Օրվա լրահոսը
ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է
ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է «Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը եւ խնամքով պատրաստված տուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար։ Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին եւ քշտեց ձախ թեւքը։ Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանուտ ձեռքին։ Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ եւ բավարարված, շունչ քաշելով ետ ընկավ թավշե բազկաթոռի
Մեր կռիվն աթոռը չէր
Մեր կռիվն աթոռը չէր Պարզվում է, որ նախագահական ընտրություններին թեկնածուի կարգավիճակով մասնակցելը հնարավորություն է տալիս լուծել ամենատարբեր խնդիրներ։ Եթե 11 թեկնածուների մեծ մասը որոշել էր օգտվել հնարավորությունից ու տարբեր մակարդակների տեղեր գրավել քաղաքական հարթակում (որին հետեւելու էր տնտեսականը), ապա մի մասն էլ նախագահի թեկնածու էր դարձել, որպեսզի լուծեր իր համար առավել արդիական այլ խնդիրներ՝ կրթական,
ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ
ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ Դրանցից մեկն արձանագրվել է Ջրառատում «Պետք է կարողանալ արժանապատիվ կերպով պարտություն կրել, այլ ոչ թե անընդհատ սրել լարվածությունը զանգվածային խախտումների մասին տեղեկատվությամբ»,- օրերս հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը՝ դրանք որակելով, որպես ընտրական «նոր տեխնոլոգիա»: Նրա դատողությամբ, «ընդդիմությունն իրավունք ունի խախտումների թեմայով անվերջ մամլո ասուլիսներ կանչել, սակայն Ռոբերտ Քոչարյանի
Դիտորդները բանակա՞ն չեն
Դիտորդները բանակա՞ն չեն «Մենք բավականին լուրջ հետեւություններ պետք է անենք նախագահական ընտրություններից,- երեկ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:- Բայց, վերջին հաշվով, Հայաստանում կատարվեց այն, ինչը, կարծում եմ, հետագայում մի նոր վիճակ է ստեղծելու՝ դրական իմաստով»: Ճեպազրույցի պահին դեռեւս հրապարակված չէին եվրոպական դիտորդների գնահատականները մեր ընտրություններին, որոնք տեղիք են տալիս մտավախության,
«Ես հուսահատված եմ ավելի, քան հոկտեմբերի 27-ին»
«Ես հուսահատված եմ ավելի, քան հոկտեմբերի 27-ին» Երկրորդ փուլից հետո ասաց Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված Յուրի Բախշյանի կինը՝ մանկավարժ, Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Անահիտ Բախշյանը խիստ վրդովված է նախագահի ընտրությունների երկրորդ փուլից հետո։ Տիկին Բախշյանը տեղամասային հանձնաժողովում վստահված անձի կարգավիճակում է եղել եւ այն, ինչ ինքը տեսել է եւ արձանագրել, խիստ վտանգավոր
«ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՆ ՀԱՂԹՈՒՄ»
«ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՆ ՀԱՂԹՈՒՄ» Երեկ հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը Մատենադարանի մոտ եւ կոչ արեց լավատեսության «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին՝ ակտիվ մասնակցության համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց ջանքերը, ովքեր այդ ահաբեկչության մթնոլորտում պայքարել են հանուն արդարության։ Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ իշխանությունները ղեկավարվում են «Իշխանության՝ ամեն գնով» կարգախոսով, որը կործանարար
ԷԼԻ՛ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ
ԷԼԻ՛ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ Ընտրությունների 2-րդ փուլի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական գնահատականը նույնքան կոշտ է, որքան առաջին փուլում: Նրանց դիտարկմամբ, այն նույնպես չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին: Ինչպես երկու փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածը, այնպես էլ քվեարկության գործընթացն ու հաշվարկումը նրանց կողմից բնորոշվել են լուրջ ու նշանակալից խախտումներով: 1-ին փուլի ընտրություններից հետո դիտորդների կողմից արձանագրված քվեատուփերի
ծժ կԿլԾԸծ, ծժ ԹԿՀ
ծժ կԿլԾԸծ, ծժ ԹԿՀ Երեկ կեսօրին մեր ստացած հերթական ահազանգն անանուն չէր: Զանգի հեղինակը՝ Միրիջանյան Ռոզան, մեզ հայտնեց, որ Ավան-Առինջի թիվ 0007/1 ընտրատեղամասում «լցնում են»: Լցնողն, ըստ նրա, մանկապարտեզի տնօրենն էր, որն իբր պատրաստվում է նորից լցնել: Ավան-Առինջի վերոնշյալ ընտրատեղամասը գտնվում էր թիվ 9 մսուր-մանկապարտեզի շենքում, եւ հանձնաժողովի նախագահն էլ մանկապարտեզի տնօրենն էր՝ Ռոմելա Սահակյանը:
«Ազատ, արդար, թափանցիկ»
«Ազատ, արդար, թափանցիկ» Նախագահական ընտրությունների առաջին փուլն «իմաստավորվեց» ընտրական զանազան կեղծիքներ կատարելագործելու տեխնոլոգիաների զարգացմամբ։ Այդ ընտրություններից, ցավոք, «դաս» քաղեց ժողովուրդը։ Իսկ դրա արդյունքն այն էր, որ երկրորդ փուլի շեմին հանրապետությունում գրեթե բոլորը, բացառությամբ Ռ. Քոչարյանի շտաբականների, համոզված էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ առավել «ազատ, արդար եւ թափանցիկ» մեթոդներով։ Ու ընտրակեղծիքներ հայտնաբերելու մոլուցքով տարված մարդիկ
Տատիկին ինձ վստահեցին
Տատիկին ինձ վստահեցին Եվ ես խախտեցի օրենքը Առավոտյան մտա Երեւանի 148-րդ դպրոցում տեղակայված թիվ 0143/07 ընտրատեղամաս՝ քվեարկելու: Մի տատիկ հազիվհազ հասել էր տեղամաս, ստացել քվեաթերթիկը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում անհրաժեշտ նշումը կատարել: Պարզապես չէր տեսնում: Նրա հետեւից մտավ հանձնաժողովից մի տղամարդ, հետո մի թեթեւ իրարանցում եղավ: Տղամարդը դուրս եկավ քվեախցիկից ու անմիջապես շրջվեց
ՈՄԱՆՔ ՊՆԴՈՒՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ «ՀԱԹԱԹԱ» ՏԱԼԻՍ
ՈՄԱՆՔ ՊՆԴՈՒՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ «ՀԱԹԱԹԱ» ՏԱԼԻՍ Խմբագրությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Աջափնյակ համայնքի 155 դպրոցում տեղակայված 0195/09 ընտրական տեղամասում լուրջ խախտումներ կան։ Ահազանգողը պնդում էր, որ Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը, իր մարդկանցով շրջապատված, ընտրատեղամասի մուտքի մոտ ընտրողներին է բաժանում թեկնածուներից մեկի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ 0195/09 ընտրական տեղամասի հանձնաժողովականները եւ նախագահի թեկնածուների վստահված անձինք,
«Ավելի ցինիկ՝ քան նախորդ անգամ»
«Ավելի ցինիկ՝ քան նախորդ անգամ» Երեկ մինչեւ կեսօր ստացված տեղեկությունների հիման վրա այս կարծիքին էին հանգել Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում։ «Տպավորությունս այն է, որ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքն ավելի վատ է, քան առաջին փուլինն էր»,- կարծիքն ամրագրեց Վազգեն Մանուկյանը։ Ստեփան Դեմիրճյանին ընդամենը աջակցող այս շտաբում ժամը 14:30-ի դրությամբ արդեն արձանագրվել էր կոպիտ խախտումների 11 դեպք։
ՕՐԵՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ
ՕՐԵՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ «Անձնագի՛րդ ցույց տուր» Ընտրախախտումներին վերաբերող հերթական ահազանգն այն մասին էր, թե թիվ 40 դպրոցում տեղակայված 0325/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Ադրինե Ավագյանին անձնապես վիրավորել եւ դուրս են արել։ Խմբագրություն ահազանգած ԱԺՄ կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն ասաց, որ իրենք շտապում են նշյալ տեղամաս՝ միջադեպի պատճառները պարզաբանելու։ Եվ ցանկանում են, որպեսզի այդ ամենը
«Եթե երկրորդ փուլ չլիներ, ապա պետք էր այն հորինել»
«Եթե երկրորդ փուլ չլիներ, ապա պետք էր այն հորինել» Երեկ ժամը 11-ին Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 0351 ընտրատեղամասում քվեարկեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նա երեկ մեծ ջանքեր էր գործադրում՝ ցույց տալու համար, թե իր տրամադրությունը բարձր է ու «հաղթողական»: Թերեւս շատերն են հիշում, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանն արձագանքել «Ա1+» հեռուստաընկերությանը
Որ չստացվի՝ «ադնա բաբա սկազալա»
Որ չստացվի՝ «ադնա բաբա սկազալա» Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Վահագն Մկրտչյանը, ինչպես ընտրությունների առաջին, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքը երեկ ժամը 20-ի դրությամբ գնահատում էր բավարար: Չնայած մեր համառ ջանքերին, Քոչարյանի նախընտրական շտաբը հրաժարվեց օրվա ընթացքում մեզ տրամադրել իրենց մոտ գրանցված ահազանգերը՝ պատճառաբանությամբ, թե դրանք կհրապարակեն միայն այն ժամանակ, երբ կամփոփվեն
ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ 2-րդ փուլում քվեաթերթիկներ էին լցնում արդեն հանձնաժողովների անդամները. ասված էր, չէ՞ «կազմակերպված պետություն» դառնալու ճանապարհին ենք: Մարտի 4-ի ուշ երեկոյան եւ մարտի 5 ընթացքում ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին եւ, որոշ դեպքերում՝ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամները հասցեագրում էին հետեւյալ դիմում-բողոքները, խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ
«Ընտրություններն ավարտվել էին մարտի 4-ի լույս 5-ի գիշերը»
«Ընտրություններն ավարտվել էին մարտի 4-ի լույս 5-ի գիշերը» Երեկ ժամը 19-ին Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Նա մասնավորապես հայտնեց. «Մենք այսօր առաջին իշխանությունն ենք ձեւավորում եւ այդ ճանապարհին տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Երեկ արդեն հանձնաժողովի 100-ից ավելի անդամներ պարզապես դուրս թողնվեցին հանձնաժողովներից եւ այդ գործընթացը շարունակվեց այսօր առավոտյան։
ԼՑՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԿԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՀՈՒՊ ՏԱՆՔ ՄԻԱՍԻՆ
ԼՑՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԿԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՀՈՒՊ ՏԱՆՔ ՄԻԱՍԻՆ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները գրոշի գին չունեն։ Իշխանություններն ամեն գնով խնդիր են դրել պահպանել իրենց։ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը, նրան սատարող քաղաքական ուժերը փորձում են իշխանական ուժի եւ բռնության դիմաց թափահարել իրենց թղթե շերեփները։ Այս անգամ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պատասխանատվությունը ստանձնել
ՍԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐ ԷՐ
ՍԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐ ԷՐ Երեկ, ժամը 11-ին, օրենքով սահմանված կարգով ԿԸՀ-ն հրապարակեց ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին տվյալները ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Ըստ այդմ, ժամը 11-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,14%-ը։ Ուղիղ եթերով ԿԸՀ նախագահը հայտարարեց, թե ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.300.410։ Բայց լրագրողներին բաժանված տեղեկանքում այդ թիվը շուրջ 20
Ահաբեկչություն լրագրողի նկատմամբ
Ահաբեկչություն լրագրողի նկատմամբ Փետրվարի 28-ին, Վանաձորում, Սպայի տան դահլիճում ընթացող դատաքննության (ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով) ընթացքում հայտարարված կարճատեւ ընդմիջման ժամանակ վկա, հոսպիտալի բուժքույր Գայանե Մկոյանը, մոտենալով ամբաստանյալ, բժիշկ Անահիտ Սաքանյանի պաշտպան Կարինե Գասպարյանի հետ զրուցող «Առավոտի» լրագրող Գայանե Հովսեփյանին, սկսել է վարկաբեկիչ խոսքեր ու սպառնալիքներ տեղալ նրա հասցեին (հիշեցնենք, որ դատաքննության
Հույսն իրենց վրա են դրել
Հույսն իրենց վրա են դրել Խորհրդային կարգերի փլուզումից հետո Տավուշի մարզի Այրումի «Գիգանտ» պահածոների գործարանն աստիճանաբար գցելով արտադրության մասշտաբը, թուլացավ եւ դադարեցրեց աշխատանքը։ Բնակչությունը մատնվեց անգործության։ Գործարանը տարածաշրջանի հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրն էր։ Այժմ այն լուռ է։ Անցած տարի գործարանում ստեղծվել էր մուրաբայի արտադրություն, մարդիկ էլ այս դժվարին պայմաններում ընտանիքի համար հաց էին վաստակում մրգեր
ԼԻՆԱՐԵՍՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԼԻՆԱՐԵՍՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ Լինարեսում ընթացող 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարը յոթ գրոսմայստերների մասնակցությամբ թեւակոխել է վճռորոշ փուլ։ Մասնագետների ակնկալած սուր ու անչափ գրավիչ պայքարը, եթե կարելի է ասել, իրոք, գործողության մեջ է։ Առաջին շրջանից հետո գրանցված արդյունքները բավականաչափ կանխատեսելի էին, թեեւ եղան նաեւ սենսացիոն բացառություններ, որոնցից ամենանշանակալին վերջին 18 տարիների աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր Գարրի
Իրաքի վերջին զիջումը
Իրաքի վերջին զիջումը Փորձելով օգտագործել խաղաղ ելքին հասնելու վերջին հնարավորությունը, Իրաքը մարտի 1-ից տեսուչների պահանջով սկսեց ոչնչացնել 150 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռները։ Շատերին թվաց, որ այդ քայլը կարող է կանխել պատերազմական զարգացումը։ Իրաքյան զինվորականների վկայությամբ, եթե այդ հրթիռների վրա տեղադրվեն մարտական գլխիկներ եւ անհրաժեշտ սարքավորումներ, ապա դրանք 150 կմ-ից ավելի թռչել չեն կարողանա։ Սակայն
ԱՆԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԱՆԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներում ԵԱՀԿ հռչակագրի սկզբունքներից բացակայում է միայն սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Համաձայն այդ սկզբունքի, գռեհիկ ձեւով ձեւակերպված իմաստաբանության ԵԱՀԿ մասնակից պետությունները իրենց սահմանները դիտարկում են անձեռնմխելի (անխախտելի), սկսած 1975 թվականից մինչեւ ԵԱՀԿ լուծարումը կամ չլուծարման դեպքում՝ մինչեւ աշխարհի կործանումը։ Այստեղից ստանում ենք, որ, մասնավորապես, Հայաստանը կամ (եւ) Թուրքիան մինչ օրս
