Օրվա լրահոսը
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՍԵԼ՝ «ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ»
«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը հերթական ընտրություններից առաջ փորձում են փրկել իրենց դեմքը: Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողներից մեկի արդեն չարչրկված հարցին՝ կա՞ արդյոք գործարք Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ, նկատել է, թե՝ չի կարելի ասել, որ ինչ-որ մութ սենյակում խոսակցություններ են
ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հաստատել է նախօրեին շրջանառվող տեղեկությունները, թե դեսպան Մարի Յովանովիչը առաջիկայում լքելու է Հայաստանը: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հստակեցրել է, որ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այս տարի հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, ու կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
«LiveJournal» բլոգհոսթինգը նորից ենթարկվել է «DDoS» հարձակման, բայց ադմինիստրացիան կարողացել է պաշտպանվել: «Մեր ադմինիստրատորներն օպերատիվ կերպով չեզոքացնում են դրանք: Որոշ հարձակումներ շատ վտանգավոր են, ու քանի դեռ չի կարգավորվել իրավիճակը, օգտագործողների համար կայքը կարող է աշխատել ոչ լիարժեք»,-հայտարարել է «LiveJournalRussia»-ի ղեկավարը:
Դժվար արթնանալու պատճառը
Հնդիկ գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ առավոտյան դժվար արթնանում: Ըստ նրանց` խնդիրը ոչ թե ծուլության, այլ գենի մեջ է: Մասնագետներն իրենց փորձարկումներն իրականացրել են ճանճերի վրա: Ճանճերի մոտ քնելու առումով նույն հատկանիշներն են գրանցվել, ինչ մարդկանց մոտ: Որոշ ճանճեր շատ քիչ են քնել, սակայն արթնացել են բավական «առույգ» եւ ակտիվ: Իսկ որոշ
70 մետրանոց սիգարը պատրաստ է
Կուբայի 67-ամյա բնակիչ Խոսե Կաստելար Կայիրոն պատրաստել է 230 ֆուտ երկարությամբ (շուրջ 70 մետր) սիգար։ Այս մասին հայտնում է UPI-ը։ Նա միշտ աչքի էր ընկել անսովոր երկար սիգարներ պատրաստելով։ 2001 թվին Խոսեն պատրաստել էր 36, 2003-ին՝ 48, իսկ 2008-ին՝ 149 ֆուտ երկարությամբ սիգարներ։ Այս նոր սիգարի վրա Խոսեն աշխատել է այս տարվա ապրիլի 25-ից, սիգարի
Բավարա՞ր են ձեր օրգանիզմում վիտամինները
Թեստ-ախտորոշում Հաճա՞խ եք ձեզ զգում հոգնած: Հեշտությա՞մբ եք ենթարկվում սթրեսների: Հաճա՞խ եք նյարդայնանում: Բերանի անկյունում կա՞ն ճաքեր, ձեր մաշկը չո՞ր է: Դուք մշտապե՞ս եք օգտագործում ալկոհոլային խմիչքներ: Օգտագործո՞ւմ եք (սեւ) աշորայի հաց: Օգտագործո՞ւմ եք մսեղեն: Եթե վերը նշված հարցերի մեծ մասին պատասխանել եք ոչ, ուրեմն ձեր օրգանիզմում բավարար են «B» խմբի վիտամինները: Հաճա՞խ եք հիվանդանում:
Բիյոնսեն նոր օծանելիք է ստեղծել
Նա երջանիկ է իր ամուսնության մեջ: Սակայն, դրա հետ մեկտեղ, երբեւիցե չի մոռանում իր աշխատանքի մասին: Երգչուհի Բիյոնսեն ոչ միայն շարունակում է ելույթներ ունենալ, այլեւ մտադիր է ստեղծել իր սեփական օծանելիքը: Zvezdi.ru-ն գրում է, որ հայտնի չէ, թե ինչ հոտ է ունենալու երգչուհու առաջարկած օծանելիքը, բայց այն վաճառքի է հանվելու օգոստոսին:
Ստեղծվել է ճկուն մինի-համակարգիչ
Կանադայի Թագավորական համալսարանի «Human Media» լաբորատորիայի գիտնականներն ստեղծել են «PaperPhone» համակարգչի նախատիպը: Այն ունի 9,5 դյույմանոց ճկուն ծալվող էկրան, որը պատրաստված է «E Ink» տեխնոլոգիայով: Գիտնականներն անվանում են սարքը «ճկուն iPhone», որը նման է ինտերակտիվ թղթի: Սարքը թույլ է տալիս զանգել, երաժշտություն լսել, էլ. գրքեր կարդալ: Այն շատ էներգիա չի օգտագործում: Գիտնականների խմբի ղեկավար Վերտեգաալի
Ամենասեքսուալը՝ Ռուսաստանից
Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Ալեքսեյ Վորոբյովը իր առաջին իսկ ելույթներից սկսած՝ արժանացել է հանդիսատեսի ուշադրությանը: News music.ru-ի փոխանցմամբ՝ Եվրաակումբի բացմանը նվիրված երեկույթներից մեկի ժամանակ երիտասարդը հարբած կանգնել է սեղանին եւ էրոտիկ պար ներկայացրել, հետո էլ կատարել է իր «Get you» երգը: Նշենք, որ Ալեքսեյը առաջին կիսաեզրափակիչում հանդես է գալու 7-րդ համարի տակ: Նրա «Get you» երգը
Ետ նայել չի ուզում
Նա չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին. խոսքը երգչուհի Սելինա Գոմեսի մասին է, ով միայն վերջերս է անկեղծացել ու խոստովանել, որ սիրահարված է Ջասթին Բիբերին: Պարզվում է, նրանք անցյալ տարվա դեկտեմբեր ամսից հանդիպում են: Եվ առաջին անգամ սիրահարված զույգը հրապարակայնորեն հայտնվեց «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ: «Ես չեմ թաքնվում: Ես պարզապես սիրում եմ որոշ բաներ չբարձրաձայնել:
Փորտմանին քննադատել են
Ամերիկյան Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հակաբին օրերս ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում մեղադրել է այս տարվա օսկարակիր դերասանուհի Նատալի Փորտմանին` առանց ամուսնանալու հղիանալու համար: Պահպանողական հայացքներով հայտնի այս քաղաքական գործիչն իր հայտարարությունը արել է «The Michael Medved Show»-ի ժամանակ: Շոուի հաղորդավարի ու Մայքի խոսքերով, ոչ միայն Նատալին, այլեւ հայտնի այլ կանայք, ովքեր ունեցել են
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Նրան չեն սպասում՝ արժանանում են Դարեր շարունակ մարդկանց մտքերը պտտվել են կյանքի իմաստի, հավերժական գոյի լաբիրինթոսում իրենց իսկ առաքելության բացահայտման շուրջ: Առաջին հուշումը տվել են աստղերն ու երկինքը: Նրանց խորհուրդը մարդկանց ստիպել է հավատալ սեփական աստղի գոյությանը, նաեւ նրան, որ ոչինչ անհետ չի կորչում կյանքում, եւ որ կա մի հզոր ուժ ՝ անտեսանելի, բայց իրական:
«Արարատը» մամուլի խոսնակ ունի
Հայկական ԶԼՄ-ները օրերս «հաճելի անակնկալ» ստացան. Արկադի Անդրեասյանի եւ մեր գործընկեր, «Totalfootball.am»- ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո խիստ «սեղմ ժամկետում» ֆուտբոլային հանրությանը հայտնի դարձավ, որ «Արարատը» մամուլի քարտուղար ունի: Ու ոչ միայն ունի, այլեւ՝ ուներ, միայն թե, այդ մասին հենց լրագրողները նեղություն չէին կրել՝ տեղեկանալու: Մայիսի 3-ին նախկին հեռուստամեկնաբան Արա
Արոնյան-Գրիշչուկ՝ ոչ-ոքի
Երեկ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչում կայացավ հայաստանցի Լեւոն Արոնյանի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի առաջին հանդիպումը, որը տեւեց ավելի քան վեց ժամ: Խաղը 70-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:
Հաջող են հանդես գալիս
Ապրիլի 25-ին Թուրքիայում մեկնարկել է թենիսի «Cucurova cub» Եվրոպայի առաջնության երկրորդ կարգի պատանեկան անհատական առաջնությունը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 8-ը: Հայաստանը ներկայացնում են 14-ամյա Արեւիկ Թումանյանը, Արշակ Ղազարյանն ու Միքայել Խաչատրյանը՝ մարզիչ Արտակ Բաղդասարյանի գլխավորությամբ: Ըստ մարզիչի, Թուրքիայում կայացող մրցաշարի մասնակիցները Եվրոպայի վարկանիշային գոտիներ են հավաքում: «Cucurova cub»-ին, Հայաստանից բացի, մասնակցում են եվրոպական մի շարք
Հայաստանը չորրորդ զամբյուղում է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ ընդգրկված կլինի եվրոպական գոտու 4-րդ զամբյուղում, որտեղ են նաեւ Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Վրաստանը, Լիտվան, Ռումինիան, Ալբանիան, Բուլղարիան, Ավստրիան, տեղեկացնում է «A1+»-ը եւ ավելացնում, որ այս զամբյուղում մեր ընտրանին հայտնվել է շնորհիվ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում հաջող մրցելույթների: Մյուս զամբյուղներում տեղ են զբաղեցրել: 1-ին.
