Օրվա լրահոսը
«ՎիվաՍելը» կընձեռի լայնաշերտ ցանցի մուտքի հնարավորություն
«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «GNC-Alfa» ընկերությունները երեկ ստորագրել են օպտիկամանրաթելային գծերի ձեռքբերման պայմանագիր, որի արդյունքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հնարավորություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր «GNC-Alfa» ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան: «GNC-Alfa»-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է
Ինչո՞ւ էր աղմկում «Օրանժը»
«Բարեւ, «Օրանժը» Հայաստանում կլինի նոյեմբերի 5-ին»: Շուրջ 1 ամիս անընդմեջ տարբեր հեռուստաալիքներով այսպես աղմկում էր Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատորը: Իսկ այն հայտարարությունը, թե «Օրանժի» բաժանորդ կարելի է դառնալ բացարձակապես անվճար՝ նախապես ցանկացած համար գրանցելով ընկերության կայքէջում, մի պահ տպավորություն ստեղծեց, թե բջջային կապի շուկայում իսկական հեղաշրջում է տեղի ունենալու: Միամիտ բաժանորդները այնպես էին «գրոհել»
ՓՄՁ-Ի ՎԱՐԿԵՐԸ ՄՆԱՑԻՆ «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ»
Գումար չլինելու պատճառով Շիրակի մարզի գործարարների համար նախատեսված արտոնյալ վարկերն այդպես էլ տեղ չեն հասնում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարելի է ասել, արդեն մեղմացել է, սակայն մեր կառավարության հակաճգնաժամային միջոցառումները դեռ իրականություն չեն դառնում: Մասնավորապես, չի իրագործվում շիրակցի փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագիրը: Իսկ Շիրակում այդ ծրագրին հավակնողները 12-ն են, որոնց թվում են՝
Սոցիալական արդարությո՞ւն, թե՞…
Ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետի ելույթի եւ, մասնավորապես, սոցիալական արդարության եւ օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու պնդումների մասին «Առավոտը» հարցրեց ԱԺ պատգամավորների կարծիքը: ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով վարչապետի մտքերին՝ ասաց. «Ինձ համար մի քիչ տարօրինակ, ես կասեի՝ էկզոտիկ սոցիոլոգիական հարցում է, որի արդյունքում պարզվել է,
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ 15 ԷՋ ԳՐԵՑԻՆ
Եվ հեռարձակման թվային համակարգին անցման այդ 15 էջանոց հայեցակարգի զգալի մասը մասնագետների համար հանրահայտ փաստեր են: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում նոյեմբերի 12-ից, այսինքն՝ այն օրվանից, ինչ կառավարությունը հավանություն տվեց տվյալ փաստաթղթին՝ տեղադրված է «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը»: Եվ նշված է, որ դրա վերաբերյալ առաջարկությունների եւ դիտողությունների համար կարող են դիմել նախարարության իրավաբանական վարչությանը:
ԻՆՉՈ՞Ւ ԴԱՐՁԱՎ ՀՀԿ-ԱԿԱՆ
«Մեր տվյալներով՝ վարչապետը պետք է դառնար կամ ՄԻԱԿ-ի, կամ Արմենականների նախագահը։ Չստացվեց, կամ միտքը հնացավ, եւ արդեն անիմաստ էր մնալ անկուսակցական»,- «7or.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալը՝ ասել է «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, թե Տիգրան Սարգսյանը վաղուց հոգով-սրտով հանրապետական էր։ Նույն թեմայի շուրջ կայքէջին տված հարցազրույցում ընդդիմադիր՝ ՌԱԿ ատենապետ
ՀՄԱՅԱԿԸ ԿՏԱ ԻՐ ԿՅԱՆՔԸ
Հիմա էլ նա Արա Սիմոնյանին է «իշխանության դրածո» անվանում «Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինել ինչ-ինչ հարցերում, բայց ես պատրաստ եմ ոչ միայն իմ մանդատը, այլեւ իմ կյանքը զոհաբերել, որ նա հավասար պայմաններում մրցակցի իմ եւ մյուսների հետ»,- ըստ լրատվական կայքերի, երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ
Վարչապետը ներկայացավ որպես քաղաքական դեմք
Հանրապետական դարձած վարչապետի խոսքը երեկ վերջապես ընկալվեց որպես քաղաքական այրի խոսք, իսկ կուսակցական գործընկերները սովորականից ավելի ջերմ էին սեղմում վարչապետի ձեռքը: Մինչեւ երեկ եւս վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին լուրջ քաղաքական հայտարարություններ էր անում, սակայն, մեր կարծիքով, դրանք մասամբ էին ընկալվում որպես քաղաքական հայտարարություններ կամ քաղաքական դիրքորոշում: Հանրապետական կուսակցության անդամ դառնալով՝ վարչապետը կարծես մի տեսակ փոխվեց,
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇՈՂԸ՝ ՆԵՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի բացառում, որ ժողովուրդը կարող է եւ ներել Սերժ Սարգսյանին: – Հայաստանյան քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի ակտիվի ժողովում վերջին օրերին ավելի շատ է քննարկվում, քան նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունները կամ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ընդ որում, այդ ելույթը քննադատողներ կան ե՛ւ իշխանական, ե՛ւ
ԿՈՆԳՐԵՍՈՒՄ՝ «ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ»
Շահեն Պետրոսյանը Վահան Շիրխանյանին համարում է «պատեհապաշտ» Արդեն տեւական ժամանակ լոյալություն դրսեւորելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, պասիվ քաղաքական կեցվածքով համակիրներին անընդհատ սպասելու եւ համբերելու կոչեր անելով՝ արդյոք Հայ ազգային կոնգրեսը չի՞ կորցնում իր դեմքը, մեր այս հարցին ի պատասխան ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը ասաց. «Ընդդիմության հնարավորությունները շատ փոքր են: Իշխանությունը մեկուսացրել է ինչպես եւ
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ
Նոյեմբերի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:
ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻ՞Ն ԵՔ
Որպեսզի բացահայտեք՝ կոնֆլիկտայի՞ն անձնավորությո՞ւն եք, թե՞ ոչ, պատասխանեք այս թեստի հարցերին. «այո»- 4 միավոր, «ոչ»- 2 միավոր, կամ՝ «դժվարանում եմ պատասխանել»- 0 միավոր։ 1. Կարո՞ղ եք ընկերասեր լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ում չեք հանդուրժում։ 2. Տարբեր իրավիճակներում ձեզ տարբեր կե՞րպ եք պահում, թե՞ միշտ նույնն եք: 3. Դուք տիրապետո՞ւմ եք դերասանական վարպետության կանոններին։ 4. Կարո՞ղ
Ռոք փառատոն՝ նվիրված ուսանողներին
Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 1941 թ. Լոնդոնում՝ Միջազգային ուսանողական խորհրդի կողմից: Հետագայում այդ ավանդույթը շարունակեց Միջազգային ուսանողների միությունը եւ, ուսանողական այլ միությունների հետ համագործակցելով, փորձեց նպաստել, որ տոնն ընդգրկվի Միացյալ ազգերի կազմակերպության պաշտոնական արարողությունների ցանկում: Այս տարի ուսանողների օրը նշվեց 70-րդ անգամ: Հայաստանում եւս նշվեց ուսանողների օրը: Հայաստանի
Քանդակի կենդանի տրոփյունը
Արա Շիրազի արվեստանոցում Ձեռքի մի քանի հարված, ու կավը շունչ է առնում, դառնում քանդակ՝ արվեստի գործ… Բարձրահարկ շենքի մութ ու խոնավ ներքնահարկում քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցն է: Վարպետը ընդունեց մեզ մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ, ներկայացրեց իր քանդակները եւ մանրամասն պատմեց յուրաքանչյուրի պատմությունը: Արվեստանոցը մի խուլ, երկու փոքրիկ սենյակներից կազմված բնակարան է: Ներքնահարկում գտնվելու պատճառով լի
ՄՈԴԵԼԻ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՎ ՔԱՅԼԵԼԸ ՍԽԱԼ Է
Իսկ ոտքի թաթերը ներս դնելով քայլելը՝ վնասակար «Ատեքս» նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ-բեմադրիչ Միքայել Դանիելյանը մտահոգված է հայ երիտասարդության սխալ քայլվածքով, կեցվածքով: Նրա ձեւակերպմամբ, մեծամասնությունը սխալ է քայլում, իսկ երբեմն էլ՝ շատ տգեղ. «Սխալ քայլքը նախ վնասակար է առողջությանը, այն կարող է մեծ խնդիրներ առաջացնել երիտասարդների համար: Քայլվածքին պետք է հետեւել դեռ մանկուց՝ 5-6 տարեկանից,
