Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» էլի խոստացավ

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Կապան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա բազմաթիվ խնդիրներին, որ մարզկենտրոնի բնակչության դժգոհությունն են մշտապես հարուցում՝ վթարներ, ջրամատակարարման գրաֆիկում խախտումներ, կոյուղաջրերի թափվելը գետ եւ այլն: Երեկ Կապանում այս ամենը քննարկում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն ու Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Վերջինս նշեց, որ հիասթափված է, քանի որ ընկերության պատասխանատուների

ԴՊՐՈՑԸ՝ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ

Քրեական գործով անցնող ու հեռացված տնօրենի կողմնակիցները խափանում են  դասապրոցեսը եւ ավերում դպրոցը: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցը, որի տնօրեն Սուսաննա Նազարյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ապրիլի 30-ի հրամանով ազատվեց աշխատանքից, խառնակությունների եւ անկարգության թատերաբեմ է դարձել: Լիազորություններից զրկված տնօրենը դպրոցից դուրս էլ շարունակում է իր ազդեցության տակ պահել ուսուցչակազմին, որոնց լուռ համաձայնությամբ կրթօջախում տիրող

ԻԲՐԵՎ ԳԻՏՆԱԿԱՆ՝ ԿԱ՛ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

«Առավոտի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Ակադեմիական խաղերը՝ վերահսկողությունից դուրս» հոդվածում ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը թվարկելով որոշ գիտնականների անուններ, նշել էր, թե ակադեմիկոս Յու. Ալեքսանյանի անունը բացակայում է համացանցում՝ որպես գիտնական: Օրերս Յու. Ալեքսանյանը խմբագրություն բերեց մի թղթապանակ, որտեղ ոչ միայն Սիներիկ Հայրապետյանի մասին քննադատական

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ` ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաեւ ՀՀ պետական բուհերը, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը

ԵՃՇՊՀ ուսխորհուրդն ակտիվ է

Այս կառույցի դերը գնալով կարեւորվում է Նոր ուսումնական տարվանից Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) 500 ուսանող անվճար կսնվի համալսարանի բուֆետից: Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ընտանիքների երեխաների անվճար սննդի կազմակերպման նպատակով համալսարանի արհմիության, ուսխորհրդի եւ «Արարատբանկի» միջեւ երեկ «Սննդի կազմակերպման նպատակային դրամական հատուցում տրամադրելու մասին» հուշագիր կնքվեց: Հուշագրի համաձայն՝ միջոցները ձեւավորվելու են համալսարանի արհմիության փոխանցումների

ՉՈՒՆԵՆՔ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Առայժմ դիմորդներն առաջնորդվում են «մասնագիտության մոդայով» Մինչ այժմ հայաստանյան բուհերում կրթական ծառայությունների մատուցման վարկանիշը մեզանում ձեւավորվել է տարերայնորեն՝ հիմնականում հաշվի առնելով ավանդապաշտության իներցիոն ուժը: Ընդունելության քննությունների ժամանակ դիմորդը միշտ էլ առաջնորդվել է «մասնագիտության մոդայով»՝ ձգտելով ավանդաբար «ժողովրդական համբավ» վայելող բուհի, հաշվի չի առել իր ընտրած մասնագիտության գծով աշխատուժի շուկայի պահանջարկը կամ «մեծահամբավ բուհում» մատուցվող կրթական

ՀԱՎԱՔԱԳՐԵԼ, ԹԱՔՑՐԵԼ ԷՐ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 40-ամյա Իշխան Գ.-ին, որը 2009 թ. փետրվարի 4-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

ՔՈՒՇԿՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

«Տեղեկատվության ազատության կենտրոնն» ամփոփել է 1-ին եռամսյակի արդյունքները եւ հրապարակել մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարած պաշտոնյաների սեւ ցուցակը: 1.Հարություն Քուշկյան (ՀՀ առողջապահության նախարար)-ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել

Ինչ ենք անում մենք

Պատմության աղավաղումը պատճառ է դարձել մեր ազգային սիմվոլների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի։ Ի՞նչ ենք անում մենք՝ համապատասխան պատկան մարմիններն ու հասարակական կազմակերպությունները, ազգային ինքնագիտակցության բարձրացման համար եւ վերջապես չունե՞նք համապատասխան օրենք՝ ոտնձգողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության» նախագահի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «ՊՀՊՀ ընկերությունը հիմնադրվել է 1964 թ.-ին՝

ԿՐԱԿԵԼ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻ ՎՐԱ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է գտնվում Արմեն Սաղաթելյանի, Տարոն Խաչատրյանի եւ Մհեր Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը: Այս տարի տեղի է ունեցել մեկ անդրանիկ նիստ, հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 27-ին: Նշված երիտասարդները մեղադրվում ե ն տուժող Լուսինե Մանուչարյանի դեմ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի

Չարբախցիներին արեւի տակ մի՛ թողեք

Արտաշիսյան փողոցի վերջնամասում՝ Չարբախի շուկայի մոտ, հասարակական փոխադրամիջոցների, մարդատար տաքսիների կանգառատեղի է։ Եթե անգամ այդ հասարակ ցուցանակն ու փողոցի գծում-նշումները բացակայում են, ինչի հետեւանքով մեքենաներն ուր ցանկանում՝ կանգնում են, ապա գոնե կանգառասրահները անհրաժեշտություն են: Չարբախի շուկայի մոտ ուղեւորների «կենտրոնական հավաքակայան» է։ Հավաքակայան է նաեւ՝ հասարակական փոխադրամիջոցների։ Այստեղ են գալիս Շիրակի փողոցի աջ եւ ձախ տարածքներից՝

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

Օրերս «Առավոտի» «Գազատարը ճիշտ բարձրության է» հրապարակմամբ անդրադարձել էինք Ներքին Չարբախի Արարատյան փողոցի բնակիչների այն դժգոհություններին, որ ամիսը մի քանի անգամ իրենք զրկվում են գազամատակարարումից: Ըստ բնակիչների, դրա պատճառն այն է, որ Արարատյան փողոցի գազատար խողովակի տակով անցնող բեռնատար մեքենաները վնասում են խողովակը եւ վթար առաջացնում: Ինչի հետեւանքով էլ պարբերաբար անջատվում է իրենց թաղամասի գազամատակարարումը՝

Նոր մրցակի՞ց «Նատալի ֆարմին»

Ինսուլինի բիզնեսը Սամվել Ալեքսանյանի ձեռքից կառնե՞ն Այսօր հայաստանյան դեղի շուկայում ինսուլին դեղամիջոցի ներկրումը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Եվ հաշվի առնելով այն, որ տարեցտարի մեր երկրում ինսուլինից կախյալ մարդկանց թիվը գնալով ավելանում է, իսկ դեղն էլ շաքարախտով հիվանդ մարդկանց տրամադրվում է պետպատվերի շրջանակներում, ուստի այս դեղամիջոցի ներկրման համար պետական գնումների մրցույթը հաղթահարելու պարագայում տվյալ դեղներկրողի կայուն եկամուտներն

ՕՐԵՆՔՈՎ ԵՆ ԽԼԵԼ

Տարիներով չտնօրինելու պատճառաբանությամբ ավտոտնակի տարածքը մեկից վերցրել՝ տվել են մեկ այլ բնակչի Արարատի բնակիչ Սիրվարդ Կիրակոսյանն արդեն 10 տարի փորձում է օրենքով հասանելիք իրեն հատկացված բնակարանն ու ավտոտնակը ստանալ, սակայն տեղական իշխանությունները տիկնոջը մերժելու տարբեր պատճառաբանություններ են գտնում եւ տակից իրենց մութ գործերն անում: Դեռեւս 1992 թվականից տիկինը Արարատ քաղաքի Շահումյան 37 հասցեում կառուցվող շենքում

Ոսկին պահում էր ամառանոցում

Երեկ ոստիկանության Հրազդանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական» օրենսգրքի առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու հատկանիշներով: Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Բեթխեմ Հարությունյանը դիմել էր ոստիկաններին եւ հայտնել, որ իր ամառանոցից գողացել են 1,65 մլն դրամի ոսկյա զարդեր, այդ թվում՝ 2 ադամանդե մատանի:

Վայոց ձորում շատ ծիրան չի լինի

Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետները ուսումնասիրում են մարզի ծիրանի այգիները՝ պարզելու համար, թե ապրիլ ամսվա մի քանի օրերին գրանցված ցուրտ եղանակն ու անձրեւներով պայմանավորված գերխոնավությունը ինչպես են ազդել ծիրանի բերքի վրա: Ուսումնասիրությունը կտեւի 4 օր, բայց արդեն այսօր պարզ է, որ մեծ ակնկալիքներ չպետք

Հերթական ինքնաթիռը եկավ Հայաստան

«Արմավիա» ընկերության մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ երեկ Երեւան ժամանեց CRJ 200 LR տեսակի 50 տեղանոց ինքնաթիռը, որին տրվեց «Մարտիրոս Սարյան» անվանումը: «Արմավիան» այս նոր ինքնաթիռը գնել է Lufthansa City LINE ընկերությունից: CRJ 200 LR տեսակի ինքնաթիռ Հայաստանի ազգային ավիափոխադրողն արդեն իսկ ուներ, եւ ինչպես հայտնում են ընկերությունից՝ CRJ 200 LR-ը հասցրել էր իրեն լավ

Պարարտանյութերի եւ լոլիկի շուկան կվերահսկեն

Երեկ կայացել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրապարակվել են մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը՝ ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30%, «Ագրիմատկո Արմենիան»՝

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Գյուղացիներին ոչ պարարտանյութ,  ոչ էլ սերմացու է հարկավոր «Պետք է իրավական ակտերով պաշտպանենք տեղական լոլիկ արտադրողներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ անդրադառնալով թուրքական լոլիկի ներկրումը արգելելու պահանջով օրեր առաջ կառավարությանը դիմած ջերմոցային լոլիկ արտադրողների բողոքին: Փոխնախարարն ասաց, որ թեեւ բանջարեղենի արտադրությամբ Հայաստանը գրեթե ինքնաբավ է, բայց միայն տեղական արտադրությամբ չպետք

Հայ համայնքը՝ ինչպես «Եհովայի վկաները»

Հարցազրույց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն  բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ Տարիներ շարունակ Թուրքիայում ապրող հայերի թվաքանակի մասին տվյալները չեն փոխվում: Պաշտոնական տվյաներով՝ այս երկրի տարածքում 60-70 հազար հայ է ապրում: Պատրիարքարան, 16 հայկական դպրոց, 30-ից ավելի եկեղեցիներ, երեք հայկական թերթ, երկու հիվանդանոց: Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, սրանք են Պոլսի

ՄԵՐՈՆՔ՝ ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ, ՉՀԱՇՎԱԾ ՎՈՒԱՄ-Ը

Ի՞նչ կարող է մեզ տալ Եվրանեսթը, եւ ի՞նչ ունենք մենք տալու այդ կառույցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «առաջիկայում հայաստանյան պատվիրակության հետ միասին, ինչպես նաեւ ուրիշ երկրների պատվիրակությունների ղեկավարներին հրավիրելով (ԱԺ նախագահի հետ մենք այդ մասին արդեն պայմանավորվել ենք) պետք է մշակենք Եվրանեսթում մեր պատվիրակության

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԿՊԶ»-ՈՒՄ

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 30-ին ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն մարզի Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում ամուսնության նպատակով առեւանգել է 16-ամյա մի աղջկա (նախաքննության շահերից ելնելով՝ անունը չենք հրապարակում): Աղջկա

ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ, ԲԱՅՑ ՉԲՆԱԿԵՑՎԵՑ

Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով երեկ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը, որում, մասնավորաբար, ասված է. «Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի եւ սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը, եւ այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։ Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր

«ԴԵԲԻԼԱՓՆՏՐԻՉ»

«Սերժ Սարգսյանի համար ՀԱԿ-ի նման ընդդիմությունը նվեր է»,- երեկ բանավեճում հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը նման ընդդիմություն չէր կարող գտնել անգամ «կողմնացույցով եւ դեբիլափնտրիչով»: Էդուարդ Անտինյանի համոզմամբ՝ Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, իսկ եթե լինի, ապա դա կլինի ֆորսմաժորային տարբերակով, այսինքն՝ արտաքին ազդակների պարագայում: Ըստ ՀՌԱԿ ատենապետի. «ՀԱԿ-ը հնարավորություն չունի

«Մարտի 1»-ի գործով քննչական գործողություններ կատարվում են

Վստահեցնում է նախարարը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացնում է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական գործողությունները վերսկսված են: Այդ մասին երեկ նախարարն ասել է «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ ապրիլի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Այդուհանդերձ, մինչ

ԱՅՈ, ՇԱԽՄԱՏ Է, ԲԱՅՑ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ ՄՏԱԾՎԱԾ ՉԷ

Ընդդիմության ներկա գործելակերպի մասին իր կարծիքն է ասում նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը «Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով՝ այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա: Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԱՍԵԼ՝ «ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ»

«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը հերթական ընտրություններից առաջ փորձում են փրկել իրենց դեմքը:  Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողներից մեկի արդեն չարչրկված հարցին՝ կա՞ արդյոք գործարք Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ, նկատել է, թե՝ չի կարելի ասել, որ ինչ-որ մութ սենյակում խոսակցություններ են

ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հաստատել է նախօրեին շրջանառվող տեղեկությունները, թե դեսպան Մարի Յովանովիչը առաջիկայում լքելու է Հայաստանը:  Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հստակեցրել է, որ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այս տարի հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը՝ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, ու կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

«LiveJournal» բլոգհոսթինգը նորից ենթարկվել է «DDoS» հարձակման, բայց ադմինիստրացիան կարողացել է պաշտպանվել:  «Մեր ադմինիստրատորներն օպերատիվ կերպով չեզոքացնում են դրանք: Որոշ հարձակումներ շատ վտանգավոր են, ու քանի դեռ չի կարգավորվել իրավիճակը, օգտագործողների համար կայքը կարող է աշխատել ոչ լիարժեք»,-հայտարարել է «LiveJournalRussia»-ի ղեկավարը: 

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930