Օրվա լրահոսը
ՄԵՔԵՆԱՆ ԳԵՏՆ Է ԸՆԿԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Փամբակ գետը: Վարորդն ավտոմեքենայից դուրս է ցատկել եւ ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղեւորները մնացել են ավտոմեքենայի մեջ: Ձորագետ համայնքի սկզբնամասում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել են 2 ուղեւորների՝
Հիմա էլ՝ Ավանի հոգեբուժարանում է
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում «Առավոտի» հրապարակում-հաղորդման առթիվ այս տարվա փետրվարի 9-ին հարուցվեց քրեական գործ: «Առավոտը» այս տարվա հունվարի 26-ին «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակմամբ տեղեկացրել էր ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատի կողմից 2007թ. մայիսի 16-ին զորակոչված Դավիթ Թադեւոսյանի առողջության կտրուկ վատացման եւ հոգեբուժարաններում հայտնվելու մասին: Դավիթ Թադեւոսյանը 3 օր առաջ կրկին տարվել է Ավանի
Մանասյան-Անդրեասյան՝ 1:0
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ավարտեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Անդրեասյանը շինծու
«ԹՈՒՅԼԱՏՐԵՔ՝ ԱՌՈՂՋԱՆԱՄ»
Դատում են «Օդնոկլասնիկի» միակ անչափահասին Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց մեծ աղմուկ հանած ու սերիալ հիշեցնող «Օդնոկլասնիկի» գործի քննությունը: 2 տարի է՝ այս գործով տարբեր մարդիկ են դատվում, անգամ՝ անչափահասներ, նույնիսկ խայտառակ ձեւով պաշտոնազրկվեցին Գյումրու ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ 4 երիտասարդ մեղադրվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանության շենքի դիմաց 19-ամյա Տիգրան
ՎԱՐԴԵՐ՝ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
Այսօր ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում տեղի կունենա վերականգնված՝ Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը: Հողամասի վերականգնումը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության եւ դեսպանատան 6000 եվրո չափի դրամական աջակցության շնորհիվ: 5000 քմ տարածքի վրա, որն ընդգրկում է նաեւ վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից եւ մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է
ՊԱՇՏՈՆՅԱՆԵ՞ՐՆ ԷԼ ԿՄԱՔՐԵՆ
Մայիսի 21-ին Երեւանում տեղի կունենա համաքաղաքային շաբաթօրյակ: Երեկ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջանների ղեկավարներին՝ ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին՝ գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Պարոն Կարապետյանը հասարակությանը
50 հազարով բժիշկը գյուղ չի գնում
Այդ պատճառով էլ այսօր շատ գյուղեր առանց մասնագետի են յոլա գնում Գավառի զբաղվածության կենտրոնում այսօր հաշվառված է 1804 աշխատանք փնտրող քաղաքացի, որից 1220-ը՝ չզբաղված քաղաքացի, իսկ 1205-ը՝ գործազուրկ: Այս պահի դրությամբ հունվարից մինչեւ հիմա աշխատանքի է տեղավորվել 32 քաղաքացի: Այս քաղաքաում հիմնական պահանջարկը առեւտրի, շինարարության ու սպասարկման ոլորտներում են: Սակայն Գեղարքունիքի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերում
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ 42 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
Ինչն էլ «կրճատվածների» շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Այս օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աշխատակազմի կրճատումներ են ընթանում: Կա դրա մասին ավագանու որոշում, եւ թաղապետարանները պետք է իրենց հաստիքացուցակները համապատասխանեցնեն այդ որոշման հետ: Որոշ թաղապետարաններում կրճատման գործընթացն անցել է համեմատաբար հանգիստ, իսկ Կենտրոն վարչական շրջանում, ինչպես պարզվում է՝ լուրջ ցնցումներով: Բանն այն է, որ
