Օրվա լրահոսը

ԻՍԿ ԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԿՓՈՐՁԻ «ՀԱՐԱՄԵԼ»

Ընդդիմություն-իշխանություն ջերմ-բարեկամական հարաբերություններն առայժմ ոչ ոք չի փորձում «հարամել» (բառը մայիսի 31-ին շրջանառության մեջ դրեց առաջին նախագահը): ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ եւ հասկանալի նշեց, թե ոչ ոք թող անգամ չփորձի «հարամել» ընդդիմության եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը, Հայաստանում ստեղծվեց մի նոր, արմանք-զարմանք իրավիճակ, երբ եւ վերեւները գիտեն՝ ինչ են անում, եւ

ՀՔԾ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ «ՄԱՐՏԻ 1»-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու եւ բազմակողմանի քննություն կատարելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Բայց երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ի ու մասնավորապես 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Socialbakers.com» վիճակագրական կայքի տվյալներով՝ «Facebook»-ից օգտվում է ավելի քան 700 միլիոն մարդ: Առաջատարն է ԱՄՆ-ն՝ 155.3 միլիոն օգտատերերով, ապա Ինդոնեզիան է՝ 37.9 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 30,7, Թուրքիան՝ 29,5: Նշենք նաեւ, որ սոցցանցի հայաստանյան օգտագործողների թիվը, ըստ նույն կայքի, արդեն անցնում է 171 հազարը:

«Ինչու ամուսնացած չեք»

Բրեդ Փիթը պատրաստվում է իր սիրելիին՝ Անջելինա Ջոլիին տանել եկեղեցի։ Ինչպես գրում է «Daily Mail»-ը, 47-ամյա դերասանը լրջորեն մտածում է իր 6 երեխաների (3-ը դերասանների որդեգիրներն են, 3-ը՝ հարազատ երեխաները) մոր հետ ամուսնանալու մասին։ Բրեդն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ փոխել է ամուսնության վերաբերյալ իր վերաբերմունքը. «Երեխաները մեզ հարցնում են՝ ինչու ամուսնացած չեք։ Նրանց

«Բեթմենի» վերջը

Ամերիկյան «Warner Brothers» ընկերությունն այլեւս չի նկարահանելու հայտնի Բեթմենի մասին ֆիլմեր: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հիմա նկարահանում է Բեթմենի մասին վերջին ֆիլմը, որը կոչվելու է «Սեւ ասպետի հարությունը»։ Այն կթողարկվի 2012 թ. հունիսին: Գլխավոր դերը կխաղա օսկարակիր Քրիստիան Բեյլը: Նկարահանումներն իրականացվելու են միանգամից երեք մայրցամաքներում՝ ամերիկյան Փիթսբուրգում, Նյու Յորքում

Նաոմին ու շոկոլադը

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մտադիր է դատի տալ «Cadbury» շոկոլադի ընկերությանը՝ իր անունը գովազդում հնչեցնելու համար: Ընկերության գովազդում շոկոլադի պատկերից շաղ են գալիս ադամանդներ՝ կազմելով «Move over Naomi, theres a new diva in town» («Առաջ գնա Նաոմի, քաղաքում նոր գեղեցկուհի կա») արտահայտությունը: Նաոմին հայտարարել է, որ շոկոլադի հետ համեմատությունը վիրավորել է ոչ միայն իրեն, այլեւ բոլոր

Մելաձեն՝ բազմազավակ հայր

Մոտավորապես երկու տարի է, ինչ հրապարակավ խոսվում է երգիչ Վալերի Մելաձեի ու «Վիա Գրա» խմբի մենակատար Ալբինա Ջաբաեւայի սիրավեպի մասին: Մելաձեին ընդամենը երկու տարի առաջ բաժանվեց կնոջից, ում հետ ապրել էր գրեթե քսան տարի: Սակայն, չնայած բաժանությանը նա հաճախ է այցելում նախկին կնոջն ու երեք դուստերերին: Dni.ru-ի փոխանցմամբ՝ Վալերիին հաճախ են տեսնում Ռուբլյովկայի տանը: Նրա

