Օրվա լրահոսը

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» ԵՎ ՆՐԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Հարգելի բարեկամներ, մոտ մեկ տարի է՝ ես փորձում էի իրականացնել աշխարհում վաղուց տարածում գտած, մեզանում նոր-նոր հաստատվող ընթերցողների խմբագրի՝ օմբուդսմանի պարտականությունները «Առավոտ» օրաթերթում: Մեկ տարվա փորձը հուշում է հետեւյալը. ա) ընթերցողների խմբագիրը ինքը պետք է նաեւ սեփական նախաձեռնությամբ քննարկի այն հրապարակումները, որոնցում նկատում է էթիկական կանոնագրի խախտումներ ու տա եզրակացություն, այլ ոչ թե միայն սպասի

Վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին

Վիրահայոց հոգեւոր հովիվը հուսով է, որ հայերին կվերադարձվեն հայկական եկեղեցիները Քրիստոսի հրաշափառ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին թբիլիսահայոց հոգեւոր կյանքում ուղեկցվեց բացառիկ կարեւոր ու նշանակալից իրադարձությամբ. տեւական, գրեթե երեքամյա դադարից հետո, որ կապված էր վերանորոգողական աշխատանքների հետ, վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որ համանունն է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու: Իսկ սրբազան այդ արարողությանը հավատավորները սպասում

ՎԱԳՐԻ ՏԱՐԻՆ՝ ՄՈՐԵԽԻ ՑԱՏԿԵՐՈՎ

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կենտրոնի լույսերն ու ծայրամասերի փոսերը 2010 թվականի նորամուտը նախորդներից տարբեր լինելու համար, այս տարի որոշեցի այն դիմավորել քրիստոնեավարի՝ հոգեւոր միջավայրում: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում ուղեւորվեցի Մայր աթոռ: Գիշերային Էջմիածինն ինձ դիմավորեց հոգեւոր մայրաքաղաքին վայել՝ տպավորիչ ու լուսառատ գեղեցկությամբ: Տոնական ու զարդարված էին ոչ միայն քաղաքի հրապարակն ու հարակից փողոցները, այլեւ այդ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Հայտնաբերվել է դիակ Երեւանի Նանսենի 9/82 հասցեում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Էմմա Փուլանջյանի դին: Գլորվել էր ձորը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից ձորն էր գլորվել Կապանի բնակիչ՝ 66-ամյա Պ. Մարտիրոսյանը, որը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Երեխան՝ ալկոհոլից Հունվարի 3-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային

ՀՈՐԱՔՈՒՅՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՏՂԱՅԻՆ ՎՏԱՐՈՒՄ Է ՀԱՅՐԱԿԱՆ ՏՆԻՑ

Եվ չնայած բացահայտած մի շարք ապօրինի գործարքների՝ դատարանը մերժեց տղայի հայցը Մանկուց հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը ծնված օրվանից մինչ 2008 թվականը մոր՝ Կարինե Հարությունյանի հետ ապրել է պապի՝ Կոլյա Թարվերդյանի Նոր Խարբերդի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը: Ըստ արխիվային նյութերի, պարզվել է, որ Սուրենի պապը այդ տան նկատմամբ սեեփականության իրավունք է ձեռք բերել դեռեւս 20.08.1981 թ.-ին:

ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ Հունվարի 7-ին բնական գազից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Մյասնիկյան 4/39 հասցեի բնակչուհի՝ 1991 թ. ծնված Ա. Աղաջանյանը: ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՆԱԿՈՒՅՏՈՒՄ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ: Ձնակույտի միջից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մոսկվիչ» մակնիշի 16 ԼՍ 184 պետհամարանիշի ավտոմեքենան: ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՊԱՀԵՍՏՈՒՄ Հունվարի 8-ին հրդեհ

ԳԵՐԱԴԱՍԵԼ ԵՆ ԹԱՓԵԼ, ՔԱՆ ՈՒՏԵԼ

Քանի որ Նոր տարին Հայաստանում ավելի շուտ ուտելիքի տոն է համարվում, եւ մարդիկ միմյանց հյուր գնալով՝ ստիպված են լինում միաժամանակ համտեսել խոզի բդեր, տարբեր թռչնամսերից պատրաստված կոտլետներ, աղցաններ, քաղցրավենիք, չիր ու չարազեղեն՝ Ամանորի այդ օրերին «Շտապօգնություն» ծառայությունը բազմաթիվ կանչեր է ստանում՝ գերսնման կամ սննդային թունավորման հետ կապված: Նախորդ տարիներին շատերը, ափսոսալով թափել մինչ տոները պատրաստած

