Օրվա լրահոսը

«Cuper Six»-ի մասնակիցը՝ Աբրահամ-Դիրրել մարտի մասին

Մարտի 6-ին ռինգ է մտնելու նաեւ IBF-ի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա այդ օրը աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշային բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six Wopld Boxing Classic» մրցաշարի երկրորդ փուլում Ռանչո Միրաժ (Կալիֆոռնիա) քաղաքի «Agua Caliente Casino»-ում ստուգելու է ամերիկացի հեռանկարային բռնցքամարտիկ, Աթենքի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անդրե Դիրրելի կարողությունները պրոֆեսիոնալ ռինգում: Այս մարտի առիթով

ԼԵՎՈՆԻՆ՝ «ԱՐԾԱԹ», ՎԼԱԴԻՄԻՐԻՆ՝ «ԲՐՈՆԶ» Բուրսայում ավարտված շախմատի աշխարհի թիմային 7-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականն անմասն մնաց մրցանակային տեղերից: Սակայն մեր ամենափորձառու երկու գրոսմայստերները, այնուամենայնիվ, մեդալ նվաճեցին: Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը մասնակցեց բոլոր ինը տուրերին եւ իր անվան դիմաց գրանցելով 6,0 միավոր, նույնքան, որքան առաջինը ճանաչված Հիկարու Նակամուրան՝ արժանացավ անհատական արծաթե մեդալի: Ամերիկացին

ՆՎԻՐՎԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ

Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն՝ մասնակցությամբ «Արարատ» երիտասարդաց միության եւ «Արարատ» երգչախմբի: «Արարատ» միության հոգեւոր հովիվն է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով իր հարզազրույցներում մշտապես շեշտում է, թե «Արարատ» միությունը նպատակ ունի ստեղծել այն միջավայրը, ուր ներգրավված երիտասարդները կկրթվեն, կծանոթանան հոգեւոր արժեքներին եւ հնարավորություն կունենան

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է միջոցներ ձեռք առնել՝ «Արեւմուտքի երաժիշտ կատարողների ագրեսիվ գրոհները» կասեցնելու համար: Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ ՌԴ-ն համապատասխան քվոտաներ սահմանի հեռուստառադիոհեռարձակման վրա՝ ոչ ռուսերեն երգերի «մասով»: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, արդեն այդպիսի նախագիծ է ներկայացվել Պետդումա, ըստ որի՝ ՌԴ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հնչող երգերի 60 տոկոսը պարտադիր պետք է ռուսալեզու

Էդգար Հովհաննիսյանի հիշատակին

Երեկ՝ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, երկրպագուներ այցելել են Քաղաքային պանթեոն՝ կոմպոզիտորի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու: Վարպետի առաջին շրջանավարտներից կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը խոստովանեց, որ մասնագիտական կյանքում կայանալու հարցում պարտական է ուսուցչին, իսկ տարիներ անց նաեւ գործընկերոջը. «Ես նրա առաջին աշակերտներից եմ եղել, հետո միասին աշխատել ենք

Մրցանակը՝ լռություն

Կամ մերժված արժեքի պատմություն Թոմա Աքվինացին հայտնել է այսպիսի մի միտք. «Առաջնորդներն ավելի կարիք ունեն իմաստունների, քան իմաստունները՝ առաջնորդների»։ Որպես օրինաչափություն՝ առաջնորդներին խանգարողները լինում են խորհրդականներն ու նրանց մոտ կանգնած մարդիկ։ Այն, ինչ տեղի ունեցավ պետական մրցանակի հանձնման արդյունքում, անհասկանալի է մի քանի առումով։ Թատրոնի եւ կինոարվեստի ոլորտում 9 հոգուց կազմված մասնագիտական հանձնախմբի հինգ անդամները

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Տարբեր երկրներում բարեգործական համերգներից ստացված հասույթը ուղղվում է կարիքավորներին Շտեֆան Վիլիխը (ձախից)՝ հայազգի բժիշկ-երաժիշտների հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 17-ին առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա իր տեսակի մեջ միակ` Բժիշկների համաշխարհային նվագախումբը (ԲՀՆ)՝ հիմնադիր դիրիժոր Շտեֆան Վիլիխի ղեկավարությամբ: Բնավ չվիճարկելով միակը լինելու հանգամանքը` նշենք, որ դեռեւս 1960-70-ականներին Երեւանի բժշկական ինստիտուտում գործել է, ԽՍՀՄ-ում միակ, ապագա

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱՌԱՋԱՐԿ

Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 17-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին Կիեւի բնակիչները սկսել են որեւէ թեկնածուի տալիք իրենց քվեն փոխանակել մուտքերի վերանորոգման, բակերի բարեկարգման հարցում իրենց տրամադրվելիք օգնության հետ: Կարճ ասած՝ կիեւցիները խոստացել են ընտրել նախագահի այն թեկնածուին, ով իրենց կօգնի հիշյալ պահանջները մինչեւ ընտրություններն իրականացնելու հարցում: Ռուսական «հպչՏՊվ

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՄՆ-Ի ՈՒ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

Հորդանանում 78 ընդդիմադիր գործիչներ հանրագիր են ուղարկել կառավարությանը, որում պահանջել են «դադարեցնել Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ որեւէ համագործակցություն ու չմիջամտել այդ երկրի գործերին: Պատերազմը, որը վարում են ամերիկյան իմպերիալիստները՝ ոչ մի ընդհանրություն չունի Հորդանանի ժողովրդի իրական շահերի հետ»: Փաստաթղթում ասված է նաեւ, որ թագավորությունը պետք է «արմատապես վերանայի իր դիրքորոշումը», իսկ նրա հատուկ ծառայությունները

ԻՐԱՔՈՒՄ 11 ՀՈԳԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

Հինգշաբթի օրը Իրաքի դատարանը մահվան է դատապարտել 2009թ. օգոստոսի 19-ին Բաղդադում արյունալի ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող 11 մարդու: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ օրն Իրաքի մայրաքաղաքում միաժամանակ 6 պայթյուն էր իրականացվել, որի արդյունքում զոհվել էր 106 մարդ, եւս 600-ը վիրավորվել էր: Երկրի իշխանություններն ահաբեկչական այդ ակտերի կազմակերպման մեջ մեղադրել էին «Ալ-Քաիդային» եւ նրա կողմնակիցների՝ «Բաաս» արգելված կուսակցությանը,

Դումայի պատգամավորները նեղացել են Ուկրաինայից

Ուկրաինական դատարանը Ստալինին ճանաչել է որպես մարդասպան: Կիեւի վճռաբեկ դատարանի որոշումը, որով 1930թ.-ին Ուկրաինայում եղած սովը՝ գոլոդոմորը, ճանաչվել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, Ռուսաստանի հետ գժտվելուն ուղղված ծրագրի մի մասն է: «Newsru»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: «Գոլոդոմորի եւ ԽՍՀՄ իշխանության կողմից 30-ականներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու գաղափարը բացարձակապես

Ղրղզական ընդդիմությունը հացադուլ է հայտարարել

Ղրղըզստանում ընդդիմությունը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ երկրի իշխանություններին սպառնալով նոր զանգվածային ակցիաներ նախաձեռնել՝ իշխանության ընդդիմախոսների նկատմամբ դատական հետապնդումներ իրականացնելու համար: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ղրղզական ընդդիմության կողմնակիցներից մեկի՝ երկրի պաշտպանության նախկին նախարար, նախկինում նախագահ Կումանբեկ Բակիեւի համակիր Իսմայիլ Իսակովին դատարանը մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի մեջ եւ դատապարտել էր ութ տարվա ազատազրկման: Դատապարտյալի կողմնակիցները

Անկարան ներողությունն ընդունեց

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան ընդունել է վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելի արտգործնախարարության արդեն երկրորդ ներողությունը՝ թուրք դեսպանի հետ «ստորացուցիչ վերաբերմունքի» համար: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից՝ հավելելով, թե միջադեպի հետ կապված հարցը սպառված է: «Ես մտադրություն չեմ ունեցել ստորացնել Ձեր անձը: Ներողություն եմ խնդրում, որ այդ դեմարշը տեղի է ունեցել եւ այդպես է ընկալվել:

ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ

Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված համաքաղաքային բազմաբնույթ միջոցառումներ անցկացվեցին: Բաց դասերից, գրքի, համակարգչային կայքէջի ստեղծումից բացի, մայրաքաղաքի մոտ 50 դպրոցներում անցկացվել է նաեւ «Դասը վարում են աբովյանագետները», «Բաց նամակ»՝ Խ. Աբովյանին» շարադրությունների մրցույթ: Աբովյանական տարին ամփոփվեց երեկ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանում: 2009թ. նոյեմբերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել էր գրել «բաց նամակ»՝ Խ.