«ԿՈՏԱՅՔԸ» ԿՐԿԻՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆՆ Է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆրանսիական Castel խմբից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը tert.am-ին ասել է, որ իրենք նախատեսում են անել ամեն ինչ, որպեսզի «Կոտայքը» շուկայում վերականգնի առաջատարի դիրքերը. «Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թե՛ գարեջրի որակի բարձրացմանը, թե՛ վաճառքների ավելացմանը»: Խաչիկ Գալստյանը հրաժարվեց հրապարակել
«ՈՍԿԵ ՁԱՅՆԸ»՝ ԽԱՐԽՈՒԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԻՑ
Կիրակի՝ մայիսի 15-ին, Երեւանում կայացել է «Ոսկե ձայն-2011» երգի եւ ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը: Նոյեմբերյանի մշակույթի տան դերասանուհի Նաիրա Աբրահամյանը մրցույթում ներկայացնելով Շիրազի «Հայոց Դանթեականից» հատվածներ՝ գրավել է առաջին տեղը՝ արժանանալով պատվոգրի եւ գավաթի: Նաիրան մրցույթի նոյեմբերյանցի միակ մասնակիցն էր: Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանին հարցրել էին, թե ինչո՞ւ միայն մի մասնակից է Երեւան ուղարկում,
«Մաքրվելու փոխարեն՝ կեղտոտվում ենք»
Անջուր թաղամասի բնակիչներն անձրեւաջուր են օգտագործում Գրեթե մեկ ամիս է՝ Վանաձորի Երեւանյան խճուղու եւ Չուխաջյան փողոցների մի քանի շենքերի բնակիչներ բողոքում են ջրամատակարարումից: Նրանց զանգերին «Լոռիջրմուղկոյուղու» հերթապահությունից չեն պատասխանում կամ խոստանում են, ու նշված ժամկետներում կրկին ջուր չի գալիս: «Ծորակի կողքին պահակ ենք կանգնելու, որ ջուր բռնացնենք, մի օր իրիկունն են մի քանի ժամ տալիս,
«Գրանդ Հոլդինգը» բիզնես է անում ՌԴ-ում
Հայկական «Գրանդ հոլդինգ» ընկերությունը մտադիր է 3 մլն դոլար ներդնել՝ ՌԴ Ստավրոպոլի մարզի Միներալնիե վոդի քաղաքում ծխախոտի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով expert.ru կայքին, որը, վկայակոչելով Ստավրոպոլի մարզի նահանգապետի մամուլի ծառայությանը, նշում է, որ մինչ տարեվերջ այնտեղ 500 նոր աշխատատեղ կստեղծվի: Կայքը չի բացառում, որ Հայաստանի սահմաններից դուրս ծխախոտի
ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ
Թիվ 57 երթուղային տաքսու նախկին վարորդի բացահայտումները Գեւորգ Թորոսյանը քառասուն տարվա վարորդ է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում: Աշխատանքային վերջին կանգառը «Վիառ» ընկերությունում էր: Այս ընկերությունը ղեկավարում է թիվ 57, 47, 27 երթուղային տաքսու գծերը: Նրա պատմելով՝ ինքը հինգ տարի թիվ 57 երթուղայինի վարորդ ու նաեւ ընկերության նյութական պատասխանատու է եղել:
ՆԺԿ-ն նոր դաշինք կձեւավորի
«Նոր ժամանակներ» կուսակցությունը պատրաստվում է ձեւավորել դաշինք՝ գաղափարական ընդհանրության հենքի վրա: Այդ մասին tert.am-ի հետ զրույցում նշել է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա ասել է, թե ինքը հանդիպումներ է ունեցել ՀՌԱԿ համաշխարհային կառույցի գործադիր-ատենապետ Հարություն Առաքելյանի եւ այլ կուսակցությունների ղեկավարների ու անդամների հետ՝ համագործակցության եզրեր գտնելու եւ Հայաստանում նախընտրական դաշինք ստեղծելու նպատակով: «ՀԱԿ-ի եւ իշխանության՝
Մոսկվայի մարզում սպանել են ՀՀ քաղաքացուն
Մոսկվայի մարզում ազգայնականների ձեռքով սպանվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Հուսնյանը: Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում: Նախնական տվյալներով, երեք հայերի վրա հարձակվել են մի քանի տասնյակ արմատական այլատյացներ: Դաժան ծեծի հետեւանքով Գրիգոր Հուսնյանը գլխի ծանրագույն վնասվածք է ստացել եւ տեղափոխվել