Գյումրիում շները մարդ են ուտում

Այստեղ Ամանորի տոներն ուղեկցվել են շան կծոցներով, ավտովթարներով ու ծանր կոտրվածքներով: Ամեն տարի համայնքային բյուջեն հաստատելիս՝ Գյումրիի «ընտրյալ» ավագանին «պարտաճանաչորեն» մի զգալի գումար առանձնացնում է սառցակալված փողոցների մաքրման, թափառող շների ոչնչացման համար, բայց իրականում, երբ գալիս է գործ անելու ժամանակը, քաղաքային իշխանությունները գյումրեցիների անվտանգության համար ոչինչ էլ չեն անում, եւ բնակիչներից շատերը ձմռան օրերին դառնում

ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՕՁՈՒՆՈՒՄ

Ամանորի նախաշեմին Լոռվա մարզի Օձուն գյուղում եղեւնիների եւ սոճիների մի հսկայական պուրակ է ոչնչացվել Մեր կառավարության որոշմամբ, Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումը խստագույնս արգելվում է: Այս որոշման խախտման դեպքում, եթե անտառներին հասցված վնասը հասնում է առանձնապես խոշոր չափերի, նախատեսված է անգամ քրեական պատասխանատվություն: Թերեւս հենց այդ պատասխանատվության ենթարկվելու ահից է, որ մայրաքաղաքում եղեւնիներ վաճառողները վստահեցնում

ՉԱՓԱՎՈՐ ԱՃ՝ 2010-ԻՆ

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գնահատմամբ, 2010-ին ՀՀ բանկային հատվածի աճը կկազմի 10-15%: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասել է «Fitch Ratings»-ի ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանը: «Fitch-ը կանխատեսում է 2010 թվականին տնտեսության չափավոր վերականգնում եւ ՀՆԱ-ի 2.5% աճ: Գործառնական միջավայրի բարելավումը եւ տնտեսությանն աջակցելու ՀՀ կառավարության ջանքերը, մասնավորապես՝ բանկային համակարգի միջոցով ռուսաստանյան կայունացնող

7 ամիս է՝ աշխատում են ու փող չեն ստանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցների հավաստմամբ, տնօրինությունը մոռացել է աշխատավարձեր վճարելու մասին: Համալիրում աշխատող մի քանի տասնյակ մարդիկ՝ դիմելով «Առավոտին», տեղեկացրին, որ իրենք ըստ էության հասարակական աշխատանք են կատարում, քանի որ ամիսներով ոչ մի կոպեկ չեն ստանում: Մեզ հետ զրույցում նրանք դժգոհեցին, թե, բացի այն, որ անվճար են աշխատում, դեռ մի բան էլ համալիրի

ԳՈՆԵ ՄԱՍՆԱԿԻ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՃԱՆԱՉԵՔ

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ քաղաքական ուժերին կբավարարի հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՍԴ նաեւ այդպիսի որոշումը: ՀՅԴ նախաձեռնությամբ 14 քաղաքական ուժերի անցկացրած հանրահավաքի եւ երթի անունից երեկ ՍԴ-ին փոխանցվեց շուրջ 5 էջանոց մի նամակ, որում այսօր այդ ատյանում կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումից առաջ՝ ներկայացվում են իրավական ու քաղաքական հիմնավորումներ: Մասնավորապես նշված է, թե արձանագրություններում «պատմաբանների

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԵՂԱՆ ԱՆՑՆԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ»

Թիվ 10 ընտրատարածքում «կռիվների» մասին այս կարծիքին է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: – Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների օրը եղան բազմաթիվ կռիվներ, ընտրախախտումներ, քաշքշուկներ, վիրավորներ եւ այլն: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը: – Մեր թեկնածուն, ըստ նախնական տվյալների, հաղթել է 2 հազար 600 ձայնի առավելությամբ: Եթե փորձենք անկողմնակալ գնահատել ընտրությունների ընթացքը, ապա պետք է

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ

Հայ ազգային կոնգրեսի հունվարի 8-ի հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ մինչ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Արթուր Սարդարյանին (վերջինս ազդարարել էր, թե «Ժառանգության» նախկին անդամների ստեղծած «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը միանում է ՀԱԿ-ին) ձայն տալը, հայտարարել էր. «Իշխանություններն ուզում էին «Ժառանգության» միջոցով կոտրել ժողովրդի հավատը: Բայց այդ կուսակցությունից առանձնացավ քաղաքական մի թեւ, որն ակտիվ լծվել