Ձյուդոյի ֆեդերացիան նոր նախագահ ունեցավ
ՀԱՕԿ-ի կայքէջը տեղեկացնում է, որ օրերս Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ռումինացի մասնագետ Կոնստանտին Բոգդանն այդ պաշտոնում իր կատարած աշխատանքների հաշվետվության ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ վստահության համար, ֆեդերացիայի նախագահության անդամներին եւ իր հետ համագործակցողներին եւ անսպասելի հրաժարական է տվել՝ անձնական խնդիրների պատճառով հայրենիք վերադառնալու կապակցությամբ: Ֆեդերացիայի նախագահի թափուր տեղի համար առաջադրվել է
Նազիկ Ավդալյանը շուտով կսկսի քայլել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մոտ օրերս կսկսի քայլել: Այս մասին երեկ «Առավոտը» տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Միքայել Մանուկյանից: Նա, մասնավորապես, ասաց. «Նազիկը վթարի ենթարկվել էր ապրիլի 26-ին եւ նույն օրը Գյումրիից տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ մեր մասնագետները մարզուհուն երկու օր նախապատրաստելով՝ ապրիլի 28-ին ողնաշարի բարդագույն վիրահատություն կատարեցին: Հետվիրահատական շրջանը նորմալ
Ակադեմիայի իրական դեմքը
Իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնն այլ կարծիքի է Փետրվարի 27-ին բաց նամակով դիմել էի ՀՀ նախագահին, խնդրելով աջակցել ինձ՝ հստակություն մտցնելու սայիադնովագիտության մեջ այսօրվա իրավիճակի, այդ բնագավառում իմ մոտեցումների, ինչպես նաեւ գիտական, իրավասու հաստատությունների՝ պահպանողական, գիտության շահերից չբխող վերաբերմունքի վերաբերյալ: Ներկայացրել էի իմ 40 տարիների գործունեության արդյունքում հրապարակած չորս ծավալուն մենագրությունները. այդ գրքերում ես
«Էբրուից» մինչեւ թոռներ
Լուսանկարչական ցուցահանդես եւ մշակութային բազմաշերտություն Երեկ ՆՓԱԿ-ում կայացավ թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի «Էբրու. Թուրքիայի մշակույթի բազմազանության դրսեւորումները» լուսանկարչական նախագծի եւ Այշե Գյուլ Ալթընայի՝ «Էբրու. Արտացոլումներ՝ մշակութային բազմազանության մասին» գրքի շնորհանդեսը: «Սիվիլիթաս» հիմնադրամը եւս նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Էբրուից» մինչեւ թոռներ. նոր հայեցակարգեր Թուրքիայում» թեմայով: Քննարկմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել թուրք փաստաբան Ֆեթիյե Չեթինը, գրողներ
ՔԱՌՅԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ
Ճանաչված ջութակահար Արտաշես Մկրտչյանը հայրենիքը գերադասեց փառքից ու «տաքուկ» կյանքից 1980-ականների սկզբներին ստեղծվեց Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը, որն իր կազմում համախմբելով տաղանդավոր երաժիշտների (ջութակահարներ Արտաշես Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, ալտահար Զարեհ Սահակյանց, թավջութակահար Վարուժան Բարտիկյան), կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց: Արդեն 1983թ. Բորոդինի անվան լարային քառյակների մրցույթում հաղթող ճանաչվեց հայաստանյան քառյակը: 1985թ.՝ Զ. Սահակյանցի
ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՉՀԱՍՏԱՏԵԼ
Վրաստանի լեյբորիստները զգուշացնում են, որ Հարավային Կովկասում իրադրությունը կարող է բարդանալ եւ կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ համաձայնություն չտալ ամերիկյան «արկածախնդիր դեսպան» Մեթյու Բրայզայի նշանակմանը: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով kavkasia.net-ը։ Երեկ, իր մամուլի ասուլիսում Վրաստանի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին վկայակոչել է ադրբեջանական մամուլում վերջերս տարածված տեղեկատվությունը, թե Թբիլիսիում Մեթյու
ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ռուսաստանցի դատախազը պահանջել է փաստաբան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության մեջ մեղադրվող Նիկիտա Տիխոնովին (նկարում) դատապարտել ցմահ ազատազրկման: BBC-ի փոխանցմամբ, փաստաբանի սպանության գործով անցնող Եվգենի Խասսի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատավճիռ: Մոսկվայի դատարանը, որտեղ ընթանում է դատական այս պրոցեսը, իր վճիռը կհրապարակի մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ փաստաբան Ստանիսլավ Մարկելովն ու
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍՊԱՆՎԱԾ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Reuters գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում՝ բեն Լադենի ոչնչացման գործողություններից մեկ ժամ անց: News.am-ի մատուցմամբ, դրանցում պատկերված են երեք սպանված տղամարդիկ, ենթադրաբար՝ բեն Լադենը, նրա երկու օգնականներն ու որդին: Դիակները արյան մեջ են, կողքներին զենք չկա: Associated Press գործակալությունը, վկայակոչելով Տեղեկատվության ազատության ակտը, ԱՄՆ վարչակազմից պահանջել է սպանված բեն Լադենի
ՓԱՐԻԶՈՒՄ ԹՈՒՆԻՍՑԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է ավելի քան 130 թունիսցի ներգաղթյալների: APA-ի փոխանցմամբ, ներգաղթյալների այդ խումբը վերջին մի քանի օրերին պատսպարվել էր երկրի մայրաքաղաքում գտնվող դատարկ մի շենքում: Ձերբակալություններն իրականացվել են հենց այն օրը, երբ միավորված Եվրոպայի՝ Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների միջեւ ներքին սահմաններում ժամանակավորապես վերականգնվել էր անձնագրային-վիզային ստուգման ռեժիմը: Այդ քայլին ակտիվորեն աջակցել էր հենց
Էրդողանի վրա հարձակում է իրականացվել
Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավտոշարասյան վրա: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, լրագրողներին ասել է ինքը՝ Էրդողանը, տեղեկացնելով նաեւ, որ կրակոցներից սպանվել է իր պահպանությունն իրականացնող ստորաբաժանման մի ոստիկան, եւս մեկը վիրավորվել է: Թուրքական NTV հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններից ստացած տվյալները, հաղորդել է, որ
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆՆԵՐԸ»
Բրիտանական արտգործնախարարության ղեկավար Ուիլյամ Հեյգը միջազգային հանրությանը կոչ է արել ավելացնել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նա է որակել, «ժողովրդավարության հրաբխային պայթյուն» առաջացրած շարժմանը ցուցաբերվող ֆինանսական օգնությունը: BBC-ի մատուցմամբ, հանդես գալով Լոնդոնում, բրիտանացի նախարարը հայտարարել է, թե Ուսամա բեն Լադենի մահն ու «արաբական գարունը» կարող են մեծ խթան հաղորդել մարդու իրավունքների ու ազատությունների գործին,
«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ»՝ ՈՒՍԱՆՈՂԻՆ
Երեկ Երեւանում տեղի է ունեցել հայտնի իրավագետներ Գեղեցիկ եւ Սասուն Գրիգորյանների «Պետության եւ իրավունքի տեսություն. շտապօգնություն ուսանողին» դասագրքի շնորհանդեսը: Ձեռնարկը շարադրված է պարզ եւ հանրամատչելի լեզվով, ինչպես նաեւ սկզբունքորեն տարբերվում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած ավելորդ տեղեկություններով լի դասագրքերից: Շնորհանդեսի ընթացքում համահեղինակները նշեցին, որ հայերեն կարճ ու հստակ շարադրանքով ուսումնական գրականության պակասը, որպես կանոն, հանգեցնում
ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱ
Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է բուհի մամուլի քարտուղար Գոհար Ղումաշյանը, փառատոնը կազմակերպվում է Սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ՝ 2009 թվականից: Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհ-մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգով: Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները,


















