ԾԾԱՇԱՏԸ, ՊՏՂՈՒՆՑԻԿՆ ՈՒ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԱՅԻՆԸ

Բարեբախտաբար, Հայաստանում ծնված 20 856 աղջկա եւ 23 969 տղայի ծնողների գերակշիռ մեծամասնությունը բարեհունչ է համարել Մանե ու Նարեկ անունները՝ անտեսելով Սկյուռիկ, Ջումշուդ ու Շնորիկ տարբերակները: Մեր դպրոցում մի աղջիկ կար, անունը՝ Բավական: Ամեն անգամ իր անունն ասելիս խեղճը կարմրում էր ու ստիպված էր լինում բացատրություն տալ, թե ինչու են ծնողները որոշել իրեն Բավական կոչել:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

21 ՀՈՒՅՍ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի կազմը, որը երեկվանից Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնում կայանալիք Եվրո 2012-ի՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Նրանք են: Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»): Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան (երեքն էլ՝ «Փյունիկ»),

Ի՞նչը չի խանգարի իսկական ֆուտբոլասերին

Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին ամեն բան, կարծես, ասվել ու գրվել է: Սակայն արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը մի հետաքրքրաշարժ հարցման արդյունքներ է հրապարակել, որը խոսում է հատկապես տղամարդ ֆուտբոլասերների շրջանում այդ խաղի բացառիկ կարեւորության մասին: Հարցման բովանդակությունը հետեւյալն է եղել. ի՞նչը կարող է խանգարել «Բարսելոնա»-«ՄՅՈՒ» հանդիպմանը անմիջականորեն հետեւելուն ու առաջարկվել է «խանգարիչ» հանգամանքների մի

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՍԿԱԾՆԵՐ Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ազգային հավաքականների պատասխան հանդիպումից առաջ կրքերը նորից բորբոքվում են: Մտավախություններն ու կասկածները շատ են հատկապես Ռուսաստանում, որտեղ անհանգստությունն ավելի մեծ է: Ռուսական լրատվամիջոցներն այս օրերին փորձում են պարզել գլխավոր գործող անձանց՝ իրենց հավաքականի ֆուտբոլիստների տրամադրվածության աստիճանը: Ու պիտի

ԹԱԳՈՒՀՈՒ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 3-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում հանդես կգա The Kings Singers վոկալ խումբը: «10 տարի մենք երազում էինք նրանց բերել Հայաստան, եւ ահա վերջապես մեր երազանքն իրականացավ», – «Արմինֆոյի» փոխանցմամբ, երեկվա ասուլիսում խոստովանել է փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը: Թագուհու սիրելիները, որ բաց չեն թողնում ոչ մի հանդիսություն արքայական ընտանիքում, Երեւանի հանդիսատեսին կներկայացնեն հետաքրքիր եւ

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ՝ ՊԱՏԻ ՄԵՋ

Այսօր Սյունիքի մարզի Գորայք գյուղում կմեկնարկի «Մանակապատ» (Քինդերվոլ) ոչ ֆորմալ կրթական նախագիծը (www.kinderwall.am): Վերջինս երեխաներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գիտելիքներ՝ անկախ իրենց տարիքից, դպրոցական բազայից եւ առանց մեծահասակների անմիջական միջամտության: Այս մոտեցումն առաջին անգամ կիրառվել եւ փորձարկվել է պրոֆեսոր Միտրայի կողմից՝ Հնդկաստանի գյուղերում: Հայաստանում իրականացվող նախագծի շրջանակում Սիսիանի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել են

