Օրվա լրահոսը
Սեքս-սկանդալը՝ հրաժարականի պատճառ
Բացահայտված սեքսուալ սկանդալի «գլխավոր հերոս», ԱՄՆ սենատոր, հանրապետական Ջոն Էնսայնը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է news.am-ը, հղում անելով Associated Press-ին, 2009թ. սենատոր Էնսայնը խոստովանել է, որ արտամուսնական կապի մեջ լինելով Սինթիա Հեմփթոնի հետ, աջակցել է սիրուհու ամուսնուն՝ Դուգլաս Հեմթոնին, Նեւադա ընկերությունում լոբբիստական աշխատանք գտնելու ուղղությամբ։ Էնսայնը հայտարարել է, որ հրաժարականից հետո
Յուրի Վարդանյանի վիճակը «կայուն ծանր» է
Հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը ներկայումս ՀՀ նախագահի խորհրդականներից է, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին երեկ «Ա1+»-ին հայտնել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Յ. Վարդանյանը մի քանի օր առաջ Մոսկվայում գտնվելիս վնասել է ոտքը, որն անցած տարվա հոկտեմբերին ավտովթարի ժամանակ կոտրվել էր, իսկ ազդրում տեղադրվել էր մետաղյա ձող: Նա
Գորդոնը՝ Ստեփանակերտի օդանավակայանի մասին
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված խնդիրը: Գորդոնը հայտարարել է, թե Ադրբեջանը բավական հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում չի պատրաստվում պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները: Ֆիլիպ Գորդոնի խոսքերով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ դա այս հարցում միակ
Գերադասեցին ամերիկյանը
«Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշում է կայացվել ռազմական ուղղաթիռների գնման հարցում նախապատվությունը տալ ամերիկյան Sikorsky ընկերությանը»,- հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ tert.am-ը փոխանցում է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի հայտարարությունը։ Գյունուլի խոսքով՝ թուրքական կողմը պատրաստվում է առաջին փուլում Sikorsky ընկերությունից գնել 109 ուղղաթիռներ, որոնց թիվը
Շինծու տեղեկատվություն
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 29-ամյա սերժանտ Անար Սուլեյմանովը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: «Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել,
Ոտքն անդամահատվել է
Ապրիլի 21-ին հայ-ադրբեջանական սահմանային տարածքի չեզոք գոտում մարմնական վնասվածքներ է ստացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Հովակիմյանը: Նա գնացել է սահմանամերձ հայկական տարածքում բանջար (ծնեբեկ) քաղելու, սակայն պայթել է հակահետեւակային ականի վրա: Արամայիս Հովակիմյանին տեղափոխել են Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդուարդ Գրիգորյանը հայտնեց, որ Հովակիմյանին վիրահատել
ՆՈՐ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ «ՄԱՐՏԻ 1-ի» ԳՈՐԾՈՒՄ
Նախագահի հայտարարությունը՝ մարտի մեկն անձնապես կարեւոր հարց է իր համար, բոլորին իրար է խառնել Ստացվեց, որ մարտի մեկի դեպքերի բացահայտման գործում առավել շահախնդիր է ոչ այլ ոք, քան հանրապետության նախագահը, եւ հենց նա է որոշել հարցը ոչ թե քնեցնել, այլ հրապարակային հայտարարություններ արեց այն մասին, որ դեպքերը պետք է բացահայտվեն, եւ մեղավորները պետք է պատասխանատվության
ՔՆՆԻՉՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ԱՆՄԵՂ Է
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկամսյա կալանքի էր ենթարկվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտը», Խանզադյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ
ՄԻՊ-ը լիազորությունների ընդարձակում է ուզում
