համար սովորական դարձած անմարդկային պայմանները: Հինգ անձից բաղկացած ընտանիքի՝ 30-ամյա ամուսինների ու 3 փոքրահասակ աղջիկների վիճակը լիովին պատկերացնելու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ այցելել նրանց: Ընտանիքն ապրում է Լոռու մարզկենտրոն Վանաձորի Բանակի փողոցի 2-րդ փակուղում, գրեթե քաղաքի կենտրոնում, բայց մեկուսացած՝ կիսախարխուլ, պատի
ԱՐԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ Երեկ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը եւ ոստիկանությունը ահազանգ էր ստացել Հայաստանի պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի կապակցությամբ: Փրկարարների ուժերով կոմիտեի աշխատակիցները դուրս են եկել աշխատասենյակներից: Օրվա երկրորդ կեսին պարզվել է, որ ահազանգը եղել է կեղծ: ՊԱԼԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել փաստաբան Արա Զոհրաբյանից եւ փաստաբանական կազմակերպություն հանդիսացող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊ
ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել էր ասուլիս, ուր անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին: «Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց կխոսենք ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այլ Հայաստանի դեզերվացիայի ներքին կանոնների մասին»,- ասաց նա: Օմբուդսմենը վերլուծելով դատական համակարգը, հավելեց նաեւ, որ մեր դատարանները երբեմն մարդկանց դատապարտում են այնպիսի օրենքներով, որոնք հետագայում հակասահմանադրական
«Նաշա Ռաշային» մեղադրում են
«Նաշա Ռաշա» ծրագիրը մեղադրվում է տաջիկների դեմ բարոյական գենոցիդի համար «Տաջիկստանի աշխատանքային միգրանտներ» համառուսական հասարակական շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը դիմել է ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային լրատվամիջոցների վերահսկողությամբ զբաղվող Դաշնային ծառայությանը եւ ՌԴ գլխավոր դատախազին՝ կապված «Նաշա Ռաշա» ծրագրի հետ: Շարիպովը, որը գլխավորում է «Տաջիկստանի աշխատանքային միգրանտներ» շարժումը,ասել է, թե «Նաշա Ռաշա» նախագծի ղեկավարության գործողությունները
«ԻՐՈՔ, ԿԱՐՈՂ Ա ՊԵՏՔ ՉԷՐ»
«Լուսինե, դատարանը դեռ իր վերաբերմունքը ցույց չի տվել» Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիս Սիսակյանը հրապարակեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ Սեւակ Խաչատրյանի եւ նույն վարչության պետ Վիկտոր Պապյանի դատավճիռը: Ս. Խաչատրյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, իսկ Վիկտոր Պապյանը՝ 8 տարի: Կալանքի սկիզբը հաշվվեց 2008թ. հուլիսի 7-ը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում
ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՎԻ ՑՈՒՑԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանն արդեն սկսել է իր դրամահավաքը՝ շուն, կատու, կով, ոչխար եւ այլ ընտանի կենդանի ունեցողներից: Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանին բյուջեն լցնելու համար մի որոշում է կայացրել՝ պետտուրք գանձել Երեւան քաղաքում ընտանի կենդանի պահելու համար: Որքան էլ անհավանական լինի այս որոշման իրագործումը, քաղաքապետարանն արդեն թաղապետարաններին պարտադրել է ներկայացնել ցուցակներ, թե իրենց համայնքի բնակիչներից կոնկրետ
«Արմագեդո՞ն» է սպասվում
2010-ը բեկումային է լինելու ինտերնետ ծառայությունների մատուցման որակի եւ գնի առումով Որ ինտերնետն այսօր աշխատանքային հարգի գործիք է, հասկացել են անգամ Հայաստանի ամենահեռավոր գյուղի տատիկ-պապիկները, որոնք օրհնում են այն ստեղծողին, երբ on-line տեսնում են արտասահմանում բնակվող իրենց որդիներին ու թոռներին ու կարողանում «չաթ» անել նրանց հետ: Ոմանք կամաց-կամաց ընկալում են կապի այս տեսակը՝ որպես ինֆորմացիայի
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐ, ՆՎԵՐ ՄԻ ԸՆԴՈՒՆԵՔ
Հակառակ դեպքում կզրկվեք աղքատության նպաստից Տարեցտարի մեր երկրում ընտանեկան նպաստառուների, այսպես ասած, աղքատության նպաստ ստացողների թիվը կրճատվում է: Մեր երկրի՝ սոցիալական ոլորտի պատասխանատուներն այդ հանգամանքը պատճառաբանում են աղքատության ցուցանիշի նվազմամբ: Ընդ որում, ժամանակ առ ժամանակ նպաստների հաշվարկման կարգն էլ խստացնում են եւ աղքատների միջից ընտրում առավել աղքատին եւ նպաստ նշանակում: «Առավոտը» քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՆՏԵՐՆԵՏ ՉՈՒՆԵՆՔ