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐՆ Է

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արա Սիմոնյանն իր վարորդի որդին է: Պարոն Գեղամյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում աշխատած տարիների իր վարորդի ընտանիքն այժմ բնակվում է Իսպանիայում, իսկ իր ներկայիս վարորդը երկու դուստր ունի: Իրականում Արա Սիմոնյանի հետ քավոր-սանիկական կապ կա, պարոն Գեղամյանը եւ նրա

Մեկը՝ նախաձեռնող, մյուսը՝ ռազմատենչ

Նոր տարվա գիշերը նախագահի ուղերձը մարդիկ սովորաբար լսում են արդեն մի փոքր գինովցած եւ այդ պահին շատ չեն կենտրոնանում ասվածի վրա, պարզապես սպասում են, թե երբ են բացելու շամպայնի շշերը: Սակայն երբեմն նախագահները այնպիսի բաներ են ասում, որ թեկուզեւ գինովցած, դժվար է չլսել եւ չքննարկել: Նոր տարվա հենց առաջին օրերից իմ շրջապատում քննարկում էին Սերժ

ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մակեյանը լրագրողներին հայտարարել է, թե իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ», իսկ «ոստիկանությունը փոխանակ նրանց զսպելու, բռնել էր իրենց ձեռքերը, որ նրանք խփեն»:

ԴԻՏՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՄՐՑԱԿԻՑ ԿՈՂՄ

Թիվ 10-ում տեղի ունեցած ընտրությունները նոր արատավոր երեւույթ ի հայտ բերեցին Կիրակի օրը Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն իր մանդատը վայր էր դրել: Լրացուցիչ ընտրություններին

ՄԵՐՕՐՅԱ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԸ

Կիրակի օրը Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ եւ «հին հայկական» բոլոր «ավանդույթներին» համապատասխան ընտրություններ՝ տեղ-տեղ լրագրողների եւ վստահված անձանց ծեծուջարդ, տեղ-տեղ քվեաթերթիկների ու գրանցամատյանի գողություններ ու այլն: Այդ օրը ընտրական տեղամասերում գրանցված ամենաաղաղակող երեք միջադեպերից մեկը տեղի ունեցավ Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրական տեղամասում: Այստեղ հանձնաժողովի նախագահ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներեքերորդ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ես էդ հանրակացարանի մեր յոթերորդ հարկում էն քչերից էի, որ Սանյայի իշխանության տակ չէի, եւ չնայած ամեն իրիկուն նախորդ օրվա իր գրածն իրեն հանձնում ու տվյալ օրվանն էի ստանում, այդուհանդերձ, իր իշխանությունից դուրս էի՝ հատկապես էն օրվանից հետո, երբ գլխի ընկա, որ իր էդ գրածները ծայրեծայր կարդալն ամենեւին էլ

Լուսատուներն ու մենք

Ձեզ ենք առաջարկում այս թեստը, որի օգնությամբ կկարողանաք պարզել, թե որքան կրակոտ եք դուք, խորհրդավոր կամ… Պատկերացրեք, թե կյանքը լույս է, իսկ մարդիկ մեզ են ներկայանում որպես լուսարձակող տարաբնույթ օբյեկտների բազմություն: Դուք պետք է ստորեւ նշված լուսատուներից ընտրեք այն մեկը, որը կնախընտրեիք լինել: 1. Ճենապակյա ջահ: 2. Լուսատտիկ: 3. Սեղանի լամպ: 4. Բոցավառվող ջահ: 5.

2010 ԹՎԱԿԱՆ՝ ՎԱԳՐԻ ՏԱՐԻ

Ասում են, որ Վագրի տարում ծնվածներն ուժեղ մարդիկ են, հավասարակշռված են ու չափազանց պահպանողական: Իսկ, ընդհանրապես, Վագրի տարին կենդանակերպի բոլոր նշանների համար էլ ձեռքբերումների տարի է լինելու: Քանի որ կարծիք կա՝ ինչ տրամադրությամբ սկսես տարին՝ ամբողջ 12 ամիսներն այդպես էլ կշարունակվի, հետեւաբար դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ից սկսած, ձգտեք անել առավելագույնը, որ անմոռանալի պահեր ապրեք, որպեսզի

Վերջին տասնամյակի գեղեցկուհիները

1. Մարիա Շարապովա: Թենիս: 2. Աննա Կուռնիկովա: Թենիս: 3. Ջեննի Ֆինչ: Սոֆթբոլ: 4. Նատալի Գուլբիս: Գոլֆ: 5. Քրիստի Լեսկինեն: Դահուկ: 6. Լերին Ֆրանկո: Թեթեւատլետ: 7. Էլիսոն Ստոկ: Ձողացատկ: 8-9. Բրանկա եւ Բիա Ֆերես: Գեղալող: 10. Ամանդա Բիրդ: Լող: Իրոք, որ բոլոր կանայք էլ գեղեցիկ են: Դրանում երկու կարծիք չկա: Ու չի գտնվի մի տղամարդ, որը

ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍԵԼ»

Օրերս վաստակավոր մարզիչ, ոստիկանության գնդապետ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ծավալած մարզական, հասարակական եւ մշակութային նշանակալի գործունեության համար, շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալին այդ առիթով շնորհավորելով՝ «Առավոտը» նրա հետ հարցազրույց վարեց, որում շոշափվեցին նաեւ պատշաճ քննարկման արժանի

«Թանգարանային» աժիոտաժ

«EXPO թանգարանային-ինդուստրիա» ցուցահանդես-վաճառքը երեկ Ազգային պատկերասրահում համախմբել էր մարզերի եւ մայրաքաղաքի թանգարանների ներկայացուցիչներին՝ ցուցադրելու իրենց թանգարանային արտադրանքը: Բրոնզեդարյան մետաղե գործերի կրկնօրինակներով ներկայացել էր Հայաստանի պատմության թանգարանը: Վերջինիս գիտամասսայական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Զոհրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ներկայացված գործերը, բացի հուշանվեր լինելուց, ունեն նաեւ հմայական նշանակություն, հայերը սիրում են կրել իմաստալից զարդեր, մեր թանգարանային

Նախարարն ամփոփեց տարին

Եվ գոհ մնաց սեփական աշխատանքից Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տարեվերջյան ասուլիսը, 5 էջանոց մամլո հաղորդագրությամբ էլ ներկայացվեց «նախարարության գերակա ուղղություններով իրականացված ծրագրերից եւ միջոցառումներից առավել նշանակալիները»: Հարցեր հնչեցին Փոսի, Գ. Սունդուկյանի անվան թատրոնների, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հրաժարականի, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումների եւ այլնի մասին: Նախարարը,

ԿՐԿԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Ի՞նչ են հուշում մեր պաշտոնյաներին Հայաստանին «մոտ կանգնած» աստղերը Որոշ գործիչներ շատ լուրջ են վերաբերվում հորոսկոպներին, նույնիսկ հատուկ մարդիկ են վարձում, որ աստղերին հետեւելով՝ փոխեն իրենց ճակատագրերի ընթացքը: Ոմանք էլ նման բաների չեն հավատում, որովհետեւ, ինչպես ասում են՝ աստղերը հուշում, բայց չեն պարտադրում: Այնպես որ, մեր պատրաստած այս նյութն էլ հումորային է, չնայած օգտվել ենք

ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ՆԱԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Տարվա ամենագլխավոր տոնն արդեն մոտենում է, բայց ռուսաստանցիներից ոմանց տրամադրությունն ամենեւին էլ տոնական չէ: Այս մասին փոխանցում է «utro.ru»-ն: Աղբյուրի մատուցմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը անդրադարձել է նաեւ ռուսաստանցիների՝ Նոր տարին տոնելու ծրագրերի վրա: Այս տարի Ամանորի արձակուրդները տեւելու են 10 օր, բայց ռուսաստանցիների 5 տոկոսը հայտարարել է, թե չի պատրաստվում որեւէ կերպ նշել այդ տոնը:

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԵԼ ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻ «ԲԱՑԱԾ» ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանական Վոլֆսբուրգի «Phaeno» գիտա-զվարճանքների կենտրոնի ֆիզիկոսները հաշվել են այն արագությունը, որով պետք է շարժվի Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը՝ մեկ գիշերվա ընթացքում, գերմանացի երեխաներին նվերներ մատուցելու համար: «Spiegel»-ի մատուցմամբ, այդպիսի հաշվարկներ անելու համար գիտնականները օգտվել են հետեւյալ տվյալներից. Գերմանիայում բնակվում է մինչեւ 15 տարեկան մոտ 11 մլն երեխա: Երկրի տարածքը կազմում է 357 հազար քառակուսի

Աշխարհի քրիստոնյաները սկսել են տոնել Ծննդյան տոները

Աշխարհի շատ երկրներում սկսվել են Ծննդյան տոները: Հազարավոր ուխտագնացներ ժամանել են Բեթղեհեմ, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Սուրբ Ծննդյան արարողություն է մատուցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում: Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ն: Հիսուս Քրիստոսի շատ հետեւորդներ Ծննդյան տոները դիմավորել են Բեթղեհեմում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, ծնվել է Քրիստոսը, եւ որը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այստեղ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031