Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցին Կոմիտասին

Նոյեմբեր 05,2009 00:00 Share

Վերջերս հայ մշակույթի գործիչների Պանթեոնում  Կոմիտասի համեստ հուշարձանին այցի էին եկել մարդիկ՝ խնկարկելու ձայնապետ-երգահանի հիշատակը:
Կոմիտասի մահվան տարելիցը հիշել էր… ընդամենը  տասը-տասնհինգ հոգի՝ պարզապես կոմիտասապաշտներ, բայց ոչ նրա անունը կրող կոնսերվատորիայից, երգչախմբերից:
Խորհրդանշական է, որ տարելիցը նշելու էին եկել  հեռավոր Զանգակատան երիտասարդներ (իսկ Երեւանի փոքր կենտրոնի մեծ այրերը սպասում են Կոմիտասի որեւէ հոբելյանի, որ իրենք  երեւան ու մեծարվեն, իրենց ճառերում ու հոդվածներում ընդգծեն Դեբյուսիի խոնարհման մասին): Ասվեցին գնահատանքի ու կարոտի, մեծարանքի ու ափսոսանքի խոսքեր, հնչեցին կոմիտասյան անմահ մեղեդիներից, ապա խնկաբույրը բարձրացավ առ Աստված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30