Օրվա լրահոսը
ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՁԱՅՆԸ ՀԱՍԱՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Օրեր առաջ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բաց նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով նրա անձնական միջամտությունը՝ բեկանելու Սուրեն Սպանդարյանի արձանը տեղափոխելու քաղաքային իշխանության որոշումը: Նախորդ օրն այս առիթով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին է հյուրընկալել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի այս արագ արձագանքը եւ ջերմ ընդունելությունն անակնկալ է եղել նաեւ Թովմասյանի համար: Կոմկուսի առաջնորդն ու նախագահ Սերժ
«ՄԱՐՏԻ 1»-ՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խումբը հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը: Երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ինչ զենքերից, եւ արդյոք այդ կրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասել է, թե տեսաերիզը այժմ հետազոտվում
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ
«Թբիլիսիի հայերը ընդդիմության եւ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին փորձում են չեզոքություն պահպանել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վրացական ընդդիմությունը հայտարարել էր, թե իշխանությունների դեմ բողոքի ակցիաները մտնում են որոշիչ փուլ: Այս առիթով Ստեփանյանը նկատել է. «Իրականում ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ ընդդիմության մի որոշ
Կառավարության անվստահությանը դեմ էին միայն 13-ը
ՀՅԴ հարցապնդման քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ նաեւ ՀՀԿ-ի դժգոհությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ-ում մեջբերեց, թե ինչ պատասխաններ են ստացել կառավարությունից, երբ գրավոր հարցապնդում են ուղղել կառավարության պատասխանատվության վերաբերյալ սոցիալ-տնտեսական քաղաքականության հռչակված ցուցանիշները չապահովելու, վարվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության, գնաճի զսպման կարողության, հայրենադարձության խթանման եւ արտագաղթի կանխման արդյունավետության առումով: Բացատրելով ձախողումների պատճառը՝ կառավարությունն իր
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՍԱՍՈՒՆԻ ՎՐԱ
Այս մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց արդեն ԱԺ-ում քննարկումից հետո՝ հեռուստահաղորդման ժամանակ: Իսկ ԱԺ-ում չհնչեց այս հարցին ուղիղ պատասխան: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր երեկ խորհրդարանում Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հռչակելու առաջարկությունների քննարկման ժամանակ, իր նախաբանում համեմատական վերլուծություն կատարեց այդ նախագծի եւ 2009 թվականին հայտարարված համաներման միջեւ. «Քննարկվող
«ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին – Դաշնակցությունը կառավարության հրաժարականը պահանջող որոշման նախագիծ էր ներկայացրել, ինչպե՞ս կմեկնաբանեք սա եւ այն միտքը, որ այս կառավարությունը ներկա կառավարության ձախողումները բարդում է նախորդ երկու կառավարությունների վրա՝ ինչպես ասաց Հովիկ Աբրահամյանը: – Առաջին հերթին կառաջարկեմ, որպեսզի դուք ծանոթանաք կառավարության պատասխաններին, որ մենք տվել ենք ՀՅԴ հարցապնդմանը: Կարծում եմ՝
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Հայ ազգային կոնգրեսի մամուլի հաղորդագրության համաձայն, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ, առաջին նախագահը հավաստիացրել է, որ անկախ կիրառման ձեւից՝ մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն: Լ. Տեր-Պետրոսյանը խոսել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների հեռանկարի մասին: Մեր աղբյուրի տպավորությամբ, իշխանության եւ ընդդիմության առաջին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Երջանկության սանդղակը
