Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՅԻՆՆԵ՞ՐԸ ԽԱՆԳԱՐԵՑԻՆ

Փետրվար 25,2010 00:00

Վերջին օրերին հայաստանյան մարզական լրատվամիջոցների գլխավոր թեման Երեւանի «Փյունիկի» եւ Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլայի՝ անգլիական «Տոտենհեմ» գրեթե գլուխ եկած տեղափոխությունն էր: Ընդ որում, նշվում էր, որ անգլիական ակումբն արդեն պատրաստ է ֆուտբոլիստի համար ակումբին վճարել 1 մլն ֆունտ: Սակայն երեկ «Regnum» գործակալությունը տեղեկացնում էր, որ 16-ամյա Մբոլան կարիերան «Տոտենհեմում» չի շարունակելու:
Ըստ ESA գործակալության, Մբոլան, իրոք, Անգլիայում է եղել եւ գտնվել է «Տոտենհեմի» տրամադրության ներքո: Սակայն Զամբիայի այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ Էմանուելին վաճառել են «Փյունիկին», որոշել են ֆուտբոլիստի վրա կրկնակի վաստակել: Օգտվելով այն փաստից, որ Մբոլան հաջող է խաղացել Աֆրիկայի գավաթի խաղարկությունում, նրանք ֆուտբոլիստին դիտմամբ երկար են պահել Զամբիայում, որից հետո, կապ հաստատելով անգլիական ակումբների հետ, հայտարարել են, թե ֆուտբոլիստի վաճառքի իրավունքն իրենց է պատկանում, իսկ «Փյունիկի» հետ պայմանագիրը կարելի է առանց խնդիրների չեղյալ համարել: Սակայն նրանց այդ արկածախնդրությունը հաջողություն չի ունեցել, քանի որ «Փյունիկը» անչափահաս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է ՖԻՖԱ-ի բոլոր պահանջների համաձայն: «Տոտենհեմը» արագ է հասկացել, որ Մբոլայի պայմանագիրը «Փյունիկի» հետ լեգիտիմ է, սակայն արագ հրաժարվել է գաղափարից:
ESA-ի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ Մբոլան այլ ակումբներից էլ, այդ թվում՝ նաեւ անգլիական, հրավերներ ունի, եւ իրենք հիմա բանակցում են ֆուտբոլիստի նոր տեղափոխման շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728