Օրվա լրահոսը
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան
Նոյեմբերի 10-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Ինչպես տեղեկացրել ենք, Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցել: Իսկ հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մեջ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԳԻՉՅԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարողները խոչընդոտել էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնել («Ռետինակիրները խոչընդոտել են փաստաբանին», 16.10.2009): Փաստաբանը, որը Հանրապետության հրապարակում գտնվող «Էրեբունի» հյուրանոցի բակում բնակվող, անհատ ձեռներեց Խաչատուր Գիչյանի ներկայացուցիչն է, այդ կապակցությամբ հաղորդմամբ դիմել է ոստիկանության տարածքային բաժին: Մեզ հետ զրույցի ժամանակ փաստաբանը հայտնել
Կրծողների դեղը կովերն են կերել
Նախօրեին Շիրակի մարզի Աշոցք գյուղում կրծողների դեմ պայքարի պատճառով սատկել են գյուղի 6 կովեր: Բանն այն է, որ այդ գյուղի դաշտերում, որտեղ Աշոցքի բնակիչները արածեցնում են իրենց կովերը, կրծողների դեմ պայքարի համար դեղ են շաղ տվել: Գյուղացիներն էլ, անտեղյակ լինելով, ամեն անգամվա պես իրենց կովերին բաց են թողել այդ արոտավայրերը: Ըստ գյուղացիների, այդ մասին իրենց
Հյուպատոսը նաեւ խորհրդական է
Այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Ասլանյանը նշանակվել է Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, իսկ Խարկովի քաղաքապետի նոյեմբերի 10-ի հանձնարարականով նույն անձը նշանակվել է քաղաքապետի միջազգային կապերի գծով խորհրդական` հասարակական հիմունքներով: «Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ նոր խորհրդականի առաջին հանձնարարություններից են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 2010 թվականի ապրիլին Խարկով կատարելիք այցի նախապատրաստումը,
Ծառերը չե՞ն տուժել
«Առավոտ» օրաթերթի 12.11.09թ. համարում «Քաղաքապետը ծառերին տեր չկանգնեց» հոդվածի առնչությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենց բնապահպանության վարչության կողմից փաստի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ շինարարությունը իրականացվում է «Ղահրամանյան եղբայրներ» ընկերության կողմից, որոնք ունեն կառուցապատման հետ կապված բոլոր իրավական փաստաթղթերը։ Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության, շինարարության նախագիծը կազմվել է համաձայն քաղաքապետարանի կողմից
«Խոզի գրիպով» հիվանդները «տամիֆլյու» անվճար կստանան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին է հատկացնելու 20 հազար տուփ «տամիֆլյու» դեղ: Այս դեղը նախատեսված է «խոզի գրիպի» բուժման համար: Հաշվի առնելով այն, որ «տամիֆլյուի» գինը ամբողջ աշխարհում գնալով բարձրանում է, մեր դեղատներում էլ այն վաճառվում է 18-20 հազար դրամով, ԱՀԿ-ն որոշել է այդ դեղամիջոցի անվճար հատկացումներ անել: Առողջապահության նախարարությունից մեզ հավաստիացրին, որ այս դեղամիջոցը
ՇՏԱԶԻԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ ԵՆ ՁԳՎԵԼ
Չնայած, որ այսօր ԳԴՀ-ի ՊԱԿ-ը որպես թանգարան է ծառայում, այնուամենայնիվ, գերմանացիները խոստովանում են, որ այդ կառույցի արխիվները ներկայիս Գերմանիայի համար էլ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում: Սրանք Շտազիի գործակալների լսող սարքերն են: Գործակալները լսող սարքերը տեղադրում էին ամենուր, նույնիսկ ծառերի մեջ: 20 տարի առաջ, երբ փլուզվեց Բեռլինի պատը եւ 2 Գերմանիաները միավորվեցին, ԳԴՀ-ում իր գործունեությունը դադարեցրեց
ՀՅԴ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատաբար է խոսել 2010-ի բյուջեի մասին՝ նշելով, որ այն չի նպաստի Հայաստանի հիվանդ տնտեսության առողջացմանը: Նրա կարծիքով, հաջորդ տարի մեր արտաքին պարտքը կհասնի ավելի քան 41%-ի: Ա. Մինասյանը դժգոհեց նաեւ, որ մեր միջազգային կառույցներից ստացված վարկերը մեր կառավարությունը չի կարողանում ծախսել արդյունավետ: Հարցին,
Ցուցահանդեսի մթերքները գրեթե սպառվել էին
«Արմպրոդէքսպոյի» այցելուները մեծ ախորժակով համտեսում էին ցուցահանդեսում ներկայացված թթուները, մուրաբաներն ու երշիկեղենը: Երեկ «Արմպրոդէքսպո»՝ հայկական արտադրության մթերքների ցուցահանդեսի վերջին օրն էր: Ցուցահանդեսին մասնակցում էին մի քանի տասնյակ ընկերություններ: «Առավոտը» այցելեց «Արմպրոդէքսպո»՝ պարզելու, թե ինչ ձեռքբերում են ունեցել տեղական արտադրողները ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում: Մենք այնտեղ էինք գտնվում ընդմիջմանը՝ ժամը 13-14-ն ընկած ժամանակահատվածում, երբ ցուցահանդեսի մասնակիցներն
ՈՒԺԵՂԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ ՆՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգել է ՀՅԴ խմբակցության երկու նախաձեռնությունները, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին: ՀՅԴ խմբակցությունը 19 նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Այս տեղեկությունը հայտնելով՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ասուլիսում նաեւ հույս էր հայտնել, թե ազգային խնդիրներին վերաբերող իրենց նախաձեռնությունները չեն մերժվի կառավարության կողմից. «Ոչ միայն այն պատճառով,
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
Դիզայների «թեթեւ ձեռքով»՝ գովազդային պաստառներում պատկերված ԼՂՀ քարտեզում Ղարաբաղի շատ տարածքներ դուրս են մնացել: ԼՂՀ իրական քարտեզը նշված հոծ գծով, մինչդեռ «Պրոմ էքսպոն» գովազդային պաստառում ներառել է շրջանակում վերցված տարածքը: Չնայած մոտ 20 օր է, ինչ ավարտվել է «Պանարմենիան էսքպո 2009» ցուցահանդեսը, սակայն մինչ օրս մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններում կարելի է հանդիպել ցուցահանդեսը գովազդող պաստառները:
Բարբարոսները ավերել են Որոտնավանքը
Տեղացիները կասկածում են աղանդավորներին «Մի քանի օր առաջ երկու գազելով մարդիկ եկան վանք, սկսեցին տարածքը մաքրել»,- պատմում է 65-ամյա Բորիկ Բարխուդարյանը: Նա Որոտնավանքի հարակից պտղատու այգու պահակն է եւ, ինչպես ինքը նշեց, աչքի պոչով հետեւում է նաեւ վանքի պահպանմանը: Միկրոավտոբուսներով մարդիկ նախ մտել են Վաղատին գյուղ, գյուղացիներից հարցրել Որոտնավանքի գտնվելու վայրը: «Մեկը՝ բորդո, մյուսը սպիտակ
ԱՆՊԱՏԻԺ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հերթական հաղորդումն է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին եւ գլխավոր դատախազին: Հաղորդումը վերաբերում է այն փաստին, որ նոյեմբերի 12-ին նա եւ մի քանի քաղաքացիներ ցանկացել էին ՍԴ-ի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացնել բողոքի գործողություն, սակայն ոստիկանները խոչընդոտել էին: «Իմ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի այն հարցապնդումներին, թե
Մշտական կամ ժամանակավոր՝ մի՞թե նույնը չէ
Ըստ ամենայնի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների ձեռքը կրակն են ընկել: ԱԺ մարտի 1-ի դեպքերն ու դրանց հետեւանքները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր արդեն հրապարակված եզրակացության մեջ մի շարք առաջարկություններ էր արել, եւ որպեսզի իր առաջարկությունները չմնային «օդից կախված»՝ ինչպես պատկերավոր բնութագրեց Արծվիկ Մինասյանը, հանձնաժողովն առաջարկել էր իր առաջարկությունների կատարման մոնիտորինգ իրականացնել: ՀՅԴ-ն
ԽՄԲԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ
Մեկն առաջարկում է, մյուսները՝ մանեւրում «Առաջարկում եմ այս պահից սկսած՝ միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար: Համենայնդեպս, այդ ընտրատարածքում պահպանվի ընդդիմության հարթակը»,- սա Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանի առաջարկն է՝ «իրենց ընդդիմություն հորջորջող» իր մրցակիցներին՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանին, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Բայց ՀԱԿ-ից անդամ ուժերի «արտահոսքի» վտանգ չկա Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքական առանձին ուժերի, որոնք հայ-թուրքական արձանագրությունները քննադատում եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները դիտարկում են Հայ դատի ու պահանջատիրության համատեքստում: Հիշեցնենք, որ Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել էր, թե Կոնգրեսը՝
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, թե Էջմիածնի միաբանները դիմելով նրան՝ ասել են. «Եղբա՛յր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»: Եվ հավելել էր. «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում,
Նոյեմբերի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել մտերիմներին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՔ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ
Ուզում եք իմանալ՝ ինչպիսի՞ ղեկավար եք: Լրացրեք այս թեստը, տրված հարցերին պատասխանելով՝ «այո» կամ «ոչ»: 1. Նոր պաշտոն ստանձնելիս երկա՞ր ժամանակ էիք նախապատվություն տալիս ձեր կողմից ղեկավարվող նախկին բաժանմունքին (այո- 0, ոչ- 1): 2. Դուք դժվարությա՞մբ եք հրաժարվել կառավարման այն մեթոդներից, որոնք կիրառել եք նախկինում՝ ձեր պաշտոնավարման ընթացքում (այո- 0, ոչ- 1): 3. Սիրո՞վ եք
ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Կամ՝ «Վահե» փաստավավերագրական ֆիլմն այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է, որ Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում օրերս կայացել է «Միտք» վերլուծական կենտրոնի նկարահանած «Վահե» փաստավավերագրական ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը: Ջավախցիները արեւին կոչում են նաեւ Վահե. սա կյանքի ու հարատեւության նշան է: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, «Ազգային նոր պահպանողական շարժման» հիմնադիր նախագահ Էդուարդ Ափրամյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակին,
ԻՄԱՍՏՈՒՆ ԿԻՆԸ ԳԻՏԻ…
Ասում են՝ սիրո մասին գրեթե բոլոր պատմություններն ավարտվում են հարսանիքով, եւ բոլոր հեքիաթներում լռում են այն մասին, թե ինչ է լինում դրանից հետո։ Համատեղ ընտանեկան կյանքը լի է փորձություններով, եւ դա է պատճառը, որ ոչ բոլոր զույգերն են դիմակայում կյանքի գլուխկոտրուկներին եւ իսկապես լավ ընտանիք կազմում: Միայն խելացի, իմաստուն կինն է ընդունակ ոչ միայն անձամբ
ՀԱՎԻ ԿԱՇԻ ԵՎ ՏԱՎԱՐԻ ՓՈՐ
Նոյեմբերի 10-ից Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճի նախասրահում հետաքրքիր ցուցահանդես է բացվել: Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սարդարյանը հավկիթից, հավի կաշվից, կավից, կենդանիների ոսկորից, տավարի փորոտիքից գեղեցիկ կենդանիներ, գեղարվեստական իրեր է պատրաստել: Պատերին եւ ցուցանմուշների կողքին նրա ստեղծած փոքրիկ գորգերն են: Տպավորիչ է:
ՆՇԱՆԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»
Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած հուշահամերգ-երեկոն կարող էր ունենալ մեկ այլ խորագիր՝ «Երկու մեծությունների «հանդիպում»: Ներկաներին հրաշալի երեկո պարգեւեց ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը: Համերգի ընթացքում հնչեցին Բախի, Պագանինիի, Իզայիի ստեղծագործություններից: Բացի գեղարվեստական բավականություն պատճառելուց, բարձր մշակույթի հետ հերթական շփումից համերգը մեծարման, գնահատանքի բարձր գիտակցումով նվիրաբերվող երախտիքի վառ
