Օրվա լրահոսը
ԷՌՆԵՍՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Մերձդնեստրի պաշտոնական «Օլիվիա պրես» գործակալությանը՝ հաղորդում է, որ երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին։ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին՝ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով։ Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանը նրան դատապարտել էր
ՄԱՐՔՍԻՍՏԸ ԴԺԳՈՀ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացարձակապես անգործության է մատնված»,- ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով վարչապետի վերջին՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած ելույթի մասին: «Դա խայտառակություն էր, ելույթ էր ունենում՝ ծոծրակը քորելով եւ էրեխեքին սովորեցնում էր, որ կաշառք չտան դասախոսներին, ու ասում էր, թե դասախոսներն էլ են մեղավոր, ուսանողներն էլ:
Երկրում քաղաքական վիճակ է փոխվել
Ասում է ՀՀ առաջին նախագահը Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետեւ առաջին նախագահը հանդիպել է Արթիկում Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ակտիվի ու նաեւ անկուսակցական համակիրների հետ: Երեկ նա նաեւ պատասխանել է «Ազատություն» ռ/կ-ի հարցերին,
ԿՆԻՔԸ ՊՈՂՊԱՏԵ ՇՂԹԱՅՈՎ ԿՊՑՆԵԼ ՔՎԵԱՏՈՒՓԻՆ
Նորմալ ընտրություններ անցկացնելու համար նաեւ այս առաջարկն արեց «Ասպարեզի» ղեկավար Լեւոն Բարսեղյանը «Ես համոզվում եմ, որ կոսմետիկ կամ դրվագային փոփոխություններով մենք արմատական փոփոխությունների հանգել չենք կարող: Մեզ հարկավոր է ընտրական համակարգի արմատական բարեփոխում: Իմ բոլոր առաջարկները չեմ թվարկի, ընդամենը 3-4-ի մասին կխոսեմ. կրթական համակարգի աշխատողներին պիտի իսպառ կտրել ընտրական գործընթացների կառավարման պրոցեսից: Պետական եւ համայնքային
«ԴԱՏԱԼԵՔՍԸ» ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի պատասխանատու Ալինա Ենգոյանը մարտի 18-ից ազատվել է աշխատանքից: Նա համակարգում էր ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների աշխատանքները, պատասխանում լրատվամիջոցների հարցերին: Համաձայնեք, միշտ չէ, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչները կարող են միաժամանակ հայտնվել բոլոր դատարաններում: Բացի այդ, կան հարցեր, որոնց կարող է պատասխանել միայն մամուլի հարցերով պատասխանատուն: Մասնավորապես, այս օրերին Մալթայում են
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
– Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրեցի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է: Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ՝ անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե
Քոչարյանի տեղը Հաագայի դատարանում է
Վստահ է Աշոտ Մանուչարյանը «Հայաստանում Միացյալ Նահանգներն իրականացնում է տրանսֆորմացիոն գործառույթ: Սա մի բան է, երբ երկրի իրողությունները փոխվում են, սակայն, ի տարբերություն հեղափոխականի, այստեղ փորձում են շատ գործող անձանց ներառել: Այս գործառույթը ներառում է անցնցում փոփոխություններ եւ ներկայացնում է փոփոխությունների ամբողջ պալիտրան»,- երեկ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ
«ԻԴԵԱ ՖԻՔՍ»
Որը, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետի ասելով, չի իրականանալու Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, հայտարարել է, թե վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում. «Պետք է գնահատել, ոչ թե ռեւերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
