Լրահոս
Օրվա լրահոսը

Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Նոյեմբեր 14,2009 00:00

Նոյեմբերի 10-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
Ինչպես տեղեկացրել ենք, Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցել: Իսկ հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մեջ էր վարչական դատարանում, Վրաստանի խորհրդարանը Քրեական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն՝ Քրեական դատավարության օրենսգրքից ընդհանրապես հանվեց օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանության իրականացումը նախկինում թույլատրող դրույթը: Օրենսդրական այս փոփոխությունը որպես հիմք ծառայեց վարչական դատարանի համար, որպեսզի այն հուլիսի 15-ին մերժի ֆրանսիացի փաստաբանի գրանցման հայցը:
ՍԴ-ի հայցի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալյանին օգնել է «Մարդու իրավունքների կենտրոնի» փաստաբան Նինո Անդրիաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել