Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

Թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված (դեղորայքային թունավորումով) ՀԱԲ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,1989թ.-ին ծնված Մարիամ Դավթյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Մայիսի 29-ին տեղեկատվություն է ստացվել, որ քիմիական թունավորումով Երեւան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մանթաշյան փողոցի 16-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Խաչիկ Սունդուկյանը: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Մայիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի 21 ԼՍ 031 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հրաչիկ Մկրտչյանը, ուղեւորներ Անդրանիկ Գալստյանը եւ Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ Քրիստինե Ենոքյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավան

ԴԻԱԿ՝ ԴԵԲԵԴՈՒՄ

Մայիսի 29-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում՝ Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

ՈՂՋ Է, ԲԱՅՑ ԾԱՆՐ

Մայիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի մեծ կամրջից քաղաքացի է ընկել եւ ողջ մնացել: Պարզվել է, որ Հրազդանի մեծ կամրջի հարակից տարածքում գտնվող պոմպակայանից Հրազդան գետն է ընկել Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանը (35-40 տարեկան), որի հետեւանքով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ փրկարարների ժամանելը՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի

ԿԱՍԿԱԴՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 2 օր առաջ ահազանգ••է ստացվել, որ Երեւանի «Վերածնված Հայաստան» հուշարձանի (Կասկադի վերեւի հատված) դիտահարթակից քաղաքացի է վայր ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում, 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը դիտահարթակից (մոտ 30մ բարձրությունից) վայր է ընկել շինհրապարակի դժվարանցանելի հատված եւ զոհվել: Փրկարարների ուժերով շինհրապարակից բարձրացվել եւ դուրս է բերվել Տ. Սահակյանի դին:

Ի՞ՆՉ ԽՂՃՈՎ ԵՔ ՀԱՄԱՆԵՐԵԼՈՒ

Առավել կատարյալ ոչ դիտավորյալ սպանություն՝ անհնար է պատկերացնել Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ս.թ. փետրվարի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: «Տոյոտա ՌԱՎ 4E» մակնիշի 05 ՍՏ 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Վարդգեսի Հովհաննիսյանը (զբաղմունք չունի), չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Ավտոմեքենայի մեջ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ «ԱԼԻՔ»

Երեկ կայացավ ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Մրցանակներ ստացան մի շարք անձինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ տարբեր բնագավառներում նշանակալի ավանդի համար: Գրականության բնագավառում մրցանակ շնորհվեց Վարդան Հակոբյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Արգամ Այվազյանին: ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակներ բաժին հասան. կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին եւ Սարգիս Բաբայանին, գրականության բնագավառում՝

ՍՈՂԱՆՔ ԵՆ ԹՈՂԵԼ, ՈՐ «ՂՈՒՄԱ՞Ր» ԽԱՂԱՆ

«Այդ օրինագծում նման «սողանք» թույլ տալ՝ նշանակում է «ղումար» խաղալ կենսաթոշակային գումարների հետ»,- երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ժամանակ նման հայտարարություն է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների նախագծին: Նա հատկապես խոցելի է համարել օրինագծի այն դրույթը, համաձայն որի՝ կուտակված կենսաթոշակի գումարները տրամադրվելու են ինչ-որ մասնավոր ներդրումային կազմակերպության, սակայն

Ծննդատուն՝ ծննդատան հարեւանությա՞մբ

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կարծիքով, դեմոգրաֆիական անկման պայմաններում կառավարության նման որոշումն աննպատակային է ու չհիմնավորված Դեռեւս 2009 թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության եւ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության միջեւ ստորագրվել է մի հուշագիր, համաձայն որի՝ քաղաքի կենտրոնում գտնվող այս բուժհաստատությունում նախատեսված է ավստրիացիների փողերով բացել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Այսինքն՝ ստացվում է, որ Գյումրիի ծննդատնից ընդամենը 500

ՈՐՈՇԵԼ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

Իշխանությունները փախստականին այն աստիճան են հասցրել, որ մտադրվել է վառել ե՛ւ իրեն, ե՛ւ այն սենյակը, որը խլում են ձեռքից: ՀՀ իշխանությունները միջազգային ամենաբարձր ատյաններում պարբերաբար հավաստիացնում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք մեր փախստականներին լավ ենք նայում, ապահովում կացարաններով եւ այլն: Սակայն իրականում մեր երկրում էլ շատ կան փախստականներ, որոնց խնդիրները անլուծելի են: Այսօր կան

ՀԱՑԱՀԱՏԻԿՆ ԱՆԱՐԳԵԼ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ

Ռուսաստանը չի երկարաձգի հացահատիկի արտահանման արգելքը՝ սկսած ընթացիկ տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը: Պուտինը Զուբկովին հանձնարարել է ակտիվորեն շարունակել աշխատանքները գյուղատնտեսության նախարարության եւ այլ գերատեսչությունների ու ֆինանսական հաստատությունների հետ՝  գյուղմթերք արտադրողներին դժվար ժամանակահատվածում աջակցելու նպատակով։ «Պետք է ելնենք այն բանից, որ արտահանման արգելքի վերացումը