«Միս ու արյուն» կստանա՞ «Ժառանգության» նախաձեռնությունը Մարտի 15-ին մեկնարկած եւ 15 օր տեւած «Ազատության ծոմով» եւ դրանից հետո «Ժառանգությունը» փորձեց նոր ներքաղաքական իրավիճակ ստեղծել Հայաստանում: Նոր քաղաքական իրավիճակը ստեղծվեց. ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նկատել է ՀՀ առաջին նախագահը՝ «մթնոլորտ է փոխվել»: Թե այդ ամենում ի՞նչ դերակատարում ունեցան «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ունեցան, թե
ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ օրերին այցելել է իրենց քաղաքական հայացքների համար եւ մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելի նաեւ մյուս քաղբանտարկյալներին, քանի որ առաջին նախագահի բարոյական աջակցությունը վերջիններիս էլ, թերեւս, չէր խանգարի: «Այժմ ես չեմ
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
«Facebook» սոցցանցը մեղադրվում է անչափահասների անուններն ու նկարներն իր «Sponsored Stories» գովազդներում օգտագործելու համար: Սոցցանցի դեմ ներկայացված հայցում ասվում է, որ 18-ը չլրացած օգտատերերի անունների ու նկարների օգտագործումն այդ գովազդներում անօրինական է: Հայցը ներկայացվել է Նյու Յորքում ապրող անչափահաս Ջասթին Նաստրոյի հոր կողմից:
Ոչ պատշաճ ներկայություն՝ հարսանիքին
Անգլիական թագաժառանգի հարսանյաց հանդեսի ժամանակ աստղային զույգը՝ Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմները խայտառակ են եղել: Նրանց քննադատել են չափազանց մռայլ հագուստների համար: Արտասահմանյան լրատվամիջոցները մեջբերելով հայտնի դիզայներների կարծիքները, նշել են, որ այդ տեսքով ամուսիններն ավելի շուտ հուղարկավորության կարող էին մասնակցել, քան հարսանյաց հանդեսի: Ուիլյամի եւ Քեյթի հարսանիքին Դեյվիդն իր կոստյումի աջ կողմում կախազարդ է կրել, չնայած
«Latin Music Awards»-ի հաղթողները
Օրերս Մայամիում կայացավ «Latin Music Awards» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր «Billboard» ամսագիրը: Կարելի է ասել, որ մրցանակաբաշխության ակտիվիստները հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու սիրված երգչուհի Շակիրան էին, քանի որ նրանք ներկայացել էին գրեթե բոլոր անվանակարգերում: Արդյունքում՝ Իգլեսիասը դարձավ ռեկորդակիր. նա 12 անվանակարգերից 9-ում հաղթող ճանաչվեց: Իգլեսիասը լավագույնն էր «տարվա կատարող», «տարվա երգ», «ամենահայտնի երգը ռադիոյում»,
Նորաձեւությունը միաձուլել է մշակույթները
Դաշտը զարգացնելու կարիք կա Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող՝ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրն արդեն մեկնարկել է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ, նորաձեւության ոլորտի փորձագետներ՝ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Չեխիայից եւ Ռումինիայից: Հայաստանում նրանց են միացել արդեն Բրիտանական խորհրդի կողմից ընտրված հայ դիզայներներ: Հայ եւ եվրոպացի դիզայներներն ընտրվել են Բրիտանական խորհրդի կողմից, հայերի
ԵԹԵ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՇՈՒՏ ՉՊԱՏՌՎԻ…
Հայ երգչուհիներից ոմանք պատրաստ են իրենց լուսանկարը դաջել պահպանակների տուփերին՝ պայմանով, որ այն որակյալ լինի Պահպանակ արտադրողները նորանոր միջոցների են դիմում՝ իրենց արտադրանքի վաճառքը խթանելու համար: Դրանցից ամենատարածվածը շոու-բիզնեսի որեւէ աստղի նկարը պահպանակի վրա զետեղելն է, որը ձեռնտու է ինչպես իր սեքսուալությունը, էրոտիզմը PR անող աստղին, այնպես էլ բիզնեսմեններին: Օրինակ, երբ սովորական չինական պահպանակների վրա
Առաջին պաշտոնանկությունը Հայաստանի առաջնությունում
Կատարվեց մրցաշրջան 2011-ի առաջին պաշտոնական փոփոխությունը. բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանից հետո պաշտոնանկ է արվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին: Մակեդոնացի մասնագետը 2010թ.-ին էր միացել «Բանանցին» ու հարաբերականորեն հաջող ֆուտբոլային տարի անցկացրել թիմի հետ՝ մրցաշրջանն ավարտելով պատվավոր «երկրորդի» կոչումով. երկրորդը առաջնությունում, գավաթի ու սուպերգավաթի խաղարկությունում: Այս տարի էլ «երկրորդի կարգավիճակը» հետապնդում է «Բանանցին», միայն թե՝
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի ՀԸՖ նախագահի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը նախ ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի անունից լրագրողներին շնորհավորեց նախորդ օրը նշված «Մամուլի ազատության միջազգային օրվա» առիթով, ապա ներկայացնելով օրվա թեմաները՝ հորդորեց ազատ երկխոսություն ծավալել: «Այսօր ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, թե ինչպես է ՀԸՖ-ն կազմակերպել 2011 թվականի մեկնարկների նախապատրաստությունը, տալ արդեն կայացած մրցումների մասնակցության
ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔԻ ԵՎ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ
Պաշտպանության նախարարությունում երեկվանից մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության եւ մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ: Կարեւորելով գիտաժողովի կազմակերպումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա պատմության
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՈՒ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 12 միլիոն դրամ է հատկացրել «Վերածնունդ» միջազգային փառատոնի իրականացման համար: «Գյումրի քաղաքը հնուց ի վեր հայտնի է որպես մշակույթի, արվեստների ինքնատիպ քաղաք: Ես անձնական շփումից գիտեմ՝ գյումրվա մարդկանց ստեղծագործական մղումն ու կենսունակությունն ուղղակի ապշեցուցիչ են: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, իր համեստ ներդրումն ունենալով ազգային ինքնության պահպանման ու զարգացման վեհ գործին,
Համադասարանցիներն ու New Valley Symphony Orchestra-ն
Հուզիչ համերգ՝ ԱՄՆ-ում Լոս Անջելեսի նման մեգապոլիսում, ուր սփռված են հայ էմիգրանտների ընտանիքները, նախկին հարեւանների, ծանոթների կամ համադասարանցիների հանդիպումը միշտ էլ յուրօրինակ տոնի է վերածվում: Այս անգամ էլ հաճելի էր տեսնել, որ Hall of Liberty դահլիճը լիքն է հատկապես երեխաներով, որոնք «կիսում» էին շռնդալից ծափահարություններ ու «բրավոներ» հնչեցնող իրենց ծնողների հիացմունքը: Դրա «մեղավորը» դաշնակահար Նազելի
ԱՆԱՂՄՈՒԿ, ԲԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ
Կոնսերվատորիական նախաձեռնությունները շարունակվում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երկրի մշակութային կյանքում մեծ ներդրումներ ունի, որոնք արտացոլվում են նաեւ մրցույթներով, փառատոներով: Սակայն, չգիտես ինչու, ոչ բոլոր նախաձեռնություններն են արժանանում հրապարակային ուշադրության: Թերեւս սա կարելի է վերագրել կազմակերպչի «անաղմուկ» գործունեությանն ու համեստությանը: Օրինակ, վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մասնագետների բնորոշմամբ, ներկայանալի ելույթ ունեցավ կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը
ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՍԻՓԱՆՆ ՈՒ ԱՐԱՐԱՏԸ
«Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են պառակտել մեր երկիրը»,- news.am-ի փոխանցմամբ, այդ մասին Մուշում նախընտրական ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հերքելով քրդական հարցի գոյությունը եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն անվանելով խաբեբաներ: «Մենք ժողովրդի հետ միասին հանդես կգանք նրանց դեմ, ովքեր խաբում են մեր քուրդ եղբայրներին ու քույրերին:
ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ԱՄՆ-Ի ՔԱՅԼԸ ՆԱԽԱԴԵՊ ՉԻ ԴԱՌՆԱ
Պակիստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի չարտոնված գործողության առնչությամբ, որի ընթացքում մայիսի 2-ին սպանվեց «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: «Ազատություն» ռ/կ մատուցմամբ, կառավարության հաղորդագրությունում նշված է, որ դա չպետք է նախադեպ դառնա Պակիստանի տարածքում Միացյալ Նահանգների հակաահաբեկչական հետագա գործողությունների համար: Ավելի վաղ Պակիստանի նախագահ Ալի Զարդարին հայտարարել էր, որ գործողությունը պակիստանյան կողմի
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, երկրի հատուկ ծառայությունները ավելի են խստացնում հակակառավարական ցույցերի ճնշմանն ուղղված միջոցառումները: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ ամբողջ երկրով մեկ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ձերբակալվածները ենթարկվում են կտտանքների, սակայն այդ տեղեկությունները ստուգելու ուղղությամբ անկախ հետաքննություն անցկացնելն անհնարին է, քանի որ օտարերկրյա լրագրողներին
FACEBOOK-Ը ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱՍԱՆՋԻՆ
Facebook սոցիալական ցանցը պատասխանել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, որը Facebook-ն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ գործիքը լրտեսության համար»: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Forbes-ը: Ըստ աղբյուրի, սոցցանցի ներկայացուցիչը չափազանցություն է համարել Ասանջի այն մեղադրանքները, թե իբր օգտատերերի տվյալները փոխանցվում են հատուկ ծառայություններին: «Մենք չենք արձագանքում ճնշմանը, մենք պատասխանում ենք դատավարությանը»,- ասել է
Մինսկը փակում է անկախ թերթերը
Բելառուսի տեղեկատվության նախարարությունը նախաձեռնել է երկու խոշոր ոչ պետական հասարակական-քաղաքական թերթերի՝ «Նաշա Նիվա»-ի ու «Նարոդնայա վոլյա»-ի փակման գործընթաց: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ հիշյալ թերթերը սպառել են պաշտոնական զգուշացումների լիմիտն ու ենթակա են լիկվիդացման՝ համաձայն ԶԼՄ-ների մասին համապատասխան օրենքի: Բելառուսի տնտեսական գերագույն դատարանը բելառուսական նախարարության հայցի հիման վրա այդ գործով դատաքննությունը կսկսի մայիսի 11-ին: Թերթերի
ԿՈԼՈՐԱԴՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԵՆ ՎՃԱՐԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ «ԳԼԽԱԳԻՆԸ»
Կոլորադոյի բնակիչ Գերի Ֆոլքները (նկարում), որը Պակիստանում Օսամա բեն Լադենին «որսալու» անհաջող փորձեր էր արել, ամերիկյան իշխանություններից պահանջել է իրեն վճարել «թիվ մեկ ահաբեկչի» գլխի համար խոստացված պարգեւի մի մասը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Fox news-ը: Ֆոլքները, որը մի քանի անգամ Պակիստան էր մեկնել «Ալ-Քաիդայի» առաջնորդին գտնելու ու սպանելու մտադրությամբ, 2011թ. մայիսի 2-ի
«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԴՊՐՈՑԸ»
ԿԳ նախարարությունում երեկ տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը եւ «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները վերաբերում են կրթությանը, մասնավորապես դպրոցին:
Կոռուպցիայից մինչեւ քաղաքական կամք
Կամ դրանց մեկնաբանությունները՝ ըստ ՀՀ վարչապետի Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր ԵՊՀ ուսանողներին: Նա համալսարանականների հետ քննարկեց կրթական տարաբնույթ խնդիրներին վերաբերող հարցեր, փաստեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել արդյունավետ, եթե հասարակությունը հաշտվում է դրա դրսեւորումների հետ. «Օրինակ, եթե բուհում գոյություն ունի կոռուպցիա, դա նշանակում է, որ դրանում ներքաշված են նաեւ ուսանողները,


















































