Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի լավագույնները

Դեկտեմբեր 10,2009 00:00

Բռնցքամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի, մի քանի մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների եւ մարզիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արդյունքում Լոռու մարզկենտրոն Վանաձորի ավագանին ընտրեց 2009 թվականի մեծահասակ եւ պատանի լավագույն մարզիկներին: Մարզաձեւերի ֆեդերացիաները նախապես ներկայացրել էին ընթացիկ տարվա արդյունքները:

Մեծահասակ 10 լավագույն մարզիկների ցուցակը գլխավորում է ըմբշամարտի ազատ ոճի ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյանը: 2-րդը միջազգային կարգի գրոսմայստեր, Եվրոպայի առաջնության առաջին մրցանակակիր Սամվել Տեր- Սահակյանն է: 3-րդ տեղում Տիգրան Վարոսյանն է՝ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարերի կրկնակի 2-րդ մրցանակակիր, սպորտի վարպետ: 4-րդ տեղում է ծանրամարտի ՀՀ առաջնության հաղթող, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 7-րդ տեղը գրաված Արթուր Բաբայանը: 5-րդ տեղում է բռնցքամարտի ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, աշխարհի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր Վոլոդյա Հայրապետյանը: 6-րդը լեռնադահուկի ՀՀ եւ միջազգային մրցաշարերի հաղթող Սիրանուշ Մաղաքյանն է, 7-րդը Արսեն Սարգսյանն է՝ ՀՀ ձմեռային բաց առաջնության հաղթող հեռացատկից: Բռնցքամարտի ՀՀ առաջնության հաղթող, աշխարհի առաջնության մասնակից Սամվել Մաթեւոսյանն 8-րդն է: 9-րդ տեղում աթլետ Գայանե Բուլղադարյանն է, ցուցակը եզրափակում է ծանրամարտի ՀՀ առաջնութան հաղթող Էդգար Գեւորգյանը: 2009 թ. 10 լավագույն պատանի մարզիկներն են.

1. Ձյուդոյի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Դավիթ Ղազարյան

2. Սամբոյի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Տիգրան Կիրակոսյան

3. Ծանրամարտի ՀՀ առաջնության հաղթող Արեն Ներսիսյան

4. Ձյուդոյի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Գարիկ Հարությունյան

5. Բռնցքամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Միսակ Մարտիրոսյան

6. Բռնցքամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Զավեն Այվազյան

7. Հեռացատկ մարզաձեւից ՀՀ պատանիների առաջնության հաղթող Գոռ Ներկարարյան

8. ՀՀ աթլետիկայի պատանիների առաջնության հաղթող Անի Ղուկասյան

9. Սամբոյի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Արայիկ Երիբեկյան

10. Լողի ՀՀ պատանիների առաջնության հաղթող Գոռ Մնացականյան

Ըստ Վանաձորի փոխքաղաքապետի՝ այս տարի ընտրությունն ավելի հեշտ տրվեց՝ առանց վիճահարույց հարցերի՝ ի տարբերություն նախորդ տարիների: Մեծահասակ առաջին 5 եւ պատանի առաջին 3 մարզիկները ամենամսյա խրախուսական նպաստներ են ստանալու, իսկ դեկտեմբերին կայանալիք մեծարման երեկոյի ընթացքում բոլոր մարզիկները խրախուսական պարգեւներ կստանան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել