Օրվա լրահոսը
Լոլիկով՝ ընդդեմ ճգնաժամի
ՀՀ Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արմավիրի մարզային խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՄԱՊ ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանը եւ հայտարարել, թե ընկերությունը նախատեսել է ընթացիկ տարում մթերել 25000 տոննա բերք՝ 12000 տոննա խաղող, 10000 տոննա լոլիկ եւ այլ բանջարեղեն։ Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ
«ՎԵՐՋԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԸ»
Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, մանկավարժ Զավեն Պետրոսյանը «Ո՞վ է Զավեն Պետրոսյանը, որ վերջերս մարզային թերթում այդքան խորիմաստ հոդված էր գրել»,- հարցրեց Տավուշի մարզի անտառտնտեսություններից մեկի տնօրենը, ով ընթերցասեր է, սեղանին մշտապես թերթեր կան: Ներկայացրի, որ Զավեն Պետրոսյանը նկարիչ է, բանաստեղծ, մանկավարժ, լրագրող եւ… պարզապես բարի մարդ: Զավենն ու չարությունն անհամատեղելի են: Նրա կյանքն արվեստին է նվիրված,
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳՏՆՎԵՑ
Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին եւ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին ներկայացրին խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Արթուր Գրիգորյանին։ Գրիգորյանը վարձակալական հիմունքներով բնակվել է մի տարեց կնոջ տանը, չարաշահել նրա վստահությունն ու խաբեությամբ տիրանալով կնոջ անձնական օգտագործման ավտոմեքենային` օտարել է այն՝ տուժողին պատճառելով 2 միլիոն դրամի նյութական վնաս։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐ
Փետրվարի 2-ին Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոցի 45/11 հասցեում հայտնաբերվել է 90-ամյա Մանյա Ղամբարյանի դին: Իսկ Երեւանի Թամանյան 3/6 հասցեում հայտնաբերվել է 56-ամյա Օ. Գրիգորյանի դին: Երեւան քաղաքի ոստիկանությունից էլ տեղեկություն է ստացվել, որ Ե. Քոչարի 1/56 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել
ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Ստամբուլ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմեկնի Ստամբուլ` Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերում (ISAF) ներկայացված երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ստամբուլում փետրվարի 4-5-ը կայանալիք ֆորումի ընթացքում Սեյրան Օհանյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ: Հայ խաղաղապահների 40 հոգանոց զորակազմը ներկայումս վերապատրաստվում է Գերմանիայում, որից հետո
ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը
Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործերն են (ԻԱԿ-ն՝ ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի),
Եվս մեկ իրացման գոտի
Այս անգամ Մոսկվայում «Սոկոլ» ամառանոցային ավանը, որը հայտնի է որպես Նկարիչների ավան եւ կառուցվել է 1921 թվականին, կարող է դառնալ հերթական քանդման ենթակա ավանը Մոսկվա քաղաքում, գրում է «Կոմերսանտը», վկայակոչելով Հյուսիսային վարչական կենտրոնի (ՀՎԿ) ոստիկանապետ Օլեգ Միտվոլյային: Ոստիկանապետի տվյալներով, «Սոկոլում» մոտավորապես 100 բնակելի շենքերից 50-ը համարվում է «նոր ինքնակամ»: «Ինձ չի հետաքրքրում, թե ով է
«ԱՐՅԱՆՍ ՓՈՂԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ»
Ասում է փողոցում հայտնված դոնոր Անտոնյանը Ժաննա Անտոնյանին կարող ենք տեսնել ամեն օր՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց կիտրոն վաճառելիս: Նա 2002-ից մինչ օրս համարվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի դոնորը: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանի փետրվարի 2-ին տված պաշտոնական տեղեկանքի՝ շարքային այս հայուհին վերջին անգամ արյուն է հանձնել այս տարվա հունվարի 19-ին: Սակայն Ժ. Անտոնյանին
ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
«Առավոտում» փետրվարի 2-ին «Կոռուպցիայի հոտ է գալիս» հրապարակման մեջ անդրադարձել էինք Ձորաղբյուրի ամառանոցների սեփականատերերի խնդրին: Այն առնչվում էր ընդհանուր օգտագործման ճանապարհը փակելուն եւ սեփականատերերի դատական պաշտպանության խնդրին: Երեկ Հայաստանի ԿԱ անշարժ գույքի պետական կադաստրից տեղեկացրին, որ հոդվածում նշված Արմեն եւ Վահագն Վանցյանների անվամբ որեւէ գույքի, ինչպես նաեւ ճանապարհի նկատմամբ որեւէ անձի իրավունքի գրանցում չի իրականացվել:
ՏԵՐ ԳԵՂԱՐԴԸ՝ ՎԱՀԵ ՎԱՀՈՒՆԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Գեղարդ աբեղա Վահունին` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Վահե Վահունի:
Նախ վճարիր, հետո՝ կտեսնենք
Հանրակրթական դպրոցների նման հարկադիր պարապուրդ-հանգստի գնացած երաժշտական ու արվեստի դպրոցներում կյանքը նորից բնականոն ընթացք է ստացել: Արմավիր քաղաքի մեկ երաժշտական ու մեկ արվեստի, Էջմիածնի երկու երաժշտական դպրոցները հունվարի 11-ից վերսկսել են ընդհատված պարապմունքները: Մեկամսյա պարապուրդի ժամանակ երեխաները լավ հանգստացել էին: Ծնողներն էլ հույս փայփայել. երեխայի ուսման մեկ ամսվա վարձավճարը տնտեսելը էլի բան է: Սակայն ծնողներին
ՎԱՆՈՅԻ «ՏՈՒՆԸ» ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների եւ գյուղապետի «հակամարտությունը կկարգավորեն» մարզպետարանն ու դատախազությունը: ՀՀ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ գյուղի բնակիչների համբերության բաժակը լցվել էր. նրանք, թողնելով բանուգործ, հասել էին մարզկենտրոն Վանաձոր՝ Լոռու մարզպետարան, քանի որ 2 շաբաթ առաջ մարզպետին ուղղված բողոք-դիմումին դեռ պատասխան չի ստացվել: Ու եկել էին խնդրի մասին անձամբ տեղյակ պահելու: Լեռնապատցիները արդեն
ՁԿՆԱՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ԵՆ
Սիգի պաշարները վերջին 3 տարիներին մնում են ցածր մակարդակի վրա՝ մոտ 170-180 տոննա: Բացի այդ, Սեւանա լճի ձկնային պաշարների, արդյունագործական տեսակների վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Այս մասին երեկ տեղեկացրեց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ներկայացմամբ՝ արդյունագործական մյուս տեսակի՝ կարասի պաշարները 2008-ի համեմատ նվազել են: Դրա պատճառներն են որսի
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԼՈՌԻՈՒՄ
Աշխատանքային ճանաչողական այցով փետրվարի 2-ին Վանաձորում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ նախարարության ենթակայության տակ գործող հաստատությունների կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին: Նախարարը եղավ Վանաձորի մանկատանը, ծերանոցում, Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Շրջայցերի ընթացքում Մ. Մնացականյանը ուշադրություն էր դարձնում հատկապես առողջության համար կարեւոր կետերին՝
ԱՂՋԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ
Այս ցուցապաստառը տեղադրված է Ազատության պողոտայում: Այնտեղ պատկերված են «Հատիս» բասկետբոլի թիմի աղջիկները, որոնք վերջին շրջանում մեծ հաջողությունների են հասել մրցաշարերում: Ի դեպ, պաստառի վրա պատկերված բասկետբոլիստների մեծ մասը օտարերկրացի աղջիկներ են: Չնայած դրան, պաստառի վրա հետեւյալ մակագրությունն է. «Մեր անունն է հայկական բանակ»: Քաղաքի այլ մասերում տեղադրված նման պաստառներում «Հայկական բանակ» անունն են կրում
Գազալցակայանն ու բազալտի հանքը անհամատեղելի են
«Առավոտի» խմբագրություն դիմած Փարաքար գյուղի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ իրենց գյուղում կառուցվող գազալցակայանի շինարարությունը կանխելու համար: «Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներս, դիմում ենք ձեզ, վստահ լինելով, որ դուք կկանխեք Փարաքարի ճանապարհին կառուցվող եւ հասարակության համար խիստ վտանգ ներկայացնող մի այնպիսի գազալցակայանի կառուցումը, որը որեւէ քաղաքաշինական նորմով եւ տեխնիկական անվտանգության
ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԷԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀԻՄՆԵՆ
Նրանց խոսքերով՝ եթե կառավարությունը տեղը-տեղին չբավարարի իրենց պահանջները, ապա «տաքսիստների» պայքարը սոցիալականից կվերածվի քաղաքականի: Վերջերս Գյումրիի 824 անհատ տաքսու վարորդներ բողոք-նամակ էին հղել մի շարք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու Գյումրիից ընտրված Ազգային ժողովի 9 պատգամավորի, դատապարտելով կառավարության՝ իրենց հարկային դաշտ մտցնելու «քմահաճ ու անտրամաբանական» որոշումը ու պահանջելով անհապաղ փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ: Վարորդները, բնականաբար,
Հիմա էլ խոչընդոտում են Լարիսա Ալավերդյանին
ԱԺ-ն միջոցներ չի հատկացնում նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ, այդ կառույցում «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանին երեկ հեռախոսով տեղեկացրել է, որ նա չի մեկնելու ԵԱՀԿ ԽՎ փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց տիկին Ալավերդյանը, որը,
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՆԱԼՈՎ՝ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԸ
ՀՅԴ-ին ակնարկելով՝ ասում է ԵԽԽՎ-ում 1996-1998-ին հատուկ հյուրի կարգավիճակ ունեցող Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: – Ուզո՞ւմ էիք քվեարկությամբ որոշվի, թե ով է Հայաստանում իրական ընդդիմությունը՝ դե որոշվեց. վերջին օրերին հեգնում են ՀՅԴ ղեկավարները: ԵԽԽՎ բյուրոյի հունվարի 29-ի քվեարկությունն իրոք ապացո՞ւյց դարձավ, որ այս մարմնի համար թերեւս առավել հասկանալի է այն «լեզուն»
Մամեդովը ավարտում է իր կարիերան
Վստահ է Էդուարդ Շարմազանովը Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի մեկնաբանությանը՝ Սոչիում կայացած հանդիպման մասին, նշեց, որ դրանք առնվազն անհեթեթ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ Մամեդովը, բանակցություններին չի մասնակցել: Ըստ Շարմազանովի, ինքնին Մամեդովի բացակայության փաստը եւ վերջինիս քաղաքական պասիվությունը վկայում են այն մասին,
ԴԱՐՁԱՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերի առիթով հարուցված երեք քրգործերից ոչ մեկի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Հունվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մի ծավալուն հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումներին ու ԶԼՄ-ների հրապարակումներին, նաեւ դրանց առնչությամբ հարուցված կամ նախապատրաստվող քրեական
«ՈՉ ՊՐԵՍԿՈՏԻ, ՈՉ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԵՎ ՈՉ ԷԼ ԵԽ-Ի ՀԱՄԱՐ»
«Մարտի 1»-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամները եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պնդում են, որ եթե տեղ էլ կա բարեփոխվելու, ապա այդ բանը պետք է արվի մեզ համար եւ ոչ թե ուրիշների: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հունվարի 27-ի նիստին ներկայացրած հաղորդման մասին, որում գրված էր,
ՆՇԵԼ ԵՆ ՄՀԵՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ Դավիթաշենում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում ՀՀ ոստիկանության ղեկավար կազմն ու բարձրաստիճան սպաները հավաքվել ու նշել են իրենց գործընկերոջ՝ մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության մեկ տարին: Հիշեցնենք, որ թեեւ անցած մեկ տարվա ընթացքում բարձրաստիճան ոստիկանները պարբերաբար հայտարարում էին, թե Մհերյանի սպանության բացահայտումն իրենց համար պատվի
Փետրվարի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը
ՖԱՆՏԱԶԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
Էրոտիկ ֆանտազիաները քաղցր անուրջներ են, որոնք նույնիսկ երեխաների մոտ են լինում: Սեքսուալ երազները մեծ մասամբ կապված են այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որոնք էրոտիկ երազներն են տրամադրում, երեւակայությանը մեծ թափ են տալիս: Քանի որ ֆանտազիաները հնարավոր չէ հայտնաբերել, այդ պատճառով էլ մարդը բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ
«ՆԱ/ՆԵ»-Ն ԱՄՓՈՓՎԵՑ
Երեկ տիկնիկային թատրոնում ամփոփվեցին «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքները: Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին անց են կացնում այդ մրցույթը, որի նպատակը քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի ու հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով
Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ
Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ եւ ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողությունները երեւան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխաների սեռական օրգանը շոշափելիս նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մեջ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք, հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում
ԽՄԲԱԿԱՅԻՆ ՍԵՔՍԸ՝ ԷՔՍՊԵՐԻՄԵ՞ՆՏ
Կամ՝ դրանով զբաղվում էին թագավորները… «Որպես կանոն, խմբակային սեքսով զբաղվող անձինք մեզ չեն դիմում»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ, ցավոք, դեռ չկա սեքսապաթոլոգներին այցելելու կուլտուրա: Յուրաքանչյուր առողջ տղամարդ էլ իր կյանքի ընթացքում ունենում է սեռականին վերաբերող հարցեր, որոնց պատասխանները կարող է տալ միայն սեքսոլոգը: «Խմբակային սեքսը դարերի պատմություն ունի: Համոզվելու համար բավական
Վիկի մրցակիցը կլինի Ռոդրիգո Գերրերոն
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գոտիները պաշտպանելու է մարտի 6-ին, ԱՄՆ-ի Ռանչո-Միրաժ քաղաքում՝ մեքսիկացի Ռոդրիգո Գերրերոյի հետ մենամարտում: Նույն օրը նույն վայրում կայանալու է նաեւ «The Super Six» (նկարում) մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Անդրե Դիրրելի մենամարտը: Ավստրալիական թերթերը գրում են, որ Վիկի թիմն այս
Որոշվեցին օլիմպիական հավաքականների կազմերը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ավարտից հետո մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրեց, որ երկրի նորընծա չեմպիոններ Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը կհամալրեն սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականների կազմերը: Այսպիսով, տղամարդկանց մեր ընտրանին կգլխավորի Լեւոն Արոնյանը: Նրա հետ մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