Օրվա լրահոսը
ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՉԱՋՐՈՒՄ
Նորից հանրապետականն ընդդեմ հանրապետականի, եղբայրը հանուն եղբոր եւ առանց բուկլետների «Առավոտի» այս տարվա նոյեմբերի 5-ի, 24-ի, 25-ի համարներում անդրադարձել ենք Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են: Տեղեկացրել ենք նաեւ, որ Աչաջրի գյուղապետի նոյեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել եւ դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է լինելու:
14. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարաններ՝ «Հաստոցնորմալ» գործարանից: Հայացքս ուղղել էի դեպի Արինբերդին հարեւան ամայի գործարանը, երբ նկատեցի, որ երեք հոգի թագավորական քարացած կառքն էին տնտղում: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Մոտեցա: Իմ վաղեմի բարեկամ Ժիրայր Քոչարյանն էր, որը արդեն երեսուն տարի է, ինչ հաստատվել է Բեռլինում եւ դասավանդում է Բեռլինի պետական ազատ համալսարանում: Նա հայտնի հայագետ Թեսա Հոֆմանի հետ կարեւոր
14. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ Հայացքս ուղղել էի դեպի Արինբերդին հարեւան ամայի գործարանը, երբ նկատեցի, որ երեք հոգի թագավորական քարացած կառքն էին տնտղում: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Մոտեցա: Իմ վաղեմի բարեկամ Ժիրայր Քոչարյանն էր, որը արդեն երեսուն տարի է, ինչ հաստատվել է Բեռլինում եւ դասավանդում է Բեռլինի պետական ազատ համալսարանում: Նա հայտնի հայագետ Թեսա Հոֆմանի հետ կարեւոր
ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԱՐԱՆՔՆ ԷՐ ԸՆԿԵԼ
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Երեւանի Հալաբյան փողոցի բնակչուհի՝ 73-ամյա Զ. Արեւշատյանն ընկել էլ սանհանգույցի խողովակների արանքը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը բնութագրվում է բավարար:
ԱԿԱՆՋԱՎՈՐ ԳՈՂԸ
Մանչեստրում բնակվող 33-ամյա գող Դեւիդ Խոլյակը իր տգեղ արտաքինի համար ստացել է «Շրեկ» մականունը: Չափազանց մեծ ականջների պատճառով նրան միանգամից նկատում են բազմության մեջ եւ դյուրին դարձնում նրա հայտնաբերումը: «Բավական է Դեւիդը մեկ անգամ նայի հայելու մեջ եւ կհասկանա, որ ավազակի կյանքը իր համար չէ: Նրա ականջները երեւում են նույնիսկ մեկ մղոնից: Ցանկացած ոստիկան 5
ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Իժեւսկ քաղաքի ոստիկանությունը կալանավորել 33-ամյա մի բնակչի, որը չունի ձեռք: Նա մեղադրվում է 18 կողոպուտի, 9 ավազակային հարձակման, 2 մեքենայի առեւանգման եւ 13 մանր գողության մեջ: Կալանավորվածը նաեւ քաղաքի կլինիկական հոգեբուժարանում հաշվառված հիվանդ է: Նրա բժշկական քարտի մեջ կարելի է գտնել «դեբիլիզմ», «մտավոր հետամնացություն» ախտորոշումները: Իսկ քրգործի նյութերում նրա անվան դիմաց արձանագրված է 42 հանցագործություն,
ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿՆԵՐ ԷԻՆ
Անցած շաբաթ ՌԴ Վորոնեժի մարզում ոստիկանությունը կալանավորել է 12-ամյա աղջիկների, որոնք մեղադրվում են 45-ամյա հոգեկան հիվանդ կնոջ դաժան սպանության մեջ: «Տեղի դպրոցի 2 աշակերտուհիներ երեկոյան հանդիպել են հոգեկան հիվանդ կնոջը եւ խաբելով տարել կիսաքանդ շինություն: Այնտեղ զոհին տապալել են գետնին եւ սկսել հարվածել փայտերով ու երկաթե խողովակներով: Այնուհետեւ կնոջը աստիճաններից վայր են նետել: Վերջինիս գլուխը
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ» ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ՈՒ ԲՌՆՎԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է եւ կասեցվել ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն: Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության, ներցանցային մարկետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողության «Առողջությունը կարգավորող» տարբեր տեսակի ապակյա բիո-դիսկեր,