«World Values Survey» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային փոփոխություններով, վերջերս 65 երկրներում անցկացրած սոցհարցման հիման վրա մի ուսումնասիրություն է հրապարակել, որտեղ ասվում է, թե աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Նիգերիայում` աշխարհի ամենակոռումպացված եւ աղքատ երկրներից մեկում: Ամենաերջանիկների շարքում նիգերացիներին հաջորդում են Մեքսիկայի, Վենեսուելայի, Սալվադորի, Պուերտո-Ռիկոյի բնակիչները: Ուշագրավ է, որ զարգացած Միացյալ Նահանգներում
Հաղթել է
«Doodle 4 Google 2011» մրցույթի շրջանակներում «Google»-ն առաջարկել է դպրոցական տարիքի երեխաներին՝ ընկերության լոգոտիպի ձեւով ներկայացնել իրենց ֆանտազիաները եւ պատկերել, թե ինչի կուզենային հասնել իրենց կյանքում: Գլխավոր մրցանակի համար սահմանվել է 15 հազար դոլարի չափով կրթաթոշակ, ուսումնական հաստատության համար՝ 25 հազար դոլարի գրանտ, նեթբուք եւ դուդլի տեղադրումը որոնողականի առաջին էջին: Մրցույթին մասնակցել է մոտ 100
Անչափահասներին կթույլատրվի
«Facebook»-ի կանոնների համաձայն՝ արգելվում է 13 տարեկանը չլրացած երեխաների գրանցումը սոցցանցում: Սակայն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ «Facebook»-ում «տեղ կգտնվի նաեւ երեխաների համար», հաղորդում է FoxNews.com-ը: 26-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ դա կբարձրացնի անչափահասների կրթվածության մակարդակը: «Սակայն անպայմանորեն պետք է ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ»,- նշել է նա: Նշենք, որ տարիքային սահմանափակումը շատ հաճախ շրջանցվում
Ո՞րն է համբույրի առաքելությունը
Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը «ստեղծվել» է մանրէների տարածման եւ, այդպիսով, իմունիտետի բարձրացման համար: Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը, որը վտանգ է ներկայացնում հղիության շրջանում, կարող է փոխանցվել թքի միջոցով եւ նպաստել օրգանիզմում պաշտպանական մեխանիզմների մշակմանը: Հղիության ժամանակ այդ վիրուսով վարակվելու դեպքում պտուղը կամ կարող է մահանալ, կամ էլ
Սեքսից տուժածները
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրի բնակչության մեկ երրորդի սեքսն ավարտվում է վնասվածքով: Հարցվածների 40 տոկոսը խոստովանել է, որ սեքսի ժամանակ տուժել են ոչ միայն իրենք, այլեւ տան կահավորման որոշ պարագաներ. իրենք վնասվածքներ են ստանում հատկապես բազմոցի, բազկաթոռի, սեղանի եւ աստիճանների վրա սեքս անելիս: Ամենատարածված սեքս-վնասվածքներից են` մկանների, ջլերի ձգումը, ողնաշարի, ուսերի
Կուռնիկովան աշխատանք է գտել
Աննա Կուռնիկովան, ով համարվում է աշխարհի ամենասեքսուալ սպորտսմենուհին, նոր աշխատանքի է անցել: Թենիսիստուհին դարձել է ամերիկյան «Biggest loser» ռեալթի շոուի մասնակիցների մարզիչը: Սա մի շոու է, որտեղ ծանրաքաշ ամերիկացիները պայքարում են ավելորդ քաշի դեմ: Անթերի մարմնով Աննան այս ծրագիր է եկել՝ փոխարինելու ֆիթնեսի մասնագետ Ջիլիան Մայքլսին, ով արդեն լքել է ծրագիրը, հաղորդում է dni.ru կայքը:
Ինքնասպան է եղել
Երկու օր առաջ Նյու Յորքում «Grammy»-ի եւ «Օսկարի» դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ջոզեֆ Բրուքսը ինքնասպան է եղել: 73-ամյա կոմպոզիտորի մարմինը հայտնաբերել են իր Մանհեթենի բնակարանում՝ ցելոֆանե տոպրակը գլխին, սրբիչը վզին, վերջին նամակն էլ կողքին, սակայն որի բովանդակությունը դեռ չի հրապարակվել: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրուքսը «Grammy» եւ «Օսկար» է ստացել 1977 թվականին «You Light Up
Դաջվածքներն ազատել են զինծառայությունից
