Օրվա լրահոսը

«Նախ մեր ներսի խնդիրները լուծենք»

Ըստ հայագետ եւ պատմաբան Արգամ Այվազյանի, ոչ միայն հայերենի սահմանները պիտի պաշտպանվեն, այլեւ ստրատեգիական նշանակության գիտական աշխատանքները պետական մակարդակով տարածվեն: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ եւ ՊՆ աջակցությամբ մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Վերջինիս աշխատանքները շարունակվեցին ԳԱԱ-ում: Մասնակցում են ՀՀ

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՈՒՆԸ ՓՈԽՎԵՑ, ՈՐԱԿԸ՝ ՈՉ

Երաժշտություն առարկան վտանգված է Ըստ Տ. Հեքեքյանի՝ դպրոցներում սիրո պակաս է զգացվում: Այսօր Հայաստանում շատ քիչ դպրոցներ կան, որտեղ երաժշտություն առարկան դասավանդվում է պատշաճ մակարդակով: Եվ միայն Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում է, որ  հանրակրթական դպրոցի համար նախատեսված ծրագրին զուգընթաց՝ ստանում են նաեւ պարտադիր երաժշտական մասնագիտական կրթություն: Դպրոցի հանրակրթական մասի փոխտնօրեն Մարինե Մատինյանի խոսքերով՝ իրենց

ՕՊԵՐԱՆ «ԱՊԱՊԱՍՏԱՌԱՊԱՏԵՑԻՆ»

Ազգային օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող մետաղյա պարիսպները մինչեւ երեկ իրենց վրա էին կրում մայրաքաղաքի մշակութային միջոցառումների հայտագրերը: Երեկ «Առավոտը» ականատես եղավ, թե ինչպես են դրանք հանվում: Պարզվեց, որ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշում կա, որի հիմքում էլ քաղաքի արտաքին տեսքի պահպանման հիմնախնդիրներն են: Իմանալու համար, թե ինչ այլընտրանք է առաջարկելու Երեւանի քաղաքապետը, կապվեցինք քաղաքապետարանի տեղեկատվության եւ

Վարչապետը ճիշտ է անում

Կարդացի «նախկին նոտար» Բենիամին Մարտիրոսյանի նամակը «Առավոտ» թերթում եւ չէի կարող չարձագանքել: Անձամբ մի քանի անգամ գործ եմ ու եցել նոտարական գրասենյակների հետ: Խայտառակ վիճակ է, խանական կարգեր են: Նոտարը բազմաթիվ մատանիներով զարդարված բազմած է իր սենյակում, քարտուղարուհիները մուննաթով 1000 -2000 դրամով տպում են նոտարվելիք թուղթը (չես կարող որեւէ ձեւով իրենց ձեռնտու տեքստը վերցնես ու

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Թեստային համակարգը եւ մեր մտավոր  պոտենցիալի ապագան Անհատների կամ հասարակական շերտերի հարաբերության հիմքում արժեքների համակարգն է: Հետեւաբար, ինչպիսի արժեքների համակարգ դաստիարակվի սերնդի մեջ, այնպիսին էլ կլինի հասարակությունը: Որպես օրինակ վերլուծենք քննություն հասկացությունը՝ ընդհանրապես եւ ընդունելության քննությունը՝ մասնավորապես: Նախ, ի սկզբանե հստակեցնենք, թե ի՞նչ ենք հասկանում մենք քննություն ասելով: Քննությունը մի գործընթաց է, որի ընթացքում քննողը

«ԳԱՅԻՇՆԻԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ

Մեր թերթում ապրիլի 20-ին հրապարակված «Ոստիկանները եւ հարկադիր կատարողը խոչընդոտում էին լրագրողին» հոդվածում գրել էինք, որ ապրիլի 15-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի դիմաց ճանապարհային ոստիկանները խոչընդոտում էին լրագրողիս աշխատանքին: Հոդվածի կապակցությամբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանություն, ուր պատահարի կապակցությամբ բացատրություն տվեցի ոստիկանության տեսչական վարչության տեսչական բաժնի պետի տեղակալ Յուրի Մկրտչյանին: Օրերս էլ փոխգնդապետ Յուրի Մկրտչյանն էր եկել Նոյեմբերյան:

Առանց գյուղմթերքի շուկայի

Նոյեմբերյանը փոքր քաղաք է, ունի ընդամենը 5500 բնակիչ: Չնայած այն 1996 թվականից քաղաքի կարգավիճակ ունի, սակայն գյուղական կոլորիտին ու կենցաղին բնորոշ շատ գծեր դեռ պահպանված են: Նոյեմբերյանցիները հիշում են, որ մի անգամ քաղաքապետի քարտուղարուհին պատասխանելով նոյեմբերյանցիներից մեկի հարցին, թե ո՞ւր է քաղաքապետը, պատասխանել է. «Քաղաքապետը գյուղամեջ է գնացել»: Արդեն 17 տարի  Նոյեմբերյանը գյուղմթերքի շուկա չունի:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐՁԱԳԱՆՔ, ՀԱՐԳԱՆՔ

