Օրվա լրահոսը
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
«Օրրան» բարեգործական կազմակերպության համար հունիսմեկյան տոնակատարությունների շարքի սպասված շարունակությունը տեղի ունեցավ երեկ՝ Վանաձորում, որտեղ կատարվեց «Օրրանի» մասնաճյուղի շենքի հիմքի օրհնության արարողությունը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ: «Օրրանը», որի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին եւ միայնակ ու անօգնական ծերերին, հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովաննիսյանների կողմից՝ 2000 թ.:
ԳԱԼՍՏՅԱՆԻ «ՍՐԲԱԳՐՈՂԸ»
Հովհաննես Գալստյանի նոր՝ «Սրբագրողը» ֆիլմի պրեմիերան կկայանա 2013 թվականին: Նկարի նախնական անվանումն էր «Գաբրիել եւ Մարի», սակայն հետագայում այն վերանվանվել է «Սրբագրողը»: Ամուսնական զույգի մասին պատմող հոգեբանական դրամայի սցենարը Հովհաննես Գալստյանը գրել է իր տիկնոջ՝ Մարինե Զաքարյանի հետ միասին: Ֆիլմի հերոսուհին պարուհի է, եւ «Արմինֆոյի» հետ զրույցում Գալստյանը չի բացառել, որ այդ դերի համար ընտրվի
Հզոր էներգետիկա ունեցող բանաստեղծը
Կամ՝ Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերականի» շնորհանդեսը «Բանաստեղծական արվեստի վերջին 50 տարիների բարձրակետերից մեկը»,- գրող, բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանին իր գրախոսականում այսպես է ներկայացնում բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը: Ռաֆայել Բազիկյանը կամ, ինչպես նրան դիմում են ընկերներն ու հարազատները՝ Ռաֆիկը, երբեւէ չի տպագրվել: 1966 թվականից հետո գրողի ընտանիքը Ռաֆիկից տեղեկություններ չունի: Ռաֆիկը հեռանալուց առաջ իր ձեռքով այրել է ձեռագրերը,
ԶՈՐԱՎԱՐԻ ԱՆՈՒՆՈՎ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐ
Անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը համերգաշար է սկսում՝ Եղեռնի տարելիցի առիթով Ի պատիվ նշանավոր մարդկանց, շատերն իրենց զավակներին կոչում են նրանց անունով: Փարիզում 1991-ից մշտական բնակություն հաստատած ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ծնողներն էլ, կնքելով իրենց որդուն մեծ զորավարի անունով, հավանաբար ցանկացել են կենդանի պահել այդ սրբացած անունը եւ հույս փայփայել, թե այդ հնչեղ անունը կյանքում կօգնի
ԲԱՅԴԵՆԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԽԱՆԳԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իտալիայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնն աջակցում է Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը եւ կոչ է արել Վրաստանին՝ չխոչընդոտել այդ գործընթացին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ու թեեւ կողմերի բանակցությունների մանրամասնությունների մասին շատ բան հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ փոխարենը վրացական կողմը ԱՄՆ-ից որոշակի
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՆԼԵԳԱԼ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ
Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունում անօրինական ներգաղթյալների 40 տոկոսը քաղաքական ապաստան է ստացել: Սա այն դեպքում, երբ հարկադրաբար երկրից վտարվել է ապօրինի ներգաղթյալների միայն 9 տոկոսը: Բրիտանացի օրենսդիրները գտնում են, որ դա հավասարազոր է համաներում հայտարարելուն: BBC-ի մատուցմամբ, 403,5 հազար գործերից, որոնք քննարկում է Բրիտանական սահմանապահ գործակալությունը (UKBA), վերջին 5 տարիներին 161 հազար դեպքում
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՓԱԽՍՏԱԿԱՆ Է ԽԵՂԴՎԵԼ
