Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկի մրցակիցը կլինի Ռոդրիգո Գերրերոն

Փետրվար 03,2010 00:00

\"\"Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գոտիները պաշտպանելու է մարտի 6-ին, ԱՄՆ-ի Ռանչո-Միրաժ քաղաքում՝ մեքսիկացի Ռոդրիգո Գերրերոյի հետ մենամարտում: Նույն օրը նույն վայրում կայանալու է նաեւ «The Super Six» (նկարում) մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Անդրե Դիրրելի մենամարտը:
Ավստրալիական թերթերը գրում են, որ Վիկի թիմն այս ընթացքում ավելի բարձրակարգ մրցակից էր որոնում, սակայն այդ աշխատանքներն արդյունք չտվեցին: Իսկ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն ասվածին ավելացրեց նաեւ, որ, իր ունեցած տեղեկություններով, հերթական անգամ իր սանի հետ ռինգում հանդիպելուց խուսափել է նաեւ Նոնիտո Դոները:
Այժմ վանաձորցի բռնցքամարտիկն Ավստրալիայում նախապատրաստվում է առաջիկա մենամարտին եւ մարզումների ընթացքում ավելի շատ ուշադրություն է դարձնում հարվածների ուժի եւ արագության վրա: Այդ գործում նրան օգնում են սկավառականետման աշխարհի չեմպիոն Դենի Սեմյուելսը եւ ռեգբիստների ֆիզպատրաստվածության մարզիչներ Հեյդեն Նոուլսն ու Կրեյգ Կետերիկը: «Վիկը իրանի վերին հատվածի վրա աշխատելու անհրաժեշտություն չունի, մարզավիճակը պահպանելու համար նրան բավարարում է բռնցքամարտով զբաղվելը: Սակայն մենք կարծում ենք, որ ոտքերի ուժի մեծացումը կնպաստի նրա հարվածային ուժի բարձրացմանը»,- ԶԼՄ-ներին հայտարարել է Նոուլսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել