Օրվա լրահոսը

Շահագործման փոխարեն՝ առաջարկ

Ութ ամիս առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը, որով նախատեսվում է Երեւանում՝ բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Այս նպատակի համար ՀՀ սփյուռքի նախարարությունը պետական բյուջեից 21 միլիոն դրամ ստացավ: Այն ժամանակ սփյուռքի նախարարությունը հայտարարեց, որ սկզբի համար կտեղադրվեն Լազարյան եղբայրների, Միքայել Արամյանցի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՄԵՌԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

Մեր մայրենիի ներկայացվածության ցուցանիշները տխուր են ՀՀ կառավարման վերին օղակները անընդհատ խոսում են էլեկտրոնային կառավարման բարեփոխումներից, Հայաստանի՝ համացանցում ներկայացվածության աստիճանից եւ այս ոլորտին վերաբերող հարցերից: Վիքիփեդիա ազատ հանրագիտարանում հայկական ռեսուրսների թիվը նույնիսկ չի հասնում 14 000-ի, այնինչ հարեւան Ադրբեջանի ռեսուրսները 55 000-ից ավելի են, Անգլիայինը՝ 3,5 միլիոնից ավելի, ռուսական ռեսուրսների թիվն անցնում է 1 միլիոնի

Օմբուդսմենի առաջարկն անընդունելի է

Արեւմտյան բարեկեցությունը եւ ադրբեջանցու հարեւանությունը վայելողը չեն կարող նույն իրավունքն ունենալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «ՀՀ ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնցից մեկով խորհուրդ է տալիս վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս

ԵՐԿՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԸ

 Հայացք` Թուրքիայից Հազար տարուց ավելի ձգվող մի ժամանակահատված միասին ապրած երկու ժողովուրդներ 1915թ. դեպքերի պատճառով մեծ բաժանման առաջ կանգնեցին: Անատոլիայի տարածքում թուրքերի եւ հայերի համատեղ բարեկամության եւ եղբայրության մթնոլորտը իմպերիալիստական պետությունների քաղաքականության հետեւանքով վերացավ: Հայերը, ովքեր աջակցում էին Ալփարսլան սուլթանի բանակին, Սելջուկյան պետության շնորհիվ հնարավորություն ստացան հանգիստ ապրել: Թուրքական բանակի հետ միասին Բյուզանդիայի դեմ պատերազմող

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը համակարգիչներ է նվիրել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի եւ Այրում քաղաքի դպրոցներին: Այդ ուսումնական հաստատությունները համակարգչային տեխնիկայի պակաս ունեն: Սակայն հասկանալի չէ, թե ինչու համակարգիչները չի տրամադրում կրթության եւ գիտության նախարարությունը, որը ղեկավարում է հանրապետական Արմեն Աշոտյանը: Մեծ է հավանականությունը, որ ընտրություններին ընդառաջ հանրապետականների նվերները կշատանան: ԱԺ-ում մեծամասնություն ունեցող հանրապետականներին հիշեցնենք,

«ՓԱԹԵԹՈՎ ՊԱՐՏՔ»՝ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ

Տավուշի մարզի բազմաթիվ համայնքապետարաններ եւ դպրոցներ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բջջային հեռախոսահամարների փաթեթների պարտքերի պատճառով հայտնվել են դժվարին վիճակում: Օրինակ, սահմանամերձ Կիրանցի գյուղապետարանի հաշվեհամարի վրա արգելանք է դրվել՝ մոտ 1 միլիոն դրամ պարտքի պատճառով: Գյուղապետ Հմայակ Նազարյանը ասում է, որ որոշ փաթեթներ ձեւավորվել են 4-5 տարի առաջ եւ հիմա շատ դժվար է պարտքը հավաքելը, քանի որ պարտատերերից

