Օրվա լրահոսը

Վերահսկիչ հանձնաժողովները թերանում են

Երեկ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008թ. գործունեության արդյունքները։ Ըստ նախարարի, առեւտրային կազմակերպությունների թիվը, որոնցում պետական մասնակցությունը կազմում է 50% եւ ավելի, ներկայումս հասնում է 493-ի: Վերահսկիչ հանձնաժողովներ են գործում դրանցից միայն 327-ում, որից 125-ում հանձնաժողովներն աշխատում են վճարովի հիմունքներով: Պարոն Դավթյանի վստահեցմամբ, պետության մասնակցությամբ

ԿԲ նախկին նախագահը սթափության կոչ է անում

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը երեկ ասուլիսում հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն համոզմունքը, որ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող այսքան բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս ճգնաժամը պարզապես «ջրի երես հանեց» մեր տնտեսության թերի կողմերը: Տնտեսագետը կոչ է արել սթափվել՝ հավելելով, որ 2009-ին մեր պետությունը դարձել է մի պետություն, որտեղ

ՀԱՇՏԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ դիմած քաղաքացիներին խորհուրդ են տալիս հաշտվել խնդիրների հետ՝ փոխանակ դրանք լուծեն: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բացելուն պես՝ բանկերից, ապահովագրական ընկերություններից «վառված» հայ սպառողները հույս ունեցան, որ իրենց հարցերը կարող են հեշտ ու հանգիստ՝ հաշտարարի միջոցով լուծել: Սակայն, պարզվում է, որ այս գրասենյակն այնքան էլ սրտացավորեն չի մոտենում շարքային սպառողների խնդիրներին: «Առավոտին» դիմած մի

ԱԺ-ն կրկնելու է Մյունհաուզենի սխրանքը

Եվ սեփական կեղծամից քաշելով՝  փորձելու է դուրս քաշել ինքն իրեն ճահճից 78 կողմ, 18 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով խորհրդարանը երեկ ընդունեց որոշում, ըստ որի՝ հանձնարարություն է տրվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Եվ բնականաբար, 20 կողմ, 62 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 23-Ը ԿՎԱՎԵՐԱՑՎԵՆ»

«Հնարավոր չէ միջազգային հանրությանը քթից բռնած ման տալ»,- համոզված է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը – Պարոն Հարությունյան, ընդամենը երկու ամիս առաջ մեր քաղաքական գործիչների գերակշիռ մասը կանխատեսում էր, որ   մինչեւ տարեվերջ  ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն, այլեւ Թուրքիայի հետ սահմանը կբացվի: Տարին ավարտվում է, սակայն դեռեւս անորոշ է ոչ միայն ժամկետը, այլեւ այդ արձանագրությունների վավերացման

ՄՇՈՒՇԸ…

Երեկ երեկոյան, Նորքի իմ անվերջ ժամանակավոր աշխատասենյակից դուրս գալուց, ինչպես ամեն օր, դարձյալ նայեցի Երեւան մեր քաղաքին. մշուշը ծածկել էր իմ մայրաքաղաքը, եւ ես ոչ միայն քաղաքը չէի տեսնում, այլ նաեւ չէի տեսնում իմ տունը, որտեղ իմ ընտանիքն ու ես ապրում ենք: Երեւում էր միայն Վարդաշեն թաղամասը, որ դուրս էր մնացել համատարած մշուշի քողից, եւ

Որքան ձգձգվի, այնքան կդժվարանա

Սա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին: «Այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումն ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային»,- երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ի պատասխան լրագրողների՝ Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպման մասին հարցի: «Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների նախագահ

ԵԹԵ ԴԵՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ՝ ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴՈՒՆԵՆՔ ՁԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

Ըստ էության՝ այսպիսի հիմնավորմամբ կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկները դպրոցներ ու ջրագծեր նորոգելու մասին: 2010 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկումը երեկ սկզբնապես հանդարտ էր ընթանում: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատմում էր, որ ներկայացված տարբերակում, ի տարբերություն նախնականի, եկամտային մասն ավելացել է 65,5 մլրդ դրամով, ծախսերի մասը` 75 մլրդ դրամով: 19,4 մլրդ դրամով ավելացել

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԹ ԱՐԵՑ

Նույնիսկ արտոնված երթն անցավ միջադեպերով Գագիկ Ջհանգիրյանը մարդու իրավունքների պաշտպանների շարքերում էր: «Մեկ քաղբանտարկյալի առկայությունը նշանակում է, որ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք: Իսկ Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա»,- երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Երթին մասնակցում էր մի քանի հազար մարդ: Առաջին շարքերում էին Կոնգրեսին

