Օրվա լրահոսը
Նոյեմբերի 5
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՔ ՈՒԶՈՒՄ
Եթե դուք դեռ վստահ չեք, թե ինչն է ձեզ ավելի հարազատ՝ մշտական խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք այս թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» եւ 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր: 1. Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում: 2. Սիրո՞ւմ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է: 3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
Սեռական կողմնորոշվածության տեսակները
Սեռական կողմնորոշվածությունը բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային եւ սեքսուալ հակումներով՝ որոշակի սեռի անձանց հանդեպ: Գոյություն ունի սեռական կողմնորոշվածության երեք տեսակ՝ տարասեռական, նույնասեռական եւ երկսեռական: Տարասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Տարասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց: Նույնասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԵՐԻ ՄԻՋԵՎ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ
Կանայք որքանո՞վ են օգտվում իրենց իրավունքներից Սեռերի անհավասարության հիմնախնդիրը անգամ 21-րդ դարում լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Խտրականությունը հատկապես կանանց նկատմամբ հիմա էլ ոչ թե առասպել է, այլ իրականություն: Այսօր այն ամենավիճահարույց թեմաներից է: Սեռերի միջեւ հավասարությունը ենթադրում է կանանց եւ տղամարդկանց հավասար պայմանների ապահովում՝ իրենց բոլոր իրավունքներից օգտվելու համար: Սակայն հավասարությունը չի նշանակում, թե
Թիմերի կազմերը եւ մրցավարները հայտնի են
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին եւ 17-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ուժերն է չափելու Էստոնիայի եւ Իռլանդիայի իր հասակակիցների հետ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ թե Էստոնիայի հավաքականի ավագ մարզիչ Ֆրանկ Բեռնհարդտը եւ թե Իռլանդիայի թիմի մարզիչ Դոն Գիվենսն արդեն հրապարակել են ուսումնամարզական հավաքների հրավիրված
Լեւոն Արոնյան. «Բաքու մեկնելն իրատեսական չէ»
Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, «Panorama. am»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Եվրոպայի թիմային առաջնության մասին, անդրադարձել այն հարցին, թե ինչո՞ւ չի ժամանելու Բաքու՝ մասնակցելու հավակնորդների մրցաշարին, վերլուծել նաեւ մայրցամաքային ստուգատեսի շրջանակներում կայացած Հուսեյնով-Սարգսյան պարտիան: Լեւոն Արոնյանը համամիտ չէ, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի գործերը հաջող չեն ընթացել: Նա վստահ
Հարկավոր է առնվազն երկու հաղթանակ
Բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմն այս տարի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի գավաթի 2009/2010 թթ. խաղարկության ընտրական մրցաշարին, որը մեկնարկելու է նոյեմբերի 12-ին եւ ավարտվելու է դեկտեմբերի 17-ին: «Հատիսը» վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է ընտրական «F» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունաստանի «Աթինաիկոսը», Ռուսաստանի «Չեվակատան» եւ Թուրքիայի «Բեշիկթաշը»: «Հատիս» ակումբի ինտերնետային կայքը
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ
Տալի հուշամրցաշարից հետո՝ բլիցի աշխարհի առաջնություն Երեկ Մոսկվայում պետք է անցկացվեր շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 4-րդ հուշամրցաշարի գլխավոր մրցաշարի մեկնարկային տուրի վիճակահանությունը, որին մասնակցող 10 ուժեղագույն գրոսմայստերների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը: Շախմատասերներին հիշեցնենք, որ Լեւոնը 2006 թվականին կայացած անդրանիկ մրցաշարում Պետեր Լեկոյի եւ Ռուսլան Պոնոմարյովի հետ միասին բաժանել է 1-3-րդ տեղերը: Թե
ԳԱԶԱԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ԱՄՆ-ում՝ Փասադենայի Արվեստի կենտրոնական պատկերասրահում կներկայացվի հայազգի ժամանակակից նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի անհատական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ ի պատիվ արվեստում ունեցած մեծ նվաճումների: Ըստ tert.am-ի, ցուցահանդեսում ներկայացվելու են քանդակներ, գեղանկարներ, գծանկարներ ու խառը տեխնիկայով արված աշխատանքներ: «Մարդիկ ապրում են իրենց պարտադրված աշխարհում, ես ստեղծել եմ մի աշխարհ, որտեղ
«ՕՍ» ՀԱՅՈՒՀՒՆ
«Ռուսաստա՜ն, Հայաստա՜ն, Օսիա՜, մենք ձեր զավակներն ենք»։ tert.am-ի փոխանցմամբ, նման կարգախոսի ներքո է անցել Վլադիկավկազում առաջին անգամ «Օսիայի միսս Հայաստան» մրցույթը։ Նախագծի հեղինակն ու ղեկավարն է Օսիայի ՆԳՆ-ի անչափահասների հարցերի գծով ծառայության պետ Վարդանուշ Մուրադյանը։ Մրցույթն անցկացվել է «Էրեբունի» հայկական ազգային մշակութային կազմակերպության հովանու ներքո։ Ամենագեղեցիկ հայուհու տիտղոսի համար կարող էր պայքարել ցանկացած աղջիկ, ով
\”Полководец Соня\”-ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Նոյեմբերի 6-ին Երեւանի Մոսկվայի տանը կկայանա մոսկվացի լրագրող, պոետ եւ արձակագիր Կարինա Արուճյան-Մուսայելյանի «Полководец Соня или В поисках земли обетованной» գրքի շնորհանդեսը: Հեղինալը ՌԴ եւ Մոսկվայի ժուռնալիստների միությունների մրցանակի դափնեկիր է: Նրա գիրքը «Роман 21 века» մատենաշարից է՝ հռչակավոր Լեւ Աննինսկու նախաբանով: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը եւ Ռուսաստանի հայերի միությունը ապահովել է «Полководец Соня или В поисках земли
«Հայերը պետք է ատամ ցույց տան»
Համոզված է «Մխացող պատրույգ» ֆիլմի հեղինակ Ջիվան Ավետիսյանը «Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված մի փաստաթուղթ է, որ իրականացնի Ադրբեջանի կամ Թուրքիայի բաղձալի երազանքը, վերջիվերջո՝ այդ սկզբունքների իրականացման արդյունքում մենք չենք ունենա Ղարաբաղ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մադրիդյան սկզբունքների մասին առաջին վավերագրական «Մխացող պատրույգ» ֆիլմի հեղինակ Ջիվան Ավետիսյանը: Նա գտնում
«ԴՐՍՈՒՄ» ՄԵՂՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
«44 աստիճանի վրա» ներկայացման «դասերը» Կ. Խաչատրյանն ու Վ. Գեւորգյանը: Երեւանի պետական «Համազգային» թատրոնը, որի ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ուրույն ձեռագիր ունի: Երեւի պատճառն այն է, որ այստեղ անընդհատ երիտասարդ ավյուն է «ներարկվում»: Թատրոնի հաջողված բեմադրություններից է նաեւ «44 աստիճանի վրա» մեկ գործողությամբ դրաման, որի բեմադրիչն է վերջին շրջանում սերիալում նկարահանվող շնորհալի
Հեռահար ուսուցումը Պոլիտեխնիկում
Դեռեւս 2008թ. ԱՄՆ-ի Հայ ճարտարապետների եւ գիտնականների միությունը (ՀՃԳՄ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) ձեռնամուխ եղան միջհամալսարանական ցանցի ստեղծմանը, որում պետք է ներգրավված լինեն հնարավորինս մեծ թվով հայաստանյան եւ ամերիկյան կրթական հաստատություններ, եւ որի միջոցով հնարավոր կլինի անցկացնել դասախոսություններ: Ձեւավորվեց խումբ, որի կազմում էին ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՃԳՄ ներկայացուցիչներ Լեւոն Թորոսը, Ժորա Մանուչարյանը
Դալլաքյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բաց նամակով հայտնում է երկրի վարչապետին հետեւյալը. «Ընդհանուր առմամբ համաձայն լինելով շինարարության բնագավառում առկա վիճակին վարչապետի տված գնահատականներին՝ հրապարակայնորեն ներկայացնում եմ ստորեւ կոռուպցիայի դեմ իրական պայքարին ուղղված օրենսդրական որոշ լուծումներ՝ ակնկալելով վարչապետի հրապարակային պատասխանը: Քանի որ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական մեծամասնության վարչապետն է, ապա ակնկալում եմ հարգարժան վարչապետի քաղաքական աջակցությունը ԱԺ կողմից
…Իսկ գիտությանը միշտ չի հերիքում
Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները հասնում են 8 մլրդ դրամի, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսային մասի 1%-ից էլ քիչ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Ըստ վերջինիս՝ ամբողջ աշխարհում գիտության ֆինանսավորման ծավալները գնահատվում են ոչ թե պետական բյուջեի ծախսային մասով, այլ ՀՆԱ-ի տոկոսով։ Tert.am-ը հաղորդում է, որ գիտության
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ…
2010-ի պետական բյուջեով կրթության ոլորտին կհատկացվի 95,5 մլրդ դրամ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, հաջորդ տարվա բյուջեով մի շարք ոլորտներում նախատեսվում են հատկացվող գումարների կրճատումներ: Նրա խոսքով, բացառություն է կազմում գիտության ոլորտը. «Ծախսերը գրեթե մնում են նույն մակարդակի: Պետք է ասեմ, որ 2007-ի համեմատությամբ
Դարձյալ խաղողի մասին
Այս տարի 14 հազար տոննայով քիչ խաղող է մթերվել Այս տարի Հայաստանում խաղողի մթերումը աղմկոտ էր եւ ոչ այնքան հարթ: Այնքան աղմկոտ, որ անգամ ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերությունների եթերներում բողոքավոր գյուղացիներ երեւացին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարեց, որ խաղողը կմթերվի նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ 1 կգ-ն մոտ 130 դրամով: «Առավոտի» սեպտեմբերի
Հիշեցին Կոմիտասին
Վերջերս հայ մշակույթի գործիչների Պանթեոնում Կոմիտասի համեստ հուշարձանին այցի էին եկել մարդիկ՝ խնկարկելու ձայնապետ-երգահանի հիշատակը: Կոմիտասի մահվան տարելիցը հիշել էր… ընդամենը տասը-տասնհինգ հոգի՝ պարզապես կոմիտասապաշտներ, բայց ոչ նրա անունը կրող կոնսերվատորիայից, երգչախմբերից: Խորհրդանշական է, որ տարելիցը նշելու էին եկել հեռավոր Զանգակատան երիտասարդներ (իսկ Երեւանի փոքր կենտրոնի մեծ այրերը սպասում են Կոմիտասի որեւէ հոբելյանի, որ իրենք
Ականազերծումը շարունակվում է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Փրկարար ծառայության տարածած տեղեկությունների համաձայն, այս տարվա առաջին տասն ամիսներին հանրապետության կառավարությանը կից Փրկարար ծառայության ականազերծողները բրիտանական «The Halo Trust» կազմակերպության հետ համատեղ վնասազերծել են 9 հակատանկային, 1 հակահետեւակային ական, 174 միավոր հրանոթային եւ ականանետային արկ, 10 հազար 334 միավոր փոքր տրամաչափի փամփուշտ: Այս ընթացքում ականներից զոհվել է մեկ, վնասվել՝ երկու քաղաքացի:
«Հայաստանի օր» Բանյո Ռիպոլում
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում նոյեմբերի 2-ը հայտարարվել էր «Հայաստանի օր» եւ հենց այդ օրն էլ տեղի է ունեցել Հայաստանի Շիրակի մարզի Այգեբաց գյուղի ջրային համակարգի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ը, առաջին փուլում կվերականգնվի գյուղը սնուցող խմելու ջրի 7 կմ խողովակաշարը,
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Որոշ գործատուներ աշխատատեղ առաջարկելու փոխարեն իրենց են ներկայացրել, այլք էլ՝ դասընթացների հրավիրել Կապանի մշակույթի տան ճեմասրահը երեկ մարդաշատ էր: Առավոտյան ժամը 11-ից աշխատանք փնտրող քաղաքացիները շտապել էին ինքնակենսագրականներով ներկայանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ՝ «Ապագա կերտողներ» երիտասարդական հ/կ-ի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցում էր 44 գործատու՝ մարզի տարբեր տարածաշրջաններից:
Պատժելու օգուտները
«Առավոտը» բազմիցս է տեղեկացրել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ մարզեր այցերի ժամանակ պարտադիր խոսում են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու մասին: Սա այնքան կարեւոր է, որ սեփական եկամուտների հավաքագրման հարցում թերանալու՝ նախատեսվածի 50%-ից էլ պակաս եկամուտներ հավաքելու համար Արարատի եւ Արմավիրի մարզպետների այս տարվա առաջին հինգ ամիսների
13 գյուղի մեկ կամուրջը
Գյուղացիները դժգոհ են շինարարության տեմպերից, իսկ նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ նորմերի մեջ է Արմավիրի մարզի Երասխահունի կամուրջը, որից օգտվում են 13 գյուղական համայնքներ (Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Փշատավան, Տանձուտ, Այգեշատ եւ այլն), արդեն չորս ամիս է՝ չի գործում: 60-ականներին կառուցած կամուրջը նախորդ աշնանը վերջնականապես շարքից դուրս եկավ: Երթեւեկության ու կյանքի համար վտանգավոր դարձած կամրջի
ԱՉԱՋՐՈՒՄ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ
ՏԻՄ ընտրություններում էլ կանանց մասնակցությունը խիստ փոքր է Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր եւ Չորաթան գյուղերում՝ ավագանու ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 40 (կենտրոնը՝ Նոյեմբերյան) եւ թիվ 41 (կենտրոնը՝ Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն գրանցել են թեկնածուներին: Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղում՝ 4360 բնակիչ
«Սլավիկ-Յապոնչիկը» գիտեր Վարդան Մամիկոնյանին…
«Օրենքով գողի» ժամանակակից Լեռնիկ Մելքոնյանը հիշում է Լեռնիկ Մելքոնյանը եւ Յապոնչիկը: Գիշերվա ուշ ժամ էր, երբ մեր բակի ավտոմեքենաների աղմուկից արթնացա եւ չէի կարողանում քնել, փորձում էի լրագրեր նայել՝ չէր ստացվում: «Հանցագործ աշխարհի թագադրված արքաները» գրքիս հերոսներն ինձ հանգիստ չէին թողնում: Մտքերս կատաղած օվկիանոսի նման ուղեղս էին ալեկոծում, փորձում էին առանց իմ կամքը հարցնելու մեկը
Մեղադրյալ-զորակոչիկները կազատվեն պատասխանատվությունից
ՀՀ նախագահը 2009 թվականի սեպտեմբերի 25-ին հրամանագիր էր ստորագրել 2009 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին 2009 թ. պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում
ՀԵՏԻՈՏՆԸ ԶՈՀՎԵԼ ԷՐ
Ինչպես Երեւանի շատ փողոցներում, այնպես էլ Արշակունյաց-Ագաթանգեղոս խաչմերուկում լուսացույցը կանաչ է թե հետիոտնի եւ թե տրանսպորտային միջոցի համար: Մի քանի օր առաջ Արշակունյաց փողոցում բախվեցին «Աուդի», «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2121», «Միցուբիշի» եւ «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով հետիոտն՝ 22-ամյա Նարինե Հովհաննիսյանը վրաերթի ենթարկվեց եւ տեղում զոհվեց, իսկ «Աուդի» ավտոմեքենայի վարորդ՝ 32-ամյա Արամ Ավագյանը եւ ուղեւորը՝ 30-ամյա Լիլիթ
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԵԿՄ անդամ, մարտական գործողությունների ժամանակ 3 անգամ վիրավորված, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը (հայտնի է «Գեւորգ 4-րդ» անունով) ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Պահեստի փոխգնդապետ Գ. Հայրապետյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվեց հոկտեմբերի 21-ին եւ մեղադրվում է պետական դավաճանություն՝ լրտեսության ձեւով (Քրօրի 299 հ.) հոդվածով: Ըստ Գ. Հայրապետյանի,
ԲԺԻՇԿՆԵՐԸ ՉԵՆ ՏՈՒԺԻ
Եկող տարի առողջապահության ոլորտին կհատկացվի 55 մլրդ դրամ, որի 76%-ը կամ 42 մլրդ դրամը կուղղվի ամբուլատոր պոլիկլինիկական եւ հիվանդանոցային օղակներում ծրագրերի ֆինանսավորմանը։ Երեկ այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա խոսքերով՝ «Ընդհանուր առմամբ, 2010 թ. ազգաբնակչության մեկ շնչի հաշվով հատկացումները կկազմեն 17,100 դրամ»։