Ռուսաստանի ամենահայտնի ռեփերը՝ Թիմըթին, վերջապես բացահայտեց իր դաջվածքների գաղտնիքը: Քանի որ Թիմըթիի մարմնի 50 տոկոսը ծածկված է դաջվածքներով, այս հանգամանքը երգչին մեխանիկորեն ազատել է բանակից: Zvezdi.ru-ի փոխանցմամբ՝ զինծառայության համար նմանատիպ մարմնով երիտասարդներին ոչ պիտանի են համարում: 27-ամյա երգիչն անձամբ նշել է, որ նորաձեւ լինելու համար չէ, որ այդքան պատկերներ ունի մարմնի վրա: Դա պարզապես նրա
ԳԱՂՏՆԱԲԱՌՆ ՈՒՇԱԴԻՐ ԸՆՏՐԵՔ
Որպեսզի չխաբվեք ու ձեր անձնական տվյալները չգողանան Վերջերս հայ հակերներից մեկը մշակել էր հանրահայտ «0dnoklassniki» կայքի կրկնօրինակը, որի լինքն ուղարկել էր այս սոցիալական ցանցից օգտվող բազմաթիվ քաղաքացիների՝ այդպիսով «խլել» նրանց անձնական էջերը: Այս սոցիալական ցանցից օգտվողներն անգամ գլխի էլ չէին ընկել, թե ինչ է կատարվում: Նրանք բացել էին այս լինքը եւ երեւացել էր «0dnoklassniki» կայք
ՋՐԱՑԱՏԿԻ «ՇԿՈԼԱ» ՈՒՆԵՆՔ, ՋՐԱՑԱՏԿՈՐԴՆԵՐ՝ ՈՉ
Մարզաձեւի խնդիրների մասին պատմում են մարզիկն ու մարզիչը Հայաստանում լողի սիրահարներ շատ կան: Դա է փաստում այն, որ գործող լողավազանների մեծ մասը մշտապես լի է լողացողներով, լճերի ափերն էլ տաք եղանակին հիմնականում մարդաշատ են: Մարզաձեւի մասնագետներին, սակայն, հանրության հետաքրքրությունը լողի հանդեպ այդքան էլ չի բավարարում: Ըստ նրանց, քչերն են այսօր ձգտում զբաղվել պրոֆեսիոնալ լողով: Իսկ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
Անդրեասյանը ֆուտբոլում է եւ ներողություն է խնդրել «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ «Արարատ» թիմի մարզիչ եւ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի ու «Totalfootball.am»-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի միջեւ տեղի ունեցած հայտնի պատմությունից հետո ՀՖՖ կարգապահական կոմիտեի առաջարկով գործկոմը հերթական նիստի ժամանակ, լրագրողների ներկայությամբ, պիտի քննարկեր Անդրեասյանին ֆուտբոլում ոչ ցանկալի անձ ճանաչելու հարցը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն արդեն պատժել
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն
Ֆեյսբուքյան բունտ՝ ընդդեմ Նարեկ Սարգսյանի
Բավականին կտրուկ է արձագանքել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանյան համայնքը Նարեկ Սարգսյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին Կարեն Կարապետյանի մայիսի 23-ի որոշմանը: 1in.am-ի մատուցմամբ, եթե այդ ողջ օրը մարդիկ տարածում էին այդ տեղեկատվությունը՝ տարակուսանք հայտնելով, ապա այժմ Նարեկ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել հենց Կարեն Կարապետյանի անձնական էջում: Արդեն իսկ մի քանի տասնյակ մարդ միացել
Պինիերան, Սուրբ Ղազարն ու հայերը
Կամ՝ չիլիացի տնտեսագետի «դեղատոմսը» Այս օրերին Հայաստանում է Չիլիի մասնավոր կրթաթոշակային համակարգի հիմնադիր, տնտեսագետ Խոսե Պինիերան: Երեկ նա ԵՊՀ-ում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, Վրաստանի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարի, այլ պաշտոնյաների, ուսանողների եւ դասախոսների ներկայությամբ խոսեց Չիլիի տնտեսական բարեփոխումների ընթացքի, մասնավոր կենսաթոշակային համակարգի մասին: Չիլիից եկած տնտեսագետն անկեղծացավ, որ Հայաստանում 4-րդ
«ԿԳԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»
Իր երկրի համար երազում է Հայաստան այցելած հրեա դիրիժոր Ամոս Թալմոնը Հայերը եւ հրեաները ճշմարիտ են համարում այն, որ իրենք աշխարհին հետաքրքիր են առաջին հերթին մշակութային ինքնատիպությամբ: Օգտվելով այն հանգամանքից, որ Երեւանում է իսրայելցի ճանաչված դիրիժոր Ամոս Թալմոնը, «Առավոտը» հանդիպեց նրա հետ: Տեղեկացնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ա. Թալմոնը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացնելով
Ղազախստանում երկրորդ անգամ է պայթյուն եղել