Լոռու մարզի լրագրողները վստահ են, որ մամուլին եւ լրագրողին անհրաժեշտ այս երեք բաղկացուցիչներից ոչ մեկն էլ լիարժեք չկա: Խորհրդային տարիներին Մամուլի օրը նշվում էր մայիսի 5-ին: Անկախ Հայաստանում մայիսի 3-ին, ինչպես ողջ աշխարհում, նշվում է Մամուլի ազատության օրը: Տոներից ոչ մեկը Լոռու մարզի լրագրողները նույնիսկ նեղ շրջանակում չնշեցին: Խորհրդային տարիներից մինչ օրս աշխատող լրագրողները հիշում

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ԿԻՆ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բերման են ենթարկել 47-ամյա Կարինե Չ.-ին, որը ս/թ մարտի 25-ից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: Կարինե Չ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.40-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 61-ամյա  մի տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՄԱՐԶԻՉԻ ԴԵՄ՝ ՊԱՅԹՅՈՒՆ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, բեկորային վնասվածքով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց  էր տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության մարզիչ՝ 32-ամյա Մ. Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, նշված մարզադպրոցում իր աշխատասենյակի պատուհանից նետված անհայտ առարկայի պայթյունի հետեւանքով: Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ ապրիլի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված

ԳՈՂՈՒԹՅԱՆ 3 ԴԵՊՔ

Մայիսի 3-4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 22 դեպքից՝ 15-ը: Բացահայտվել է նաեւ կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 3 դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԴԵՊՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԳՆԱՑՔԻ ՏԱԿ

Դեռեւս չպարզված հանգամանքներում, «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի լոկոմոտիվային դեպոյում գնացքի տակ է ընկել եւ զոհվել դեպոյի աշխատակից՝ 50-ամյա Արմեն Կարապետյանը:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Դեղորայքային թունավորման նախանշաններով Ստեփանավան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Դիանա Էլոյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ԸՆԿԵԼ ԷՐ ԿԻՐՃԸ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Վասիլ Հարությունյանը մայիսի 3-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Ըստ նախնական տվյալների՝ ենթադրվում է, որ Վ. Հարությունյանն ընկել է գյուղի հարակից կիրճը: Փրկարարների կողմից կիրճում՝ Ձորագետի ափին հայտնաբերվել է Վ. Հարությունյանի դին:

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ

Երեկ Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի Օհանավան գյուղին հարակից ձորում  55-60 տարեկան տղամարդու դիակ կա: Համաձայն news.am-ի՝ դիակը հայտնաբերվել է Օհանավան գյուղի Օհանավանք եկեղեցու հարեւանությամբ գտնվող ձորակում: Մահացածը Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ, 66-ամյա Հրանտ Արամյանն է, ով Օհանավանք այցելած զբոսաշրջիկների գիտական ղեկավարն է եղել: Նա «Երեւան Թրավել» տուրիստական ընկերության աշխատակից է: Օհանավանք

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ

Երեկ ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ «Զվարթնոց» թաղամասում, «շտապօգնության» ավտոմեքենա է այրվում: Ամբողջությամբ այրվել է Մեծամոր քաղաքի «1-03» ծառայությանը պատկանող «ՌԱՖ» մակնիշի 963 ՏԼ 28 պետհամարանիշի ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 28

Կասկածյալ Անդրեասյանին հարցաքննել են որպես վկա

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախորդ օրվա նիստը ավարտվեց դատավոր Վարդապետյանին բացարկ հայտնելով: Մինչ այդ լսվեց Ռոզա Մանասյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել «Արարատ» թիմի

ԵՂԲԱՅՐՆ ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ

Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքները հակասում են իրար Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում է կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ. փետրվարի

ԱՆՏԱՌԻՑ ՉԵ՞Ն ԶՐԿՈՒՄ

Հայաստանի անտառների վիճակն այսօր ավելի լավ է, քան 2003-ին էր. 2010 թվականին ապօրինի հատումները ավելի քան 16 անգամ պակաս են եղել, քան 2003-ին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքերով՝ «90-ականներից սկսած, էներգետիկ ճգնաժամի, շրջափակման պատճառով անտառային տարածքները լուրջ վնաս են կրել: 2003-2004թթ. սկսած, խնդիրը կամաց-կամաց սկսեց լուծվել, ինչին

Մանկատան սանը հանցագործ չէ

Այսօր մանկատան շրջանավարտները  բնակարանային եւ հասարակության մեջ ինտեգրվելու լուրջ խնդիրներ ունեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  սոցիալական ոլորտի պատասխանատուները ներկայացրին, թե ինչ պայմաններում է հայտնվում մանկատան սանը չափահաս դառնալուց հետո: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանի տվյալներով, 2003 թվականից իրականացված ծրագրի շրջանակներում մանկատան 152 շրջանավարտ ստացել  է

8-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ՝ ՍԹՐԵՍՆԵՐԻ ՄԵՋ

8-ամյա Գոռի ապագան մեծ հարցականի տակ է: Խեղված է երեխայի մանկությունը: Սա Ալվարդի եւ Աշոտի ամենօրյա կռվի սովորական «դոզան» է, որը ստանալուց հետո Գոռը փախավ փողոց: Սա Գոռի ու իր հայրիկի մահճակալն է: Չնայած Գոռն էլ ունի քնելու տեղ, բայց հայրն անգամ գիշերները բաց չի թողնում երեխային. նրան քնեցնում է իր ծոցում ու իր անկողնում:

«Զանգեզուրը» ամենաառաջինն է

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միանգամից 10 նիշով առաջ անցնելով՝ 2011թ. առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը այսուհետեւ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարելով 7,45 մլրդ դրամի հարկ: Սա, թերեւս, այս եռամսյակի խոշոր հարկատուների՝ երեկ Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ցանկի ամենաակնառու եւ կարեւոր նորությունն է:  Կոմբինատը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ վեցակի շատ հարկ

Արի տուն, բայց՝ գրպանդ լիքը

Երեկ գործադիրը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով մինչեւ 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից։ Դրանով օրենքի գործողության ժամկետը 2010թ. նոյեմբերի 1-ից երկարաձգվում է

Ո՞ւմ են տալու

Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն՝ այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։ Նկատի ունենալով, որ այդ մարդկանցից ամենաերիտասարդը 96 տարեկան է, կարելի է վստահ լինել, որ պետական բյուջեի վրա

SMS ՈՒ ՀԱՄԱԶԱՐԿ՝ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ

Գյուղատնտեսական այս տարին բարեհաջող է սկսվել արմավիրցիների համար: Բնակիչները վստահեցնում են՝ եթե եղանակային կտրուկ փոփոխություններ չլինեն, առատ բերք ենք ունենալու: «Լավ է, որ ոլորտով հետաքրքրվող կա: Հասարակ ուշադրության կարոտ ենք: Այս տարի առաջին անգամ էր, որ ցրտահարության մասին բնակիչներին տեղեկացրին հեռուստատեսությամբ: «ՎիվաՍելի» բոլոր բաժանորդներին էլ լրացուցիչ հիշեցրին՝ մեսիջներով: Եթե Հայաստանում մի ընկերություն կա, որ ժողովրդի

ԷՌՆԵՍՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Մերձդնեստրի պաշտոնական «Օլիվիա պրես» գործակալությանը՝ հաղորդում է, որ երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին։ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին՝ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով։ Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանը նրան դատապարտել էր

ՄԱՐՔՍԻՍՏԸ ԴԺԳՈՀ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացարձակապես անգործության է մատնված»,- ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով վարչապետի վերջին՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած ելույթի մասին: «Դա խայտառակություն էր, ելույթ էր ունենում՝ ծոծրակը քորելով եւ էրեխեքին սովորեցնում էր, որ կաշառք չտան դասախոսներին, ու ասում էր, թե դասախոսներն էլ են մեղավոր, ուսանողներն էլ:

Երկրում քաղաքական վիճակ է փոխվել

Ասում է ՀՀ առաջին նախագահը Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետեւ առաջին նախագահը հանդիպել է Արթիկում Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ակտիվի ու նաեւ անկուսակցական համակիրների հետ: Երեկ նա նաեւ պատասխանել է «Ազատություն» ռ/կ-ի հարցերին,

ԿՆԻՔԸ ՊՈՂՊԱՏԵ ՇՂԹԱՅՈՎ ԿՊՑՆԵԼ ՔՎԵԱՏՈՒՓԻՆ

Նորմալ ընտրություններ անցկացնելու համար նաեւ այս  առաջարկն արեց «Ասպարեզի» ղեկավար Լեւոն Բարսեղյանը «Ես համոզվում եմ, որ կոսմետիկ կամ դրվագային փոփոխություններով մենք արմատական փոփոխությունների հանգել չենք կարող: Մեզ հարկավոր է ընտրական համակարգի արմատական բարեփոխում: Իմ բոլոր առաջարկները չեմ թվարկի, ընդամենը 3-4-ի մասին կխոսեմ. կրթական համակարգի աշխատողներին պիտի իսպառ կտրել ընտրական գործընթացների կառավարման պրոցեսից: Պետական եւ համայնքային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930