Օրվա լրահոսը

Արդյունավետ տուր

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերում գրանցվեցին հաղթական հաշիվներ, իսկ ութ թիմերն ընդհանուր առմամբ արձանագրեցին դարպասի 17 գրավում: Շաբաթ օրը Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ, իսկ «Արարատը» հերթական պարտությունը կրեց՝ տանը մեկ անպատասխան գնդակ ընդունելով Կապանի «Գանձասարից»: Հաջորդ օրը Հայաստանի

Երրորդը՝ Եվրոպայում

Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքը՝ մտել էին եզրափակիչ: Նժույգաթափքերում որակավորման մրցումներում հինգերորդ տեղով ուժեղագույնների հետ պայքարելու իրավունք նվաճած Հարությունը 14,950 միավորով, ի վերջո, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը, որ մասնակցում էր բազմամարտին, նախնական փուլում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը, սակայն, քանի որ

«Կապիկին էլ «գալստուկ» կապես, կասի՝ մտավորական եմ»

Երգահանները մեր իրականության մասին Երգահաններ Ռուբեն Հախվերդյանը եւ Դավիթ Ամալյանը, վերջերս մամուլում ամենից շատ արծարծվող «Տաշիր 2011» մրցանակաբաշխության նվիրատվությունների թեման փակելով, երեկ «Հայելի» ակումբում փորձում էին գտնել այն պատճառահետեւանքային կապը, թե ինչու է մեր իրականության մեջ համառորեն ներխուժում շոու աշխարհը: Դ. Ամալյանը կարծում է, որ նախ պետք է գտնել հարցի ակունքը, հասկանալ, թե որն է

Քննադատներ՝ ակվարիումային պայմաններո՞ւմ

Կամ «Թատրոն X»-ի բացահայտումները «Թատրոն X» հանրապետական չորրորդ փառատոնի երեւանյան փուլի ավարտից հետո զրուցեցինք մասնագիտական հանձնախմբի անդամների հետ: Այսօրվանից մարզային դիտումներն են, որոնք շարունակվելու են նաեւ Արցախում: Հարցին՝ ժամանակը չէ՞, որ «Թատրոն X»-ի ազդագրում ընդգրկված մարզային թատրոնները հանդես գան Երեւանում եւ հենց այստեղ լսեն ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի կարծիքը, թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման

ԿՆՈՋ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Կամ «Կարմենի» հետքերով «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում օրերս Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց Սամաա Իբրահիմի «Կարմեն» մոնոներկայացումը, հենց իր՝ եգիպտուհու դերակատարմամբ: 25 րոպե տեւողությամբ մոնոներկայացումը թատրոնում աշխատող հավաքարարուհու երազանքների, խոհերի եւ մտածումների առարկայացում է, սիրելու կարելիության ու առօրյայի հրամայականի բախման մի հուզիչ օրինակ: Երբ Բիզեի հայտնի «Կարմեն» օպերայի բեմադրումից առաջ հավաքարարուհին անցնում է

ՍԱԼԵՀԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հայտարարել է, թե պատրաստ է սահմանադրական ճանապարհով իշխանության խաղաղ փոխանցմանը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ: Փաստաթղթում ողջունվել է Եմենում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Պարսից ծոցի երկրների գործադրած ջանքերը:Խոսքը մասնավորապես իշխանությունը երկրի փոխնախագահին փոխանցելու եւ նոր կառավարությունը ստեղծելու մասին է, որը կձեւավորի ընդդիմությունը: Հիշեցնենք, որ

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Ճապոնիայում եւս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները՝ 7,1 բալ, տեղի են ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Հոնսյու կղզու շրջանում: Այդ մասին, ըստ news.am-ի, ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում: Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում: Ապրիլի 11-ին մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել «Ֆուկուսիմա» վթարված ատոմակայանի շրջանում: Տուժածների եւ

Եգիպտոսում անցել են «նախկինների» հանցանքների քննությանը

Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքննվելու է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությունների, ինչպես նաեւ բյուջետային միջոցները վատնելու, յուրացնելու գործերով: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հիշեցնենք, որ մինչեւ Մուբարաքի հրաժարականը, Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով մոտավորապես 1000 մարդ է սպանվել: Դատախազությունը հայտնել է, որ հարցաքննելու է

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Միացյալ Նահանգները գտնում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելի լիբերալ ու արեւմտամետ քաղաքական գործիչ է, քան իշխող տանդեմի նրա ավագ գործընկեր, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին վկայում է ԱՄՆ Պետդեպի հրապարակած ու մասնավորապես Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում Պուտինը հիշատակվում է որպես մարդու իրավունքների ոտնահարման

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՄՈԼԵՆՍԿՈՒՄ

ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սմոլենսկի Հյուսիսային օդանավակայանում: Լեհաստանի նախկին առաջնորդ Լեհ Կաչինսկիի «Տու-154» ինքնաթիռի կործանումից մեկ տարի անց Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բրոնիսլավ Կոմորովսկին հանդիպում են Սմոլենսկում՝ հարգանքի տուրք մատուցելու համար զոհերի հիշատակին ու այցելելու Կատինի զոհերի հուշարձանին: BBC-ի մատուցմամբ, լեհական պաշտոնական պատվիրակությունը որոշել է գնալ Մոսկվա, իսկ Սմոլենսկ հասնել՝

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 12-ի կապակցությամբ, որը ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել էր Տիեզերագնացության միջազգային օր, Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր դեպի տիեզերք Գագարինի թռիչքի մասին պատմող ֆիլմի դիտում:  Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ողջունեց ներկա աշակերտներին՝ նշելով, որ այդ իրադարձությունը ոչ թե մի մարդու արարք էր, այլեւ մեծ առաջընթաց ողջ մարդկության համար. «Այդ օրը առաջին

«Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Դպրոցի տնօրենների ընտրության մեխանիզմը Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի արժանացած շուրջ 50 երեւանաբնակ մանկավարժների հավաստագրերի հանձնման արարողությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հավաստագրերն անձամբ հանձնեց հավաստագրի արժանացած անձանց: Խոսելով գործընթացի օբյեկտիվության մասին՝ նախարարը հայտարարեց. «Ձեզնից 90 տոկոսին դեմքով չգիտեմ, ձեզ համար ոչ ոք չի զանգել, խնդրել, պրոտեկցիոնիզմ չի արել:

«ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆՔ ԽՈՏԱՆ ԱՍԵԼՈՒՑ»

Ըստ «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, դասագրքերին տրվող նմանօրինակ որակումները ազդում են դպրոցականների հոգեբանության վրա: Դպրոցական դասագրքերի խնդիրը շարունակում է մեծ հնչեղություն ունենալ հասարակության շրջանում: «Առավոտը» այս թեմայով զրուցեց «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ, ով որոշ «փակագծեր բացեց»: Ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանում դասագրքաստեղծման ոլորտին առնչվող

Ուղերձ

Աշխարհի Քրիստոնյա Եկեղեցիներին Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ին, Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս I-ին, Ղպտի Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Շենուդա III-ին, Ասորի Ուղղափառ Պատրիարք Նորին Սրբություն Զաքքա I Իվասին, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Վասիլիոս Դիդիմոս I-ին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ I-ին, Կաթողիկոս – Պատրիարք Համայն Վրաստանի Նորին Սրբություն

ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՐԻՆ, ՀԵՏՈ՞

Անպարկեշտ արտահայտությունները եւ խուլիգանական հայհոյանքները արտաբերել է բանավոր՝ ականջի մեջ Վիրավորանքը եւ զրպարտությունը՝ արարքները ապաքրեականացվել են եւ ներկայումս այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ՝ վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունների հենքով: Ըստ այդմ, անձը, որի պատիվը եւ արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է, կարող է դիմել դատարան, վիրավորանքի կամ զրպարտություն կատարող անձի դեմ (Քաղաքացիական օրենսգրքի 1087

Ֆրանսահայը կօգնի Կապանին

Մարսելից Հայաստան ժամանած հայազգի բարերար, վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը սեփական նախաձեռնությամբ այցելել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք եւ ցանկություն հայտնել համեստ ներդրումով աջակցել Կապանին: Կապանի մասին նա տեղեկացել է «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունից»: Զավեն Գաբրիելյանը Կապանի քաղաքապետի եւ բժշկական կենտրոնի տնօրենի հետ եղել է բժշկական կենտրոնում, տեսել պայմաններն ու պարզել, թե առաջնահերթ ինչի կարիք ունի հիվանդանոցը:

ԱՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀՀ սփյուռքի նախարարության համաերիտասարդական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը երեկ հայտարարեց, որ մտադիր են ձեւավորել համահայկական երիտասարդական խորհրդարան՝ Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կառույցների ուժերը համախմբելու եւ հայապահպանությանը նպաստելու համար: Սույն կառույցը վիրտուալ է լինելու. ցանկացողները կարող են առցանց գրանցվել, հարցերն էլ քննարկվելու են առցանց եւ ամենաակտիվ 400 հոգին դառնալու է վիրտուալ խորհրդարանի պատգամավոր: Ըստ Ատոմ

Կտոր մը Ջուղա՝ Բերդավանում

Ապրիլի 9-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի գերեզմանատանը հանդիսավորությամբ բացվեց հուշաղբյուր եւ խաչքար: Խաչքարի օրհնման արարողությունը կատարեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը: Ջուղայի՝ ազերիների ձեռամբ ավերված խաչքարերից մեկի նմանությամբ ստեղծված խաչքարի քանդակագործը բերդավանցի Արմեն Երգենյանն է: Խաչքարի տեղադրման վայրը պատահական չէր ընտրված.

Լոռիում հակակարկտային կայաններ կտեղադրվեն

2010 թվականի հոկտեմբերի 5-ին եւ նոյեմբերի 13-ին անդրադառնալով Լոռու մարզում գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակին եւ տարուն, տեղեկացրել ենք, որ 2010-ին Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, գյուղացին էլ հիասթափվել է հողից եւ գյուղից: Մի շարք համայնքներ էլ կարտոֆիլ վաճառելու փոխարեն՝ գնեցին, Թումանյանի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան, իսկ Ստեփանավանի եւ Սպիտակի տարածաշրջանում հավերի ժանտախտը

ՀԵՐՈՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ՄՈՌԱՑՎԱԾ

Հախում գետի աջ ափին, Տավուշի մարզի Վարագավան գյուղի հին գյուղատեղում մի կիսավեր մատուռ կա, կողքին՝ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի հերոս, քահանա Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը: Հայտնի է, որ նա այդ պատերազմի ժամանակ առաջնորդում էր 500 քաջ հեծյալների, ովքեր իսկական մահապարտներ էին: Գրիգոր Մանուչարյանի ցուցաբերած քաջության համար ցարական կառավարությունը որոշ ժամանակ Բերդի տարածաշրջանն ազատել է հարկերից: Վարդագավանցի Գրիգոր

ԴՈՒՔ ԵՔ ԹԱՔՑՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով ամբաստանյալ Արա Կարապետյանի պաշտպանական ճառի ունկնդրումը: Արա Կարապետյանը ներկայացրեց քրգործում առկա հակասությունները, թեքվելով մեղադրողին՝ ասաց. «Դուք եք թաքցրել հանցագործությունը»: Նա ասաց, որ մեղադրողն իր ճառում գեղարվեստական արտահայտություններ է օգտագործել, ուշադրություն չդարձնելով, որ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՇԽԱՏԵԼ

Շաբաթ օրը Ծաղկաձորում կազմակերպվել էր հանդիպում՝ ոստիկանության համակարգի եւ տպագիր մամուլի, էլեկտրոնային թերթերի ներկայացուցիչների հետ: Նախաձեռնողը ոստիկանության տեղեկատվության վարչությունն էր՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ: Լրատվամիջոցների բարձրացրած հարցերն էին օպերատիվ տեղեկատվության տրամադրումը, մասնավորապես՝ հրամանների, հաղորդումների, ծառայողական քննությունների, նախաքննության որոշակի փուլում նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթերի: Խոսվեց նաեւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ոստիկանների գործողությունների մասին: Այս

Կիլինկարովի գործը վերաքննիչ դատարանում է

10 տարի առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ մեդադրվող, ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի գործը ՀՀ վերաքննիչ դատարանում է: Ապրիլի 13-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, կքննի Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Լոռու մարզի

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կուսակցական խաղեր Գյումրու առողջապահական ոլորտում ստուգումներ կատարելուց, Էնրիկո Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին խոշոր չափի յուրացումներ կատարելու մեղադրանքով կալանավորելուց ու «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ուղարկելուց հետո, ստուգումների հերթը հասավ կրթական ոլորտին: Ըստ Գյումրու դպրոցների տնօրենների, ԿԳ նախարարության կրթության տեսչությանը հատկապես հետաքրքրում են աշակերտների շարժը, փոխադրումները, ստուգում են դասամատյանները, ավարտական ատեստատները,

ԿՐԿԻՆ ՕԲՅԵԿՏ՝ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 131, 131/1, 131/2 շենքերի բակում՝ կանաչապատ տարածքում արդեն 10 օր շինարարություն է կատարվում: Այստեղ շինարարություն իրականացնողը ոչ մի ցուցանակ չի փակցրել, որով տարածքի բնակիչներին տեղեկացնի, թե ինչ է այդ վայրում կառուցելու եւ ունի՞, արդյոք, շինաշխատանքներ կատարելու թույլտվություն: Կանաչապատ տարածքը փորելու համար այստեղ օգտագործվում է ծանր տեխնիկա, որի պատճառով աղմուկ է

Գյումրին վաճառվո՞ւմ է

Այստեղ համատարած վաճառվում են տները, քաղաքի բոլոր հին ու նոր սպասարկման օբյեկտները, ինչը, սակայն, ՀՀ միգրացիոն ծառայության պետը չի տեսնում: Ինչպես ամեն անգամ խուճապահար ահազանգում են Գյումրիում հրատարակվող «Շրջապատ» ու «Հինգշաբթի» շաբաթաթերթերի տնօրենները, անշարժ գույքը վաճառքի հանելու հիմնական պատճառը գյումրեցիների ճամպրուկային տրամադրությունն է: Դատելով այդ թերթերում տեղ գտած հայտարարություններից, գրեթե բոլոր թաղամասերում վաճառքի հանված սպասարկման

«ԵՐԵՎԱՆ ՋՐՈՒՄ» ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Դեռ պարզ չէ՝ աշխատավարձե՞րն են կրճատվելու, աշխատակիցնե՞րը, թե՝ այլ ծախսեր Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտնեց այն մասին, որ իր մատակարարած ջրի դիմաց 6 դրամով պակաս գումար է նախատեսում վերցնել ջրօգտագործողներից՝ ջրի սակագինը դարձնելով 1 խմ-ի համար 175 դրամ: Նոր սակագինը, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել հունիս ամսից: Ինչքան էլ սպառողների համար այս լուրն ուրախալի է, պարզվում

ՆԻՑՑԱՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Նիցցայի հայկական համայնքի պատասխանատուներից Մացակ Փոլադյանը HayNews.am-ին փոխանցել է, որ առճակատումը, որ ստեղծվել էր մի քանի տասնյակ պոլսահայերի եւ համայնքի մնացած անդամների միջեւ, նոր զարգացումներ է ստանում: «Հայ Առաքելական եկեղեցուն կից կրոնական ընկերակցության խորհրդի ընտրությունները վաղուց արդեն տեղի են ունեցել: Իրենք, սակայն (նկատի ունի պոլսահայերին), մեկ շաբաթ առաջ մի քանի տասնյակ իրենց կողմնակիցներին թղթիկներ են

Թամամյանի գործով եւս մի ձերբակալված ոստիկան

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ են տեղափոխել մի անձի: Ապրիլի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է նշված դատարանին, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է ՀՀ քրօրի

Կրկնակի մեծ ինտերնետ փաթեթ՝ նույն գնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ մինչեւ ս.թ. մայիսի 31-ը միեւնույն գումարի դիմաց կանխավճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ փաթեթներ: Օրինակ, *477*20# հրահանգն ուղարկելու դեպքում բաժանորդի հաշվից կգանձվի 400 դրամ, սակայն 10-ի փոխարեն նա կստանա 20ՄԲ ծավալով ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930