Ջերրի, կատարիր խոստումդ

Հովնանյան-Գաֆեսճյան բանավեճը դատական ատյանների փուլից անցավ «բաց նամակների» փուլին: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը (նկարում) բաց նամակ է հրապարակել՝ ուղղված հայազգի գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսճյանին: Նամակում Հովնանյանը, անդրադառնալով վերջերս ամերիկյան դատարանի կողմից «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքների փոխանցմանը, հույս է հայտնում,

«ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ»

«Արմավիայի» օդաչուները արդեն հոգնել են պարբերաբար իրենց ընկերության հասցեին շպրտվող ցեխից «Հարգելի Միխայիլ Իվանովիչ, Թունիսում սովորող մի խումբ հայ ուսանողների անունից ուզում ենք մեր խորին երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել Ձեզ, որ թույլ տվեցիք իրականացնել մեր երազանքը՝ շարունակել մեր հայրերի ուղին եւ օդաչու դառնալ: Եթե չլինեիք Դուք եւ հայկական օդագնացության ապագան կանխատեսելու Ձեր ունակությունը, Ձեր ցանկությունը՝

ՀԱՄԱՐՅԱ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ահա այսպիսի վիճակում է բերվում հացը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս լուսանկարի հեղինակ Գագիկ Շամշյանը լուսանկարել էր այն հացի մեքենան, որը մատակարարում է ՀՀ կառավարության շենքը: Սանիտարական տեսանկյունից տարբերությունը մեծ չէ:

ՕՐԱԿԱՐԳԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում բացատրեց, թե որն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության իմաստը. «Երկրում քաղաքական օրակարգը ձեւավորում է քաղաքական իշխանությունը, որովհետեւ քաղաքական իշխանությունը երկրում բոլոր գործընթացների պատասխանատուն է, եւ գաղտնիք չէ, որ իշխանությունների քաղաքական օրակարգը դեռեւս ապրիլին էր հայտարարվել նախագահ Սարգսյանի կողմից»: Ըստ Ազգային ժողովի պատգամավորի՝ քաղաքական իշխանությունները հաստատակամ

Ի՞նչ ենք ուզում՝ արժեհամակա՞րգ, թե՞ փող

Ըստ չեխ փորձագետ Վացլավ Նեկվապիլի, միայն այս հարցի պատասխանը հստակեցնելուց հետո Հայաստանը պետք է հռչակի իր արտաքին քաղաքական օրակարգը: Երեկ Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա «Եվրամիությանը ինտեգրման Չեխիայի փորձը. դասեր Հայաստանի համար» սեմինարի նպատակն է քննարկել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրից սպասելիքներն ու համագործակցության հնարավորությունները: Սեմինարի կազմակերպիչն է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»՝ Չեխիայի դեսպանատան աջակցությամբ: Ուսումնասիրության

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գագիկ Բաղդասարյանի, քաղաքական ուժերը տակտիկական քայլեր դեռ չեն կիրառում: – Դուք նոր-նոր եք համալրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը, արդեն մեկ լիագումար նիստի եք մասնակցել, ի՞նչ տպավորություն ունեք այդ կառույցից: – Ասեմ, որ ԵԽԽՎ-ում աշխատանքը շատ հետաքրքիր է եւ տպավորիչ, որովհետեւ պատասխանատվության զգացումը շատ մեծ է, քանի որ դու երկիր ես

ԱՌԱՅԺՄ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

Անցյալ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (արդեն նախկին)  պետ Կարինե Կիրակոսյանին դիմեցին 11 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Նրանք տեղեկացրել էին, որ տարիներ շարունակ օգտվում են Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակներից: Խմբագրությունները գտնվում են 15 հարկանի այդ շենքի տարբեր հարկերում: Անցյալ դարի 70-ական թվականներից գործող 2 վերելակներից (խորհրդային տարիներին Սպիտակում արտադրված)

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ

Մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կապան քաղաքում ավտովթար է եղել, որի հետեւանքով մեքենան ջարդելով քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ցանկապատված պատնեշը՝ շրջվել եւ ընկել է գետը: Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետարանի հարեւանությամբ՝ Մելիք Ստեփանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների հատման կամրջի հատվածում, որտեղ էլ Կապանի բնակիչ՝ 1985թ. ծնված Վարդան Գեւորգյանը իրեն պատկանող BMW X5 մակնիշի

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

Մայիսի 28-ի կեսգիշերին կրծքավանդակի վնասվածքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արամ Շլեպչյանը: Նոյեմբերյանի հիվանդանոցում նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Մայիսի 29-ին Արամը տեղափոխվել է Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց, ուր վիրահատվել է: Ոստիկանության Բագրատաշենի բաժնից տեղեկացանք, որ նրան դանակահարել է Բագրատաշեն գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Շիրվանյանը: Նա նախկինում երկու անգամ դատապարտվել

Հացպանյանն ու Բոջոլյանը նամակ են գրել

Նրանք Կոնգրեսին կոչ են անում իրենց պատճառով ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չտապալել ու չհետաձգել: Մինչեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկն ու այն ՀՀ խորհրդարանի կողմից ընդունելը, հայաստանյան բանտերում, ըստ Հայ ազգային կոնգրեսի եւ «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» տվյալների, անազատության մեջ են գտնվում դեռեւս երեք քաղբանտարկյալ՝ Շմավոն Գալստյանը, Սարգիս Հացպանյանն ու Մուրադ

