Օրվա լրահոսը

Ասուլիս՝ մենամարտից առաջ

Այսօր Կարսոն քաղաքի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Hom Depot Center»-ում տեղադրված ռինգում կայանալու է  երկրորդ միջին քաշային կարգի «Super Six» մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը, որի ուղիղ հեռարձակումը Հայաստանի մարզասերները դիտելու են, հավանաբար, կիրակի լուսադեմին: Նախորդ օրը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում WBA վարկածի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդը (մարտը կայանալու է նրա հայրենիքում) հարգանքով է արտահայտվել Գերմանիան ներկայացնող

Փոթորիկները դեռ առջեւում են

Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի պայքարում մնացած չորս գրոսմայստերները պայքարը վերսկսեցին կիսաեզրափակչում: Առաջին պարտիայում Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ եւ Գատա Կամսկի-Բորիս Գելֆանդ զույգերը միմյանցից բաժանվեցին խաղաղասիրաբար:

Էլինան տասնյակում է

Թբիլիսիում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի լավագույն շախմատիստուհի՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վեց տուրից հետո 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականում: Նրանից կես միավոր պակաս վաստակած Լիլիթ Գալոյանը 20-րդն է, իսկ մեր երրորդ առաջատար շախմատիստուհին՝ Լիլիթ Մկրտչյանը, 3,5 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը: Մեր հանրապետության մյուս վեց ներկայացուցիչների արդյունքներն ավելի համեստ են:

Հրանտ Մելքումյանը երկրորդն է

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտվեց շախմատի «41st International Tournament Bosna 2011» միջազգային բաց մրցաշարը, որտեղ միավորների հաշվարկը տարբերվում էր սովորականից. հաղթանակի դեպքում շախմատիստին գրանցվում էր երեք միավոր: Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, կայուն հանդես եկավ ամբողջ մրցաշարում եւ ինը հնարավորից վաստակելով 20,0 միավոր՝ պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Նա ընդամենը մեկ միավոր զիջեց վրաստանցի

Աշխարհի հայ չեմպիոն, բայց ոչ Հայաստանից

Լիմայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների 2-րդ առաջնությունը: Տղաների 69 կգ քաշային կարգում երկամարտի 288 (126+162) կիլոգրամով չեմպիոն հռչակվեց Ռազմիկ Հունանյանը: Սակայն մեր հայրենակիցը հանդես էր գալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո: Մեր երկիրն այս քաշային կարգում ներկայացնում էին 17-ամյա Ռազմիկ Օլտեցյանը եւ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին՝ 16-ամյա Վարդան Միլիտոսյանը: Ռազմիկն արդյունավետ կատարեց երկու վարժություններում

«ԳԻՇԵՐԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ»

«Գիշերը թանգարանում» ակցիան սկսում է ավելի մեծ ժողովրդականություն վայելել: Ինչպես ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այս տարի ակցիային միացել են ՀՀ 60 թանգարաններ: «Մեզ ուրախացնում է, որ տարեցտարի ավելանում է «Գիշերը՝ թանգարանում» ակցիայի մասնակիցների թիվը, չէ՞ որ այդ օրն անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ համերգներ»,-  ասել է նախարարը, ավելացնելով, որ ինքը մտադիր է

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Դյուսելդորֆում ավարտվել է «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ են անցել Ուկրաինան, Էստոնիան, Ռումինիան, Մոլդովան, Իռլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Դանիան, Ավստրիան, Սլովենիան եւ Շվեդիան։

Ֆեն Նինը Հայաստանում է

Չինացի երիտասարդ ջութակահարը աշխարհահռչակ մաեստրոների ուշադրության կենտրոնում է Աշխարհում երաժշտական կրթական համակարգում ընդունված չափորոշիչներից ամենաբարձրը 100 միավորն է, որ սահմանել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան: Բացառիկ տաղանդի արվեստագետներին «որակավորող» այդ միավորը ակադեմիայի պատմության մեջ ստացել է միայն չինացի ջութակահար Ֆեն Նինը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը առաջին անգամ

3 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Նախագահն ուժային կառույցների ղեկավարներին հորդորել է նոր ուղիներ գտնել մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ սպանությունները բացահայտելու համար: Կարծում եմ, արտառոց ոչինչ չկա, խորհրդակցությունում հարցադրում է արվել, նախագահն էլ իր տեսակետը արտաբերել է: Այլ բան էր, երբ ավելի քան 3 տարի գործը սառեցնելու եւ պատասխանատուներին ի հայտ չբերելու համար նախագահը իր իրավասությամբ պատժեր հետաքննությունը ձախողող պաշտոնյաներին եւ

«ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՍՊԱՌՆԱԼԻՔ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՆ

Այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը APA-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե Հարավային Կովկասում անվտանգությունը ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր խնդիր է: Նա «սառեցված հակամարտությունները» որակել է որպես Կովկասում անվտանգության պոտենցիալ սպառնալիք՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, փորձում են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել: «Սպառնալիքները

ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԱՅՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Չինաստանի հյուսիս-արեւելյան Գանսյու նահանգում, որի բնակչության մեկ երրորդը տիբեթցիներ են, բանկի վրա կատարված հարձակման արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել ու վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով չինական «Սինխուա» պետական գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ, Credit United Cooperative բանկի նախկին աշխատակիցը, առավոտյան խորհրդակցության պահին, դյուրավառ հեղուկով շիշ է նետել շենքի տարածք: Արդյունքում 39 մարդ վիրավորվել եւ

ՍԿՍԵԼ ԵՆ ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շաբկադար քաղաքում, ռազմական պատրաստության բանակային կենտրոնի մուտքի մոտ, մահապարտի իրականացրած հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը: Հարձակման արդյունքում վիրավորված ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ 40-ը լուրջ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ մահապարտները երկուսն են եղել: Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչ Նիսար Խանի

«Բրազիլացի» ցուլն իրեն մանեկեն էր «երեւակայել»

Բրազիլական Սան-Ժոզե-դու-Ռիու-Պրետու քաղաքում, հագուստի խանութներից մեկի հաճախորդների թվում մի ցուլ է եղել: BBC-ի փոխանցմամբ, աշխատանքային օրվա թեժ պահին ցուլը խանութի տարածք է մտել եւ կանգնել է մանեկենների կողքին՝ ցուցափեղկից հետեւելով անցորդների շարժին: Երբ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, ցուլը ջարդուփշուր է արել խանութի ցուցափեղկն ու դուրս է պրծել փողոց: Մի քանի րոպե անց

AMNESTY INTERNATIONAL-Ը ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ռուսաստանում դատարաններն ու մամուլը կախված են իշխանություններից, կոռուպցիան ծաղկում է, իսկ հասարակական բողոքը, հակառակ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոստումների, ճնշվում է: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին ասված է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ Amnesty International-ի հրապարակած տարեկան զեկույցում: «Մի կողմից՝ իհարկե, լավ է, որ նա (Մեդվեդեւը) պարբերաբար խոսում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ անկախ մամուլի հանդեպ հարգանքի մասին, կոչ

ԱՍՍԱԴԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է՝ ՉԿՐԱԿԵԼ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը զինվորականներին հրահանգել է ցուցարարների վրա չկրակել: Այդ մասին, ուրբաթօրյա աղոթքի նախօրեին, Reuters-ին հայտնել է սիրիացի իրավապաշտպաններից մեկը՝ Լուաի Հուսեյնը, մանրամասնելով, թե հինգշաբթի օրը Ասսադի խորհրդականն իրեն հեռախոսային զրույցի ժամանակ ասել է, որ «նախագահական հրամանագրեր են տարածվել, որում հրահանգված է ցուցարարների վրա չկրակել, եւ նրանք, ովքեր կխախտեն այդ հրահանգը՝ պատասխանատվության կենթարկվեն»: Հուսեյնը

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԸ՝ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մայիսի 12-ին Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում 53 տարեկանում մահացել է Սերիկ Ալավերդյանը: Նա երկրորդ խմբի հաշմանդամ էր, ստանում էր հաշմանդամության 23 000 դրամ թոշակ, 13500 դրամ ընտանեկան նպաստ: Երեւանում գտնվող հարազատները երբեմն նյութապես օգնում էին նրան: Մեր տեղեկություններով, Սերիկ Ալավերդյանը իր մեկ սենյականոց բնակարանը կտակել է երեւանաբնակ հարազատներին: Սերիկ Ալավերդյանը տարիներ առաջ ամուսնալուծվել էր,

100 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ

Մայիսի 13-ին վախճանվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի 100-ամյա բնակիչ Տիգրան Ալավերդյանը: Նա, չնայած իր զառամյալ տարիքին, աշխույժ կյանք էր վարում, անասուններ արածեցնում:

ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԱՂԲԸ ԼԱՎ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը հայտարարել է, որ 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 77 տոկոս, որը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարզի միջինից բարձր կատարողական ապահովել է 46 համայնք, իսկ միջինից առավել

Ագռավաձոր

Երեկ առավոտյան Վանաձորում ապրող Ստեփանյանների ընտանիքն արթնացել է անսովոր աղմուկից: 56-ամյա Ժորա Ստեփանյանը մտնելով պատշգամբ՝ տեսել է, թե ինչպես են ագռավներն ուտում նախօրեին թխած հացը: «Իրիկունը հաց թխեցի, ուշ էր, ասի՝ թող հովանա, առավոտյան  տեսնեմ 5 ագռավ տուն են մտել ու ամենքը մի հացը մասնատել: Պատուհանն էլ երեւի քամին է բացել, գիշերը ուժեղ քամի էր»,-

«ՏԱՐԻՔԴ ՄԵԾ Է, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴ՝ ՓՈՔՐ»

