Օրվա լրահոսը
Ալիեւի մորը հիշելու դրական առիթ կունենան
Ադրբեջանի Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելու է տոնական օրերի օրացույցում փոփոխություն մտցնելու օրինագիծը: Ըստ այդմ՝ ադրբեջանցի խորհրդարանականներից մեկն առաջարկում է տոնական օրացույցից հանել կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, ընդ որում՝ առաջարկելով այդ տոնը նշել ապրիլի 28-ին՝ ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանգուցյալ մոր ծննդյան օրվա: «Panorama.am»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է «eurasianet.org» կայքում:
ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԸ ԿԱՄ՝ ՄԵԾ ՊԱԿԱՍՈՐԴ
«Առավոտը» անցած տարի անդրադարձել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գյուղապետի ընտրությանը (05.11. 2009՝ «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի», 24.11.2009՝ «Աչաջրում՝ լարված մրցակցություն», 25.11. 2009՝ «Աչաջրում՝ նոր ընտրություն», 10.12.2009՝ «Հանրապետականը դժգոհ է հանրապետականից», 15.12.2009՝ «Աչաջրում հաղթե՞ց հանրապետականը»): 2009թ. նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չբացահայտեցին հաղթողին: Դեկտեմբերի 13-ի վերաքվեարկության արդյունքում ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը հաղթեց գործող
Արդյունքները հայտնի են
Փետրվարի 25-ից մարտի 10-ը ներառյալ, Սյունիքի մարզում կանցկացվի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին կմասնակցեն տարածքային փուլին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Փետրվարի 8-11-ը 15 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցած մարզի տարածաշրջանների 2262 աշակերտներից մոտ 450 դպրոցական զբաղեցրել է 1-3-րդ մրցանակային տեղերը եւ իրավունք ստացել մասնակցելու մարզային փուլին: Օլիմպիադայի ժամանակ առավելագույն մրցանակային տեղեր
Տավուշում հանցագործություններն աճել են
Փետրվարի 15-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը հանրությանը ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության 2009 թվականի հաշվետվությունը: 2008թ. համեմատությամբ, 2009-ին մարզում արձանագրվել է հանցագործությունների թվի կրկնակի աճ՝ 497, նախանցյալ տարվա 249-ի փոխարեն: Իսկ հանցագործությունների բացահայտման տոկոսը աճել է 5,7-ով՝ 2008-ի 79,7%-ի փոխարեն, 2009-ին՝ 84,5%: Սա 2,5%-ով բարձր է միջին հանրապետականից: Անտառաշատ Տավուշում բնության դեմ
ՈՐ ԱՀՆԻՁՈՐԸ ՇԵՆԱՆԱ
Գյուղից հեռացածները որոշել են փրկել իրենց ծննդավայրը, ուր այսօր հազիվ 40 ընտանիք է ապրում Հրանտ Մաթեւոսյանի բնօրրանը՝ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղը շրջապատված է ահով լի ձորերով, իր անունն էլ ստացել է հենց այդտեղից: Անտառի փեշին ծվարած գյուղում այժմ 40 ընտանիք է ապրում: Գյուղի բնակչությունը ծերանում է, քանզի երիտասարդները չեն դիմանում գյուղական ծանր կյանքին
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱ
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ պաշտպան Արմեն Հարությունյանը ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական խմբի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Ստրասբուրգի եվրոպական դատարանի բարեփոխմանը նվիրված նախարարների վեհաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 18-19-ը՝ Շվեյցարիայի Ինտերլեյքեն քաղաքում:
«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ԲԱԽՎԵԼ ԷՐ ՍՅԱՆԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, երեկ, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար ու վթարի ենթարկված ավտոմեքենան այրվում է: «Մերսեդես» մակնիշի 19 ՕԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը (անձը չի հաջողվել պարզել) ստացել է մարմնական վնասվածքներ ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց:
ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄ
Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է շինության՝ 30 քմ մակերեսով տանիքը, տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում եւ այրվել է 1 մ հաղորդալար: Զոհեր ու վիրավորներ չկան:
ՄԱՍԱՄԲ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան: Մեղադրողը պահանջում է մասամբ բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի դատավճիռը: Մասնավորապես, 2007թ. հոկտեմբերի 23-ին «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» մեղադրանքով արդարացման դատավճիռ կայացնելով, ըստ մեղադրողի, դատարանը
ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակման կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այն կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Ինչպես «Առավոտը» տեղեկացրել է, բանդայի անդամները 10-ն են՝ ԱՄՆ-ի ոսկու տաղավարները թալանած, հետախուզման մեջ գտնված Արա Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանապետի նախկին
Օրե՞նքն է թերանում, թե՞ ծնողը