Որպեսզի պաշտպանի մարդկանց՝ դատարաններից «Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անդրադարձում, որը տարածել է Պաշտպանի գրասենյակի մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Ըստ Պաշտպանի՝ 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով հասցեագրված դիմումները կազմել են
Ո՞ՒՄ Է ԸՆԴԱՌԱՋ ԳՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական ուժերը վստահ չեն, որ կկայանա իշխանություն-ընդդիմություն՝ ՀԱԿ, երկխոսություն Դատաիրավական համակարգին ցուցում տալով՝ վերանայել մարտիմեկյան գործերը, ցանկություն հայտնելով նոր բացահայտումներ եւ առաջընթաց տեսնել այդ գործերում, հնարավոր բացահայտումներն իր պատվի ու արժանապատվության հարթությունում դիտարկելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թերեւս որոշեց խաղը շարունակել «բաց քարտերով», ինչը շատ ձեռնտու է նաեւ ՀԱԿ-ին՝ ապրիլքսանության հանրահավաքից առաջ, որին «ջրբաժան» անվանումը
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԻՐԵՆՔ, ԹԵ ՉՍԻՐԵՆՔ՝ ԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ըստ Ֆերհաթ Բորաթավի, իրական քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում նավթն ու գազը, եւ Թուրքիայի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր է: Վաղը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ի թիվս աշխարհի տարբեր երկրների, թուրքական մի քանի քաղաքներում եւս հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այն այս տարի զանգվածային բնույթ կկրի: Այս հանգամանքն, ըստ մի շարք թուրք մտավորականների,
ՔՆՆԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել դատախազության նվագի տակ,
Վիկը խոստացել է ոչնչացնել Պերեսին
Վաղը Լոս Անջելեսում Վախթանգ Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում հանդիպելու է կոլումբիացի Իոննի Պերեսի հետ: Այդ մենամարտի արդյունքով որոշվելու է, թե այդ քաշային կարգում աշխարհի չորս ուժեղագույնների միջեւ կազմակերպված մրցաշարում ով կզբաղեցնի երրորդ տեղը: Չնայած բուքմեյքերներն աննշան առավելություն տալիս են մրցակցին, դա ամենեւին էլ չի անհանգստացնում Վիկին: Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հաղթանակն իրենն է
«Միկան» սպասում է մրցակցին
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան», 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին» (թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 3:3), առաջինը պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում պայքարելու իրավունք նվաճեց: Նրա մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին: Այդ օրը երկրորդ ուղեգիրը վիճարկելու են «Ուլիսն» ու «Շիրակը», որոնց առաջին դիմակայությունում գյումրեցիները տանուլ էին տվել 0:1 հաշվով: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը
ԾԱՆՐԱՄԱՐՏԸ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց նաեւ մրցահարթակից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին: – Պարոն Խաչատրյան, Կազանում երկամարտի արդյունքով ոսկե մեդալների բացակայության առումով հայ մարզասերի ակնկալիքները, կարծես, չարդարացան Եվրոպայի առաջնությունից: – Դա, հավանաբար, ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի ընտրած ռազմավարության մասին ամբողջական տեղեկատվություն չունենալու արդյունք է: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեդերացիայի առջեւ խնդիր
Խաչը եւ մատանին՝ համացանցային աճուրդում
Երբեւէ Հռոմի Պողոս VI պապին, իսկ մինչ այդ՝ Պիոս XII պապին պատկանած ադամանդներով զարդարված լանջախաչը եւ մատանին վաճառվելու են համացանցային աճուրդում: 1965թ. Նյու Յորք այցի ընթացքում Պողոս VI պապը նվիրել է թանկարժեք խաչը եւ մատանին ՄԱԿ-ին՝ պայմանով, որ այդ իրերը վաճառվեն աճուրդում, իսկ գումարը տրամադրվի բարեգործության: 2 տարի անց իրերը 64000 դոլարով վաճառվել են նյույորքցի
Պետք է հետեւել
Պետությունները պետք է հետեւեն, որ դպրոցներում կրոնի դասավանդումը չվիրավորի աշակերտների ծնողների համոզմունքները: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ-ի հանձնարարականների մասին նախագծում: «Պետության չեզոքության սկզբունքը կիրառելի է դպրոցում կրոնական կրթության դեպքում, եւ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի՝ պետական իշխանության մարմինների խնդիրն է խստորեն հետեւել, որպեսզի չվիրավորվեն կրոնասեր կամ ոչ կրոնասեր ծնողների համոզմունքները»,- ասվում է նախագծում:
Որքա՞ն ամուր են ձեր ոսկորները
Թեստ-ախտորոշում Յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում հաշվեք 1 միավոր: 1. Ձեր տարիքը 45-ից ա՞նց է: 2. Ձեր հասակը բա՞րձր է 165 սմ-ից: 3. Դուք չե՞ք «ցածրացել» վերջին տարիներին: 4. Ձեր քաշը 65 կգ-ից պակաս է: 5. Տառապո՞ւմ եք երիկամների, լյարդի, ստամոքսի, ներզատիչ (էնդոկրին) համակարգի, հոդերի խրոնիկ հիվանդություններով: 6. Դուք երբեւիցե ունեցե՞լ եք ոսկրերի կոտրվածքներ: 7. Ձեր
Սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար
Այս մասին արդեն բազմաթիվ հետազոտություններ կան Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։ Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՕԾԱՆԵԼԻՔ՝ ԳՐՔԵՐԻ ԲՈՒՅՐՈՎ
Կարլ Լագերֆելդը գրքի սիրահարների, գրքի էջերի ու տպագրական ներկի բույրին «կարոտողների» համար աներեւակայելի անակնկալ է պատրաստել՝ օծանելիք՝ գրքի բույրով։ Գրքերի նկատմամբ մեծ սեր տածող Լագերֆելդը, որն ունի ավելի քան 300 հազարից ավելի գրքից բաղկացած գրադարան, ակտիվորեն աշխատում է այդ բույրի ստեղծման ուղղությամբ։ Օծանելիքը կվաճառվի գրքի տեսքով սրվակով, հիմնական տեսակները կլինեն գրքի, գրապահարանի բույրերը։
«ԱՅՆ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ, ՊԱՐԶԱՊԵՍ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԳԻՐԿԸ»
Հավաստիացնում է պլաստիկ վիրաբույժը Որոշ մարդիկ, լսելով պլաստիկ վիրաբուժության մասին, միանգամից պատկերացնում են «ֆոտոշոփի» նման մի բան, որը մի հարվածով փոփոխելու է նրանց տեսքը՝ դարձնելու իրենց երազանքների աղջիկը կամ տղան: Այսօր, եթե որեւէ մեկին դուր չի գալիս իր տեսքը, դեմքի կամ մարմնի որեւէ հատված, ապա կարծում է, թե բժիշկների միջամտությամբ հեշտությամբ կարող է «ձեւափոխել» այն,
ԱՐԾԱԹԱԳՈՐԾԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեկ ժողարվեստի թանգարանում կայացավ ժողովրդական վարպետ, արծաթագործ Կառլեն Քոսայանի «Վերակերպումներ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էր վարպետի ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած աշխատանքների մեծ մասը, որոնք բերվել էին Ֆրեզնո քաղաքից, որտեղ հեղինակը բնակվել էր երկար տարիներ: Կառլեն Քոսայանն իր գործերն անվանակոչել է հին հայկական գավառների ու մայրաքաղաքների անուններով, որի միջոցով ցանկացել է աշխարհին պատմել
ԿԱՊԱԼԱՌՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Արդեն մեկ ամիս է՝ ինչ մեկնարկել են Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ, ինչպես բոլորիս քաջ հայտնի է, գտնվում է Կաթողիկե եկեղեցին: Ընդամենը 2 տարի անց այստեղ, Երեւանի սրտում վեր կխոյանա մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու է նաեւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Շատերը մտավախություն էին հայտնում, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը
Հիշատակի միջոցառում
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Երեւանի տարբեր հաստատություններում միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուսիսային համալսարանը բացառություն չէր: Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը, բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը եւ այլք: Է. Շարմազանովը շեշտեց, որ աշխարհասփյուռ հայերի պարտականությունն է՝ քայլեր ձեռնարկել,
Ապրիլյան արտասուք
Մի դրվագ 1987 թվականից Ապրիլի 24-ի առավոտը շատ տխուր էր։ Յոթանասուներկու տարի առաջ այդ օրը աշխարհում իրագործվել էր մարդկության պատմության ծանրագույն ոճիրը՝ ցեղասպանությունը։ Բնությունը, կարծես, նշելով հանցագործության տարելիցը, երկինքը լցրել էր գորշ ամպերով։ Սեւ օրվա թախիծը մենակ էի կրելու, քանզի հույս չունեի, որ հայրենիքից հեռու այդ վիթխարի քաղաքում որեւէ մեկն ինձ հետ կիսելու էր այն։
ԵՐՐՈՐԴ ՀԱՅԸ՝ BBC-ՈՒՄ
Գերմանաբնակ բաս Վազգեն Ղազարյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր մրցույթում Հեղինակավոր «BBC Cardiff singer of the world» միջազգային մրցույթում Հայաստանն այս տարվա հունիսին կներկայացնի Էրֆուրտի (Գերմանիա) օպերային թատրոնի մեներգիչ, բաս Վազգեն Ղազարյանը, ով 2010-ին Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացված հանրահայտ Վիոտտիի մրցույթում արժանացավ «Լավագույն բաս» մրցանակին: Տեղեկացնենք, որ 1983թ. հիմնված հիշյալ մրցույթին մեր երկիրը 1997թ. ներկայացրել է Հարություն
Արդյունավետացնել ռազմավարությունը
Քաղաքապետարանի կողմից ՀԱԿ-ի դիմումների պարբերական մերժումները, ինչպես եւ կարելի էր սպասել, իրենց հանգուցալուծումը գտան Ինչ խոսք, որ Ազատության հրապարակը սիմվոլիկ է հանրահավաքների իրականացման տեսակետից: Սակայն հանրահավաքների արժեքն ու արդյունավետությունը ոչ միայն նրանց անցկացման վայրով է որոշվում: Մարդաշատ հանրահավաքներ քիչ չեն անցկացվել նաեւ Մատենադարանի տարածքում: Կարեւորն այն է, որ պարբերաբար առավել սուր, ալեկոծիչ ու ընդդիմադիրների մարտունակությունը
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ՏԵՂԵՐ ՈՒՆԻ
Արցախում հ/կ-ների ֆինանսավորումը լուրջ հարց է Արցախում քաղաքացիական հասարակության ձեւավորումը սկսում է 1980-ական թվականների վերջերից՝ ազգային զարթոնքի փուլում: Ստեփանակերտի մանկավարժական համալսարանում ձեւավորվում է «Մաֆիա» անունը կրող ակումբը, որը շուտով գրանցվում է որպես «Մունք» հասարակական կազմակերպություն: Խորհրդային «պուտչից» հետո, երբ ԽՍՀՄ-ում արգելվում են բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները, բացի Կոմունիստական կուսակցությունից եւ կոմսոմոլից՝ «Մունքի» ակտիվը գրավում
Օրրանցիներն ու Զատիկը
Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները նշում էին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: «Օրրանի» սաները տոնական հագուստներով ներկեցին թղթե զատկական ձվերը, ապա խաշածը, ինչի համար նվերներ ստացան հյուրանոցի տնօրինության կողմից: Հյուրանոցի այգում երեխաները «Հավկիթի որս» խաղը խաղացին՝ այգու տարբեր անկյուններից պետք է գտնեին շոկոլադե ձվիկներ: Ըստ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, ամեն ինչ արված է


















