ՉԱՐՉՐԿՎԱԾ «NOTRE DAMME DE PARIS»-Ն՝
ՉԱՐՉՐԿՎԱԾ «NOTRE DAMME DE PARIS»-Ն՝ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ Հայերն էլ Քվազիմոդո ունեն Երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Լիլիթ» փոփ օպերայից հետո հնչեցին նաեւ ոչ նպաստավոր կարծիքներ։ Ըստ դրանց, «Լիլիթում» արտասովոր ոչինչ չկար, ընդամենը կոմպոզիտոր Արամ Սաթյանի երգերն էին՝ հաջողությամբ իրար կպցված։ Այսօր Ա. Մելիքսեթյանը ավելի մեծ ռիսկի է դիմել. մարտի
Գործազրկության աճ՝ լավագույն տարբերակով
Գործազրկության աճ՝ լավագույն տարբերակով Արդեն մեկնարկել է կրթական ոլորտի՝ միջնակարգ դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Պաշտոնական աղբյուրներն այն ներկայացնում են որպես դպրոցի բարեփոխման լավագույն տարբերակ։ Տարեցտարի աշակերտների նվազող հոսքի պայմաններում օպտիմալացումը նախատեսում է փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող հանրակրթական օջախների փակում մի կողմից, մյուս կողմից էլ ինքնակառավարմանն անցում՝ ըստ աշակերտների թվի անհատական ֆինանսավորման։ Ինչպես եւ կանխատեսվում էր, ծրագրի
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐ» ՉԿԱՆ
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐ» ՉԿԱՆ Այցելելով Լոնդոնի բանտեր, նախկին սովետական եւ ներկա անկախական մտածողությամբ մենք հարցնում էինք համակարգը սպասարկողներին, թե արդյոք իրենց մոտ հեղինակություններ կա՞ն։ Պարզվեց, որ 70000 կալանավոր ունեցող Մեծ Բրիտանիայում «ավտարիտետներ» չկան։ Թերեւս կատակով նկատեցինք, որ ավտարիտետը Ջոն Մորգանն է, որը դիմավորելով Հայաստանից գնացած 5 լրագրողներին, «բանտային օազիս» ստեղծեց մեզ համար։ Որպեսզի պատկերացնենք, թե
Կրակն ենք ընկել
Կրակն ենք ընկել Մենք խաղաղ էինք մինչեւ ընտրությունները Այո, խաղաղ էինք, հանգիստ էինք, ապահով էինք մինչեւ ընտրությունները։ Այս էլ որերորդ անգամ մեր հանգիստը խանգարվում է, ժողովուրդը իրար Է խառնվում, անապահովության տագնապները ոտքի են կանգնում ու ուտում մեզ։ Հասարակության մի մասը թշնամանում Է մյուս մասի հետ, սրեր են ճոճվում, աշխարհի վերջի մասին կոչեր են հնչում երկուստեք,
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԵՐԱԶԸ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԵՐԱԶԸ Իր բարդությամբ, կարեւորությամբ ու արժեքով Արփա-Սեւան թունելն ատոմակայանից հետո երկրորդ օբյեկտն է։ Փոքր տնտեսություն ունեցող մեր երկրի համար երբեւիցե նման կառույց ստեղծելու հնարավորություն էլ չի կարող լինել։ Իսկ այսօր այն պահպանել անգամ չենք կարողանում։ Ավելի քան 20 տարի աշխատող (1981-ից) թունելի պահպանության եւ շահագործման համար անցած տարիներին տրամադրված գումարները եղել են
Նա նույնպես հերոս է
Նա նույնպես հերոս է Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ բոլոր թերթերը /նաեւ մերը/, բնականաբար, գրելու են նրա մասին: Եվ դա ճիշտ է՝ Վազգեն Սարգսյանի ծառայությունները մեր ժողովրդի եւ պետության առջեւ հսկայական են: Ի դեպ, այսօր, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, զոհվածի «կլանի» մասին խոսելը չի տեղավորվում նույնիսկ ժուռնալիստական ցինիզմի սովորական /բավականին լայն/ շրջանակներում: Այդքան խիզախ


















