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69 հոդվածը սահմանում է երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարման կարգն ու պայմանները: Օրենսգիրքը սահմանում է, որ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին, եւ երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ Օրենսգրքի 15-րդ գլխին
ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ մեր օրերում Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների անգործությունից տուժող քաղաքացիների թիվը օրեցօր աճում է: Այսօր մի շարք վարչական շրջաններում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն իրականում կրում են ձեւական բնույթ եւ չեն կատարում օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունների գոնե նվազագույնը: Խնամակալության մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման, վեճի առարկա դարձած երեխայի ճակատագրի նկատմամբ անտարբերության
ԱՊՕՐԻՆԻ ՁՈՒԿ ՈՒ ԶԵՆՔ ԵՆ ԳՏԵԼ
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նյուվադի մայրուղու մերձակայքում բնապահպանական տեսչության ու մարզային ոստիկանության իրականացրած համատեղ միջոցառման արդյունքում բնապահպանական տեսուչները Վայոց ձորի մարզում առգրավել են 385 հատ կարաս եւ սիգ տեսակի ձուկ: Որսի կանոնների խախտման համար Արմավիրի մարզի Արաքս եւ Ջրառատ գյուղերի, Կոտայքի մարզի Արգել գյուղի երեք բնակիչներ վարչական տուգանքի են ենթարկվել 30 հազարական դրամ գումարով: Այս մասին
ՈՐ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԱՅԱԿ ՉՎԱՐՁԵՆ
Երբեմն անհրաժեշտություն է առաջանում վարձել երեխային խնամող դայակ, հիվանդապահ կամ կենդանապահ: Եվ մինչ ինչ-որ մեկի ծառայությունից կօգտվես՝ ցանկանում ես որեւէ կերպ տեղեկանալ նրա աշխատանքի, ծառայությունների որակի մասին, սակայն այսօր չկա մի կազմակերպություն, որը կմիավորի այդ ծառայությունները մատուցող բոլոր անհատներին, որոնք կտրամադրեն հստակ տեղեկատվություն (կրթության, առողջության, աշխատանքային փորձի, դատվածության, դավանանքի եւ այլն) նման ծառայություններ առաջարկող անձանց
Ոչ հա են ասում, ոչ՝ չէ
Տեսնելով, որ մայրաքաղաքը ավտոմեքենաներից բեռնաթափելու հարցը ոչ մի կերպ չի լուծվում, երեւանցիները սեփական «նախագծերն» են առաջարկում: Երեւանի կենտրոնում, «Կարապի լճի» հարեւանությամբ, Սայաթ-Նովայի եւ Տերյան փողոցների հատման ստորգետնյա հատվածում, որը հետագայում կարող է ծառայել նաեւ որպես գետնանցում, իմ կողմից առաջարկված՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի լրացուցիչ մուտք ու ելքի կառուցման գաղափարն արդեն երրորդ տարին է՝ քաղաքային իշխանությունների կողմից
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Մասնագետները գտնում են, որ վաղ հասակում սեռական բռնությունների ենթարկված երեխաների ապագան մարմնավաճառությունն է: Չնայած մեր երկրում երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունները, պաշտոնական տվյալներով, մեծ թիվ չեն կազմում, սակայն դրանք ավելանալու միտում ունեն: Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների թվի ավելացման պատճառներն այսօր օրենսդրական բացերն են, հեռուստատեսությունն ու սեռական դաստիարակության բացակայությունը: Չնայած պաշտոնական տվյալներին՝ մասնագետները փաստում են, որ
ՈՉ ԹԵ 25, ԱՅԼ՝ 4.5%
Չնայած հայ փորձագետների այն հաշվարկներին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրական շրջանառությունը հասնում է Հայաստանի ապրանքաշրջանառության ողջ ծավալի շուրջ 25%-ին, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, այդ ցուցանիշը 2009-ի վերջին կազմել է 179 մլն դոլար կամ երկրի ապրանքաշրջանառության ողջ ծավալի ընդամենը 4,5%-ը: Վիճակագրական ծառայությունից «Արմինֆոյին» տրամադրված տվյալների համաձայն, 2009թ. ճգնաժամային տարում երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 33,7%-ով:
«ԴԵՌ ՎԱՂ Է ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ»
ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք դեմ չեն համայնքների ֆինանսական կարողությունների հզորացմանը, տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, կողմ են տեղական հարկերի գաղափարախոսության ճշգրիտ ներդրմանը. «Բայց դեմ ենք, երբ չմշակված, չկանխատեսված առաջարկներ են անում ու փորձում են ներկայացնել այնպես, իբր թե երկրի փրկությունը այդ հարկատեսակների մեջ է»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանը կրկին
Սակագինը որոշելը քաղաքական խնդիր է
Կարծում է Հանրային խորհրդի անդամը Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Հրազդան ՋԷԿ-ին մատակարարվող գազի սակագինը պետք է հաշվարկվի Ռուսաստանի ներքին շուկայական գնով, քանի որ ՋԷԿ-ը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է: Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը սպառում է մեր հանրապետություն մտնող գազի շուրջ 15%-ը: Երեկ պարոն Սաֆարյանի հայտնած տեսակետի առնչությամբ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ «ԴԻԵՏԱ»
ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորների կարծիքով՝ պարտադիր չէ խնձորից բացի՝ այլ միրգ ուտել, լոլիկ, բազուկ, սմբուկ կամ այլ բանջարեղեն համտեսել եւ ամսական 4 խմ-ից ավելի գազ վառել: Ո՞վ կարող է հստակ ասել, թե տարեկան քանի կիլոգրամ կարտոֆիլ, ձու կամ միս պետք է ուտի, քանի բաժակ թեյ պետք է խմի կամ քանի զույգ կոշիկ պետք է հագնի
ՀՀԿ-ն դիրքորոշումը չի փոխել
Որոշ հանրապետականներ ծանոթ չեն իրենց կուսակցության դիրքորոշմանը Արդեն երկրորդ օրն է, ինչ որոշ հանրապետականներ մամուլի ասուլիսներում սենսացիոն հայտարարություններ են անում, թե՝ չսպասելով Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ Հայաստանը պետք է, որպես նախաձեռնող կողմ, ինքը առաջինը վավերացնի դրանք: Երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ իր անձնական կարծիքով՝ «Արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք
ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵ՞Լ ԵՆ
Համենայնդեպս՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահին հունվարի 15-ին ուղարկած նամակում: Տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 11-ին դիմել էր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղար Էսթերա Մկրտումյանին՝ խնդրելով իրենց տրամադրել ԱԺ նախագահի հաստատած՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը, նաեւ հունվարի 12-ին ԱԺ նախագահի
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ՝ ԼՍՈՒՄՆԵՐ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Օբատա Մասատակային: Վերջինս, ըստ ԱԺ հաղորդագրության՝ հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացով. «Արմեն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. հոկտեմբերի 1-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նշվեց,
ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ
Եվրամիության երկրների դեսպանները երեկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Ըստ yerkir.am-ի՝ հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի դեսպաններն ու Լեհաստանի հավատարմատարը: Հանդիպումը վարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ
«ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է»
«Ողջամիտ ժամկետը արդեն անցել է, դա էր պատճառը, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ կլինի միջազգային պայմանագրերի եւ նման օրենքի մեջ փոփոխությունները, որտեղ տրված կլինեն նաեւ ետկանչման մեխանիզմները: Այսինքն՝ եթե Թուրքիան այս կարճ ժամանակահատվածում նույն սեթեւեթող քաղաքականությունը վարի, բնականաբար, մենք մեր ստորագրությունը հետ կվերցնենք: Երկրորդ հարցադրումը այն է լինելու, թե ի՞նչ ենք անելու: Նորից պայքարելու ենք,
ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ
«Ի՞նչ կասեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովի պնդումների կապակցությամբ, թե ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները Ադրբեջանի մաս են կազմում»: Պատասխանելով panorama.am–ի այս հարցին՝ ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասաց. «Հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանին պատկանելիության մասին՝ այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում Ադրբեջանի կողմից
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՀՀ-ՈՒՄ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ
Փետրվարի 16-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ֆրանսիա ավարտվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության ծառայության ղեկավարության եւ կառավարության դիվանագիտական խորհրդատու Առնո Գիյուայի հետ հանդիպումներով: Ինչպես հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Ֆրանսիայի
Պետք է վերացնել բանդան
Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունը «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը երեկ հանդես է եկել Հայաստանի իշխանություններին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կուզեի խոսքս ուղղել այս երկրի առաջին դեմքերին. եթե ուզում եք այս երկրում մարդ մնա, աշխատի, գործարարությամբ զբաղվի եւ հարկ վճարի, ուրեմն պետք է բանդան վերացնեք: Ես, Գոռ Դավթյանը եւ Արտաշես Ստեփանյանը այդ
ԵԿՄ-Ն ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՈՒՆՆ Է
Այնտեղ պետք է գնալ նախ Վազգենին հարգելու համար: Այսպես է մտածում նաեւ նախկին քաղբանտարկյալ երկրապահների մի մասը: Փետրվարի 16-ին տեղի ունեցած «Երկրապահ կամավորականների միության» հերթական համագումարի վերաբերյալ հայաստանյան մամուլում հնչած գնահատականների ամփոփումը, ըստ էության, այս էր՝ «Երկրապահը» ձերբազատվեց իր վարչության կազմում ընդդիմադիր անդամներից ու բռնեց իշխանությունների պոչը՝ «սերժանտացավ»: Այսօրինակ գնահատականների համար առիթ հանդիսացավ նաեւ այն,
«ՀՅԴ-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»
Հային կործանող 3 «էությունները»՝ ըստ Արամ Մանուչարյանի «1998 թվականից Դաշնակցության հետ գործ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Մանուչարյանը, ով ներկայումս «Սարդարապատ» շարժման համակիր է, բայց Դաշնակցության հետ անցած ճանապարհ ունի: Ավելին, իր մատուցմամբ, եղել է Հրանտ Մարգարյանի «աջ ու ձախ ձեռքերը միաժամանակ»: 1990-94-ականներին Արամ Մանուչարյանը եղել է ՀՅԴ մարտական