Երեկ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանը Ազգային անվտանգության խորհրդում կազմակերպված Տեղեկատվական հայեցակարգի իրականացման հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստան ինտերնետ է ներմուծում Թուրքիայից: Նա նշել է, որ թուրքական այդ ինտերնետի արագությունը խայտառակ վիճակում է եւ այն անորակ է. «Թուրքական ինտերնետը բավական էժան է եւ, ցավոք, մեր պրովայդերները էժան ինտերնետի կարիքն ունեն»:
Բեռը՝ տոնավաճառի տիրոջ վրա
«Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է: Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը: Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում»,- երեկ կառավարոթյան նիստում ոսկու շուկայի առեւտրականների բարձրացրած խնդիրների շուրջ մտահոգություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա
Խոստացան, բայց չպատասխանեցին
Ոսկու շուկայի աշխատակիցները հույսն ու հավատը կորցրել են, որ իրենց հարցը կլուծվի Երեկ ՀՀ նախագահի նստավայրից վերջապես որոշել են արձագանքել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցների՝ արդեն 8 օր շարունակվող բողոքի ակցիաներին: Նախագահականից ցուցարարներին խոստացել էին պատասխան տալ, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ ոչինչ չեն ասել: «Առավոտի» հարցին էլ ի պատասխան, նախագահականի լրատվական ծառայությունից
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿԱԽԵՂԴ ԵՆ ԱՆՈՒՄ
Երեկ բողոքի դուրս գալու հերթը Գյումրիի մանր ու միջին ձեռնարկատերերինն էր Չնայած գործարարները նախապես իրազեկված էին բողոքի ակցիայի մասին, սակայն ոչ բոլորն էին համարձակվել ներկայանալ Գյումրիի Տեքստիլագործների ակումբի դիմաց ու իրենց դժգոհությունը հայտնել հարկային վարչարարության դեմ: Բողոքի էին դուրս եկել ընդամենը հինգ-վեց հոգի: Անհատ ձեռնարկատերերին ահաբեկելու գործում մեծ դերակատարություն էր ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը, որը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԲԱՐԵՓՈԽՎԻ
2009 թվականի հունիսին անվտանգության խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, իսկ հանրապետության նախագահն իր կարգադրությամբ հաստատելով այն՝ ձեւավորել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ տալով կոնկրետ առաջադրանք՝ լուծել այս ոլորտում կուտակված խնդիրները: Միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, երեկ գումարել է
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԳԵՎՈՐԻՆ
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար: Մեկ այլ որոշմամբ, «21-րդի հեռանկարներ»
«ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ ՀԱԿ-ն ավելի կոնկրետ եւ գործնական քայլերի պետք է անցնի: – Նախորդ օրն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը, որով սահմանվում է մինչեւ ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը, եւ որը, մասնավորապես, առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։
ԼԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԳՈՐԾԻ
«Այսօր Հայաստանի ավանդական եւ ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաեւ սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում: Վերջ տվեք
ՇԱՄՇՅԱՆԻՆ ՔՐԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉԵՑԻՆ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը դատապարտել է բռնարարքի ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: «Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ՝ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական
ԱՌԱՎՈՏԻՆ գրելու օրս…
Մի օր մի լրագրողուհի, այնուհետեւ ուրիշները նույնպես. հարցնում էին՝ թե ինչո՞ւ եմ ես՝ մտավորականս, փոփոխվող բոլոր իշխանությունների հետ ներդաշնակ. անմիջապես ասեմ, որ այդ տեսակետին ես համաձայն չեմ, քանի որ այն ճիշտ չէ: Հարցնողներից եւ ոչ մեկը չգիտեր, որ իմ ծնողների վեց զավակներից ավագս՝ մեն-մենակ եկա Երեւան, որ համալսարան ընդունվեմ, եւ եկա Ջավախք՝ գրեթե անհայտ անունով
«Տես 1-ին կետը»
Այսպես է պատասխանել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի հիմնական զեկուցող ԱԳ նախարարը ՀՅԴ 8 առաջարկներից 7-ին: Խորհրդարանը երեկ 70 «կողմ» եւ 4 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն առարկություն հայտնեց, թե նախօրեին ԱԺ ընդունած որոշմամբ սահմանված հատուկ կարգը միայն
ՄԻՆՉԵՎ 2011-Ի ՀՈՒՆՎԱՐԸ ԲՈԼՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆ
Այն բանից հետո, երբ շուտով ուժի մեջ կմտնի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը: Ծանոթներիցս մի քանիսը, որոնք անձնական մեքենաներ ունեն՝ մի քանի անգամ նախապես հետաքրքրվել էին, թե արդյոք ԱԺ-ն արդեն ընդունե՞լ է այն օրենքը, ըստ որի՝ բոլոր ավտոմեքենաները պիտի պարտադիր ապահովագրվեն: Անկասկած լայն շրջանակի վերաբերող օրենքի այս նախագիծը, որը հեղինակել է
ՊԱՏԺԻՉ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
Երեկ նախկին քաղբանտարկյալներն այսպես որակեցին հայաստանյան դատաիրավական համակարգը Երեկ «Քաղբանտարկյալների կանայք» հ/կ-ին «Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» թեմայով քննարկում էր նախաձեռնել, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնականում երկու խնդրի՝ հայաստանյան դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին: Դրանց մասին խոսեցին հիմնականում իրենք՝ հիշյալ համակարգերի հետ մեկուկես տարի անմիջական շփումների փորձ ունեցող նախկին քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար
ԿԱՍՊԱՐՈՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Ղարաբաղյան խնդիրը ազդում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»: Նաեւ նշել է. «Հայաստանում իշխանությունը
Փետրվարի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը
ԹԼՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ՄԻԱՎ-Ի ԴԵՄ
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակվող զուլուսների թագավորը՝ Նորին գերազանցություն Գուդվիլ Զվելիթինին հայտարարեց թլպատման ծեսի վերականգնման մասին՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարելու համար: Այդ մասին զուլուսների ղեկավարը հայտարարել է Ուկվեշամա տոնակատարության ընթացքում, որի ժամանակ երիտասարդները կատարում են նվիրատվության ծեսեր: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության սահմանադրությամբ զուլուսների թագավորը իրական իշխանություն չունի, սակայն հանդիսանում է զուլուսների ազգային միասնության նշանագիրը եւ ազգային սովորույթների կրողը: Երիտասարդների
ՕԾԱՆԵԼԻՔԸ ԵՎ ՄԵՆՔ
Օծանելիքը պատրաստվում է հիմնականում ծաղկահյութերից, ծաղիկների արմատներից… Դրանց տեսականին բազմազան է եւ սպառողին ընտրության լայն հնարավորություն է տալիս: Հետեւաբար օծանելիք գնելիս յուրաքանչյուրը յուրովի է կատարում իր ընտրությունը: Ասում են, եթե հագնվում ես սպորտային ոճով, ուրեմն նախընտրում ես «թեթեւ» հոտեր, իսկ եթե քեզ դուր է գալիս դասական ոճը, նշանակում է՝ քեզ ավելի հոգեհարազատ են «ծանր» հոտ
Վիոլետը, ամերիկյան «գրիլն» ու Այովան
Հայ բանաստեղծուհին՝ ամերիկյան քաղաքի ու այովացիների մասին տպավորություններով Անցյալ տարվա սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մասնակցել է 40 տարվա պատմություն ունեցող Այովայի համալսարանի միջազգային գրական մի ծրագրի: Ի դեպ, վերջինի շնորհիվ Այովան ստացել է «գրականության քաղաք» կոչումը: Այս տարի ծրագրին մասնակցել է 36 գրող՝ շուրջ 30 երկրից: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին Այովայի մասին
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԼՈՂԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Իսկ քյաբաբն ու խորովածը սեքսի հետ անհամատեղելի են «Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը եւ խորհուրդ տալիս սեռական ֆունկցիան բարելավելու համար ճիշտ սնունդ օգտագործել: «Առաջին հերթին մեր ընդունած
ՅՈՒՐԱՅԻՆՆԵ՞ՐԸ ԽԱՆԳԱՐԵՑԻՆ
Վերջին օրերին հայաստանյան մարզական լրատվամիջոցների գլխավոր թեման Երեւանի «Փյունիկի» եւ Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլայի՝ անգլիական «Տոտենհեմ» գրեթե գլուխ եկած տեղափոխությունն էր: Ընդ որում, նշվում էր, որ անգլիական ակումբն արդեն պատրաստ է ֆուտբոլիստի համար ակումբին վճարել 1 մլն ֆունտ: Սակայն երեկ «Regnum» գործակալությունը տեղեկացնում էր, որ 16-ամյա Մբոլան կարիերան «Տոտենհեմում» չի շարունակելու: Ըստ ESA գործակալության,
Եզրագիծ չհասավ
Վանկուվերում ընթացող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի հսկա ոլորավայրէջքում հանդես եկող ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը չհասավ եզրագիծ: Մեկնարկի ելած 103 մարզիկներից եւս 13 հոգի մրցուղին թողեցին կեսճանապարհից: Երեկ նույն մրցաձեւի կանանց պայքարում մեկնարկի էր ելնելու ամերիկահայ Անի Մաթիլդա Սերեբրակյանը: