Օրվա լրահոսը

«ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, հաճախ Թամանյանն օգտագործվում է խմբային կամ անձնական շահերի համար: Կառավարության շենքի ետնամասում աշտարակի կառուցման գաղափարը, որը ներկայացվում է թամանյանական մտահղացում, բուռն արձագանք է առաջացրել հասարակության եւ մասնագետների շրջանում: Facebook- ում էլ գործում է «Փրկենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնությունը, որի անդամները կարծում են, թե աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է եւ սխալ:

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՆ»

Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել «Ազատության խարտիա» կոչվող  փաստաթուղթը, որով արգելում է երկրի տարածքում օգտագործել ֆաշիստական եւ կոմունիստական խորհրդանիշները: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, օրինագիծն ընդունվել է միաձայն եւ դրա որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու անմիջապես, իսկ օրենքն ամբողջությամբ՝ 2012թ. հունվարի 1-ից:

ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆ ԸՆԿԵԼ Է «ՇԵՖԻ» ՇԱՐԱՍՅԱՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտրարշավը համշենցիներով բնակեցված Հոպա քաղաքում ուղեկցվել է բախումներով, որոնց հետեւանքով տեղի մի բնակիչ է մահացել, իսկ վարչապետի թիկնապահներից մեկը ծանր վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Էրդողանի դեմ բողոքի գործողությունները Հոպայում սկսվել են դեռ երեքշաբթի առավոտյան՝ Թուրքիայի վարչապետի ժամանումից առաջ: Մի խումբ ցուցարարներ հանրահավաքի անցկացման վայրում տեղադրել էին

Դելիի փողոցներում հայտնվել են շքեղ, բայց «անտեր» մեքենաներ

Այս օրերին բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանի մայրաքաղաքում. Դելիի փողոցներում հայտնվել են աշխարհի լավագույն մակնիշների եւ ամենաթանկարժեք, նաեւ շքեղ, բայց լքված ավտոմեքենաներ: Newsru-ի մատուցմամբ, տեղի ոստիկանությունն ու հարկային ծառայությունը ստիպված են փողոցներից հավաքել լքված մեքենաներն ու դրանք տեղափոխել ավտոկայաններ: Նման ավտոմեքենաների թիվն արդեն հասել է ավելի քան 40-ի: Բանն այն է, որ հիշյալ՝ հարյուրավոր

ՆԱՏՕ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

ՆԱՏՕ-ն ու նրա կոալիցիոն գործընկերները որոշել են եւս 90 օրով երկարաձգել Լիբիայում իրականացվող գործողությունների  ժամկետը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ի սկզբանե ծրագրվել էր այդ գործողությունները ծավալել մինչեւ հունիսի 27-ը, բայց հիմա դրա ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջը: «Այդ որոշումը հստակ ուղերձ է Քադդաֆիի ռեժիմին առ այն, որ մենք լի ենք Լիբիայի ժողովրդին պաշտպանելուն կոչված մեր գործողությունները

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Այսօր, ժամը 12-ին «Թեքեյան» կենտրոնում կկայանա Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ: Գիրքը

Հայ երեխաները տաղանդավոր են

7-ամյա Ռաֆայելի «Համբույր» քանդակի կողքով ոչ-ոք անտարբեր չէր անցնում: 13-ամյա Էրիկ Համբարձումյանը իր նկարը դեռ չի վերնագրել, բայց եթե ցանկանար, ապա կվերնագրեր՝ «Ջոնաթան Լիվինգսթոնը թռչում է»: Ի թիվս այլ աշխատանքների, երեկ նրա այս նկարը եւս ցուցադրվեց Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ): Էրիկի կտավներում հիմնականում գեղարվեստական ստեղծագործություններից դրվագներ են. «Մանկական գրականություն ավելի փոքր տարիքում եմ կարդացել, հիմա

Քիչ դիմորդներ եւ կանխատեսելի արդյունքներ

Այս տարի հավանաբար բողոքողները քիչ կլինեն Երեկ ԵՊՀ-ում, որտեղ մեկնարկեցին ընդունելության քննությունները, դիմորդները քննություն էին հանձնում ռուսաց լեզու եւ քիմիա առարկաներից: Ռուսերեն հանձնելու համար հայտագրված էին 15, իսկ քիմիայի համար՝ 29 դիմորդ: Ռուսաց լեզու հանձնողներից բացակա էր միայն մեկ, իսկ քիմիայից՝ 9 դիմորդ: Այս տարի, չնայած դիմորդների փոքր թվին, պետական եւ մասնավոր բուհերում հատկացված է

ՄԵՐՕՐՅԱ «ԶԻՆԱՆՇԱՆԱԳԵՏՆԵՐԸ»

Եթե մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ, ապա մեր երկիրն ու մեր ազգը զգալի առաջընթաց կապրեն: Սակայն, չգիտես ինչու, որոշ մարդիկ, իրենց բանուգործը թողած, զբաղվում են այնպիսի հարցերով, որտեղ ոչ միայն ասելիք ու անելիք չունեն, այլեւ իրենց դիլետանտությամբ տվյալ հարցում առկա անորոշությունն ավելի են խորացնում ու խճճում: Նման մարդիկ ունեն հիմնականում մեկ