Հուզմունք ու պարտքի զգացում

Հայ խաղաղապահները՝ Աֆղանստանում Վերջին տարիներին անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը շոշափելիորեն զարգանում է. հայ զինվորականները Գերմանիայում մասնակցում են կրթական եւ վերապատրաստման դասընթացների: Հայաստանը մոտ ժամանակներս Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում առաքելություն իրականացնելու նպատակով զորախումբ կուղարկի: Բայց մինչ Աֆղանստան մեկնելը, հայ խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում: Երեկ հայկական զորախմբին Գերմանիա ճանապարհելու առիթով իր առանձնատանը

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ-ԵՐՐՈՐԴ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ

Պատճառն այն է, որ դրանք, այսպես ասած, «փող բերող» հաստատություննե՞ր չեն Երեւանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի շենքը անմխիթար վիճակում է: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ասուլիսում ի լուր բոլորի հայտարարեց. «Ինձ համար ֆավորիտ ոլորտներ գոյություն չունեն»: Նա նկատի ուներ, որ ԿԳՆ-ն համակ ուշադրությամբ հետեւելու է կրթության բնագավառի յուրաքանչյուր ոլորտի գործունեությանը: Այսինքն՝ կարելի է ենթադրել,

17. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Զբոսայգու տնօրեն Մակար Սարուխանյանը:      Գեղանկարիչ եւ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Քիչ անց իմ առջեւ հայտնվեց «Արգիշտի լիճ» ռեստորանային համալիրը: Աշխատակիցն ասաց, որ անհնար է հանդիպել ռեստորանի տիրոջը: Ասելու տոնը հուշում էր. «Սովորական մահկանացու ես, ողորմելի գրչակ, ո՞վ ես, որ ռեստորանի տիրոջ հետ հանդիպես»: – Այստեղ լրագրողներին արգելված է ինտերվյու վերցնելը,- ասաց նա: – Բայց դուք այդպես

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՆԱԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ

«Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի, քան 2008-ին: «Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում

ՆՈՐ ԱՐՁԱԳԱՆՔ «ԱՌԱՎՈՏԻՆ»

«Առավոտի» 2009 թվականի դեկտեմբերի 18-ի համարում «Հայջրմուղկոյուղու «վեջը» չէ՞» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղից ստացված ահազանգի համաձայն, դեկտեմբերի 15-ին գյուղի ջրատարներից մեկը վթարվել է, եւ երկու օր շարունակ ջուրը լցվել է գյուղի բնակիչներից մեկի տունը, սակայն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը որեւէ ձեւով չի արձագանքել տեղի ունեցածին, եւ վթարը վերացվել է սեփական ուժերով: Այս լուրը

«Առավոտի» հայցերն ընդունվել են

«Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները: «Առավոտի» օգոստոսի 28-ի համարում «10-ից 9-ը խախտեց օրենքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մեր հարցմանը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում,

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԿՏԱ՞Ն

Բնապահպանների ահազանգերը եւ հարցումները անպատասխան են թողնում ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր կառույցները: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը մտադիր է դատի տալ ՀՀ բնապահպանության նախարարությանը, եթե նա այս անգամ էլ խախտի «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը ու հերթական անգամ չտրամադրի անհրաժեշտ եւ պետական գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն:  Հ/կ-ն, որը զբաղվում է Կապան քաղաքի բնապահպանական

ԴԻՄԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆին: «Համոզված ենք, որ կարիք չկա հիշեցնելու, որ Ֆրանսիայի քաղաքացի եւ մեր հայրենակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն առ այսօր գտնվում է բանտում: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հացպանյանը մինչեւ վերջին կաթիլը ըմպի շինծու գործով իրեն պարտադրված տառապանքների բաժակից՝ ի վերջո հուսալով կոտրել հանուն Հայաստանի ժողովրդավարացման պայքարելու

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴԻ

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասը: Այդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վիճարկում էր ՍԴ դիմած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Խնդրին բազմաթիվ անգամ անդրադարձել է «Առավոտը»: Այն առնչվում էր փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Հայկ Ալումյանի եւ Դիաննա Գրիգորյանի մասնագիտական գործունեությանը: Փաստաբանների դեմ հարուցվել էր քրեական գործ՝

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՅՀՈՅԵԼ ԷՐ

Նախօրեին Մաշտոցի պողոտայում, ժամը 17:00-ի սահմաններում, պետավտոտեսուչի եւ մի մարդու միջեւ մեծ ընդհարում է տեղի ունեցել, որի ժամանակ բազմաթիվ անպարկեշտ խոսքեր են հնչել ու նույնիսկ միմյանց վրա են թքել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Panorama.am»-ին հաստատել են տեղեկությունը, ըստ որի, նախօրեին ոստիկանության պետավտոտեսուչներից մեկի հասցեին հայհոյանք տալու  համար բերման է ենթարկվել Հակոբ անունով մի երիտասարդ:

ՆԱՐԵԻՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է 14-ամյա Նարե Ներսեսյանը: Նա անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին, ժ.16.30-ին դուրս է եկել իրենց՝ Մ. Խորենացու փողոցի 30 տնից՝ վարսավիրանոց գնալու նպատակով ու չի վերադարձել: Ոստիկանությունը կոչ է անում նրանց, ովքեր գիտեն լուսանկարում պատկերված Նարեի գտնվելու տեղը, դիմեն 1-02 հեռախոսահամարով կամ ոստիկանության բաժին:

Ադրբեջանի օմբուդսմենը արդար հետաքննության կոչ է անում

Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան օրերս այցելել է Բաքվի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին, այդ թվում՝ «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլ Ֆատուլաեւին: Ինչպես Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից են հայտնել «ԽՈՉՍՈջրՍՌռ  ցջպս»-ի թղթակցին, Ֆատուլաեւը չի բողոքել Բաքվի ՔԿՀ-ի պայմաններից: Բայց հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին թիվ 12 մեկուսարանում իր բաճկոնից եւ կոշիկի միջից հայտնաբերված թմրանյութն իր դեմ կատարված

Մութ պատմություն Լաս Վեգասում

«Նոյյան տապանը», վկայակոչելով «Մարմարային», նոր տեղեկություններ է հրապարակել հունվարի 10-ին Լաս Վեգասի իրենց բնակարանում սպանված երկու հայ կնոջ եւ մոտակայքում գտնված մեկ երիտասարդի մասին: Հունվարի 13-ին տեղի ոստիկանությունը հրապարակել է զոհերի անունները՝ մայր եւ դուստր Անուշ եւ Մարիամ Սարգսյաններ, եւ Գրեգ Թոմաս: Ըստ «Մարմարայի»՝ սպանությունը կատարել է 22-ամյա Մարիամ Սարգսյանի նախկին զուգընկերը՝ 23-ամյա Գրեգ Թոմասը,

«ԿԻՍԱԲԱՑ» ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ «ԲԱՑ» ՕՐԵՐԸ

Դատախազությունը չի նշել հիմքերը 9 տարվա ազատազրկման դատապարտված մանկավարժ Սիլվա Ասատրյանը 5,5 տարի է, ինչ գտնվում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ս. Ասատրյանը 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից մեկը վերաբերում էր ապօրինի անազատության մեջ պահելուն, իսկ մյուսն էլ արդար դատաքննություն իրականացնելուն: Հիշեցնենք, որ դատապարտյալը անցյալ տարվա օգոստոսի 28-ին հաղթել էր

ՍԴ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՊԱՐԶԱԲԱՆԵ՞Ց, ԹԵ՞ ՄԵԿՆԱԲԱՆԵՑ

Երեկ «Հայացք» ակումբի հրավերով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՍԴ որոշման մասին իրենց պարզաբանումները տվեցին ՀՀ սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանն ու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: «Միջազգային իրավունքը թույլ չի տալիս վերապահումներ անել երկկողմանի պայմանագրերում, քանի որ դա անիմաստ է ու անհեթեթ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ, մինչ պայմանագիր ստորագրելը՝ տեքստը կազմելիս, կողմերը պետք

ԿՄԵԿՆԵՆ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ երեկ ՀՀ նախարարության փրկարարական ջոկատը մշտական տեղակայման վայրում բերված է պատրաստականության վիճակի եւ պատրաստ է մեկնել աղետի գոտի՝ Հայիթի, իրականացնելու  համապատասխան փրկարարական աշխատանքներ:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031