ԲՅՈՒՋԵԻ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հայաստանի 2010 թվականի պետական բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում մի քանի ընդհարումների պատճառ դարձավ: Նախ՝ վիճաբանություն ծագեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի միջեւ, որն իր արտահերթ ելույթում որոշ քննադատական դիտողություններ էր արել առողջապահական ոլորտի մասին: Վիճաբանությունը ձեռնամարտի չվերածվեց միայն պատգամավորների միջամտությամբ: Հետո դարձյալ բուռն, բայց արդեն առանց փոխադարձ վիրավորանքների սկսեցին հաշիվներ պարզել

Առողջ ապրելակերպի գեղարվեստական ձեւը

Դիսկոտեկ՝ սառույցի վրա Երաժշտություն, պարեր, խաղեր, մրցանակներ… ու այս ամենը՝ սառույցի վրա: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը էկզոտիկ ժամանցի սիրահարներին դեկտեմբերի 18-ին հնարավորություն է ընձեռում պարել փորձել սառույցի վրա՝ չմուշկներով. Երեւանում առաջին անգամ սառույցի վրա կանցկացվի դիսկոտեկ: Ըստ միջոցառման կազմակերպիչ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտի նախագծերի տնօրեն Տատյանա Լուկյանովայի, սա նորություն չէ, եւ նմանատիպ

ԽՆԴԻՐ, ՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ

Կառավարության առաջարկած գաղափարը ձեռնտու չէ Վերջերս ՀՀ կառավարությունը ԱԺ օրակարգում ներկայացրել էր նախագիծ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած տեղեկանք-հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ խաղեր, խաղատներ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղեր 2013թ.-ից կարող են կազմակերպվել միայն Կոտայքի

Վեցից չորսը՝ մեդալակիր

Հայաստանի սամբոյի հավաքականի վեց մարզիկներ 2009թ. դեկտեմբերի 4-ից 6-ը մասնակցեցին ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում անցկացված աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Մարգարյանցի անվան մրցանակի միջազգային մրցաշարին: Բրոնզե մեդալի արժանացան 57 կգ քաշային Վահան Վարդանյանը եւ 62 կգ քաշային Համբարձում Տոնոյանը, իսկ Արմեն Նազարյանը (մինչեւ 68 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ:

Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մայրաքաղաքի «DDD» մարզահամալիրի լողավազանում անցկացված հանրապետության պատանիների առաջնությունը երկրորդ անգամ նշանավորվեց հաշմանդամություն ունեցող երեխաների մեկնարկով, որը հանրապետության լողի դաշնության եւ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի (ՀՍՀԱՖ) միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունք է: ՀՍՀԱՖ հավաքական թիմն առաջնությանը ներկայացել էր վեց հոգով: Եվ նրանց ցույց տված արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին: Մարզական տարբեր կարգեր ունեցող հաշմանդամ լողորդները

Վանաձորի լավագույնները

Բռնցքամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի, մի քանի մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների եւ մարզիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արդյունքում Լոռու մարզկենտրոն Վանաձորի ավագանին ընտրեց 2009 թվականի մեծահասակ եւ պատանի լավագույն մարզիկներին: Մարզաձեւերի ֆեդերացիաները նախապես ներկայացրել էին ընթացիկ տարվա արդյունքները: Մեծահասակ 10 լավագույն մարզիկների ցուցակը գլխավորում է ըմբշամարտի ազատ ոճի ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Եվրոպայի

Սեւակ Մխիթարյանն առաջ է անցնում

Ամերիկանա քաղաքում ընթացող շախմատի Բրազիլիայի 76-րդ առաջնությունում գերազանց մրցելույթ է ունենում միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Նա առաջնության ավարտից երեք տուր առաջ ութ հնարավորից իր անվան դիմաց գանցել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մասնակիցների ցուցակը: Նրան կես քայլ են զիջում Վեսկովին եւ Միլուշը:

Մելիքսեթ Խաչիյանը հաղթեց ամերիկյան Օփենում

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում ավարտված շախմատի 45-րդ ամերիկյան բաց մրցաշարում, որին մասնակցում էին 200 շախմատիստներ, 8,0 հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ հաղթող ճանաչվեց: Իր անվան դիմաց նույնքան միավոր գրանցեց, սակայն լրացուցիչ գործակիցներով երկրորդ տեղը գրավեց հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: Հաջող հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող միջազգային վարպետ Տաթեւ Աբրահամյանը: Նա հաղթողներից ետ մնաց

Այսօր՝ «Չեվակատա»-«Հատիս»

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմն այսօր Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ տուրում մրցակցի դաշտում ուժերն է չափելու Ռուսաստանի «Չեվակատայի» հետ, որին մի քանի օր առաջ սեփական հարկի տակ հաղթել էր 103:99 հաշվով: «Հատիս» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզիչ Գիա Ղազանչյանի սաները դեկտեմբերի 8-ին մեկնել են Վոլոգդա, որտեղ էլ կայանալու է խաղը: Մեր

Վիճակահանությունը որոշեց մրցակիցներին

Հարավ-աֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից 32 ազգային հավաքականների վիճակահանությունը: Թիմերը բաժանվել են ութ խմբի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկվել է չորսական հավաքական: Պատկերն այսպիսին է: «A» խումբ: ՀԱՀ, Մեքսիկա, Ուրուգվայ, Ֆրանսիա: «B» խումբ: Արգենտինա, Հարավային Կորեա, Նիգերիա, Հունաստան: «C» խումբ: Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա: «D» խումբ: Գերմանիա, Ավստրալիա, Գանա,

Աղանդավորները նաեւ հետախույզներ են

Այս կարծիքին է Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը գտնում է, որ նման կազմակերպություններով պետությունը պիտի լրջորեն զբաղվի: Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի փոխանցմամբ, այսօր Հայաստանում կա 50-ից ավելի գրանցված աղանդավորական կազմակերպություն, որոնց մեծ մասը բողոքական կամ խարիզմատիկ (ավետարանական) ծագում ունեցող աղանդավորական կազմակերպություններ են, եւ իրենց գործունեությունը մեծապես ծավալում

ICCROM-Ը ԶԳԵՍՏ ՉԻ, ՈՐ ՎԵՐԱՁԵՎՎԻ

Կամ՝ ինչպես են հայ չինովնիկները միջազգային կառույցների աշխատանքը համապատասխանեցնում անձնական շահերին 1991թ. Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հաստատված «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին Հայաստանը միացել է 2003-ից: Չգիտես ինչու, «Եվրոպական ժառանգության օրերը» մեր երկրում ասոցացվում են միայն թանգարանային միջոցառումների ու պետության հաշվին արտերկրյա ուղեւորությունների հետ: Այս տարի «Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում կայացան սեպտեմբերի 19-20-ը՝ «Ծիր կաթին» խորագրով,

ԱՄՆ իշխանությունները պատահմամբ գաղտնազերծել են

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը (ՏԱՎ) սխալմամբ գաղտնազերծել է օդանավակայաններում անվտանգության միջոցառումների մասին կարեւորագույն տեղեկություններ: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, դեկտեմբերի 8-ին այդ վարչությունում հաստատել են, որ այս գարնանը ինտերնետում է հայտնվել ՏԱՎ ներքին կանոնադրությունը: 93 էջանոց այդ փաստաթղթում մասնավորապես ներառված են բեռների սկանավորման սարքավորումների տեխնիկական բնութագրերը եւ ուղեւորների զննման գործողությունների նկարագրությունը: Ազգային անվտանգության նախարարի

ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԿԴԱՌՆԱ

Քենեթ Բիրոսը, որը դատապարտված է մարդասպանութան համար, կդառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին հանցագործը, որը մահվան դուռը կգնա նոր մահացու ներարկման միջոցով: Նոր մեթոդը նախատեսում է ընդամենը մեկ դեղամիջոցի ներարկում՝ նախկին երեքի փոխարեն: Նատրիումի տիոպենտալը՝ նոր դեղամիջոցը, ցավ չի պատճառում եւ, ըստ անեսթեզիոլոգ Ռիչարդ Բիրքսի՝ մահապատժի ենթարկվածն ընդամենը վայրկյանների ընթացքում կքնի, ինչպես սովորական անզգայացման ժամանակ, ուղղակի

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՓՂԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նեպալի իշխանությունները հրամայել են գտնել վերջին երկու շաբաթվա մեջ 11 մարդու սպանության մեջ կասկածվող փղին: Նեպալի վախեցած բնակիչները խարույկներ են վառում եւ թմբուկներ զարկում, որպեսզի պաշտպանեն իրենց տները: Այդ երկրում փղերը համարվում են սրբազան կենդանիներ, այդ իսկ պատճառով դրանց վրա կարելի է կրակել միայն անտառտնտեսության նախարարի որոշումից հետո:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ

Եվրոպական հեռարձակողների միությունն ավարտեց հետաքննությունը՝ Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլի» մրցույթի կանոնների կոպիտ խախտումների վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Ադրբեջանը պաշտոնապես մեղավոր է ճանաչվել մրցույթի կանոնները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ մինչ այդ Ադրբեջանը պարբերաբար հերքում էր փաստը, որ «Եվրատեսիլ-2009»-ի ցուցադրության ժամանակ Հայաստանի համար քվեարկության հեռախոսահամարը փակ է եղել: Հայկական կողմը հավաքել էր այդ խախտման ապացույցներն ու փաստերը եւ ներկայացրել

ՊԵՐՄԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

ՌԴ Պերմի երկրամասի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարական տալ «Կաղ ձի» ակումբում տեղի ունեցած աղետալի եւ երեկվա դրությամբ՝ 125 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով: Երկրամասի նահանգապետ Օլեգ Չիրկունովի որոշմամբ՝ կառավարության նոր կազմը կձեւավորվի հրդեհի պատճառներն ուսումնասիրող բոլոր հետաքննական գործողությունների ավարտից հետո: Կառավարության նախկին անդամները կշարունակեն իրենց աշխատանքը, բայց՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Հրդեհի արդյունքում ծանր այրվածքներ

ՅԱՐՈՒԶԵԼՍԿԻ՞Ն Է ԽՆԴՐԵԼ ԽՍՀՄ-ԻՆ՝ ՄՏՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆ

Լեհաստանում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ երկրի վերջին կոմունիստական առաջնորդ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկին ռազմական օգնություն է խնդրել ՍՍՀՄ-ից՝ 1981թ. ռազմական դրություն հայտարարելուց առաջ: Այդ մասին տեղեկացրել է «Լեհական ռադիոն»: Պատմաբան Անտոնի Դուդեկը Ազգային հիշողության ինստիտուտի տեղեկագրում հրապարակել է Յարուզելսկու եւ Վարշավյան պայմանագրի երկրների միավորված ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Կուլիկովի հեռախոսային խոսակցությունը, որից հետեւում է,

Երեխաների իրավունքների պաշտպանին դատապարտեցին պեդոֆիլիայի համար

Էստոնիայում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի Երեխաների պաշտպանության միավորման նախկին նախագահ Կաուր Հանսոնը: Նրան մեղավոր են ճանաչել անչափահասների բռնաբարության, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիայի պատրաստման մեջ: Իր դատավճիռը պեդոֆիլիայի (մանկապղծության) մեջ մեղադրվող Հանսոնը չի մեկնաբանել: Դեռ հայտնի չէ՝ կբողոքարկի՞ նա դատարանի որոշումը, թե՝ ոչ: Կաուր Հանսոնին ձերբակալել էին դեռ 2009թ. մարտ ամսին: Սակայն այդ

Եգիպտոսում կկառուցվի գետնափոր պատ

Եգիպտոսը ձեռնարկել է նոր մետաղե պատի կառուցումը, որը կանջատի այդ երկիրը Գազայի հատվածից՝ հաղորդում է «Հաարեց» իսրայելական թերթը: Հատուկ ամուր մետաղից կառուցված շերտերը կխորանան հողի մեջ մինչեւ 30 մետր: Մետաղե պատերը, որոնք կձգվեն մինչեւ 10 կմ, նախատեսվում են ստորգետնյա թունելներով դեպի Գազայի հատված տարվող զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար: Եգիպտական իշխանությունները սեյսմասարքերի միջոցով նման թունելների

Ադրբեջանցիները «կմասնատեն» Ուկրաինան

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը կմեկնի Ուկրաինա՝ այդ երկրի մասին 18 րոպե տեւողությամբ սյուժե նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան», որին հղում կատարելով «Արմինֆոն» տեղեկացնում է, որ նախագծի հեղինակները նախատեսում են այցելել Կիեւ, Արեւմտյան Ուկրաինա, Անդրկարպատ, Արեւելյան Ուկրաինա եւ Ղրիմ: Հեռուստատեսային խմբի ծրագրերի մեջ է մտնում ներկայացնել Արեւմտյան Ուկրաինան՝ որպես պատմականորեն լեհական տարածք,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031