Գոլբոլը գեղեցիկ, տղամարդկային խաղ է
Երեկ «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց գոլբոլի ՀՀ անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեց 6 թիմ Թիմերում ընդգրկված են բացառապես տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ եւ քանի որ մասնակիցների տեսողական խնդիրները տարբեր աստիճանի են, խաղից առաջ մրցողների աչքերը կապվեցին, որպեսզի հավասար պայմաններով հանդես գան: Յուրաքանչյուր թիմից խաղում է երեք հոգի: Խաղի նպատակը մրցակցի դարպասը գրավելն է: Իսկ մասնակիցները գնդակի շարժումը
Առավել քան համոզիչ հաղթանակ
Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Իռլանդիայի իր հասակակիցներին: Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կայացած այդ խաղում ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարած մեր թիմը 4:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ:
Նիկիտա Սիմոնյանը ՌՖՄ նախագա՞հ
ՌԴ սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի նախարար Վիտալի Մուտկոն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարականով նոյեմբերի 23-ին վայր կդնի Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի լիազորությունները: Նոյեմբերի 24-ին Ֆուտբոլի միության նախագահի պարտականությունները կստանձնի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Սպասվում է, որ նոր նախագահը կընտրվի Ռուսաստանի ֆուտբոլի միության արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է Newsru.com-ը: Նշենք, որ Մուտկոն Ռուսաստանի ֆուտբոլի միությունը
Դեռ լրիվ չի՞ ապաքինվել
Մոսկվայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Առաջին օրն անցկացված 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է դասական շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը չկրելով եւ ոչ մի պարտություն, 12,0 միավորով ստանձնել է առաջատարի դերը: Նրանից երկու միավոր պակաս է վաստակել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Իսկ ահա
Կոմպոզիտորը կմեծարվի
Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա կգտնվի նաեւ ՀՀ նախագահը: Մինչ այդ երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, շնորհավորել է անվանի արվեստագետին՝ մաղթելով քաջառողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:
10-ամյա կենտրոն
«Մայրենիի անաղարտության պահպանումը գեղարվեստի ներուժով» խորագիրն էր կրում օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի 10-ամյակին: 1999 թ. Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի, Լեւոն Անանյանի եւ այլոց նախաձեռնությամբ հիմնադրված կենտրոնը հայոց լեզվի եւ գրականության քարոզման երիտասարդական միակ համույթն է հանրապետությունում: Արեւմտահայերենով եւ արեւելահայերենով՝ Հայաստանում
«Արաքսի ձախ ափին»
Երեկ Մոսկվայի տանը կայացել է «Արաքսի ափին» հայ-թուրքական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է Հայկական մարքեթինգի ասոցիացիայի եւ Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ: «Մեր հիմնական խնդիրն էր՝ ցույց տալ այսօրվա Հայաստանը ներկայիս Թուրքիային, եւ հակառակը»,- «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նշել է ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով, ֆիլմում բարձրացվում են մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված
Էդմոն Ավետյանի հիշատակին
Նոյեմբերի 15-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում կայացավ Նատալյա Հարությունյանի կազմակերպած համերգը՝ նվիրված մեր նշանավոր մտավորականներից մեկի՝ Էդմոն Ավետյանի հիշատակին: Նրա մասին ջերմ խոսքեր ասաց Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը, ընթերցվեց Տ. Մանսուրյանի նամակը, կատարվեցին հայ, ռուս եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Գրիգորի «Արնախումի ընտանիքը»
Այս տարվա մարտին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Արնախումի ընտանիքը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վ. Սիգարեւի: Այն օրերս ցուցադրվեց նաեւ Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում: Բեմադրության մեջ խաղում են հայտնի դերասաններից՝ Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, երիտասարդներից՝ Արեն Վաթյանը, Վահագն Գալստյանը, Շողեր Աթանեսյանը եւ այլք… Սիգարեւի գործերին Դրամատիկական թատրոնի դերասան
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ
Կամերային նվագախմբի երաժիշտների համոզմամբ՝ Արամ Ղարաբեկյանն իրենց նվաստացնում է Տարիներ շարունակ աշխարհի լավագույն բեմերում փայլող Հայաստանի պետական կամերային նվագախմբում (ՀՊԿՆ) ներկայումս լարված մթնոլորտ է տիրում: Կոլեկտիվի 23 անդամից 19-ը գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանից իր դժգոհությունները փոխանցելու նպատակով եղել է ՀՀ մշակույթի նախարարի մոտ, երաժիշտներից 17-ի ստորագրությամբ էլ Հասմիկ Պողոսյանին նամակ է ուղարկվել: Կամերայինի երաժիշտները որոշ
ԵՄ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունը երեկ երկարաձգել է 2006թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը: Այդ մասին փոխանցում է «Utro.ru»-ն: Այդուհանդերձ, ԵՄ-ն որոշել է ամբողջությամբ չվերացնել դրանք՝ երկրում քաղաքական բարեփոխումների թեեւ անբավարար, բայց նշմարվող առաջընթացի պատճառով: Երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների հաստատած հայտարարության համաձայն, սահմանափակումները սառեցված կմնան
ՀԵՐԱԿԼԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ԻՐԱՔՈՒՄ
Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ադ Մելկերտը հայտարարել է, թե 2010թ. հունվարին Իրաքում կայանալիք համընդհանուր ընտրությունների նորմալ անցկացման համար նվազագույն ընդունելի պայմաններ ապահովելու առաջադրանքն իրականացնելը հավասարազոր է Հերակլեսի սխրանքին: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացրել է, որ ընտրություններ կազմակերպել հնարավոր է, բայց լուրջ մտահոգություն է առաջացնում դրանց պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի սղությունը, որի արդյունքում հնարավոր է, որ
ՆՇՈՒՄ ԵՆ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԴԱՐՁԸ
Չեխիան եւ Սլովակիան երեկ նշել են Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անարյուն տապալման եւ «թավշյա հեղափոխության» մեկնարկի 20-ամյակը: 1989թ. նոյեմբերի 17-ին ոստիկանությունը ցրել էր Պրահայում տեղի ունեցած ուսանողական խաղաղ ցույցը, որին հաջորդած բողոքի զանգվածային երկշաբաթյա ակցիաները հանգեցրել էին կոմունիստների իշխանության տապալմանը: Եվս երեք տարի անց երկիրը խաղաղ ճանապարհով փլուզվել եւ ծնունդ էր տվել երկու անկախ պետությունների: Այսօր
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԹԵԶԸ
Վերջերս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Universidad Complutense de Madrid) մասնակցեցի մի հետաքրքիր արարողության: Մեր հայրենակից Արթուր Արիստակեսյանի «Հայկական ցեղասպանությունը եւ միջազգային ռեակցիան» (El Genocidio Armenio (1894-1922) y la Reacciցn Internacional) դոկտորական թեզի պաշտպանությունն էր իսպաներեն լեզվով: Միայն պետք էր տեսնել բազմաթիվ թուրքերի տարբեր բնույթի գործողությունները՝ ձախողելու այդ միջոցառումը: Չնայած այդ ամենին՝ Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց: Ուսումնասիրելով