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մոտ մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արդեն երկրորդ պայթյունի արդյունքում երկու մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը: Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության մատուցմամբ, Աստանայում պայթեցվել է ԱԱԿ-ի քննչական մեկուսարանի մոտ կայանված ավտոմեքենան: «Նախնական վարկածով, դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մահվան պատճառ է դարձել առանց պարուրակի եւ վնասող
Պայթյուն, որից Ահմադինեջադն ու նավթի արտահանումը չեն տուժել
Reuters-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցի ժամանակ Իրանի Աբադան քաղաքում գտնվող նավթարդյունաբերական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 2 մարդ զոհվել է եւ 12-ը՝ վիրավորվել: Աղբյուրը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, փոխանցում է, որ Ահմադինեջադը չի տուժել եւ պայթյունից հետո այցելել է տեղի հեռուստաընկերություն, որտեղ նավթարդյունաբերական գործարանի նոր բլոկի բացման առիթով ելույթ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍՏՐՈՍ-ԿԱՆԻ ՄԵՂՔԸ
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու (նկարում) շորի վրա հայտնաբերվել են վերջինիս բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի ԴՆԹ-ի ու նաեւ սերմնահեղուկի նմուշները: Reuters-ի փոխանցմամբ, փորձաքննությամբ հաստատվել է, որ իրադարձությունները ծավալվել են հենց այնպես, ինչպես դա ներկայացրել էր հյուրանոցի սպասուհին: Ստրոս-Կանի փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել է մեկնաբանել այս
ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Արաբական աշխարհի չդադարող հեղաբեկումների, ներհայաստանյան նախընտրական անհեռանկար զարգացումների, անբարեհույս ներքաղաքական երկխոսության սեթեւեթանքների, արտագաղթի ահագնացող ծավալների, սոցիալական շահատակության, կոռուպցիայի աճի, համընդհանուր խուլ տագնապի ու չմարող հեղափոխական սպասումների մեջ լսվում է մի խուլ հառաչանք, սակայն ոչ ոք չի շրջվում դեպի այն: Տագնապած մարդիկ փրկություն են որոնում եւ կանգ չեն առնում, թեպետ այդ հառաչանքն այնքան ծանոթ
ԲՈՒՀԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ
Մայիսի 23-ին Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ականատեսների ներկայությամբ համալսարանի վարչական հարկում հայհոյանքներով ծեծել է համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Չնայած lragir.am-ի աղբյուրը հաստատում է, որ համալսարանի դասախոսներին բռնատիրական ռեժիմի մեջ պահելու նպատակով բավականին վերջերս տեղադրված տեսախցիկները արձանագրել են միջադեպը, սակայն, Ֆրանսիական համալսարանում հերքում են, թե պրոռեկտորը ծեծել է ինչ-որ
Ամառային ճամբարից մինչեւ մրցանակաբաշխություն
Այլընտրանք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից Մայիսի 26-ին ավարտվում է ուսումնական տարին եւ սկսվում են ամառային արձակուրդները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները, սակայն, շարունակում են ողջ ամառ հաճախել կրթահամալիր, բայց ոչ թե դասերի՝ այլ «Ուսումնական ամառ» ճամբարին: Օրերս կրթահամալիրում կայացավ «Ողջույն, ուսումնական ամառ» նախագծի շնորհանդեսը, որի ընթացքում կրթահամալիրի սովորողները ներկայացրին ճամբարի ընթացքում կայանալիք միջոցառումները: www.info.mskh.am լրատվական ծառայության ղեկավար
«ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՔՍՏ»
Կամ ծնողն ու «Կենգուրու» խաղ-մրցույթի պատասխանատուն՝ նույն թեմայի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիքներով Արդեն ամփոփվել են «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած եւ ԿԳՆ հովանու ներքո անցկացվող «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 36 672 աշակերտ՝ Հայաստանի 912 եւ Արցախի 13 դպրոցներից: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս տարի մասնակից դպրոցների թիվը ավելացել է. Հայաստանի


















































