Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՈՐՈՇԵՑ ՀԱՎԵԼՅԱԼ ԶԻՆՈՒԺ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակորեն հաստատել է Աֆղանստանի հանդեպ իր գլխավորած երկրի կողմից ստանձնած պարտավորությունը, եւ նրա հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է այն սպասումներին, որոնք նրանից ակնկալում էին Աֆղանստանի կառավարությունն ու աֆղան ժողովուրդը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, երեկ Աֆղանստանի ԱԳ նախարար Դադֆար Սպանտան այսպես է գնահատել հավելյալ 30 հազար զինծառայողի Աֆղանստան ուղարկելու մասին ԱՄՆ-ի որոշումը: Նախարարը շեշտել է

Իսրայելը ազատ կարձակի պաղեստինցի 980 գրոհայինների

Իսրայելը պատրաստ է «Ֆաթխ» շարժման ազդեցիկ ներկայացուցիչ Մարվան Բարգուտիին (նկարում՝ առաջինը) փոխանակել կապրալ Գիլադ Շալիթի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Լոնդոնում հրապարակվող արաբական «Al-Hayat» թերթը: Մարվան Բարգուտին «Թանզիմ» ռազմականացված ստորաբաժանման հրամանատարն է, որը ազատազրկվել է հինգ հրեաների սպանության մեղադրանքով: Նա կալանավորվել էր 2002թ.-ին եւ դատապարտվել էր հինգ ցմահ եւ եւս 40 տարվա ազատազրկումների:

Իրանն ազատ արձակեց 5 բրիտանացիներին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կողմից Պարսից ծոցում նոյեմբերի 25-ին կալանավորված 5 բրիտանացիներին երեկ ազատ արձակելու մասին տեղեկությունները: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, թե «զբոսանավը իր անձնակազմով հանդերձ քարշակով կհասցվի միջազգային ջրեր, որտեղ նրանց կդիմավորեն զբոսանավերի մրցումներ կազմակերպած ընկերության ներկայացուցիչները»: Հիշեցնենք, որ հինգ բրիտանացիները «Kingdom of Bahrian» դասի «Volvo 60»

«Նեւսկի էքսպրեսը» պայթեցրել են չեչեն անջատողականները

Հյուսիսային Կովկասի իսլամիստների խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 27-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղերթն իրականացնող «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքի պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: «Կավկազ-ցենտր» կայքում, որը համարվում է չեչեն անջատողականների ամբիոնը, հրապարակվել է «Կովկասյան մոջահեդներ» անունը կրող մի խմբավորման նամակը, որում պնդում կա, թե արագընթաց գնացքի վրա կատարված հարձակումը իրականացվել է իրենց առաջնորդ Դոկու Ումարովի հրահանգով՝ «դեռ այս տարեսկզբին

ԳԹԿ-Ն՝ ԱՆԿԱԽ ԴԻՏՈ՞ՐԴ

Կառավարության վերջերս ընդունած որոշմամբ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որը մինչ այժմ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ էր, առանձնացվել է եւ հիմա ԿԳՆ-ից անկախ է՝ կառավարության աշխատակազմին է ենթարկվում: Թե ինչ է նշանակում այս վերջին միտքը՝ անգամ ոլորտի մասնագետները դեռ լավ չեն հասկանում, սակայն ԳԹԿ-ի առանձնացումը հակասական արձագանքներ է ստացել: ԿԳ նախարարը, օրինակ, հիացած չէ

«Ստվերը»՝ աշակերտների հայացքով

«Մենք դեռ չենք սովորել կոռուպցիայի մասին խոսելիս չթաքնվել»,- երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Ստվեր» հակակոռուպցիոն ֆիլմերի ու լուսանկարների դպրոցական փառատոնին ներկայացրած ֆիլմերից մեկում 12 տարեկան մի մասնակից այսպիսի եզրակացության եկավ: Եռօրյա փառատոնը կազմակերպվել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հ/կ-ի, ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողության մոբիլացման ծրագրի աջակցությամբ: «Ո՛չ շահագործմանը», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ խտրականությանը» կարգախոսները կրող

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՆ»՝ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

Կամ կրթահամալիրի 20-ամյա պատմությունից առաջ եւ հետո 1984-ին խորհրդահայ շրջանի երկու հալածական մտավորական՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանն աշխատանքի անցան Երեւանի նորակառույց բնակելի զանգվածի՝ Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի նորաբաց թիվ 183 դպրոցում: Մեկ տարի անց նրանց հրավերով իրենց միացավ Աշոտ Բլեյանը… եւ երեք Աշոտներով խիզախեցին գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանում ստեղծել ոչ սովորական մի դպրոց: Հենց այս նախագծի

«ՔԱՆԶԻ ՄԱՐԴԸ ԹՈՒՅԼ Է»

Արթուր Էլբակյանը (իսկական անունը՝ Արսեն) թե՛ որպես բեմադրիչ եւ դերասան, թե՛ հեռուստահաղորդավար ակտիվ ներկայություն ուներ 1990-ական թթ. հայաստանյան մշակութային կյանքում: Վերջին տասը տարին նա Ռուսաստանում էր: Շուրջ մեկ տարի առաջ Արթուրի դեմ մահափորձ կատարվեց, որը  բարեբախտաբար անհաջող էր՝ նա արագ ապաքինվեց հրազենային վերքերից: Ա. Էլբակյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին: – Բեմադրիչ, դերասան, «Ար» հ/ը հիմնադիրներից,

Մոլդովահայերին հովվապետեր են պետք

«Մոլդովայի հայկական եկեղեցիների վրա շատ այլազգիներ են աչք դրել, որովհետեւ դրանք գեղեցիկ են եւ գտնվում են քաղաքի կենտրոնում: Ամեն եկեղեցի պետք է իր հոգեւոր հովիվն ունենա: Մոլդովայում կա հայկական եկեղեցի, որ գրեթե չի գործում: Իսկ եթե եկեղեցին չի գործում, արդեն վտանգի առջեւ է կանգնած»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: Նրա

Զոհ՝ վրաերթից

Դեկտեմբերի 1-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքում, միջպետական ճանապարհին վրաերթի է ենթարկվել Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1948 թվականին ծնված Հրանուշ Անանյանը: Վրաերթի ենթարկած վարորդը Այրում քաղաքի բնակիչ է, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, մահացել է: «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենան ներկայումս գտնվում է Նոյեմբերյանի պետավտոտեսչության տուգանային հրապարակում: Ուժեղ հարվածից մեքենայի

10 տարում՝ 5000 ընտանիք

«Հեյֆեր Հայաստանի» հերթական համաժողովին մասնակցող ֆերմերների զգալի մասն այն կարծիքին էր, որ գյուղատնտեսության ու հատկապես անասնապահության ոլորտում պետությունն այնքան էլ ամուր թիկունք չէ: «Առավոտի» սեպտեմբերի 19-ի համարում տպագրված «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ անդրադարձել ենք «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության գործունեությանը: «Հզոր համայնք, հզոր ազգ» կարգախոսով աշխատող կազմակերպությունը իր շահառուներին ծանոթացնում է այլ երկրների ֆերմերների փորձին, ընտանի կենդանիների

ԿԱՊԱՆԸ ՉԻ ՍՊԱՍԻ

Սյունիքի մարզկենտրոնի միակ բուժհաստատությանը օգնում են բոլորը՝ բացի ՀՀ իշխանությունի՞ց Հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել: Արդեն քանի տարի է՝ անմխիթար վիճակում գտնվող բուժհաստատության ղեկավարությունը հարցը հասցնում է բոլոր ատյաններ եւ մակարդակներ, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող միջպետական ճանապարհի խաչմերուկում գտնվող Կապանին օգնության ձեռք

Բոյկո՞տ

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Euronews ալիքով հեռարձակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժը: Tert.am-ը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ առիթով՝ նշելով, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ եւ չստուգված» տեղեկատվություն են տարածում, մասնավորապես, հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանին անվանելով ԼՂՀ

ԵՐԵԽԱՆ ՎՆԱՍՎԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻՉԻՑ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Մեծամորի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի բազմակի սալջարդ վերքեր, դեմքին պատռված վերքեր, աջ դաստակի առաջին աստիճանի այրվածք, աջ ակնագնդի վնասում, տեսողության խախտում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա Նարեկ Մ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է դպրոցի բակում՝ չինական արտադրության հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով առաջացած

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

«Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Հովիկ Զալինյանի գործողությունների հետեւանքով պետությանը հասցվել է 19 մլն 515 հազար 500 դրամի վնաս: Նրա վարձած բանվորները հատել են 337 ծառ՝ սուճու, լորենու, կեչու, հաճարենու, յուրաքանչյուր խորանարդի դիմաց ստանալով 5000 դրամ: Ապօրինի ծառահատման գործով նյութեր են նախապատրաստվում:

ՔՐԳՈՐԾ՝ ՔԿՀ-Ի 3 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԵՄ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող

ՀՐԴԵՀՎԵԼ ԷԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ էր բռնկվել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին գտնվող «Ձորամեջ» գազալցակայանում: Այրվել էին գազի կուտակիչների տեղամասի փայտյա կառուցվածքները եւ պահակատունն ամբողջությամբ:  Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Սյունիքի մարզի Կապանի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի բակում:Այրվել էր «Մանսուր» ՍՊԸ-ին պատկանող «ՈՒԱԶ-452» մակնիշի 291 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը:

ԿԵՆՏՐՈՆԸ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՄԱՆ ՏՆՕՐԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (լուսանկարում ԻԱԿ նախագահ՝ Շուշան Դոյդոյան)հայցի քննությունը՝ ընդդեմ թիվ 2 բուժմիավորման: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 10-ին դիմել էր բուժմիավորմանը՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան  երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը: 2. Առկա անվճար տրամադրվող դեղերի

ՏԵՐԵՎԱԹԱՓՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾԵԼ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլում ուսումնասիրվեցին 2007թ. հոկտեմբերի 23-ի դրվագով (Փաշինյանը մեղադրվում է ոստիկանի դեմ բռնություն կիրառելու համար) 11 ոստիկանների զեկուցագրերը: Այդ զեկուցագրերը, ինչպես նկատեց Փաշինյանի պաշտպանական

«ԵՍ ԳԻՏԵԻ»

Ասում է դատապարտյալ Սարգիս Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, «Սուտ մատնության» համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում վաղաժամկետ չազատեցին: Սպասո՞ւմ էիք նման որոշման՝ «Առավոտի» հեռակա հարցին Ս. Հացպանյանն ասաց. «Ես գիտեի, որ կմերժեն, բացի ինձնից՝ շատերը հավատում էին, որ հարցին դրական լուծում կտան: Նաեւ պատճառաբանում էին, որ դա կլինի Ֆրանսիայի

ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՈՒՐ Է

«Ստրկությունը շարունակում է մնալ միջազգային առեւտրի բարգավաճող տեսակ, ճիշտ է, այժմ այն ավելի քիչ է ակնհայտ, քան նախկինում, բայց այն մեր շուրջն է: Ստրկության դեմ պայքարի օրը հիշեցում է, որ ստրկության արդիական ձեւերը՝ մարդկային թրաֆիքինգը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադիր աշխատանքը եւ երեխաների ներգրավումը թմրամիջոցների միջազգային առեւտրում, այսօր դեռեւս ծաղկում են: Դա սրված աղքատության, խտրականության եւ սոցիալական

ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ՝ «ԱԽԹԱԼԱՅԻ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ»

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին» տուգանել է 10 մլն 140 հազար դրամով: Այս մասին տեսչությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով «Ա1+»-ում հրապարակված բնապահպան Կարինե Դանիելյանի հարցազրույցին, որտեղ անդրադարձ կար նաեւ Ախթալա գետակի աղտոտվածությանը: Տուգանքը կիրառվել է այն բանի համար, որ Լոռու մարզի տարածքային բաժնի կողմից փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքում հայտնաբերվել է

«Դիաբետոնը» չեն տալիս

Թեեւ առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ պետպատվերի համակարգում ընդգրկված հիվանդները ժամանակին ապահովվում են անհրաժեշտ քանակի դեղորայքով, սակայն բնակչության կողմից հնչեցվող դժգոհությունները հակառակն են ապացուցում: Դեղերի գների թանկացմանը զուգահեռ, վերջին շրջանում հիվանդներից դարձյալ դժգոհություններ են հնչում տեղամասային պոլիկլինիկաներում անվճար դեղորայքը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «դիաբետոն» դեղը հիվանդներին պարբերաբար ուշացումով է

«ԱՅՍ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆԵՐԵԼԻ Է»

 Իշխանություններից իր դժգոհությունն է արտահայտում Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, հայրենական եւ արցախյան պատերազմների վետերան Լեւոն Բաբայանը: Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերի նման Այգեձորն էլ պատերազմական տարիներին հայտնվեց ռազմական գործողությունների կիզակետում, ունեցավ կորուստներ, ավերածություններ, զոհեր: Պատերազմից անցել են տասնյակ տարիներ, սակայն այսօր Այգեձորի բնակիչներն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել այդ տարիներից իրենց բաժին հասած դժվարությունները:

ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ՏՈՒՐՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 648,1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,7%-ով: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, 18,1%-ով նվազել են հարկերն ու տուրքերը, 15,9%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները եւ 0,6%-ով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՐԱՎԻՉ ՉԵՆՔ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել նաեւ Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալի վրա: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2009-ի հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է $522 մլն, որը 2008-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է է 35,2%-ով: 2009-ի հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 45,51%-ը, իսկ ուղղակի ներդրումների՝ 53,46%-ն ուղղվել են

«FRANCE TELECOM»-Ը ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է

Եվրոպայի երրորդ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը՝ «France Telecom»-ը, Եվրամիության առաջին ատյանի վերաքննիչ դատարանի որոշմամբ, 1 մլրդ եվրո տուգանք կվճարի։ Դատարանը վճռել է, որ 1994-2002 թվականներին ընկերությունը հարկերից ազատվել է ապօրինաբար: Այսպիսով, դատարանը հաստատել է Եվրահանձնաժողովի կարծիքն այն մասին, որ ընկերությանը ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված օգնությունը հակասում է մրցակցության մասին Եվրամիության կանոններին։ Այս մասին տեղեկանում ենք «cdaily.am»

«Սահմանի բացման դեպքում երկնքից մանանա չի թափվելու»

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար կարեւոր է եւ հնարավոր բացումը կլուծի ռազմավարական եւ մարտավարական կարեւորագույն խնդիրներ. «Սահմանի բացումը ավելի շատ քաղաքական է, ու պետք է հասկանալ, որ հենց առաջին օրվանից երկնքից մանանա չի թափվելու, սակայն այն կարեւոր խնդիրներ է լուծելու: Նախորդ տարի, երբ խնդիրներ առաջացան Վրաստանում, մենք թեեւ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԸ՝ ԿՈՒՐԾՔԸ, ՄԵՆՔ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԵՐԸ

Հայաստանյան Պամելա Անդերսոններն ու Ջենիֆեր Լոպեսները չեն ուզում ապահովագրել իրենց մարմնի բարեմասնությունները: Հայերը դեռեւս չեն կարող մեր երկրում գործող որեւէ ապահովագրական ընկերությունում հնարավոր դժբախտ պատահարներից ապահովագրել իրենց մարմնի որեւէ մասը: Չնայած եվրոպական երկրներում արդեն վաղուց մարդիկ ապահովագրում են նույնիսկ իրենց սեռական ու ներքին օրգանները՝ երիկամներից ու լեղապարկից սկսած՝ մինչեւ թոքերը, Հայաստանում այդ համակարգն այնպիսի ցածր

Հայաստանն իր «սեփական» «օրենքով գողերն» ունի

Մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում Հայաստանում կալանավորվել եւ վրացական իշխանություններին են հանձնվել հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված Լաշա Ջելաձեն՝ «Լաշա Սամտրեցկի» մականունով, Ռեւի Դարախվելիձեն, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո ապօրինաբար մուտք էին գործել եւ նույնքան

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031