«Բաց դռների» օր՝ լրագրողների համար
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված ՀՔԾ վարույթում քննվող քրգործով հնարավոր նոր ապացույցներ եւ փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրգործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները՝ քննչական խմբի ղեկավարի եւ խմբի քննիչների հետ, այսուհետ յուրաքանչյուր ամիս հանդիպելու
ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ
Սերժ Սարգսյանի հարցազրույցի ղարաբաղյան մեկնաբանությունները Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Կարծում եմ՝ դա հավանական է, քանի որ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը: Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ եւ միջոցներ կուտակելու պլաններ ունեն, որպեսզի հարմար
ԻՄՊՐՈՎԻ՞Զ, ԹԵ՞ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
Ըստ «Մեդիամաքսի», Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Թամանյանի նախագծի իմպրովիզն է անում Հայաստանի կառավարության ներքին բակում աշտարակի կառուցման մասով»: Աղբյուրի մատուցմամբ, երեկ այդ մասին հայտնել է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ մեկնաբանելով հասարակական արձագանքը աշտարակի կառուցման նախագծի շուրջ: Նրա խոսքերով, նախագծի քննարկումների համար պետք է կազմակերպվեն թե մասնագիտական եւ թե հասարակական քննարկումներ: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ
ԴԱՏԱՇԱՐ
«Առավոտ» օրաթերթի դեմ դատական գործընթացները դեռ շարունակվում են: Մայիսի 17-ին, ժ. 12.15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հնարավոր է շարունակվի Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հայցի քննությունը: Մենք՝ պատասխանողներս, ձեռք ենք բերել բջջային հեռախոսազրույցների վերծանումները, որոնք կհաստատեն, որ պատշաճ զանգել եւ հարցեր ենք ուղարկել սրտաբանական կենտրոնին: Թերթը սպասում է
ԱՐՁԱՆԱՄԱՆԻԱ
Անցած շաբաթվա վերջում Երեւանի քաղաքապետի մոտ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սպանդարյանի արձանի տեղափոխման եւ դրա փոխարեն Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման խնդիրը: Նժդեհի արձանի լավագույն նախագծի համար արդեն մրցույթ է հայտարարվել: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հրապարակը, որտեղ տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը, վերանվանվեց Գարեգին Նժդեհի անունով, սակայն Սպանդարյանի արձանը, ի թիվս այլ
Երիտասարդներից մեկին արդարացրին
Մյուս երկուսի գործը դեռ դատարանում է Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գեւորգյանին՝ հանցակազմի բացակայության հիմքերով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Արեգը, սակայն, պնդում է, որ իրեն 2010 թ. ապրիլի 20-ին
ՀՔԾ-ՈՒՄ ԻՐԱՐ ԿԱՄ ՉԵՆ ԼՍՈՒՄ, ԿԱՄ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Իսկ, գուցե, «Մարտի 1»-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարն ուղղակի ուզում է պատասխանատվությունից խուսափե՞լ: ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 20-ին պատկան մարմիններին տրված հանձնարարականը, որով նա ակնկալում էր «նոր թափ եւ ընդգծված ակտիվացում» հաղորդել 2008թ. մարտիմեկյան դեպքերի բացահայտման հարցում, կարծես թե, սկսել է նոր գործընթացներ հարուցել: Բայց նախ հիշեցնենք, թե ինչ էր
«ԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Ընդդիմադիր գործիչները մեկնաբանում են ՀՀ նախագահի վերջին հարցազրույցը «Մոսկովսկիե Նովոստի» թերթի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում
ՉԱՊԱՑՈՒՑՎԱԾ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մարտիմեկյան հայտնի ասուլիսում հայտարարում էր, թե «մեքենաների ետեւից ցուցարարները դուրս են գալիս, կրակում են ու թաքնվում»: Երեկ «Մարտի 1»-ի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, «Ա1+»-ի հետ զրույցում այս փաստին անդրադառնալով, իր պաշտպանության տակ է առել նախկին նախագահին ու պնդել է. «Ռոբերտ Քոչարյանը որեւէ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԿՅԱՆՔԵՐ Էս արտագրությունս լկտիաբար գրական նորարարություն հռչակելով՝ ամենեւին էլ մտադիր չեմ էս նորարարությունս կրկնել ու էս վեպիցս նորանոր հատվածներ արտագրել, որովհետեւ էս նորարարությունս հասկանալով ու գնահատելով՝ հասկանում եմ նաեւ, որ «Առավոտի» խմբագրին էլ առանձնապես ձեռնտու չի էս տեսակ արտագրությունների համար ինձ անաշխատ հոնորարներ վճարել, եւ, դրանից էլ բացի,
«CHROME WEB STORE»-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսուհետեւ «Chrome» դիտարկիչից օգտվողները կկարողանան մուտք գործել հավելվածների օնլայն-խանութ՝ «Chrome Web Store», որը մինչ այժմ հասանելի էր միան ԱՄՆ-ի օգտագործողների համար: «Chrome Web Store»-ն առաջարկում է վճարովի ու անվճար տարբեր ծրագրեր, խանութում ներկայացված են նաեւ տարբեր ընդլայնումներ, թեմաներ, խաղեր, էլ. թերթեր ու ամսագրեր, գրասենյակային գործիքներ եւ այլն:
Նոր բջիջ՝ մարդու մարմնում
Հարվարդի բժշկական դպրոցի (ԱՄՆ) փորձագետները մարդու մարմնում հայտնաբերել են մինչ այժմ չբացահայտված բջջի տեսակ: Դրանք թոքի մայր բջիջներն են, որոնք, ըստ հետազոտություններից ստացված արդյունքների, ընդունակ են վերականգնելու թոքերի վնասված հյուսվածքները: Այս բջիջներից կարող են զարգանալ ոչ միայն թոքը կազմող տարբեր բջիջներ, այլեւ շնչառական համակարգը սնուցող արյունատար անոթները կազմող բջիջներ: Այս հայտնագործությունը կօգնի հասկանալ թոքային տարբեր
Սիրախա՞ղ, թե՞ լուրջ հարաբերություններ
Հոգեբանները հավաստիացնում են, որ տղամարդկանց որոշ ժեստեր իրենց նշանակությունն ունեն: Եվ այսպես, եթե տղամարդն ուղղում է փողկապը եւ կարգի բերում սանրվածքը՝ այդ ընթացքում ձգելով ստամոքսի մկանները, ապա նա աներկբայորեն փորձում է դուր գալ իր զրուցակից կնոջը: Տղամարդուն, որը փնտրում է սիրային արկածներ, կմատնեն ձեռքերը գրպանները դնելը: Երբ տղամարդը մեջքին է պահում իրար միացրած մատները, ապա
Անգրագետ վերաբերմունք՝ նրանց նկատմամբ
Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 1040 գրանցված մարդ կա Մայիսի 15-ին Երեւանի Սիրահարների այգում ժամը 21.30-ին տեղի է ունենալու ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն՝ «Դիպչելով սրտերին» խորագրով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի համանախագահ Սեմ Թադեւոսյանը: Ս. Թադեւոսյանը նշեց, որ մոմավառությունը 28-րդ միջազգային արարողությունն է, որին Հայաստանը միացել է դեռ 2005 թվականից. «Ամբողջ
NBA-ի գեղեցկուհիները
Հայտնի է, որ համաշխարհային սպորտի աստղերը մեծ կարեւորություն են տալիս ոչ միայն իրենց մարզական կարիերային ու բարեկեցիկ կյանքին, այլեւ նախանձախնդիր են կյանքի մշտական կամ ժամանակավոր ընկեր ընտրելու հարցում: Համենայնդեպս, նրանց մեջ հեռակա մրցակցություն կա, որում գերաստղերից ոչ ոք «պարտվել» չի ցանկանում, ինչպես մրցասպարեզներում: Խոսքը ընկերոջ կամ ընկերուհու արտաքինի մասին է: Ու այնքան էլ կարեւոր չէ,


















