Այս հիմնավորմամբ՝ Հայաստանի բանկերը մերժում են գյուղացիներին Կառավարության՝ դեմքով դեպի գյուղացին շուռ գալու ծրագիրը նշանակում էր, որ հայրենի կառավարությունն ի վերջո հասկացել է, որ քաղաքին կերակրողը գյուղն է: Այն գյուղը, որի բնակիչներից շատերը դեռ նախորդ տարիներից չեն կարողանում ազատ շնչել՝ կքած են բանկերից վերցրած բարձր տոկոսադրույքներով վարկերի տոկոսների տակ: Ոմանք էլ դատարանների դռներն են մաշում:

ՄԱՀՎԱՆ ԵԼՔԵՐՈՎ

Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ին, «Ֆոլքսվագեն պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արցախի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա Արարատ Ջանոյանին, որը տեղում մահացել է: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է Իջեւանի բաժնից. ժամը 23.50-ի սահմաններում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհին բախվել է «ԿամԱԶ-4310» ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը

ԳՈՂԱՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄԻՑ

Երեկ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 24-ամյա Սոնա Մ.-ին: Պարզվել է, որ նա վարձավճարով աշխատելով 54-ամյա Սուսաննա Մ.-ի տանն ու օգտվելով վերջինիս հաշմանդամ լինելու հանգամանքից՝ նրա տնից գողացել է 100 եվրո եւ 100 ԱՄՆ դոլար:

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Լեքսուս RX-300»  մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 108 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-21104», այնուհետեւ`  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ, 36-ամյա Գեղամ Ավետիսյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն:

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 24-ամյա Լուսինե Բ.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ Լուսինե Բ.-ն բնակարանի դռան զանգը լսելով՝ բացել է դուռը, եւ մի երիտասարդ, հրելով նրան, մուտք է գործել բնակարան ու դանակի սպառնալիքով գումար պահանջել, սակայն Լուսինե Բ.-ի աղմկելուց հետո ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի: Երեկ Րաֆֆու փողոցի թիվ

ՎՐԱԵՐԹ՝ ՀԵՏԸՆԹԱՑ ԿԱՏԱՐԵԼԻՍ

«Գաջեգործ» ընկերության տարածքում «ԶԻԼ-133» մակնիշի ավտոկռունկի վարորդը  հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն ընկերության աշխատակից՝ 64-ամյա Ալբերտ Ֆահրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

ՀՔԾ-Ն ԽՆԴՐՈՒՄ Է ՎԱՐՈՐԴԻՆ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Զանգվածային անկարգությունների ընթացքում Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանն օրեր առաջ է վերադարձել Ավստրիայից: Նրա տեղեկացմամբ, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժինը հանդիսանում է պայթուցիկ նյութերի փորձագիտական աշխատանքային խմբի ասոցացված անդամ, որը մաս է կազմում դատափորձագիտական կառույցների եվրոպական ցանցին: -Պարոն Մելքումյան, կոնֆերանսն ի՞նչ օրակարգով էր ընթանում: -2008թ.-ից հանդիսանալով ասոցիացիայի անդամ, առաջին անգամ այս տարվա

«ԳԱԼԱ»-Ի ԴԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ՞ «Հ1»-Ը

Հեռուստաալիքի սեփականատիրոջ համոզմամբ, ընդդիմություն-իշխանություն համագործակցության պայմաններում իր ԶԼՄ-ի կարիքն այլեւս չի լինի: Գյումրիի անկախ հեռուստաալիքը ամեն վայրկյան փակվելու վտանգի տակ է, ուղիղ 4 օրից կլրանա հեռուստաաշտարակն ապամոնտաժելու մասին վերաքննիչ դատարանի տված ժամկետը: Մենք «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը կփոխի՞ իշխանությունների վերաբերմունքը հեռուստաընկերության նկատմամբ, չէ՞ որ «ԳԱԼԱ»-ն ինչ-որ տեղ դարձել

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ՝ ՆՊԱՍՏԸ ԿՏԱՆ

«Առավոտ» օրաթերթում (11.05.2011) տպագրված «Օտար մարդ են «հայտնաբերել» ու «Փարոսը» միանգամից կտրել» հոդվածի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Սոցիալական վարչությունը տեղեկացնում է, որ Եվա Ղազարյանի ընտանիքը (հասցեն՝ Մոլդովական 701շ. 408 սեն. ՍԱ 921343) հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 05.09.1995թ.-ից, փաստագրվել է 28.02.2011թ.-ին 4 անձով՝ ինքը եւ երեք անչափահաս երեխաները, որոնք հաճախում են թիվ 16 հատուկ

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Երեկ «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն են Հայրենական պատերազմի տարիներին մանկատներում մեծացած սաները, միջոցառում էր կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին մեկ տասնյակից ավելի վետերաններ: Նրանք ցավով նշեցին, որ տարեցտարի իրենց թիվը նվազում է, իսկ իրենք այդպես էլ պետության կողմից պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Վետերանների խոսքերով՝ մայիսի 9-ը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930