ՄԻ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կապանցի տաղանդավոր նկարիչն այժմ հարբեցող է ու մուրացկան Հուսիկ Ստեփանյանի նկարներում պայծառություն, գույն եւ կյանք կա, իսկ կյանքում… Ժամանակին Կապանում Հուսիկ Ստեփանյանին բոլորն էին ճանաչում ու տաղանդավոր նկարիչ համարում: Նրա հեղինակած նկարները մինչեւ այժմ կապանցիներից շատերի բնակարանների պատերն են զարդարում: Նկարները կան ու կմնան, կա նաեւ Հուսիկ Ստեփանյանը, բայց չկա տաղանդավոր նկարիչը: Այսօր նրան Կապանում

Երեխային իրավուք չունեն մերժելու

Անհրաժեշտության դեպքում մանկապարտեզները նույնիսկ կցակառույցներ կարող են ունենալ Այն բանից հետո, երբ Երեւանի մանկապարտեզները քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ դարձան անվճար, երեխաների հոսքը դեպի այդ խնամքի կենտրոններ՝ մեծացավ, ինչն էլ իր հետ լրացուցիչ խնդիրներ բերեց: Ներկայումս շատ մանկապարտեզների տնօրեններ երեխաներին ընտրողաբար են ընդունում, քանի որ տեղ չկա: Այդ իսկ պատճառով Երեւանի ավագանին մարտի 15-ի իր նիստում

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈԼԽՈԶ՝ ԲԵՐԴԱՇԵՆՈՒՄ

Կառավարության «գյուղափրկիչ» այս ծրագիրն առաջին անգամ փորձարկվեց Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր ու ցուրտ գյուղում: Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, գյուղատնտեսության  ու բնապահպանության նախարարների մասնակցությամբ սահմանամերձ այս գյուղի դպրոցում ստեղծվեց նորանկախ հանրապետության առաջին գյուղական կոոպերատիվը՝ ճիշտ խորհրդային կոլխոզի մոդելով: Սահմանամերձ ու լեռնային համայնքները դատարկվելուց փրկելու համար հայրենի կառավարությունը Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով  որոշել է ձեռք մեկնել

ՃՇՏՈՒՄ

«Առավոտ» օրաթերթի ապրիլի 15-ի համարում «Լավություն՝ վկայի «Մերսեդեսի» հաշվին» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես արագացված ընթացակարգով «լսվել» է մշտական բնակության վայր չունեցող, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Վոլոդյայի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս քրեական գործով վկա Գուրգեն Մախմուրյանի գնած սեփական «Մերսեդես» մեքենան տրվել է տուժողին, որպես ամբաստանյալին հասցված վնասի հատուցում: Մենք նշել էինք, որ

ՆՌՆԱԿ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Գ. Բաղդասարյանից ահազանգ է ստացվել, որ իր տան նկուղում գտնվող երկաթե պահարանում կասկածվում է նռնակի առկայություն: Փրկարարների ուժերով երկաթե պահարանը նկուղից դուրս է բերվել: Ոստիկանության աշխատակիցների կողմից բացվել է պահարանը` նռնակ չի հայտնաբերվել:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

Հիվանդանոցից  ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ թիկունքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Հասմիկ Փ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 31-ամյա Արմեն Փ.-ն, կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կնոջը` Հասմիկ Փ.-ին, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին

Անտիմամուլ

«Կառավարություն առանց մամուլի» շարքից «Առավոտի» 11.03.2011թ. համարում (https://www.aravot.am/am/articles/regions/90543/view) թեմայի վերաբերյալ հրապարակման նախաբանը սկսվում է նրանով, որ ԱՄՆ Սահմանադրության հայր ու 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն ասել է. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր առանց կառավարության, առանց մտածելու կընտրեի երկրորդը»: Բնականաբար, Ջեֆերսոնը թերթեր ասելով նկատի ուներ ազատ մամուլը, որը կարող է քննադատել, «հայհոյել»,

ԼԻԱԶՈՐԱԳԻՐԸ «ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

Ֆրանսիայի նոտարի կնիքը չի անցնում Նոր Նորք-Ավանում 2011թ. ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գոհար Ռշտունին բուժման նպատակով գտնվելով Ֆրանսիայի Սեն-Կլու քաղաքի Ռենե-Հյուգնանի օնկոլոգիական հիվանդանոցում, լիազորագիր ուղարկեց ամուսնուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Շահվերդյանին: Ըստ այդ լիազորագրի, ամուսինը պետք է ստանար ու կյանքի-մահվան հետ կռիվ տվող իր կնոջն ուղարկեր նրան հասանելիք հաշմանդամության թոշակային գումարները, մինչ իր Հայաստան

ԲՈՒԺԿԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Երեւանի պետական մանկավարժական համալսարանը բաղկացած է մի քանի մասնաշենքից, ուստի բուհում 2 բուժկետը, ուսանողների խոսքերով, քչություն է անում: Ուսանողների դժգոհություններին ի պատասխան, բուհի ղեկավարությունը պարբերաբար վստահեցնում է, որ շուտով կբացեն երրորդն էլ, սակայն դեռեւս առաջընթաց չկա: Այս հարցը նույնիսկ քննարկվել է բուհի ուսանողական խորհրդում: Օրերս մի ուսանողուհու ինքնազգացողությունը վատացել էր, եւ քանի որ տվյալ ֆակուլտետի

Երեւանը փոշու մեջ կորել էր

Երեկ մայրաքաղաքի բնակիչները խուճապի մեջ էին: Երեւանում մթնոլորտը արտասովոր փոշոտ էր: Ոմանք վախեցած էին, թե Ճապոնիայի ատոմակայանի վթարի հետեւանքներն արդեն Հայաստան են հասել, ոմանք էլ կարծում էին, որ փոշու ամպը ինչ-որ վթարի հետեւանքով է առաջացել: Եվ մինչ քաղաքացիները տարաբնույթ մեկնաբանություններ էին անում, բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ արաբական անապատների փոշին է հասել մեր երկիր: Ըստ նախարարության՝

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ի սահմաններում 24-ամյա Հրաչիկ Մաթեւոսյանի վարած «ԳԱԶ-31102» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կամրջի բետոնե եզրային պատնեշին: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն:

«ՄԻԼԱՆՈՅԻ» ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ

Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում պետք է տեղի ունենար «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքի քննությունը: Սակայն նիստը տեղի չի ունեցել, քանի որ, ինչպես հայտնում է «Ա1+»-ը, նախագահող դատավոր Ստեփան Միքայելյանը հիվանդացել էր: Տեղեկացնենք, որ Հովհաննես Ղուկասյանը բողոքարկում է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի փետրվարի 18-ին կայացրած որոշումը:

Նոր վարույթ՝ «Ալեքս-Գրիգի» դեմ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՏՄՊՊՀ-ի կողմից մանրածախ առեւտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ:  Հիմք ընդունելով  Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, ապրիլի 20-ին կայացած նիստում որոշվեց վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2

ԲԱ՜ ԱՍՈՒՄ ԷԻՔ՝ «ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾ ՕԳՈՒՏ Է ՈՒՆԵՑԵԼ»

Կառավարությունը ՀԴՄ կտրոնների շահումները քիչ-քիչ ցրում է Վերջերս կառավարությունը Արագածոտնի մարզի Օշական գյուղում կայացած նիստի ժամանակ ՀԴՄ կտրոն հավաքող հանրությանը մի հետաքրքիր անակնկալ մատուցեց. որոշում կայացվեց, որ մայիսի 1-ից արդեն մարդիկ 500 կամ 1000 դրամ շահելու հույսով չչարչարվեն ու կտրոն չհավաքեն, կառավարությունն արդեն չի պատրաստվում նման մանր-մունր գումարներ բաժանել մեր ազգաբնակչությանը: Մի խոսքով, այլեւս գումարային

ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

«Պահպանողական կուսակցությունը մեկ տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել, ուստի հստակ տեղեկատվություն չունի՝ ՀԱԿ–ը պահանջում է արտահերթ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրություններ, իսկ կռահումներ անելը մեր պարագայում պատշաճ չէ»,– «7or.am»–ի հետ զրույցում ասել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Թե ի՞նչ սկզբունքով է կազմվելու ՀԱԿ–ի նախընտրական ցուցակը, Մ. Հայրապետյանը դժվարացել է

Կարճատեւ պատերազմ չի լինի

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի,  հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով վատանում են, իսկ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է նկատվում: «Ինտերնյուս» հ/կ-ի եւ թուրքական GPOT կենտրոնի «Հայ-թուրքական երկխոսության» ծրագրի շրջանակում երեկ Ստամբուլում գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի գրասենյակում հայ լրագրողներս հանդիպեցինք Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի եւ խմբի թուրք վերլուծաբանների հետ: Ս. Ֆրայզերը նշեց, որ իր համար

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՆ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ չի եղել թուրք-հայկական բարեկամություն: – Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Արմինֆո» գործակալությանը տված իր հարցազրույցում («Առավոտ», 20.04.2011) կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում իրենք ամեն ինչ անում են, որ երկու երկրները նորմալ, բարեկամական հարաբերություններ ունենան, իսկ այն ուժերը, որոնք հորդորում են ստորագրությունները ետ

«ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ» ԵՎՍ ՄԻ ԽՈՒՄԲ

«Չի բացառվում, որ առաջիկայում ՀՅԴ խմբակցությունը Ազգային ժողովում բարձրացնի վարչապետի վստահության եւ կառավարության հրաժարականի մասին հարցը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նկատելի է, որ հատկապես վերջին շրջանում դաշնակցական պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու կառավարության քաղաքականության մասին եւ խոսելու կառավարության ձախողումներից: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է,

ՊԻՈՏՐՈՎՍԿԻՆ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստան էր ժամանել Սանկտ Պետերբուրգի պետական պատկերասրահի տնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Մ. Բ. Պիոտրովսկին: Նա այցելել է նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Ըստ ՊՈԱԿ-Ի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, պարոն Պիոտրովսկին մանրամասն ծանոթացավ մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման եւ անցկացման առանձնահատկություններին: Նրան ներկայացվեցին այն

Ո՞Վ Է ՍՏՈՒՄ

«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի՝ լ’Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ

ՀԱԿ-Ի ՄԻ ՊԱՀԱՆՋՆ Է՞Լ ԿԱՏԱՐՎԵՑ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի դատական համակարգից ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է երեկ՝  դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Նախագահի մամուլի գրասենյակից  ստացված հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանն անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին՝ ասել է.

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը»

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) խոստանում է բացահայտել որոշ ճշմարտություններ Ի պատասխան վերջին օրերին մամուլի որոշ միջոցներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ վերլուծությունների, ըստ որոնց՝ կուսակցությունը ակնհայտորեն քաղաքական պասիվություն է դրսեւորում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պետք է նկատել, որ նման, այսպես կոչված, վերլուծությունները զարմանալիորեն համընկնում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային կապերի ակտիվացման եւ ըստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ

Ու նա ակնկալում է դրանց պատասխանները Օրերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին դարձել է քաղաքական եւ հասարակական շրջանակների, նաեւ վերլուծաբանների թեժ քննարկման առարկա՝ թերեւս ետին պլան մղելով նույն հարցազրույցում արած ոչ պակաս ուշագրավ այլ հայտարարությունները, մասնավորապես, ԱՊՀ մտնելու Տեր-Պետրոսյանի նախաձեռնողականության, նաեւ ԼՂ հարցը լուծելու եւ հայ-թուրքական

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԷ

ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներքաղաքական իրադարձությունների մասին – Իշխանությունը կարծես ՀԱԿ-ի նշած վերջնաժամկետին ընդառաջ քայլեր է անում. ազատ արձակվեց Սամսոն Խաչատրյանը, քննարկվում է Արամ Բարեղամյանին եւ Արա Հովհաննիսյանին ազատ արձակելու հարցը: Սա գոհացնո՞ւմ է ՀԱԿ-ին: – Իհարկե՝ ոչ: Ես այդքան ակնհայտ չեմ տեսնում իշխանության արած քայլերը: Իշխանության առջեւ շատ հստակ երեք պայման է դրված, եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930