Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԾԱՆԵԼԻՔԸ ԵՎ ՄԵՆՔ

Փետրվար 25,2010 00:00

Օծանելիքը պատրաստվում է հիմնականում ծաղկահյութերից, ծաղիկների արմատներից… Դրանց տեսականին բազմազան է եւ սպառողին ընտրության լայն հնարավորություն է տալիս: Հետեւաբար օծանելիք գնելիս յուրաքանչյուրը յուրովի է կատարում իր ընտրությունը: Ասում են, եթե հագնվում ես սպորտային ոճով, ուրեմն նախընտրում ես «թեթեւ» հոտեր, իսկ եթե քեզ դուր է գալիս դասական ոճը, նշանակում է՝ քեզ ավելի հոգեհարազատ են «ծանր» հոտ ունեցող օծանելիքները:
Կան նաեւ մրգային բույրեր, որոնք դուր են գալիս հիմնականում դեռահասներին: Օծանելիքի գիտակները խորհուրդ են տալիս օծանելիքը շատ չօգտագործել, այսինքն, ինչպես շատերն են անում՝ չլողանալ օծանելիքով, բավական է միայն 1-2 կաթիլ տարածել մարմնի պուլսային շրջաններում՝ նախադաստակին, ականջի հետեւի հատվածում, պարանոցին (սա վերաբերում է մաքուր բաղադրություն ունեցող, որակյալ օծանելիքներին):
Ապացուցված է, որ օծանելիքի ընտրության ժամանակ հիմնականում հանգիստ բնավորությամբ մարդիկ նախընտրում են քաղցր հոտեր, իսկ ագրեսիվ եւ բարդ բնավորություն ունեցողները դառը հոտեր են սիրում: Բայց չի բացառվում, որ մարդը զայրացած վիճակում մտնելով խանութ՝ ընտրի ինչ-որ «ագրեսիվ» բույր, իսկ հանգիստ վիճակում՝ մրգային, ծաղկային նուրբ բույրեր: Այստեղից պետք է հետեւություն անել եւ օծանելիքի խանութ մտնելիս նյարդայնացած չլինել:
Նշենք, որ կան օծանելիքներ, որոնք ունեն դարերի պատմություն, որոնցից է, օրինակ, «HERMES» օծանելիքը, որը ստեղծվել է մոտ 200 տարի առաջ:
Այժմ հագուստի պրոֆեսիոնալ ֆիրմաները արտադրում են իրենց հագուստը նախընտրողներին համապատասխան օծանելիք: Եթե 12 տարի առաջ «ADIDAS» կամ «BOSS» ֆիրմաները արտադրում էին միայն սպորտային հագուստներ, այժմ շուկային ներկայանում են նաեւ համանուն օծանելիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել