Օրվա լրահոսը

«ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ»

«Արմավիայի» օդաչուները արդեն հոգնել են պարբերաբար իրենց ընկերության հասցեին շպրտվող ցեխից «Հարգելի Միխայիլ Իվանովիչ, Թունիսում սովորող մի խումբ հայ ուսանողների անունից ուզում ենք մեր խորին երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել Ձեզ, որ թույլ տվեցիք իրականացնել մեր երազանքը՝ շարունակել մեր հայրերի ուղին եւ օդաչու դառնալ: Եթե չլինեիք Դուք եւ հայկական օդագնացության ապագան կանխատեսելու Ձեր ունակությունը, Ձեր ցանկությունը՝

ՀԱՄԱՐՅԱ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ահա այսպիսի վիճակում է բերվում հացը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս լուսանկարի հեղինակ Գագիկ Շամշյանը լուսանկարել էր այն հացի մեքենան, որը մատակարարում է ՀՀ կառավարության շենքը: Սանիտարական տեսանկյունից տարբերությունը մեծ չէ:

ՕՐԱԿԱՐԳԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում բացատրեց, թե որն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության իմաստը. «Երկրում քաղաքական օրակարգը ձեւավորում է քաղաքական իշխանությունը, որովհետեւ քաղաքական իշխանությունը երկրում բոլոր գործընթացների պատասխանատուն է, եւ գաղտնիք չէ, որ իշխանությունների քաղաքական օրակարգը դեռեւս ապրիլին էր հայտարարվել նախագահ Սարգսյանի կողմից»: Ըստ Ազգային ժողովի պատգամավորի՝ քաղաքական իշխանությունները հաստատակամ

Ի՞նչ ենք ուզում՝ արժեհամակա՞րգ, թե՞ փող

Ըստ չեխ փորձագետ Վացլավ Նեկվապիլի, միայն այս հարցի պատասխանը հստակեցնելուց հետո Հայաստանը պետք է հռչակի իր արտաքին քաղաքական օրակարգը: Երեկ Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա «Եվրամիությանը ինտեգրման Չեխիայի փորձը. դասեր Հայաստանի համար» սեմինարի նպատակն է քննարկել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրից սպասելիքներն ու համագործակցության հնարավորությունները: Սեմինարի կազմակերպիչն է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»՝ Չեխիայի դեսպանատան աջակցությամբ: Ուսումնասիրության

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գագիկ Բաղդասարյանի, քաղաքական ուժերը տակտիկական քայլեր դեռ չեն կիրառում: – Դուք նոր-նոր եք համալրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը, արդեն մեկ լիագումար նիստի եք մասնակցել, ի՞նչ տպավորություն ունեք այդ կառույցից: – Ասեմ, որ ԵԽԽՎ-ում աշխատանքը շատ հետաքրքիր է եւ տպավորիչ, որովհետեւ պատասխանատվության զգացումը շատ մեծ է, քանի որ դու երկիր ես

ԱՌԱՅԺՄ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

Անցյալ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (արդեն նախկին)  պետ Կարինե Կիրակոսյանին դիմեցին 11 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Նրանք տեղեկացրել էին, որ տարիներ շարունակ օգտվում են Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակներից: Խմբագրությունները գտնվում են 15 հարկանի այդ շենքի տարբեր հարկերում: Անցյալ դարի 70-ական թվականներից գործող 2 վերելակներից (խորհրդային տարիներին Սպիտակում արտադրված)

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ

Մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կապան քաղաքում ավտովթար է եղել, որի հետեւանքով մեքենան ջարդելով քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ցանկապատված պատնեշը՝ շրջվել եւ ընկել է գետը: Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետարանի հարեւանությամբ՝ Մելիք Ստեփանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների հատման կամրջի հատվածում, որտեղ էլ Կապանի բնակիչ՝ 1985թ. ծնված Վարդան Գեւորգյանը իրեն պատկանող BMW X5 մակնիշի

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

Մայիսի 28-ի կեսգիշերին կրծքավանդակի վնասվածքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արամ Շլեպչյանը: Նոյեմբերյանի հիվանդանոցում նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Մայիսի 29-ին Արամը տեղափոխվել է Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց, ուր վիրահատվել է: Ոստիկանության Բագրատաշենի բաժնից տեղեկացանք, որ նրան դանակահարել է Բագրատաշեն գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Շիրվանյանը: Նա նախկինում երկու անգամ դատապարտվել

Հացպանյանն ու Բոջոլյանը նամակ են գրել

Նրանք Կոնգրեսին կոչ են անում իրենց պատճառով ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չտապալել ու չհետաձգել: Մինչեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկն ու այն ՀՀ խորհրդարանի կողմից ընդունելը, հայաստանյան բանտերում, ըստ Հայ ազգային կոնգրեսի եւ «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» տվյալների, անազատության մեջ են գտնվում դեռեւս երեք քաղբանտարկյալ՝ Շմավոն Գալստյանը, Սարգիս Հացպանյանն ու Մուրադ

ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է

Արձանագրված է ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հերթական զեկույցում «Հայաստանում որոշ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել՝ հաղթահարելու քաղաքական ճգնաժամը՝ աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո»,- նշված է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը 2010թ.» փաստաթղթի՝ Հայաստանի ազգային զեկույցում, որը երեկ տարածել է Հայաստանում

ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը եւ հայտնել, որ հիմնարկի ղեկավարությունը վերջապես բացահայտել է, թե ինչու նրան չեն համաներում: Պարզվում է, որ պարոն Հացպանյանը չի կրում ազատազրկվածների հատուկ հագուստը եւ առավոտյան չի կանգնում «ներկա-բացակայի»՝ այդպիսով չարամտորեն խախտելով կարգապահությունը: «Առավոտին» հայտնի դարձավ եւս մի զավեշտալի մանրամասն. օրերս նրա տուն է այցելել

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներեքերորդ ԳՐՈԶՆԻԻՑ ՀԵՏՈ Վաթսունականներին հայ ֆուտբոլասերների սրտերը միանշանակ Հովիվյան Սաքոյին էին պատկանում, բայց էդ թվերին ամենից ավելի Հովիվյան Սաքոյին էր պատկանում ֆուտբոլային մեկնաբան ու բժիշկ Լեւոն Դանիելյանի սիրտը, եւ Լեւոն Դանիելյանն էլ էր մեծատառով Ծաղրածու, որովհետեւ ինքը ոչ թե պարզապես ֆուտբոլային խաղ էր վարում ու մեկնաբանում, այլ իսկական ու մեծ ուրախություն էր

ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Մայիսի 25-ին վերջին անգամ եթեր է հեռարձակվել ամերիկյան հայտնի «Օփրա Ուինֆրիի շոու» հեռուստահաղորդումը: Վերջին հաղորդման հյուրը եղել է հենց ինքը՝ Օփրա Ուինֆրին: Հաղորդման ընթացքում ցուցադրվել են արխիվային կադրեր. ցուցադրությունն ուղեկցվել է կոմպոզիտոր Պոլ Սայմոնի երաժշտությամբ: «Օփրա Ուինֆրիի շոուն» գոյատեւել է 25 տարի: Այն համարվել է ԱՄՆ-ում ամենահայտնի թոք-շոուն: Օփրա Ուինֆրին ասել է, որ շոուն փակել

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է

Ողջ աշխարհն իր տարօրինակությամբ ցնցած Լեդի Գագան չի դադարում զարմացնել: Այս անգամ նա ծննդաբերել է  բեմի վրա: Այդ ամենը տեղի է ունեցել «Saturday Night Live» ամերիկյան հեռուստատեսային շոուի ընթացքում: Նա իր ելույթը սկսել է իր իսկ ծննդով. դուրս է եկել տիեզերական մեծ ձվից, ապա ելույթի ժամանակ մեծ փոր է ձեռք բերել, ինչպես լինում է հղիների

«Փորիկը» երեւում է

«Սիրունիկը» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսը դարձյալ հղի է: Պապարացցիները եկել են այն եզրահանգման, որ դերասանուհին թաքցնում է իր օր օրի մեծացող փորիկը: Բացի այդ, իրեն ամբողջովին նվիրելով ընտանիքին, դերասանուհին վաղուց չի հայտնվել կարմիր գորգի վրա: Իսկ արդեն վերջերս նկատվում է, որ Ջուլիան իր մարմինը չընդգծող, համեստ հագուստներ է սկսել կրել: Մի քանի օր առաջ նրան

Սեքսուալ եւ սկանդալային

Օրերս համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհիներ Բրիթնի Սփիրսն ու Ռիհաննան հանդես եկան շատ անկաշկանդ, չափազանց բաց համերգային համարով: Բրիթնին ու Ռիհաննան բեմ դուրս եկան ձեռնաշղթաներով, շատ սեքսուալ հանդերձանքով: Նրանք էրոտիկ պար ներկայացրին եւ նույնիսկ կրքոտ համբուրվեցին հենց բեմի վրա: Theplace.ru-ի փոխանցմամբ, գեղեցկուհիների շոու համարը ցուցադրվել է հանրային շատ ալիքներով, որը, սակայն, բողոքի ցույցեր բարձրացրեց: Հավաքվեց խորհուրդ,

ՀԱՃՈՒՅՔ ՉՍՏԱՆԱԼԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի սեփական մարմինը Սեռական կյանքի մասին խոսելը միշտ ամոթ է եղել մեր հասարակությունում, անգամ՝ անթույլատրելի: Սակայն մարդը սեռապես առողջ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ իրազեկված է. շատերը չեն էլ գիտակցում սեռախանգարումների առկայության եւ դրանց հետեւանքով առաջացած լուրջ խնդիրների մասին, որոնք կարող են խաթարել յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի բնականոն ընթացքը՝

«Կյանքի խոսքն» ավելի վտանգավոր է»

Երիտասարդներն ընդդեմ աղանդների Մի քանի շաբաթ առաջ «Եհովայի վկաներ» կազմակերպության 2 ներկայացուցչի կողմից Ս. Երրորդություն եկեղեցու տարածքում իրականացված հայտնի քարոզչությունը եւ եկեղեցու քահանայի նկատմամբ հնչած սպառնալիքները հասարակության շրջանում նոր վրդովմունքի պատճառ հանդիսացան: Այդ միջադեպի առնչությամբ իրենց վրդովմունքն են հայտնում նաեւ երիտասարդական կազմակերպությունները: Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում հայ երիտասարդները սկսեցին իրենց ստորագրահավաքը՝ ընդդեմ աղանդների գործունեության:

Մենեջմենթցիները բացահայտ ուժեղ էին

Երեւանի մենեջմենթի համալսարանում անցկացվեց պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Հրազդանի, Երեւանի մենեջմենթի համալսարանի,  Ոսկեվազի, Սպիտակի, Վանաձորի, ԵՊՀ-ի, ՖԻՄԱ-ի,  ՀՊՃՀ-ի, Արտաշատի, Արցախի եւ Էջմիածնի 11 հավաքականները ներկայացնող ավելի քան 90 մարզիկներ: Առաջնությունն անցկացվեց սեղմում՝ պառկած դիրքից մրցաձեւում, որի ավարտից անմիջապես հետո գլխավոր մրցավար, մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գագիկ Սարոյանն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

ՏԱՂԱՎԱՐԸ ԿԲԱՑՎԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ

Հունիսի 3-ին կկայանա Հայաստանի Հանրապետության տաղավարի բացումը՝ Վենետիկի բիենալեի 54-րդ միջազգային ցուցահանդեսում: Վայրն էլ հայտնի է՝ Պալացո Զենոբիո՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարան: Վենետիկի բիենալեի 54-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի իրականացմանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի նախարարությունը եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամը։ Վերջինիս նախագահ, Հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը եւ ցուցահանդեսային համադրողներից Արմինե Անտիկյանը Իտալիա կմեկնեն

Մորթված ծառեր՝ դպրոցի բակում

Օրեր առաջ ծառերը դեռ կենդանի էին: Երեկ գիշերը անհայտ անձանց կողմից կտրվել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի բակում գտնվող ծիրանենիներ: Այսօր առավոտյան, երբ երաժշտական դպրոցի հավաքարարը վաղ առավոտյան եկել է աշխատանքի, նրան տարօրինակ էր թվացել այն, որ անցորդները բակից դուրս էին գալիս՝ ձեռքներին ցոգոլ: Նա մոտեցել էր ու տեսել, որ ծառերը սղոցով անխնա կտրված են:

ՀԱՎԱԿՆՈՏ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՊ ՆԱԽԱԳԻԾ

«Թափառում» ֆիլմից մինչեւ վտանգավոր եւ հաճելի հանդիսատես Հունիսի 3-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կլինի Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ասք» մշակութային կենտրոնի համատեղ արտադրությամբ նկարահանված «Թափառում» ռոք-օպերա ֆիլմը: Վերջինիս պրոդյուսեր, երաժշտության եւ լիբրետոյի հեղինակ Արամ Սուքիասյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նման տեսակի ֆիլմ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջին անգամ է ստեղծվում: Ա. Սուքիասյանի ձեւակերպմամբ, երաժշտական

ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐՈՒՄ

«Միջազգային ջրերում իրանական ներկայությունն ուժեղացնելու նպատակով Իրանը նախատեսում է սուզանավերի ժամանակակից նավատորմ կառուցել: News.am-ի փոխանցմամբ, այդ մասին PressTV-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբուլա Սայերին: Սուզանավերի շինարարությունն արդեն սկսվել է: Սայերին հայտնել է, որ խոսքը 500 տոննա կշռով սուզանավերի մասին է: Ներկայումս իրանական ստորջրյա տորմիղի հիմնական մասը կազմում են 120 տոննա

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԵՋ ՉԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե՝ մայիսի 26-ի գիշերը Թբիլիսիում ցրված բողոքի ակցիայի 90 մասնակիցներին պետական հեղաշրջման մեղադրանք է առաջադրվել: BBC-ի փոխանցմամբ, ՆԳՆ-ի՝ մայիսի 27-ին տարածած հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածներից որեւէ մեկին նման մեղադրանք չի առաջադրվել. «Մեծ մասը ձերբակալվել է ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, խուլիգանություն կատարելու եւ համեմատաբար թեթեւ բնույթի

ՄԼԱԴԻՉԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

BBC-ի փոխանցմամբ, ի հայտ են եկել Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից 16 տարի փնտրվող բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի կալանավորման նոր մանրամասներ: Մասնավորապես, ԶԼՄ-ները պարզել են, որ նա կալանավորվել է Բելգրադից դեպի հյուսիս, 70 կմ հեռավորությամբ գտնվող Լազարեւո գյուղում: Նա թաքնվել է իր հեռավոր ազգականների տանը՝ Միլորադ Կոմադիչ անվան տակ: Նրա արտաքինն անճանաչելիության

Քլինթոնը անակնկալ այցով Պակիստանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախապես չհայտարարված այցով ժամանել է Պակիստան: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Սպասվում է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձելու է թուլացնել Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ՝ Ուսամա բեն Լադենի սպանության առնչությամբ ծագած լարվածությունը: Հիշեցնենք, որ սա մայիսի 2-ից՝ բեն Լադենի սպանությունից հետո Քլինթոնի առաջն այցն է Պակիստան:

Ադրբեջանը մեկնաբանեց համանախագահների հայտարարությունը

«Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության տրամաբանությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով նախօրեին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Դրանում երեք երկրների նախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին

G8-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ֆրանսիայի Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի մասնակիցները նոր՝ «Նորացված ընտրություն՝ հօգուտ ազատության եւ ժողովրդավարության» վերնագրով հռչակագիր են ընդունել: BBC-ի մատուցմամբ, 25 էջանոց այդ եզրափակիչ փաստաթղթում խոսվում է մասնավորապես Լիբիայում արյունահեղության դադարեցման հիմնախնդրի մասին: Ինչպես ընդունել են G8-ի երկրների բոլոր առաջնորդները, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին պետք է հեռանա իր պաշտոնից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱ

Թե ինչպես է նոտարների եւ դատավորների համար կաշառակերության «անծայրածիր խոպան» ստեղծվել՝ կտակի մասին «առոչինչ» փաստաթուղթ տալով եւ մեկնաբանելով: 2011թ. ապրիլի 21-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ համատարած կաշառակերություն է տիրում նոտարական համակարգում, ընդգծեց, որ ստեղծվել է փակ համակարգ եւ կախված ենք նոտարներից: Ներկայացվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են այդ փակ համակարգում խախտումների դրսեւորման

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930