Մոնտաժել են
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման այս փուլում ուսումնասիրվեցին 2007թ. հոկտեմբերի 23-ի դրվագով (Փաշինյանը մեղադրվում է ոստիկանի դեմ բռնություն կիրառելու համար) եւ 2008-ի մարտի 1-ի տեսանյութերը: Ակնհայտ էր, որ
«ՄԻՆՉԵՎ ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՉՀԱՍՆԻ՝ ՉԵՆ ԴԻՄՈՒՄ»
Ասում է «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակի ղեկավար Զարուհի Դանիելյանը, որի ղեկավարած գրասենյակը օրերս նշեց հիմնադրման 10-ամյակը: – Տիկին Դանիելյան, դժվար չէ՞ հիմնել եւ այսքան տարի աշխատեցնել մի կառույց, որի նմանը գոյություն ունի պետական մակարդակով, խոսքս Հայաստանի փաստաբանների պալատի մասին է: Ինչպիսի՞ն է մրցակցությունը ձեր եւ նրանց միջեւ: – Մեր գրասենյակի փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի անդամներ են:
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՆՈՐ ԴԵՊՔ ՉԿԱ
Ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում A/H1N1-վարակով՝ «խոզի գրիպի» դեմ բուժվող ոչ մի հիվանդ չկա: Սակայն, ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի, սա չի նշանակում, որ հանրապետությունում այլեւս հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվի, ավելին՝ ներկայումս լաբորատորիայում մի քանի հիվանդների անալիզների հետազոտություն է իրականացվում: Այս մասին տեղեկացնում է «panorama.am» էլեկտրոնային լրատուն: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ
Գինիները չեն կարողանում իրացնել
Մոլդովացի գինեգործները բարձրակարգ գինիները չեն կարողանում արտահանել, ինչի հետեւանքով տուժում է նաեւ պետությունը: Մոլդովան իր գինիներով աշխարհում գրավում է 7-րդ տեղը: ԱՊՀ տարածքում մոլդովական գինիները բավականին բարձր գնահատականի են արժանացել: Բացի տեղում սպառվելուց, դրանք իրացվում են նաեւ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին ՌԴ-ն ինչպես վրացական, այնպես էլ մոլդովական գինիներից հրաժարվել է՝ զարկ տալով
«ԷՍՕՐ ԽՄԵԼՈՒ ՕՐ Ա»
Հաշմանդամների օրը ոմանց համար «Խմելու օր է», ոմանց համար՝ Նոր տարի Մհերը պահանջում է մշակութային օջախները հարմարեցնել իրեն: Հաշմանդամների մասին թռուցիկներ բաժանող Անահիտին (ձախից) անցորդները վերաբերվում էին ինչպես՝ «Եհովայի վկաներին»: Երեկ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Ունիսոն» հ/կ-ն կազմակերպել էր աննախադեպ եւ ոչ քաղաքական բացօթյա բողոքի ակցիա՝ հաշմանդամ մարդկանց մասնակցությամբ: Երեւանի մարդաշատ վայրերում՝ «Երիտասարդական» մետրոյի, «Այրարատ»
Փաստերով էր եկել ցույցի
Կառավարության շենքի մոտ երեկ անցկացվում էին մի քանի բողոքի ակցիաներ: Բողոքում էր Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Բուլբուլյանը: Նա որոշել էր արձագանքել ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե որոշ պաշտոնյաներ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հարյուրավոր հեկտարներ են յուրացրել, եթե կան փաստեր, ապա կառավարությունը պատրաստ է դրանք բացահայտել: Այդ պատճառով էլ Պետիկ Բուլբուլյանը երեկ նման խախտումների
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼ
Կառավարությունը մտադիր է հոգեկան հիվանդներից պահանջել, որ հեռախոսով խոսելու, հաց ու պանիր գնելու համար վճարեն: Սեւանի հոգեբուժարանի հիվանդների համար մեր կառավարությունը որոշել է մի «լավություն» անել. հոգեբուժարանի տարածքում տեղադրել առնվազն մեկ տաքսաֆոն, որպեսզի հոգեկան խանգարումներով տառապողներն իրենց հարազատ-բարեկամներին կարոտելու դեպքում գոնե կարողանան զանգել նրանց: Այս պահանջը կառավարությունն արձանագրել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ եւ
ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀԸ
Թերեւս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, եւ մենք՝ երեխաներով, անձրեւ-գիշերից հետո՝ լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի
Չթողնել համանախագահներին Ստեփանակերտ
Ռիչարդ Կիրակոսյանի խորհուրդը Գեորգի Պետրոսյանին «Իրական վտանգն այն է, որ պատերազմը կարող է վերսկսել ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների որոշմամբ, այլ սահմանի այս կամ այն հատվածում տեղի ունեցող փոքրիկ բախումով, ինչն արագորեն կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- երեկ, խոսելով պատերազմական գործողությունների հավանականության մասին, «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, հայ-ադրբեջանական սահմանի
«ԱԹԵՆՔՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ
Հայաստանում ոմանց համար դրանք բացասական չեն, մյուսների համար խայտառակություն են, իսկ երրորդների համար՝ շահեկան: Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Աթենքում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարած ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների ու Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների, նաեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցների հայտարարություններում միեւնույն՝ այսպիսի ձեւակերպումը կար՝ «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու,
ՀԱԿ-Ը՝ ԱԹԵՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը մի առանձին հայտարարությամբ անդրադարձել է դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Աթենքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, նաեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի 56 երկրների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ արած համատեղ հայտարարություններին: «Պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՌԵՍՈՒՐՍ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության ռեսուրսները՝ ելնելով տարածաշրջանում առկա իրավիճակից: Պատգամավորը կարծում է, որ այս պահին ՆԱՏՕ-ն չունի որեւէ նոր նախաձեռնություն, որին միանալը թույլ կտա ասել, որ մեր երկիրը խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի կարծիքով. «Այն քաղաքական որոշումը, որն այս
ԻՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ
«Հայաստանի համար իրական ստուգատեսը կսկսվի Նոր տարուց հետո: Գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ գին է Հայաստանից պահանջվում սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Եթե նույնիսկ Թուրքիան վավերացնի արձանագրությունները ու բացի սահմանը, պետք չէ գովաբանել Թուրքիային, քանի որ սա նորմալ երկրների մինիմալ պահանջներն են: Եթե Թուրքիան կորցնի այս հնարավորությունը, աշխարհի համար կդառնա անվստահելի: Տարածաշրջանում
ԻԴԵԱԼ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ Է
«Ես իմ ամբողջ խնդիրը ոչ թե իշխանությունն եմ համարել, քաղաքական դիրքերի հասնելը, այլ մի այնպիսի բանական հասարակություն ստեղծելը, որը երբեք չի տրվի էմոցիոնալ պոպուլիստական քայլերի եւ երբեք ճակատագրական քայլեր թույլ չի տա: Սխալներ կլինեն, բանական մարդն էլ է բազմաթիվ սխալներ գործում, ամենամեծ գիտնականներն էլ են սխալներ գործել, բայց պետք է ազգն ունենա մի այնպիսի զսպիչ,
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի՝ կառավարության համար ընդունելի տարբերակին: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության
«ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ» ԽԱՎԻ ԿՅԱՆՔԻՑ
ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը իր առանձնատուն՝ Ծաղկաձոր ու այլ տեղեր գնալուց շարունակում է օգտվել բացառապես պետական ավտոմեքենաներից, որոնք, ի դեպ, պատկանում են միանգամից երկու գերատեսչությունների՝ պետական եկամուտների կոմիտեին եւ պահպանության պետական ծառայությանը: Ընդ որում, ինքը՝ Արմեն Ավետիսյանը, նախընտրում է իր «Կրայսլեր» ավտոմեքենայի պետհամարանիշները հաճախակի փոխել եւ երթեւեկել մեկ՝ պահպանության պետական ծառայության,
ԵՐՋԱՆԻԿ ԿԼԻՆԵԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանյան եթերի մասին ասում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին – Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ անկախ նրանից, որ Դուք տարիներ շարունակ մտահոգություն եք հնչեցնում Հայաստանում մամուլի վիճակի, մասնավորապես հեռարձակող ԶԼՄ-ներում բազմակարծության բացակայության մասին, ըստ էության, այդ հայտարարությունները չեն արժանանում պատշաճ ուշադրության: – Դե, անկասկած, իրավիճակը մնացել է անփոփոխ: Բազմակարծության մակարդակը, հատկապես
«ԼՂ-Ն ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ, ԵՐԲ ԿԼԻՆԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՔ»
ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը վստահեցնում է՝ եթե իշխանությունները ետ չկանգնեն, իրենք դիմելու են իշխանափոխության: – ՀՀ ԱԳ նախարարն Աթենքում հայտարարել էր. «Երբ համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ` պայմանագրի մշակման մասին, որին անպայման կմասնակցի նաեւ ԼՂ-ն»: Իսկ Է. Մամեդյարովն ասել էր, որ բանակցություններում առաջընթացն արդեն զգալի
ՆԱԽԿԻՆ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Նկարում պատկերված մեքենաները չեն պատկանում Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ հայտնի օլիգարխի: Չնայած հստակ ասել, թե ով է մեր երկրում օլիգարխ, իսկ ով՝ ոչ, դժվար է: Մի բան պարզ է. մեր երկրում որոշ նախկին պաշտոնյաներ կարող են իրենց շռայլություն թույլ տալ եւ անգամ պաշտոնանկությունից ամիսներ եւ, նույնիսկ, տարիներ հետո էլ շարունակել օգտվել պետական բարիքներից: Մասնավորապես,
Դեկտեմբերի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ աղմուկից ու ծանրաբեռնվածությունից ազատվելու համար օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան, դա կարող է վնասել ձեր ամուսնական հարաբերություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեզ համեստ պահեք, ղեկավարության հետ շփումներում պետք չէ կորցնել ինքնատիրապետումը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մտածեք ձեր առողջության մասին եւ
ՁԵՐ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
Գործարար եւ կենցաղային հարցերի լուծման մեջ ամեն մարդ իր մոտեցումներն ունի: Շատ քիչ է պատահում, որ մեկ մարդու մեջ ղեկավար եւ կատարող գտնվեն: Տվյալ թեստի շնորհիվ դուք կկարողանաք իմանալ, թե ինչպիսին է ձեր անհատական աճը: Հարցերին պատասխանելով՝ ընտրեք ա, բ կամ գ տարբերակներից մեկը: 1. Դուք մի գիրք եք կարդացել, որն էլ գործարար հաջողության համար
Բժիշկներն ապացուցել են՝ կանայք թույլ սեռ են
Բրիտանացի բժիշկների հետազոտությունները հաստատել են, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Գիտափորձերին մասնակցել է 100 հազար տղամարդ եւ կին: Արդյունքում՝ հնարավոր է եղել հաստատել, որ հոգեֆիզիոլոգիական տարբերություններ կան, որոնք տղամարդուն դարձնում են ուժեղ, իսկ կնոջը՝ թույլ սեռ: Ֆիզիոլոգիապես բացատրվում է, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է 10 տոկոս ավելի տոստեստերոնի հորմոն, քան կանանց օրգանիզմը: Դրա հետ