Միջերկրական ծովում ջրասույզ է եղել անլեգալ գաղթականներ տեղափոխող մի նավ, որում գտնված ավելի քան 200 մարդ անհայտ կորել է: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել են Թունիսի իշխանությունները: Թունիսի մերձափնյա փրկարար ծառայությանը հաջողվել է փրկել 570 փախստականի կյանք, իսկ 200-270-ի ճակատագիրը մնում է անհայտ: Ենթադրվում է, որ նրանք խեղդվել են, երբ փորձել են դուրս պրծնել խորտակվող
«Գորշ գայլերից» եւս մեկը ձերբակալվեց
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է 1992թ.-ին ղարաբաղյան պատերազմի՝ ադրբեջանցիների կողմից, մասնակից, «Գորշ գայլերի» (որոնց քաղաքական թեւը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է) պարագլուխներից մեկը՝ Զիյա Արփաջըքը։ 1in.am-ի փոխանցմամբ, վերջինս իրեն հռչակել է որպես «խորքային պետության ֆիդայի» («խորքային պետությունը» երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մեխանիզմ է)։ Արփաջըքը հայտնվել է այն 18 ձերբակալվածների թվում, ովքեր հունիսի
Ճապոնիայի վարչապետը մի կերպ խույս տվեց իմփիչմենթից
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կարողացել է խույս տալ երկրի խորհրդարանում իրեն անվստահություն հայտնելու հեռանկարից՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ խոստանալով, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ իր կառավարությունը հաղթահարի միջուկային ճգնաժամն ու երկրաշարժի հետեւանքները: Reuters-ի մատուցմամբ, վարչապետն այդ քայլին է դիմել՝ իր կուսակից դեմոկրատների աջակցությունը ստանալու նպատակով, քանի որ վերջիններս սպառնացել էին քվեարկել հօգուտ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԹԱՐՄ ՄՐԳԻ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄ
BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Ռուսաստանը Եվրամիության երկրներից թարմ բանջարեղենի ներմուծման արգելք է սահմանել՝ դա պայմանավորելով եվրոպական պետություններում տարածված ստամոքսային վարակով: Այդ արգելքի մասին հայտարարած Ռուսաստանի պահանջարկի նկատմամբ վերահսկողության ղեկավար Գեննադի Օնիշչենկոն խստորեն քննադատել է եվրոպական երկրների իշխանություններին, որոնք, նրա ասելով, ընդունակ չեն եղել վերահսկելու իրավիճակը: «Քանի՞ քաղաքացու կյանք է պետք ԵՄ-ին, որպեսզի, ի վերջո, Եվրոպայի
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
2010-2011 ուստարին սկսելուն պես՝ 128 դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Լուսյա Մուրադյանը աշակերտներից ձեւավորեց «Քաղաքացի նախագիծ։ Համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ» թիմը։ «Աշակերտների անվտանգ երթեւեկության ապահովումն» էլ ընտրվեց որպես հիմնախնդիր։ Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ ուսումնասիրվող հիմնախնդիրը համամարդկային հնչեղություն ունի, որովհետեւ 2011 թվականի գարնանը մեկնարկեց ՄԱԿ -ի կողմից հռչակված «Անվտանգության ապահովման 10-ամյակը»: Հարցումներին մասնակցել է 500
Դարձյալ Ֆրանսիական համալսարանի մասին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անհանգստացած է՝ ի՞նչ է կատարվում Ֆրանսիական համալսարանում: Ըստ նրա, Ֆրանսիական համալսարանում երբեմն-երբեմն բռնկվող միջադեպերը լրջորեն մտահոգում ու ստվերում են համալսարանի մասին հասարակության կարծիքը: «Ինձ լրջորեն մտահոգեց «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» հ/կ-ի հայտարարությունը, որը համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ շրջանավարտի միջեւ տեղի ունեցած տգեղ միջադեպի մասին վերջերս լրատվությամբ տարածված հրապարակման շարունակությունն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԵՎ ԲԻԶՆԵՍ Է