Ավագանու անդամները չեն հանդարտվում
Այս տարվա փետրվարի 11-ին «Իջեւանյան օրերի խրոնիկա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ամեն ինչ արել է քաղաքի զբոսայգում ապօրինի շինարարությունը կանխելու համար, բայց նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոչինչ չանելու համար: Հոկտեմբերի 3-ին՝ «Ավագանին ընդդեմ քաղաքապետի» լուրով տեղեկացրել ենք, որ Իջեւանի ավագանու 13 անդամներից ութը ՀՀ կառավարությանը առաջարկել են
40 տարի անց
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարվա հունիսին սկսվել է եւ դեկտեմբերին կավարտվի մարզի Վաղաշեն գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը: Ըստ գյուղապետ Արթուր Սուվարյանի, մշակույթի տան ընդարձակ եռահարկ շենքը հրդեհվել, ամբողջությամբ շահագործման պիտանիությունը կորցրել է անցած դարի 70- ական թվականներին ու վերածվել ավերակի: Անցած 40 տարում շինությունը վերականգնելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Բայց այս տարի կա դրական
«Նարինջը» իրենցո՞վ են անում
Նոյեմբերի 5-ին պաշտոնական, մեծ, հանդիսավոր միջոցառմամբ բջջային հեռախոսակապի երրորդ օպերատոր «Օրանժը» կամ «Ֆրանս Տելեկոմը» մուտք գործեց Հայաստան, սակայն Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից երկուսում՝ Նոյեմբերյանում եւ Բերդում բջջային այս օպերատորը դեռ գրասենյակ չունի: Նոյեմբերյանում ընկերության գովազդային մեծ պաստառներ ու լապտերներ կան եւ միայն: Իջեւանում կա «Օրանժի» գրասենյակ, որը, սակայն, դեռ հեռախոսահամարներ չի տալիս: Ինչպես հավաստիացրեց գրասենյակի
ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ԲԱԽՏԸ ՉԺՊՏԱՑ
Հորդառատ անձրեւների, պարարտանյութի, մթերակայանների եւ գյուղտեխնիկայի սղության արդյունքում՝ գյուղացիները վնասներ են կրել: «Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա», իսկ հոկտեմբերի 31-ին տպագրված «Սյունիքը տուժել է, տուժում է եւ կտուժի՞» հրապարակումներով անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ, հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները միլիոնավոր դրամների վնասներ
ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը շատ հաճախ չունենալով գործունեություն ծավալելու տարրական պայմաններ, «կաշվից դուրս գալով», ջանում է գոնե մարզկենտրոնի մշակութային կյանքը ակտիվության ինչ-որ սանդղակի վրա պահել: «Վերջին 10 ամիսների ընթացքում 200 մասսայական բնույթի միջոցառումներ են կազմակերպվել»,- կատարվածը թվերի լեզվով ներկայացրեց գեղարվեստական ղեկավարը՝ առանձնահատուկ ոգեւորությամբ նշելով հատկապես այս տարվա օգոստոս ամսին կազմակերպված «Ուսանողական
ԲԵՆՍՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Աշխարհահռչակ ջազ երաժիշտ, կիթառահար եւ վոկալիստ Ջորջ Բենսոնն ի վերջո Երեւանում է: tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նա նշեց, որ «առաջին անգամ է մեր կողմերում, թեեւ այս կողմերից շատ ընկերներ ունի Միացյալ Նահանգներում»: Երեկ երեկոյան Ջորջ Բենսոնը հայ հանդիսատեսին ներկայացրեց ոչ միայն կիթառին տիրապետելու իր վարպետությունը, այլեւ երգեց: «Մենք բազմազան ծրագիր ենք
Սայանի «Ճաղատ երգչուհին»
Երիտասարդ բեմադրիչը մտադիր չէ միայն աբսուրդի թատրոնն ընտրել Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) շարունակվում է նոյեմբերի 8-ին մեկնարկած Երիտասարդ բեմադրիչների հանրապետական երրորդ փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս միջոցառման նպատակն էր բացահայտել երիտասարդ արվեստագետներին, նրանց հնարավորություն տալով հետագայում մասնակցելու ինչպես միջազգային փառատոների, այնպես էլ վարպետության դասերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող բեմադրիչների եւ տեսաբանների մոտ: Օրինակ,