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ հայց է ներկայացրել դատական մարմիններին՝ վիճարկելով Ահմադինեջադի կողմից Նավթի գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրինականությունը: News.am-ը՝ վկայակոչելով իրանական Mher գործակալությունը, փոխանցում է, թե գործը դատարանին հանձնելու օգտին քվեարկել է Իրանի խորհրդարանի 165 պատգամավոր, մեկը «դեմ» է արտահայտվել, եւս 13-ը՝ «ձեռնպահ»: Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը օրերս հայտարարել էր, թե Իրանի

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈՒՀԵՐԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

Դիմորդներ չլինելու պատճառով ստիպված են կրճատումներ անել  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ խոսելով դիմորդներ չլինելու պատճառով բուհերում ստեղծված ծանր վիճակի մասին, ռեկտորներին հորդորեց չգնալ զանգվածային կրճատումների, ֆինանսական միջոցներն էլ խնայողաբար ծախսել: «Շրջանավարտ չկա, դիմորդները քիչ կլինեն, կդիմեն բանակից զորացրվածները, սփյուռքահայ մեր հայրենակիցները, ջավախահայերը, մարդիկ, որոնք կցանկանան 2-րդ կրթություն ստանալ կամ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ՄԱՐՏՈՒՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2010 թվականի օգոստոսի 3-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզում ամառային հանգիստ են անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցի 18 դպրոցական: Ծախսերը հոգացել են Գեղարքունիքի մարզպետարանն ու Շորժայի գյուղապետարանը: Գեղարքունիք-Մարտունի համագործակցությունը շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարի նախատեսված են Գավառի

ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԸ ԿՐԿԻՆ «ԱՐԹՆԱՑԵԼ» Է

Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել էր: Նոր՝ սողանքը շրջանցող 1350 մ  ճանապարհը կառուցվեց 2010 թվականի ամռանը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները կատարել է «Իջեւանի ճանշին» ՓԲԸ-ն: Նոր ճանապարհից ներքեւ գտնվող հատվածն ամրացվել է հողի լիցքով եւ ջրաքարերի ցանցապատ կույտերով՝ գաբիոններով: Սակայն ճանապարհից վերեւ սողանքը կրկին «արթնացել» է եւ արդյունքում ճանապարհի որոշ հատվածներում

«ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՀԱՍՆԻ ՏԱՎՈՒՇ

Առաջիկա մի քանի օրում Տավուշի մարզում «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթեր է մտնելու: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակում արդեն տեղադրվել են արբանյակային հաղորդում ստանալու եւ վերահեռարձակելու համար անհրաժեշտ  բոլոր սարքավորումները: Հեռարձակում ապահովելու համար օգտագործվելու է նաեւ ինտերնետային կապը:

ՈՌՈԳՈՒՄ՝ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՇՇԵՐՈՎ

Աղստեւ գետից սկիզբ առնող Ազատամուտ գյուղի ոռոգման ինքնահոս ջրատար առուն ամբողջությամբ փակված է պլաստամասսայե շշերով: Գետի վերին հոսանքներում գտնվող բնակավայրերում ոչ միայն պլաստիկ շշեր, այլ նաեւ ամեն տեսակի կեղտ են նետում Աղստեւ: Իսկ Ազատամուտից ներքեւ՝ գյուղերը նաեւ այս ջրերով են ոռոգում իրենց դաշտերը: Այս դաշտերում աճեցրած բարիքն էլ ուտում ենք բոլորս:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի վերաբերյալ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը, Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ եւ 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը: Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ

Երեխաներին հիշում են տոնից տոն

Այսօր շատ երեխաներ պաշտպանված չեն անգամ տարրական ինֆորմացիոն ագրեսիայից, ինչն էլ մանուկների մեջ ձեւավորում է խեղաթյուրված արժեհամակարգ: Երեկ՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, նման կարծիք են հայտնել Հայ օգնության միության մասնագետները: Նրանց համոզմամբ, ծնողն այսօր հնարավորություն չունի երեխային պաշտպանել նման «ագրեսիվ» ինֆորմացիոն հոսքից: «Պետք է մշակույթի մատուցման միջոցով երեխային հաղորդես պաշտպանական մեխանիզմները: Պետք է տաս հոգեբանական

ՉԵՄ ԿԱՐՈՂ ՏՆՕՐԻՆԵԼ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Երեւանի քաղաքապետը հայցադիմում է ներկայացրել իմ՝ Գոհար Արամյանի դեմ, խնդրելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ լուծել 29.06.2004թ. կնքված թիվ 23/25-436 հողի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք չեղյալ համարել իմ անվամբ 14.02.2004թ. կատարված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության եւ վարձակալության իրավունքների գրառումը: Նույն հայցադիմումը

ԶԵՆՔԵՐ՝ «ԱՂԲԱՄԱՆՈՒՄ»

Մի քաղաքացի զանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում «ԵրԱԶ» գործարանի մոտ գտնվող աղբարկղի հետնամասում: Նշված վայրում հայտնաբերվել է ինքնաշեն 1 ատրճանակ, «Ջ-1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ձեռքի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով եւ 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Իսկ մեկ այլ քաղաքացի

ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾԸ

Եթե ուսումնական տարվա ավարտին դպրոցներում կրքերը թեժանում են՝ քննաշրջանով պայմանավորված, ապա Էջմիածնի 2-րդ ավագ՝ աղմկահարույց դպրոցում զգայական բորբոքումների փոխարեն բառացիորեն իրական թեժացումներ են: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրել է յոթ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին, մայիսի 3-ին եւ 30-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրեն Սուսաննա

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՎ ՈՒ ԼՈՒՑԿՈՒ ՏՈՒՓՈՎ

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց մոսկվաբնակ Արեւիկ Ասրիյանի բողոքը՝ ընդդեմ Նորաբաց գյուղի բնակիչ իր մոր՝ Մարուսյա Դանիելյանի: 76-ամյա Մարուսյա Դանիելյանը դատարան էր եկել Աստվածաշնչով ու լուցկու տուփով: Նա մեկ անգամ արդեն հասցրել է ինքնահրկիզման փորձ անել եւ դա կանխվել է մեկ այլ դատարանի անվտանգության աշխատակիցների կողմից: Մ. Դանիելյանը վիճարկում է իր պատիվն ու

ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Երեկ,  ժամը 04.45-ին ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի 25 ՍՏ 603 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել էր ձորը: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Դարբինյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի

Փախուստ դատարանի դահլիճից

Պաշտպանը փաստում է. թե նախաքննական, թե դատաքննական մարմինները կոպիտ խախտումներ են թույլ տվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչ Ալ. Պողոսյանին 3 տարի 3 ամիս ժամանակով դատապարտել է ազատազրկման եւ տուգանք սահմանել հիսուն հազար դրամի չափով: Իսկ  Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի՝ Կ. Ասատրյանին դատապարտել է կալանքի՝ 1

Մեծերի տոմսն է թանկացել

Կենդանաբանական այգու տնօրինությունը մի քանի օր է՝ մուտքի տոմսերը թանկացրել է, ինչն էլ հարուցել է որոշ քաղաքացիների դժգոհությունը: Մեզ հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ այգու վիճակն ու տոմսերի թանկացումը բացարձակ չի համապատասխանում իրար. «Երեկ, Երեխաների պաշտպանության օրը, անակնկալ եղավ, երբ մեծահասակներից 500 դրամ պահանջեցին: Լավ է՝ գոնե երեխաների տոմսն էր անվճար»: Երեկ այս առնչությամբ

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

«Հայջրմուղկոյուղուն» մեղադրում են ջրամատակարարումը հավուր պատշաճի չիրականացնելու եւ փողեր լվանալու մեջ Արդեն 3 ամիս է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը Մասիս-Արգավանդ ջրագծի մոտ 40 կմ երկարությամբ 1200 մմ տրամագծով 2 խողովակաշարերը փոխարինել է 500 մմ տրամագծով 1 խողովակաշարով: Սա պատճառ է դարձել, որ Մասիսի խմելու ջուրը որակազրկվի, քանի որ նոր անցկացված խողովակը փտած է եւ խմելու ջրի

1%-ի ձեռքին հարստության 39%-ն է

Տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է ֆինանսական ճգնաժամից հետո երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը: Նման եզրահանգման է եկել ամերիկյան The Boston Consulting Group սոցիոլոգիական ընկերությունն իր վերջին հետազոտության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Վիճակագրության համաձայն՝ 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների

Հայկական «Պեպսի» կունենանք

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան: Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակի ուղարկած հաղորդագրությունից՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված  գործարանի բացման արարողությունից  հետո Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող

ՀՀ-ն գնաճի մակարդակով դեռ առաջատար է

Այս տարվա առաջին 5 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում 9% գնաճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիսին ապրիլի համեմատությամբ՝ աճել են կաթնամթերքի, մսի, կենդանական ու բուսական յուղի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի ու հրուշակեղենի գները՝ 0,1-1,3%-ով: Նախորդ ամիսներին էական գնաճ է արձանագրվել հատկապես բանջարեղենի ու կարտոֆիլի գծով, աճել են նաեւ մրգի գները:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Վարչապետը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի խնդիրներին, 17 անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների եւ հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի: «Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթին օրեր առաջ մասնակցած 8 դատապարտյալներին Տիգրան Սարգսյանը հանձնել է պատվոգրեր եւ նվերներ՝ շախմատներ,

Առաջին մանկական մրցանակաբաշխությունը

Հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ազգային մանկական առաջին մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, կրթության եւ մշակույթի նախարարությունների ներկայացրած մինչեւ 16 տարեկան լավագույն երեխաները: Lինելու է մոտ 20 անվանակարգ՝ երաժշտության, սպորտի, կրթության եւ այլն: «Մրցանակաբաշխությունների տեղատարափի մեջ մանկական մրցանակաբաշխությունը հրատապ  է: Փորձել ենք տարբեր ասպարեզների տաղանդավոր երեխաներին (երաժշտություն, գեղարվեստ, սպորտ) մեկտեղել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930