Օրվա լրահոսը
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ
Վերջերս «Առավոտ» թերթում եւ «Ա1+» կայքում կարդացինք մի հոդված, ըստ որի՝ Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայնն իր բողոքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ու բանտարկման առիթով: Մեր կազմակերպության եւ վարչության շատ անդամներ հետաքրքրված են եւ արդեն տեւական ժամանակ զբաղվում են իրավապաշտպանությամբ, եւ այդ պատճառով այս հաղորդագրությունը գրավեց մեր ուշադրությունը եւ հատկապես գրավեց «Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայն»
«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»
Մտածումներ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ: Սկիզբը՝ «Առավոտ», 10.02.09 Դուք գրում եք՝ ամեն մեկս իր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ բաժինը պիտի ունենա: Ինչպե՞ս: Պարզ լրագրող եմ, սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ օգտակար լինել: Ասացեք, խնդրեմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ երկիրը փոխվի: Ինձ որեւէ խմբագիր թեմա չի առաջարկում, ինչն անում էր
Միջպետական սկանդալ՝ «Գուանտանամոյի» շուրջ
ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ սկանդալ է ծագել, որը պայմանավորված է երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «Գուանտանամոյի» գաղտնի բանտում ահաբեկչության մեղադրանքով կալանավորվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին փաստող նյութերը հրապարակելու հանգամանքով: Բանն այն է, որ բրիտանական կառավարությունը տանուլ է տվել Լոնդոնի վճռաբեկ դատարանում՝ չկարողանալով կանխել այդ նյութերի հրապարակումը: Դատարանը թույլ էր տվել
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ «NORD STREAM»-Ի ՀԱՄԱՐ
Ֆինլանդիայի բնապահպանական գերատեսչությունը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք»՝ «Nord Stream» գազատարի կառուցմանը, այդպիսով վերացնելով այդ նախագծի իրականացման համար ստեղծված վերջին խոչընդոտն ու կանաչ լույս վառելով դրա կենսագործման համար: BBC-ին տեղեկացնում է, որ «Nord Stream» գազատարը կոչված է դիվերսիֆիկացնելու ռուսական գազը՝ Եվրոպա արտահանելու ճանապարհները: Հիշեցնենք, որ, այդ նախագծի համաձայն, ռուսական գազն անցնելու է Բալթիկ ծովի ընդերքով
ԻՍՐԱՅԵԼԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Իսրայելը չի բավարարվում Վրաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելով, նա մտադիր է վրացական բանակին նաեւ հետեւակային զենք ու զինամթերքի խոշոր խմբաքանակ մատակարարել: Այդ մասին, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ հատուկ ծառայություններում՝ շեշտելով, որ «այդ մատակարարումները ծրագրվում են իրականացնել ամենեւին էլ ոչ կառավարական խողովակներով»: ՌԴ հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Կիպրոսում գրանցված «Ropadia Ltd.» իսրայելական ընկերությունը վրացական
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եղբոր որդին: Վկայակոչելով թուրքական «Վաթանը»՝ աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ստամբուլի ոստիկանության վարչության կողմից: Վարչությունը տեղեկություն է ունեցել, որ Դիարբեքիրից Ստամբուլ է տեղափոխվել 50 կգ թմրանյութ՝ կոկաին: Փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկությունն իրացնելու արդյունքում ձերբակալվել էր 12 մարդ, որոնց թվում՝ նաեւ վարչապետ
Իրաքում մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը
Իրաքում պաշտոնապես մեկնարկել է մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, առայժմ բաց է մնում 170 թեկնածուների՝ այդ ընտրություններին մասնակցության հարցը: Նրանց արգելվել է ընտրություններին մասնակցել միայն այն բանի համար, որ կասկածվում են ժամանակին Սադամ Հուսեյնի ռեժիմի եւ նրա գլխավորած «Բասս» կուսակցության հետ առնչություններ ունենալու մեջ: «The Washington Post»-ի տեղեկություններով, ընտրություններին մասնակցելուն արգելել
Կանադայում կմեկնարկի ձմեռային օլիմպիադան
Փետրվարի 13-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը եւ կանցկացվեն մինչեւ մարտի 1-ը: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ, կխաղարկվի ընդհանուր առմամբ մեդալների 86 կոմպլեկտ: Ինչպես «Ազատություն» ռ/կ-ն է փոխանցում՝ մարզիկների ամենամեծ պատվիրակություններով օլիմպիադային կմասնակցեն հյուրընկալող երկիրը՝ Կանադան, եւ նրա աշխարհագրական հարեւանը՝ Միացյալ Նահանգները։ Մարզիկների թվով երրորդը Ռուսաստանի Դաշնության թիմն է։ Օլիմպիական
Չինական Նոր տարին՝ Երեւանում
Մեկուկես միլիարդ չինացիների հետ չինական Chun jie-ն («Գարնան տոն») կամ Նոր տարին նշում են նաեւ Հայաստանում բնակվող չինացիները: Երեկ տոնի առիթով չինական «Դրակոն» ռեստորանում Հայաստանում բնակվող չինացիների հետ նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին կից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներն էին ներկա: Նման ինստիտուտներ Չինաստանն ունի ամբողջ աշխարհում, որի միջոցով նրանք տարածում են իրենց լեզուն ու մշակույթը:
Շատ գրավոր են ստուգում, քիչ վարձատրվում
Գնահատման նոր համակարգն առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը Վերջերս ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված գնահատման նոր համակարգը ոչ ուսուցիչների սրտով էր, ոչ էլ աշակերտների, չնայած այն ներդրվել էր գնահատման առումով օբյեկտիվություն ապահովելու համար: Նոր համակարգի համաձայն՝ ուսուցչից համարյա հաշվապահական հմտություններ էին պահանջվում՝ գործակիցներ մշակել, հետո դրանց հիման վրա աշակերտին գնահատել եւ այլ: Այդ երկար-բարակ գործողությունների շարքով չենք
ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ
Կրիմինալիստի եւ հոգեբանի խորհուրդները 2009 թվականին Հայաստանում մահվան ելքով ինքնասպանության 498 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2000 թվականին մեր երկրում այդ թիվն ընդամենը 60 է եղել: Վիճակագրության համաձայն՝ եթե 1994 թվականից սկսած՝ ինքնասպանությունների դեպքերը մինչեւ 2000-2001 թվականները նվազում էին, ապա այժմ նկատվում է աճի միտում: Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Դ. Այվազյանը եւ 15-ամյա Լ. Սիմոնյանը: Նրանց ախտորոշել են ալկոհոլային թունավորում: Տուժածները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:
ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգում է «1-01» օպերատիվ հերթապահության հեռախոսահամարին եւ աշխատակիցների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ տալիս՝ խոչընդոտելով օպերատիվ ծառայության բնականոն աշխատանքները: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է «Սեւան» քրեակատարողական
ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ
Երեկ աշխատանքային օրվա վերջում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հայկ Իսրայելյանը: Նա հայտնեց, որ հեռագրեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Փետրվարի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում քննել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննչական
Դիմել է տուժողներին
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղից, խարդախություն կատարելու համար ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Հովհաննես Ավագյանին։ Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հովհ. Ավագյանը խարդախությամբ ավտոմեքենա հափշտակելու նպատակով 2009 թ. հոկտեմբերի 18-ին Երեւանի Էրեբունի թաղամասում գտնվող ավտոմեքենաների
Ջերմուկին սպառնում է Ծաղկաձորի ճատակագի՞րը
«Ժառանգություն» կուսակցությունը «Առողջ գաղափարի տակ բավարարվում են անառողջ ախորժակներ» վերնագրով նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուր անդրադարձել է Ջերմուկ առողջարանային քաղաքի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Ըստ «Ժառանգության»՝ «այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ՝ Ջերմուկի քաղաքապետարանը 29.547քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն
ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԱՆ
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանն իր պաշտոնավարության ընթացքում երեկ առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում վարչության ստորաբաժանումների ղեկավարներին եւ մարզային լրատվամիջոցներին ներկայացրեց 2009թ. ընթացքում վարչության եւ ենթակա բաժինների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների հաշվետվությունը: Նախորդ տարի սպասարկման տարածքում հանցագործության 1322 դեպք է գրանցվել (1223-ը՝ բացահայտման տոկոսում հաշվվողներ)՝ 2008թ.-ի 802-ի փոխարեն: Սա
«ՄՏՍ 236»-ը՝ հատուկ Հայաստանի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, սկսել է «ՄՏՍ» ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: «ՄՏՍ 236»-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող առաջին բջջային հեռախոսն է: Մոդելը չինաստանյան «ZTE» կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար եւ «ՄՏՍ» բրենդի ներքո՝ կվաճառվի երկու օպերատորների միջեւ ռազմավարական գործընկերության շրջանակներում: «ՄՏՍ 236»-ը օժտված է
«ՄԱՄԱ-ՊԱՊԱ» ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
Գյումրիի մանկատան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները մայրական խնամք եւ հոգատարություն են ստանում օտար մարդուց: Սիլվան ընդամենը մի քանի ամսական է: Բժիշկներն առայժմ չեն կարող նրա շրթունքը վիրահատել, քանի որ դեռ շատ փոքր է: Այս սենյակում մասնագետներն աշխատում են թերզարգացած երեխաների հետ, մարզում մկանները: Դրական որեւէ տեղաշարժ նկատելուն պես՝ ողջ մանկատունը տոնում է այդ
Գործազրկության վիճակը՝ Աբովյանում
Անցյալ տարի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի եղան նաեւ Աբովյան քաղաքում, հաստիքներ կրճատվեցին «Ուորդ Քամփնի» ընկերությունում, լիովին փակվեց «Մեգերյան կարպետ» (նախկին «Արմենկարպետ») ԲԲԸ-ն: Դա էր պատճառը, որ 2009 թվականին Աբովյանի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոն դիմող գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվն ավելացավ: Նրանց թվում էին ոչ միայն արտերկրներ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը, այլեւ դրսում աշխատող հարազատների
Ի հիշատակ Վարդանանց
Փետրվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, մատուցվել է պատարագ, որի ընթացքում, անդրադառնալով Սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին, պատարագիչը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, նկատել է. «Մի ամբողջ ազգ ոտքի ելավ իր իսկ կամավորաբար ընդունած հավատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունեին զրկել վերջինիս՝ սեփական հավատքն ունենալու եւ ազատորեն պաշտելու իրավունքից:
«Հայաստան-2009. խոստում եւ իրականություն»
Փետրվարի 12-ին Վանաձորի «Գրին հաուզ» հյուրատանը կազմակերպվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» 2-րդ տարեկան զեկույցի քննարկումը: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, «Ֆուլոտ» տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթեւիկ Այվազյանը: «Պրոբլեմները քաղաքում, իհարկե, շատ են, եւ բացի
ԿՐԹԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Ինչո՞ւ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում Իջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն առաջիկայում եւս կնվազի. քաղաքի թիվ 2 դպրոցն է ավագ, ու աշակերտների հոսք կլինի դեպի թիվ 2 դպրոց: Թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանն ընդգծում է իր ղեկավարած
«Համբերության բաժակը լցվում է»
Խոստովանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի լոնդոնյան հայտարարությունները բավականին ակտիվացրել են եւ ադրբեջանական, եւ հայաստանյան քաղաքական դաշտը: Նախագահի հայտարարությունն այն մասին, որ հանձնարարել է իր աշխատակազմին հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով, վրդովեցրել է «Ժառանգությանը». այս կուսակցությունը պատրաստվում է միջոցառումներ անցկացնել խորհրդարանի մոտ այն պահին, երբ դրանք կքննարկվեն այնտեղ: Իսկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԻ ԿՏԱ ԱԺ 14 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՞
Թե՞ ստիպված կլինի Հայաստանի ԱԺ նախագահի հաստատած որոշման մանրամասները պարզել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ առանձին 13 նամակներով դիմել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին ու ԵԱՀԿ ԽՎ-ում եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների ղեկավարներին: Նամակների բովանդակությունը նույնն է՝ հիշեցվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածի մի դրույթ, որի համաձայն՝ ԱԺ նախագահը
«ԱԶԳԱՀԱՎԱՔ՝ ԱԺ ԴԻՄԱՑ»
Այսպես է «Ժառանգություն» կուսակցությունը վերնագրել երեկ տարածած իր հայտարարությունը, որում մասնավորապես կանխատեսելի է համարում, թե Հայաստանի գործող նախագահությունը՝ «օգտագործելով իր իսկ թելադրանքով Սահմանադրական դատարանի ընդունած ներքին ծխածածկույթ ապահովող որոշումը, այժմ էլ մտադիր է դրանք հապճեպորեն վավերացնել գործադիրի կցորդի վերածված Ազգային ժողովում»: «Ժառանգությունը» նաեւ հայտարարում է, թե այն օրը, երբ հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես կմտնեն Ազգային ժողովի օրակարգ «եւ կդառնան համապատասխան
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ
Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները երեկ մեկնարկել են սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել
Սուքիասյանները շարունակում են թիրախ լինել
Երեկ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ գրոհով ներխուժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի կենտրոնական գրասենյակ, ջարդուփշուր է արել գրասենյակի դռներն ու իր հետ ոստիկանության Էրեբունու բաժին է տարել կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ
Երեկ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները գնահատելով՝ ասաց Մեծ Բրիտանիայում բնակվող լրագրող Մարկ Գրիգորյանը Այսօր ՀՌԱՀ-ի կողմից ընդունվելիք «չափորոշիչների» շուրջ «Առավոտը» զրուցեց վաղուց արդեն Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած եւ լրագրողական ակտիվ գործունեություն ծավալող մեր գործընկերոջ՝ Մարկ Գրիգորյանի հետ: Վերջինս, որը նախապես ուսումնասիրել էր այդ «չափորոշիչները», ասաց. «Ես շատ ուշադրությամբ ուսումնասիրեցի այդ փաստաթուղթն ու կարող եմ ասել, որ
ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ԵԿՄ համագումարին «լեւոնական» երկրապահները չեն մասնակցի ԵԿՄ նախորդ համագումարներից մեկում: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ութերորդ համագումարը: Ըստ կազմակերպության կանոնադրության, ԵԿՄ համագումարները պետք է գումարվեն երկու տարին մեկ պարբերականությամբ: Կառույցի վերջին համագումարը գումարվել է 2006-ին: Մինչ այժմ ԵԿՄ պատասխանատուներից ոչ ոք հստակ չի պատասխանել, թե ի՞նչն էր