19 լավագույն ուսանողներ՝ ԵՊՀ-ում

Որոշ ֆակուլտետներ անլուրջ են վերաբերվում մրցույթին Արդեն 11-րդ անգամ ԵՊՀ-ում որոշվում են տարվա լավագույն ուսանողները: Երեկ համալսարանի դահլիճը կրկին լի էր համալսարանականներով, առիթը՝ «Լավագույն ուսանող-2011» մրցանակաբաշխությունն էր: Ուսանողները «զուգված-զարդարված» սպասում էին բեմից իրենց անունների հնչելուն, բայց միայն 19-ին էր բախտ վիճակված այս տարի լավագույնի կոչման տակ բեմ բարձրանալ: Մրցանակաբաշխության կազմակերպի չ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող

«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԻ» ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասական եւ ժամանակակից պարի սինթեզ՝ ըստ Ռուդոլֆ Խառատյանի Լուսանկարը՝ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը ավելի քան 30 տարի չէր երեւացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առաջին եւ միակ բեմադրությունը 1960-ականներին Երեւանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Այդ տարիներին գլխավոր դերապարերով փայլել են

ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ «ԱՅԲ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մրցունակ սերունդ ձեւավորելու վսեմ առաքելությամբ մտահոգ «Այբ» կրթական հիմնադրամին թախանձագին առաջարկում ենք. ա) մտահոգվել հայոց պետական լեզվի գործող ուղղագրական, կետադրական կանոնների իմացությամբ, բ) հընթացս քննել նաեւ ոճական ձեւակերպումների պատշաճության կանոնները գործառական եւ այլ ոճերը տարբերակելու առաքելությամբ:  

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Ռուսաստանի կառավարող տանդեմը՝ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը, Reuters-ի մատուցմամբ, հանդես են եկել մոսկովյան թանկարժեք մի հանրախանութի մոդայիկ հավաքածուի մոդելների դերում՝ անանուն մի նկարչի ցանկությամբ «հագնելով» կարճ տաբատներ ու թենիսի կոշիկներ: Մոսկվայի կենտրոնում փակցված պաստառներում պատկերված են արեւայրուքով վարչապետն ու նախագահը, որոնց հագին սպիտակ սպորտային հագուստ է: Իսկ պաստառի վրա գրված է՝ «2011 գարուն-ամառ նոր

ԵԱՀԿ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԴԻՏԱՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) առաջին անգամ ընտրությունների դիտարկման առաքելություն է գործուղում Թուրքիա: ԵԱՀԿ ԽՎ-ի փոխանցմամբ, Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու է դանիացի պատգամավոր, Վեհաժողովի փոխնախագահ Փիա Քրիսմաս-Մյոլերի գլխավորած առաքելությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, դանիացի խորհրդարանականը, որին առաքելության ղեկավար է նշանակել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունի: Քրիսմաս-Մյոլերը կարեւորել է

ԼԻԲԻԱՑԻ 8 ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՓԱԽԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱ

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի բանակի ութ բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ հինգ գեներալներ, փախել են Իտալիա: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, Հռոմում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր Ուն ալի-Ուն անունով ներկայացած մի զինվորական, որը նաեւ կոչ է արել լիբիական բանակի զինվորականներին՝ «հանուն ազատության համար զոհվածների» դադարել Քադդաֆիի ռեժիմին աջակցել: Նա նաեւ ասել է, թե Լիբիայում «ցեղասպանություն»

Եվս մի դատական հայց՝ Բերլուսկոնիի դեմ

Հռոմի դատախազությունը քննություն է սկսել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի, նաեւ իտալական պետական Rai հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավարներ Աուգուստո Մինցոլինիի (նկարում՝ ձախից) եւ Մարիո Դե Սկալցիի դեմ, ովքեր մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: News.am-ի մատուցմամբ, հայցը հարուցվել է Արմատական կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչության ընթացքում նորությունների ալիքով անհայտ քարոզչություն էր իրականացվել Բերլուսկոնիի օգտին: Ի դեպ, մայիսի

Մլադիչը երեքշաբթի օրը պիտի հանձնվեր Հաագային

Ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող բոսնիացի սերբերի գեներալ Ռատկո Մլադիչը (նկարում) կարող է հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որտեղ կկանգնի նախկին Հարավսլավիայի գործով դատարանի առաջ: Սպասվում էր, որ Մլադիչի հանձնումը Հաագային՝ տեղի կունենա երեքշաբթի օրը: Reuters-ի փոխանցմամբ, Սերբիայի իշխանությունները երեքշաբթի օրը Մլադիչին թույլ են տվել վաղ առավոտյան այցելել դստեր՝ Աննայի գերեզմանին, որը ինքնասպանություն էր գործել դեռեւս

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ «ՓԱԿԵԼ» ՊԱՐՏՔԵՐԸ

Վրաստանի նախկին վարչապետ, իսկ այսօր ընդդիմադիր գործիչ Զուրաբ Նողայդելիի (նկարում) նախկին զինակիցները դատարանում շահել են նրա դեմ իրենց ներկայացրած հայտը: Trend-ի մատուցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանը, որին դիմել էին հայցվորները՝ Նողայդելիից իրենց աշխատավարձերի պարտքը ստանալու համար, վերջիններիս հայցը հիմնավոր է ճանաչել եւ պատասխանողին պարտավորեցրել է վճարել իր նախկին զինակիցներին հասանելիք գումարները: Նախկին վարչապետի դեմ հայց էր

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 2-ին, ժամը 12-ին «Թեքեյան» կենտրոնում կկայանա Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ:

Հուշող եւ արտագրող տնօրեններ

«Այս օրերի ընթացքում արդեն 49 թեկնածու քննությունից կտրվել է»,- երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության արդյունքից մի փոքր դժգոհեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Քննությունների նոր շրջանը մեկնարկել է օրերս, եւ ընթանում է երկու փուլով՝ բանավոր եւ գրավոր, մասնակցում են ոչ միայն հանրապետության դպրոցների գործող տնօրենները, այլեւ այն անձինք, ովքեր

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է Օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում կայացավ կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող ծրագրերի շնորհանդեսը: Ավագ դպրոց-վարժարանի, գեղարվեստի, արհեստների ավագ դպրոցների աշակերտները ներկայացրին խորացված եւ արտադրությամբ ուսուցման ծրագրերը: Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի խոսքով, շնորհանդեսը միտված է ներկայացնել ուսուցման արդյունավետությունը. «Մեր նպատակն է շնորհանդեսի տեսքով նրանց ցույց տալ, որ ուսուցումը առավելագույնս արդյունավետ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ

Հատված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից երեկվա հանրահավաքում Իսկ այժմ մի քանի խոսք Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքների մասին, սակայն նախքան այդ հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ նրա որդեգրելիք մարտավարության առնչությամբ հասարակական տրամադրություններում արտահայտվող որոշ տարօրինակ մտայնությունների եւ անկեղծ մտահոգությունների, որոնք բավականին տարածված են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, ինձ համար տաբուներ չկան, եւ ես

ԴԻԱԿԸ ԳՏԵԼ ԵՆ ԳԵՏԻ ԱՓԻՆ

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում տխուր օր էր: Լեհվազցիները երեքշաբթի հրաժեշտ տվեցին գյուղի նախրապան՝ 61-ամյա Ալբերտ Ավանեսովին, ով 2 օր առաջ նախիրը արածացնելու էր տարել եւ խեղդվել Մեղրի գետում: Այդ օրը նախիրի մի մասը վերադարձել էր առանց հովվի, իսկ մյուս մասին գյուղացիները գտել էին գետի հակառակ ափին: Փրկարարները նրա դին գտել են միայն երեկ՝

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ

Մեկ տարի առաջ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը իր գործունեությունն սկսել է կրթական ծրագրերից: Վանաձորի մանկատան 102 սաներ (20-ը չափահաս են եւ սովորում են քոլեջներում ու բուհերում) այսուհետ համակարգչային գիտելիքներ ձեռք կբերեն իրենց պատերի ներսում: Վերջին սերնդի տասը համակարգիչները, բազմաֆունկցիոնալ սարքերը (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք), ուսումնական DVD սկավառակները, ներդրված անվճար օպերացիոն համակարգը, համակարգչային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930