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

Արձանագրված է ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հերթական զեկույցում «Հայաստանում որոշ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել՝ հաղթահարելու քաղաքական ճգնաժամը՝ աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո»,- նշված է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը 2010թ.» փաստաթղթի՝ Հայաստանի ազգային զեկույցում, որը երեկ տարածել է Հայաստանում

ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը եւ հայտնել, որ հիմնարկի ղեկավարությունը վերջապես բացահայտել է, թե ինչու նրան չեն համաներում: Պարզվում է, որ պարոն Հացպանյանը չի կրում ազատազրկվածների հատուկ հագուստը եւ առավոտյան չի կանգնում «ներկա-բացակայի»՝ այդպիսով չարամտորեն խախտելով կարգապահությունը: «Առավոտին» հայտնի դարձավ եւս մի զավեշտալի մանրամասն. օրերս նրա տուն է այցելել

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներեքերորդ ԳՐՈԶՆԻԻՑ ՀԵՏՈ Վաթսունականներին հայ ֆուտբոլասերների սրտերը միանշանակ Հովիվյան Սաքոյին էին պատկանում, բայց էդ թվերին ամենից ավելի Հովիվյան Սաքոյին էր պատկանում ֆուտբոլային մեկնաբան ու բժիշկ Լեւոն Դանիելյանի սիրտը, եւ Լեւոն Դանիելյանն էլ էր մեծատառով Ծաղրածու, որովհետեւ ինքը ոչ թե պարզապես ֆուտբոլային խաղ էր վարում ու մեկնաբանում, այլ իսկական ու մեծ ուրախություն էր

ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Մայիսի 25-ին վերջին անգամ եթեր է հեռարձակվել ամերիկյան հայտնի «Օփրա Ուինֆրիի շոու» հեռուստահաղորդումը: Վերջին հաղորդման հյուրը եղել է հենց ինքը՝ Օփրա Ուինֆրին: Հաղորդման ընթացքում ցուցադրվել են արխիվային կադրեր. ցուցադրությունն ուղեկցվել է կոմպոզիտոր Պոլ Սայմոնի երաժշտությամբ: «Օփրա Ուինֆրիի շոուն» գոյատեւել է 25 տարի: Այն համարվել է ԱՄՆ-ում ամենահայտնի թոք-շոուն: Օփրա Ուինֆրին ասել է, որ շոուն փակել

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է

Ողջ աշխարհն իր տարօրինակությամբ ցնցած Լեդի Գագան չի դադարում զարմացնել: Այս անգամ նա ծննդաբերել է  բեմի վրա: Այդ ամենը տեղի է ունեցել «Saturday Night Live» ամերիկյան հեռուստատեսային շոուի ընթացքում: Նա իր ելույթը սկսել է իր իսկ ծննդով. դուրս է եկել տիեզերական մեծ ձվից, ապա ելույթի ժամանակ մեծ փոր է ձեռք բերել, ինչպես լինում է հղիների

«Փորիկը» երեւում է

«Սիրունիկը» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսը դարձյալ հղի է: Պապարացցիները եկել են այն եզրահանգման, որ դերասանուհին թաքցնում է իր օր օրի մեծացող փորիկը: Բացի այդ, իրեն ամբողջովին նվիրելով ընտանիքին, դերասանուհին վաղուց չի հայտնվել կարմիր գորգի վրա: Իսկ արդեն վերջերս նկատվում է, որ Ջուլիան իր մարմինը չընդգծող, համեստ հագուստներ է սկսել կրել: Մի քանի օր առաջ նրան

Սեքսուալ եւ սկանդալային

Օրերս համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհիներ Բրիթնի Սփիրսն ու Ռիհաննան հանդես եկան շատ անկաշկանդ, չափազանց բաց համերգային համարով: Բրիթնին ու Ռիհաննան բեմ դուրս եկան ձեռնաշղթաներով, շատ սեքսուալ հանդերձանքով: Նրանք էրոտիկ պար ներկայացրին եւ նույնիսկ կրքոտ համբուրվեցին հենց բեմի վրա: Theplace.ru-ի փոխանցմամբ, գեղեցկուհիների շոու համարը ցուցադրվել է հանրային շատ ալիքներով, որը, սակայն, բողոքի ցույցեր բարձրացրեց: Հավաքվեց խորհուրդ,

ՀԱՃՈՒՅՔ ՉՍՏԱՆԱԼԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի սեփական մարմինը Սեռական կյանքի մասին խոսելը միշտ ամոթ է եղել մեր հասարակությունում, անգամ՝ անթույլատրելի: Սակայն մարդը սեռապես առողջ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ իրազեկված է. շատերը չեն էլ գիտակցում սեռախանգարումների առկայության եւ դրանց հետեւանքով առաջացած լուրջ խնդիրների մասին, որոնք կարող են խաթարել յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի բնականոն ընթացքը՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930