Օրվա լրահոսը
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԷԼ ՎԹԱՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ
Երեկ, ժամը 17.00-ի սահմաններում, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում իրար էին բախվել ԲՄՎ X 5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների թիվ 1 խնդիրը եղավ այն, որ «Տոյոտա»-ի վրայից հանվեցին 001 ՈՍ 01 համարանիշները (ինչն օրենքով արգելվում է)։ «Տոյոտան» սպասարկում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին։ Վթարի արդյունքում խցանում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՋՐԱՆՑՔԸ Կարճ ասած՝ մի տարի հետո Երվանդի չափածո Ծաղկաձորապատումն, ըստ ամենայնի, ծավալի իմաստով կկրկնապատկվի եւ միգուցե նույնիսկ եռապատկվի, ու էս ենթադրությունս միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ լավ եմ հիշում, որ անցյալ տարվա էս ամսին Երվանդի էս անտիպ ու չափածո Ծաղկաձորապատումը ծավալով գրեթե երկու անգամ նվազ էր, քան՝ հիմա. էնպես
Նախանձը եւ մարդը
Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին: Նախանձի մասին գրված է նաեւ Աստվածաշնչում, որտեղ
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Առաջարկ. սեռական բռնություն իրականացնողին մեկ տարով սեռական ակտ ունենալու հնարավորությունից զրկելու մասին Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները տարեցտարի աճում են: Մասնագետների պնդմամբ՝ գրանցված աճը հասարակության լռության պատճառն է եւ բռության ենթարկված անձանց չպաշտպանված լինելը: Տարբեր կազմակերպությունների իրավաբաններ ու փաստաբաններ պնդում են, որ անգամ իրավապահ մարմինները չեն պաշտպանում սեռական
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆՈԿԱՈՒՏ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Ապրիլի 24-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չորս լավագույն բռնցքամարտիկների մրցաշարում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Միացյալ Նահանգներում երրորդ տեղի համար մենամարտելու է Կոլումբիայի ներկայացուցիչ Իոնի Պերեսի հետ: Մարտից երկու շաբաթ առաջ մրցակիցներն արդեն հասցրել են հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հայտարարություններ անել: Մասնավորապես, Վիկը կասկած չունի, որ այդ քաշային կարգում նաեւ IBO-ի վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում
Ամենայն հայոց 34-րդ կաթողիկոսը
Ապրիլի 17-ը Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրն է Նշանավոր եկեղեցական, մշակութային, պետական-հասարակական-քաղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչ- ղեկավար, իրավագետ-օրենսդիր («Կանոնագիրք Հայոց»-ի համակարգող- հեղինակ), փիլիսոփա-դավանաբան, չգերազանցված դիվանագետ, շինարար, երգահան, անվանի մանկավարժ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը ծնվել է 7-րդ դարի 2-րդ կեսին, Գուգարաց աշխարհի Տաշիրք գավառի Օձուն գյուղում, ազնվականի ընտանիքում: Նա աշակերտել է անվանի մանկավարժ,
ՈՍԿԻՆ ԽԼԵՑԻՆ ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻՑ
Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չորրորդ օրը կայացած տղամարդկանց 77 կգ քաշային կարգում հայաստանցի Արայիկ Միրզոյանը նվաճեց մեկ փոքր ոսկե (պոկում վարժությունում՝ 160 կգ) եւ երկու արծաթե (հրումում՝ 187 եւ երկամարտում՝ 347 կգ) մեդալ: Սակայն հարկ է նշել, որ կողմնակալ մրցավարներն օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի սանին կոպտորեն զրկեցին նաեւ երկրորդ վարժությունում ու երկամարտում Հին աշխարհամասի
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ՝ ՔԻՇԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առեւտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի եւ փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաեւ Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը՝ «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»՝ համապատասխանաբար խաղարկային եւ վավերագրական անվանակարգերում: Ըստ «Արմինֆոյի»՝ բացի ֆիլմերի ռեժիսորից,
Սքոթչ՝ լսելու համար
«Բամբիռի» նոր ձայներիզի շնորհանդեսը «Մեր այս սքոթչը ոչ թե խմելու, այլ լսելու համար է»,- երեկ ասաց «Բամբիռ» ռոք խմբի երիտասարդ կազմի վոկալիստ Նարեկ Բարսեղյանը՝ խմբի Armenian scotch ձայներիզի շնորհանդեսի ժամանակ: Նոր ձայներիզում տեղ են գտել «Բամբիռի» հիմնադիր Գագիկ Բարսեղյանի (Ջագ) տարբեր տարիների գրած երգերը: Այստեղ նաեւ կան երկու պոետների՝ Հովհաննես Թումանյանի եւ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունները:
Ֆրանկոֆոնիական միջոցառումներն ավարտվեցին
Երեկ ֆրանկոֆոն երկրների դեսպանների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը իրականացնող երկրի՝ Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկիի գլխավորությամբ ամփոփեցին Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքը: Ֆրանսիայի դեսպան Ա. Ռենոն Ֆրանկոֆոնիայի միամսյակը հաջողված համարեց. «Ինձ համար ուրախալի է, որ ֆրանկոֆոն դեսպանների ասոցիացիան ձեւավորվեց հենց միամսյակի շրջանակներում: Մեր ասոցիացիան
ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ
Կամ՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիան» աշխուժացել է Էդ. Թոփչյանը (ձախից), Լ. Ջավադյանը եւ Ա. Աբրահամյանը: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է շուրջ չորս տարի առաջ վերաբացված «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» գործունեությանը, ներկայացնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքը, ում ղեկավարած կառույցում է գործում հիշյալ ֆիլհարմոնիան: Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 1968թ.՝ «Հայհամերգ» միավորման կազմում, իսկ 1991-ին՝ հասկանալի պատճառներով, դադարեցրել աշխատանքները:
Պաղեստինի ինքնավարությունը կդիմի ՄԱԿ-ին
Պաղեստինն իր անկախությունը ճանաչելու պահանջով կդիմի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, եթե մինչեւ սեպտեմբեր մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ մի տեղաշարժ չլինի. tert.am-ի մատուցմամբ, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Ֆաիդ Մուստաֆան: Դեսպանը հույս է հայտնել, որ հաշվի առնելով Պաղեստինի միջազգային կապերը՝ բանաձեւի նախագիծը կպաշտպանվի ՄԱԿ-ի անդամների մեծամասնության կողմից: Նա ավելացրել է, որ
Սիրիայում կրկին բողոքի ցույցեր են սպասվում
Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, Սիրիայում երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո վերսկսվելու էին բողոքի նոր ակցիաներ: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն: Նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին ներկայացրել է կառավարության նոր կազմը եւ երկրում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու համար հրամայել է ազատ արձակել վերջին շրջանում հակակառավարական ցույցերի ընթացքում կալանավորված անձանց: Մինչ սիրիական պետական լրատվական գործակալությունները տեղեկացնում են կալանավորվածներին ազատ
Քադդաֆին պիտի հեռանա եւ՝ ընդմիշտ
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին պետք է հեռանա քաղաքական ասպարեզից՝ առանց վերադարձի իրավունքի: APA-ի մատուցմամբ, նման համոզմունք են հայտնել Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլա Սարկոզին, նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Վերջիններս ուրբաթ օրը համատեղ գրված հոդված են հրապարակել International Herald Tribune, Times եւ Figaro հեղինակավոր թերթերում՝ հայտարարելով, որ «անհնարին է պատկերացնել
«Թալիբանը» Թուրքիայում էլ կգործի, եթե Աֆղանստանը դեմ չլինի
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք թույլ կտան «Թալիբան» շարժմանը Ստամբուլում ներկայացուցչություն բացել, եթե դա ցանկանան Աֆղանստանի իշխանությունները։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Haberx-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Ահմեդ Դավութօղլուն Հունգարիա կատարած այցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայում «Թալիբանի» ներկայացուցչություն բացելու խնդրին՝ նշել է, թե հանուն Աֆղանստանի խաղաղության իրենք կթույլատրեն այն, եթե Աֆղանստանի իշխանությունները դրական
Հաագայի դատարանը դատապարտեց գեներալներին
BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի միջազգային դատարանը երկու խորվաթ գեներալների մեղավոր է ճանաչել 1995թ.-ին Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում սերբերի նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների մեջ: Հաագայի դատարանը որոշում է կայացրել՝ գեներալներ Անտե Գոտովինան (նկարում) ու Մլադեն Մարկաչը մեղավոր են սպանությունների եւ սեփականության ոչնչացումների մեջ: Ըստ այդմ, Գոտովինան դատապարտվել է՝ 24, իսկ Մարկաչը՝ 18 տարվա ազատազրկման: Դատավարությանը ներգրավված
ՏԱՆԴԵՄԸ ՏԱՆԴԵՄՈՎ ԿԳՆԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել է, թե քննարկում է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2012թ.-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը: Reuters-ի մատուցմամբ, իր կուսակցության նախընտրությունների մասին հայտարարությունը կուսակցության ԳԽ նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովն (աջից) արեց մեկ օր անց այն բանից, երբ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես եկան այդ
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հյուրընկալվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՊՄՀ ուսանողների համար ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան: Համերգի ընթացքում երիտասարդ երգչուհի Հասմիկ Թորոսյանի կատարմամբ հնչեց նաեւ Մոցարտի «Ալելուան»: Վերջում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմուբը դահլիճում ներկա բոլոր Շուշանիկների համար կատարեց Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ»
HTB-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Առավոտը» անդրադարձել է «OՐԴՖԻԼՄ» ընկերության եւ ռուսական HTB հեռուստաընկերության համագործակցությանը, նաեւ նշել, որ ապրիլի 15- 17-ը հեռուստաընկերության բարձրակարգ մասնագետները ՀՀ-ում վարպետության եռօրյա դասեր են իրականացնելու: Երեկ Մոսկվայի տանը կայացավ HTB-ի ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակցում էին «История Всероссиского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը, հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, «История Всероссиского обмана» թոք-շոուի գլխավոր պրոդյուսեր Դիանա
Ոստիկանի մտորումներ
Ո՞վ է այսօր ոստիկանը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր հասարակությունում: Ի՞նչ հոգածության է արժանանում կառավարության կողմից: – Ոստիկանը մարդ է եւ քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում: Քչերը գիտեն, թե ինչ է նշանակում գիշերվա ցանկացած ժամի տագնապալի լուրի սպասել: Քչերն են պատկերացնում, թե ինչ է նշանակում
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ»՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ
Առանց մեղքի մեղմ պատժելը սխալ մոտեցում է Այս անգամ էլ «ոստիկանին ցավ պատճառելու» պատրվակով քրեական հետապնդում է սկսվել հայտնի բռնցքամարտիկ, այլախոհ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ եւ նրան կալանավորել են: Ըստ տեղեկատվության, միջադեպի հանգամանքները հետեւյալն են. այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ անպարկեշտ ձեւով վիրավորել են հավաքի մասնակիցներին, հրմշտել, եւ խոչընդոտներ հրահրել, ինչի առնչությամբ
«ՈՎ՝ ՆՎԱԳՈՂ, ԵՍ՝ ՊԱՐ ԵԿՈՂ»
Վ. Օսկանյան. նայում եմ, բայց չեմ տեսնում, խոսում եմ, բայց չեմ ասում, լսում եմ, բայց չեմ ըմբռնում Անցյալ տարի այս ժամանակ ես առիթ ունեցա արձագանքել նախկին արտգործնախարար Օսկանյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կատարած որոշ մեկնաբանություններին («Առավոտ», ապրիլի 30): Բանավեճ ծավալելիս լսում ես դիմացինիդ՝ արձագանքում, դիմացինդ էլ լսում է քեզ, արձագանքում, կամ՝ եթե ասելու բան չունի, լռում:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷԻՆ
Ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ Մարաշի բաժանմունքի ծառայողները բնակարաններից մեկից բերման են ենթարկել 31-ամյա Գրիգոր Ա.-ին եւ 58-ամյա Կարինա Ե.-ին, որոնք ապրիլի 8-ից հետախուզվում էին փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆՆ ԷԻՆ ԲԱԽՎԵԼ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 37-ամյա Խաչատուր Կ.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է էլեկտրասյանը. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեկ այլ վարորդ էլ էր տեղափոխվել հիվանդանոց: 41-ամյա Արսիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Արարատյան փողոցում բախվել էր էլեկտրասյանը:
ՄԱՀ՝ ՎՐԱԵՐԹԻՑ
Երեկ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
ԱԼԻԻ ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԱՂԱԲԵԿԻ «ՎԱԶԸ» ԲԱԽՎԵԼ ԵՆ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին 44-ամյա Ալի Ա.-ի վարած «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Գեւորգ Չաուշի եւ Մելքումովի փողոցների խաչմերուկում բախվել է 49-ամյա Աղաբեկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Աղաբեկ Ս.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՋՐԱՏԱՐՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 39-ամյա Արամ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել ջրատարի մեջ, ինչի հետեւանքով ուղեւորուհին` 26-ամյա Տաթեւիկ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՀԱՆԴԵՍԸ
ՀՀ վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը ընտրվել է Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ: Օրերս լույս է տեսել 2011 թվականի առաջին համարը: Ամսագրում հոդվածներ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ աշխարհի առաջատար երկրների բուհերից եւ գիտակրթական կենտրոններից:
ԴՈՒՍՏՐԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ Է
«Առավոտը» ահազանգ էր ստացել, որ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում հնարավոր է տնօրեն դառնա նրա դուստր Անուշը, ով, ըստ մեր աղբյուրի, չի վերապատրաստվել եւ չունի համապատասխան մանկավարժական ստաժ, բայց ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով որպես դիտորդ ուսումնասիրել էր բոլոր «տնօրենացուների» գործերը, ներկա եղել քննություններին եւ մի
Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը
Կամ՝ ինչպես աչք փակել աղաղակող երեւույթների վրա Այն օրերին, երբ ՀՀ նախագահը դիվանագիտական եւ հեռատեսական քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում երկրի լուսավոր ապագան կերտելու համար, հենց երկրի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, օգտագործելով իր հզոր կապերը, փորձում է «խնամիություն» անել թիվ 68 դպրոցի տնօրենին եւ հաստատուն պահել նրա պաշտոնական աթոռը: Խոսքը վերաբերում է Մ.Մխոյանի անունը կրող

















