Կամ՝ ինչպես զբաղվել մասնագիտական կրթության էկոնոմիկայով Հայազգի ուսանողները հաճույքով են մասնակցում միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերին, մեկնում արտասահմանյան բուհեր, որոնց մի մասն էլ, ցավոք, չի վերադառնում հայրենիք: Իսկ արդյո՞ք նկատվում է հակառակ միտումը եւ ինչպիսի՞ն է արտասահմանցի ուսանողությանը մեր հանրապետությունում կրթական ծառայությունների մատուցման վիճակը: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է ՀՀ-ում արտասահմանցի ուսանողության աճ, սակայն այդ թվերը խոսուն
ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԿՎԵՐԴԱՐՁՎԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելիոս» աճուրդատանը հայտնաբերված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը այսօր կհանձնվի Հայաստանի ազգային պատկերասրահին: Կտավի հանձնման արարողությունը տեղի կունենա ժամը 15-ին, «Հովհաննես Այվազովսկի» սրահում: Ըստ մամուլում տարածված լուրերի, կտավը հանվել է վաճառքից այն բանից հետո, երբ ՀՀ կենտրոնական քննչական վարչության աշխատակիցները արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ ուղեւորվել են Մոսկվա՝ աճուրդի հետքերով:
ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀ
Հունիսի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցավ «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիա» հ/կ-ի ներկայացուցչական հաշվետու վերընտրական ժողովը: Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով, նշելով, որ կազմակերպության անդամների թիվը 2001թ. 220-ից աճելով ներկայումս անցել է 2800-ի սահմանը, մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին ասոցիացիայի ինչպես հաջողությունները, այնպես էլ դեռեւս չլուծված հարցերը
«ԱՅԴ ԽՆԴՐԻՆ ԱՅԼ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ»
Եթե հայերի համար զորավար Անդրանիկն ազգային արժեք է եւ ուզում են կանգնեցնել նրա հուշարձանը, ապա թող դա անեն Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում եւ չվիրավորվեն այս կամ այն երկրի իշխանություններից՝ իրենց մտադրությունն իրագործել թույլ չտալու համար: Այս մասին news.am-ին ասել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժման փաստը:
ՁԱՅՆ ՍՓԻՒՌՔԻՑ
Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին Վեհափառ Տէր, Ձեր կաթողիկոսական համազգային ընտրութիւնների ժամանակ Դուք ստացել էք նաեւ սփիւռքահայերի ձայները: Եւ ամեն Կիրակի, հետեւելով Հայ Առաքելական Եկեղեցւոյ կանոնակարգին, Սուրբ Պատարագի ընթացքին յոտնկայս աղօթք ենք յղել առ Աստուած՝ Ձեր արեւշատութեան եւ Հայրապետական գործունէութեանը իմաստութիւն շնորհելու համար: Հետեւաբար, ունենք նաեւ Ձեզ դիմելու եւ խնդրելու իրաւունքը, յուսալով,
ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Վերջին 20 օրում ՀՀ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը շրջել է մարզկենտրոն Վանաձորի 6 բուժհաստատություններում (4 համաբուժարան եւ 2 հիվանդանոց) եւ բազմաթիվ խնդիրներ բացահայտել: Մասնավորաբար՝ պարզել է, որ նույն բուժհաստատությունում աշխատավարձերը համեմատելի-համադրելի չեն, մեկը կարող է ամսական 100 հազար ստանալ, մյուսը՝ 600 հազար: Պարզվել է նաեւ, որ վանաձորցիները տեղյակ չեն համավճարի բոլոր մանրամասներին, անիրազեկությունը շատ մեծ
ՎԵՑ ԳՅՈՒՂԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Արփա գետի վտակ Եղեգիսի վարար ջրերի ու հեղեղումների պատճառով մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ մի
Անձրեւից 10 պակաս
Վանաձորցիները կարոտում են արեւին Ամռան շեմին վանաձորցին երազում է ոչ այնքան արեւի, որքան առանց անձրեւի օրվա մասին: «Ամեն առավոտ դուրս եմ գալիս պատշգամբ, նայում եմ երկնքին ու տեսնում, որ թռչունները շատ ցածր են թռչում, նշանակում է՝ անձրեւ է գալու»,- ասում է Վազգեն պապը: Լոռու մարզի Բենդիկ գյուղի բնակիչ Վազգեն Ղազինյանն արդեն չի զարմանում եղանակային փոփոխություններից.
ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ թերանում են Այս տարվա փետրվարի 22-ին՝ հենվելով Գեղարքունիքի մարզպետարանից ստացած տեղեկությունների վրա, «Առավոտը» գրել է, որ մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ
ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻ
Այսօրվանից ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի՝ 17, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ 21 Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի դատապարտյալներ դիմելու են հացադուլի՝ ԻԻՀ նախագահի ՀՀ այցից առաջ: Նրանց կմիանան ԻԻՀ 21 կալանավորներ էլ, որոնց դատավճիռը դեռ չի եղել: Նրանք դիմել էին Հայաստանում Իրանի ներկայացուցչությանը, որպեսզի իրենց տեղափոխեն Իրան, սակայն այդ հարցը չի լուծվել: Նրանք իրենց նախագահի այցից առաջ փորձում են կրկին
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ
«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը (նախագահ՝ Կառլեն Թորոսյան) ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին հանձնեց Երեւանի զբոսաշրջության, սպասարկման, սննդի արդյունաբերության պետական քոլեջի ավարտական վկայականներ: Դրանք իրավական ուժ ունեն, եւ դատապարտյալներն իրենց պատիժը կրելուց հետո կարող են խոհարարի մասնագիտությամբ աշխատել: Ապագա խոհարարների հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:
ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆՔ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, վերսկսվեց «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանի խնդրանքով (նրա հայրը վիրահատվելու էր): Երեկ «Առավոտը» դատարան ներկայացրեց «ԱրմենՏելի», «ՎիվաՍելի» հեռախոսային վերծանումները: Թերթը դրանով իսկ հաստատելու էր այն, որ
Նոտարական սակագները բարձրացե՞լ են
Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունում կատարված բարեփոխումների շուրջ ՀՀ վարչապետը եւ արդարադատության նախարարը հավաստիացնում էին, որ նոտարների կողմից մատուցվող ծառայությունների վճարները շուտով կփոփոխվեն, դրանք չեն լինի մինիմումից մաքսիմում, այլ գուցե լինեն հաստատուն՝ յուրաքանչյուր նոտարական գործողության համար: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի նիստում քննարկման դրվեց այդ նոր սակագների նախագիծը, որը հավանության արժանացավ: Ցանկություն առաջացավ
ԱՐՈՏԱՎԱՅՐԸ՝ 529.000 ԴՐԱՄՈՎ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ: «Պատասխանողն այդ հոդվածում ասում է, որ ես ապօրինի հանք եմ դրել: Ես հանք
ՄԻ՛ ԽԱԽՏԵՔ ԻՄ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մայիսի 31-ին շուրջ 1 ժամ Աշտարակի կանգառներից մեկում երթուղայինի սպասելիս հասկացա, որ Երեւանում հանրահավաք կա: Կանգառում կանգնած բախտակիցներս, որոնցից շատերը ուսանողներ էին, վրդովված բողոքեցին: «Արդեն հոգնել ենք, ամեն անգամ նույն իրավիճակն է, արդեն քանի անգամ հանրահավաքների պատճառով բացակայում եմ դասերից»,-ասաց պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանող Սեդա Գրիգորյանը: Որոշեցինք մի քանիսով տաքսի վարձել, որպեսզի հասնենք ամենքս մեր
Թմրամոլներին չհետապնդե՞ն
Աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների հետապնդումների դադարեցումը ավելի արդյունավետ կլինի, քան թմրամիջոցների տարածման դեմ պատերազմը: Նման եզրակացության է եկել ՄԱԿ-ի Գլոբալ հանձնաժողովը, որի անդամներից են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Մեքսիկայի, Կոլումբիայի ու Բրազիլիայի նախկին նախագահները։ tert.am-ը, հղում անելով BBC-ին, տեղեկացնում է, որ, ըստ փորձագիտական զեկույցի, թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է միայն դրանց
ՀԲ վարկերն է՞լ են կերել
Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անարդյունավետ է ծախսել Համաշխարհային բանկի տրամադրած վարկերը: Ինչի առնչությամբ, երեկ կառավարության նիստում նախարար Արթուր Գրիգորյանը լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց: ՀԲ աջակցությամբ, 2006-2007 թվականներին $150 000 է ծախսվել տնային տնտեսությունների ու համայնքների հետազոտության համար: Նախարարի խոսքերով, թեեւ առաջարկություն չի ընդունվել, բայց ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակին է ծառայել:
ՄՈՒՏՔ ՈՒ ԵԼՔԻ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Տարիներ առաջ իրար զիջել են, հիմա լավությունը կռվի առիթ է դարձել Հրաչյա Ներսիսյան 45 հասեցում բնակվող հարեւանների բակերն իրարից բաժանելու նպատակով կառուցված պատն իսկական կռվախնձոր է դարձել Սոնյա Հարությունյանի եւ Գայանե Ապելյանի միջեւ: Հարեւանները պայքարում են իրար հետ, որպեսզի իրենց տներից ելք ունենան դեպի փողոց, այլապես ստիպված կլինեն փակվել իրենց տների 4 պատերի մեջ, քանի


















































