Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"

ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, թե Էջմիածնի միաբանները դիմելով նրան՝ ասել են. «Եղբա՛յր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»: Եվ հավելել էր. «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու»: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ին ասել է, թե որոշակի հակասություններ է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ուղերձի եւ նախկին հայտարարությունների միջեւ. «Մե՛կ ասում են՝ ավազակապետություն է տիրում, հետո մե՛կ ներման՝ ինդուլգենցիայի հնարավորություն է ընձեռվում, մե՛կ հրաժարական են պահանջում, մե՛կ հետո ասում են՝ չէ՜, լեգիտիմություն տանք, թագադրենք քեզ, մի պահ էլ նույնիսկ՝ եթե կոալիցիա առաջարկեն, հնարավոր է՝ մենք դիմենք ժողովրդին, հարցնենք՝ միանա՞նք այդ կոալիցիային, թե՞ ոչ»: Արմեն Մարտիրոսյանը հավելել է, որ այսպիսով նշվել է, թե որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է հնարավոր լինել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկխոսության գնա Սերժ Սարգսյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել