Օրվա լրահոսը
ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ «ՋՐԲԱԺԱՆԻ ՕՐ»
«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության, մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն»,- երեկ դիմելով իշխանություններին՝ Ազատության հրապարակում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ ու ՀՀ առաջին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
7 մլն «LIKE» Մեսսիին
«Բարսելոնա» ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի «Facebook»-յան էջը 7 ժամում «հավանել» է (Like) 7 մլն օգտագործող: Մեսսին գրանցել է իր էջը չորեքշաբթի առավոտյան, առաջին գրառումը ստացել է 17 հազար «Like» եւ 4.5 հազար մեկնաբանություն: Հիշեցնենք, որ 2010-ի հունվարին անգլիական «Manchester United» ակումբն արգելել է իր ֆուտբոլիստներին շփվել սոցիալական ցանցերում:
Կոկաինը շատ է ազդում
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի գեների աշխատանքի վրա ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության մեխանիզմը, որի արդյունքում պարզվել է կոկաինի ավելի մեծ չափերի հասնող վնասակար ազդեցությունը: Գիտնականները հատկապես կենտրոնացել են հիպոկամպուսում գեների աշխատանքի վրա: Ուղեղի այս մասը պատասխանատու է ինֆորմացիան կարճատեւ հիշողությունից երկարատեւ հիշողության փոխանցելու, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածություն ձեւավորելու համար: Մասնագետներն ուսումնասիրել են 24 մահացած տղամարդկանց
Օգտակար նախաճաշ
Երեւի թե ոչ մեկի համար նորություն չէ, որ ամենաօգտակարն առավոտյան ձվածեղն է: Այս պարզ ուտեստի դրական հատկանիշներից է այն, որ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր ունակությունների վրա: Իսկ բրիտանացիները կարծում են, որ գերազանց է առավոտյան մեկ ափսե ապուրը: Ըստ drugs.am-ի՝ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող ուտելիքները հագեցնում են
FACEBOOK-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր բաժին, որը պետք է օգնի լրագրողներին՝ տարածել ինֆորմացիան ու մեծացնել իրենց լսարանը: Նոր բաժինը կոչվում է «Journalists on Facebook»: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ այս էջը մշտական ռեսուրս կդառնա այն լրագրողների համար, ովքեր փնտրում են աղբյուրներ եւ այլն: Սոցցանցի ներկայացուցիչ Ջասթին Օսոֆսկին նշել է, որ նոր էջը կտա բոլոր անհրաժեշտ գործիքները,
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՈՏՐՎԵԼ
Օրերս «camoufl4g3» անունով հաքերը շարքից հանել է հայկական feed.am կայքը, որը համակարգում է RSS-հոսքերը: Կայքի պատասխանատուները, սակայն, նույնիսկ տասը օր անց տեղյակ չեն կատարվածի մասին: PCNews.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն հետեւում, այդ պատճառով էլ չեն նկատում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հաքերները կոտրել են Infomama.am, Akunk.am կայքերը: Դրանցից առաջինը վերականգնվել է կարճ ժամանակում,
Ինչպես են կանայք ընկալվել անցյալում եւ հիմա
Հասարակության տարբեր շերտերի մեկնաբանությունները Շեշտադրելու համար հայ կնոջ անգնահատէլի դերը մեր հասարակությունում, Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ ապրիլի 7-ը պաշտոնապես հայտարարեց Կանանց մայրության եւ գեղեցկության տոն: Բայց ինչ-ինչ պատճառներով օրացույցից ապրիլի 7-ի կարմիր շրջանակը վերացավ: Սա չխանգարեց, որ հայերը շարունակեն ապրիլի 7-ին շնորհավորանքներ շռայլել կանանց եւ աղջիկներին: Այս տարին էլ բացառություն չեղավ: Քաղաքի տարբեր ծաղկի վաճառասրահների
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Հայերը հիմնականում քթի կորեկցիա են անում Գեղեցիկի մասին յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումները: Բոլորն են ցանկանում լինել գեղեցիկ, իսկ այսօրվա բժշկությունը հնարավորություն է տալիս իրագործել անգամ ամենահամարձակ մտահղացումները: Քթի կորեկցիա, դեմքի երիտասարդացում, կրծքի չափսերի փոփոխություն եւ այլն: Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված այս երեւույթը Հայաստանում էլ է «մոդայիկ» դարձել եւ հասանելի է բոլորին: Վիճակագրությունը ցույց է
ԲԱԳԱՊՇԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հինգշաբթի օրը ժամանելու է Ստամբուլ: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Zaman-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Բագապշը Թուրքիա է մեկնում տեղի աբխազական համայնքի հրավերով: Առաջիկա երկու օրերին Աբխազիայի նախագահը հանդիպումներ կունենա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, ապա կմեկնի Ստամբուլ եւ աբխազական հոծ բնակչություն ունեցող Ադաբազար քաղաք: Պարբերականը պնդում է,
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՅԼԱԽՈՀԻՆ
Չինաստանի ոստիկանությունը հայտնի նկարիչ եւ այլախոհ Այ Վեյվեին կասկածում է տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ: BBC-ի մատուցմամբ, այս մասին հաղորդել է չինական պաշտոնական «Սինխուա» գործակալությունը: Դա առաջին հաղորդագրությունն էր կիրակի օրը Պեկինի օդակայանում Հոնկոնգ մեկնելիս կալանավորված Այ Վեյվեի ճակատագրի մասին: Նկարչի կինը՝ Լու Ցին լրագրողներին հայտնել է, որ իրենց տունը խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՍՏԻԿԱՆ ԿԻՆ ԿԼԻՆԻ
Կոսովոյում կառավարող կոալիցիան եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պայմանավորվել են նախագահի պաշտոնում միասնական թեկնածուի առաջադրման շուրջ: Նախագահը Ատիֆետե Յահյագուն (նկարում աջից) է լինելու, ով ներկայումս Կոսովոյի ոստիկանության ղեկավարներից է: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը: Նախագահի այս թեկնածուի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հաշիմ Տաչիի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության, «Դաշինք հանուն նոր Կոսովոյի» կուսակցության եւ ընդդիմադիր «Կոսովոյի դեմոկրատական
Պորտուգալիան էլ դիմեց ԵՄ օգնությանը
Պորտուգալիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ժոզե Սոկրատեշը հաղորդել է, թե իր երկիրը չորեքշաբթի օրը դիմել է Եվրամիությանը` երկրին արագ ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: BBC-ի մատուցմամբ, Սոկրատեշն ասել է, թե իր երկիրը «չափազանց մեծ ռիսկի է ենթարկվում եւ չի կարող անպաշտպան մնալ»: Պորտուգալիայի կառավարությունը երկար ժամանակ դեմ էր նման օգնության դիմելուն, բայց անցած շաբաթ ստիպված էր եղել
Լիբիացի ապստամբները վաճառել են նավթի առաջին խմբաքանակը
Լիբիական իշխանությունները հիգշաբթի հայտարարել են, թե բրիտանական ուժերի ավիահարվածների հետեւանքով վնասվել է նավթատարը: Դրանից ժամեր անց ապստամբներն են դժգոհել, թե Քադդաֆիի ուժերի հարձակումը հանգեցրել է նավթի արդյունահանման դադարեցմանը, մինչդեռ նրանք հույս ունեին նավթը վաճառել՝ թշնամական ռեժիմի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար: «Հարձակումն իրականացրել են բրիտանական ռազմական ինքնաթիռները, որոնք օդային հարվածներ են հասցրել Սարիր նավթահանքի ուղղությամբ, որի
ՄԵԴՎԵԴԵՎԻ ՎՐԱ ԷԼ «ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ»
Ռուսաստանում լայն ժողովրդականություն վայելող ու տեղեկատվության փոխանակման ու կարծիքներ հայտնելու համար ազատ հարթակ դարձած Live journal-ի («Կենդանի գիրք») դեմ հաքերների հարձակման հերթական զոհ է դարձել ինքը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Reuters-ի մատուցմամբ, կայքը ամենաբարձրաստիճան երկրպագուի համար, ինչպես նաեւ Մեդվեդեւին քննադատող բլոգերներից շատերի ցանցային օրագիրներն անհասանելի են եղել առնվազն մեկ ժամ, մինչդեռ կայքի մյուս՝ ներառյալ գլխավոր,
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՓՈՐՁԸ
Առաջնորդների դպրոցի ուսանողները օրերս ծանոթացել են նոր տեխնոլոգիաների եւ լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար ինքնանպատակ չեն: Դրանք կարեւոր են այն առումով, որ կառավարման պատրաստ ձեւաչափ են ներկայացնում երիտասարդներին: Անվիճելի է, որ տարիների փորձը կարեւոր տեղեկատվություն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստ է այդ հարցում ապագա մասնագետներին
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԻ ՄԵՋ Է
Ըստ www.zeit.de -ի, 7,5 մլն գերմանացիներ գրել-կարդալ չգիտեն: Աղբյուրի փոխանցմամբ, Գերմանիայի կրթության նախարարությունը շոկ է ապրել՝ «բախվելով» այն դառը իրականությանը, որ աշխատունակ բնակչության 1/7-ը դժվարությամբ է տառերը ճանաչում: Ինչպես վերը նշեցինք, պարզվել է, որ 7,5 մլն մեծահասակներ պարզագույն տեքստեր անգամ գրել-կարդալ չգիտեն, փաստորեն աշխատունակ բնակչության 14%-ը պոտենցիալ անգրագետ է: 2 մլն գերմանացի կակազում է՝ նախադասություն
Բրյուսովցիները ամփոփեցին պրակտիկան
Բուհի ուսանողները ներկայացրին լրատվամիջոցների հետ աշխատանքի արդյունքները Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրության» ավարտական կուրսի ուսանողներն այս տարի ակտիվ պրակտիկա են ունեցել: Համալսարանն ապագա լրագրողների համար պայմաններ է ստեղծել պրակտիկան անցկացնելու տեղական լրատվամիջոցներում՝ «Հ1»-ում, Հանրային ռադիոյում, «Երկիր Մեդիայում», «Արմենպրեսում», «Նոյյան տապանում», «Լրագիրում», «Ինտերնյուսում», ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում եւ բուհի գիտաուսումնական կենտրոնում:
ԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Կամ՝ ինչպես բացառել քավոր-սանիկ տարբերակը Գիտության զարգացումը ապահովում է առաջընթաց մարդկության գործունեության տարբեր բնագավառներում, եւ ներդրումները գիտության մեջ անկասկած պետք է համարել արդարացված: Իհարկե, պետք է ունենալ շատ մեծ երեւակայություն, որպեսզի Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը համարվի ներդրում այս ոլորտի զարգացման համար: Այդ չնչին գումարները իրականում կարող են մի կերպ պահպանել որոշ ենթակառույցներ եւ ապահովել գիտաշխատողներին
ԳԵՎՈՐԻ ԹԻՄԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ
Վաղը Մագդեբուրգում գերմանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը մենամարտելու է գերմիջին քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Մինչ հայ բռնցքամարտիկի՝ ծագումով ռուս մրցակիցը, չկասկածելով իր հաղթանակին, պատրաստվում է ռինգ մտնել կիսամերկ գեղեցկուհիների ուղեկցությամբ եւ լրատվամիջոցներում հայտարարություններ է անում՝ խոստանալով, որ այդ օրը Գեւորը աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճելու իր վերջին հնարավորությունը կկորցնի, մեր հայրենակցի թիմի
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՀԱՅ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Ձերժինսկ քաղաքում ապրիլի 6-ին մեկնարկած հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների Ռուսաստանի 2011 թվականի լողի բաց առաջնության մեկնարկային օրը Հայաստանը ներկայացնող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի երեք լողորդները հիանալի հանդես եկան: Առաջին օրվա արդյունքներով մեր մարզիկները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե: Մարզիկները հաղթահարեցին 50 մետր լողատարածությունը՝ ազատ եւ 100 մետրը՝ բրաս լողաոճերով:
ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆ. «ՈՎ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ, ՆԱ ԷԼ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱ»
Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Դորտմունդում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ արծաթե մեդալ: Այդ միակ պարգեւը մեր երկրի հաշվարկին բերեց 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը: Երեկ իր սաների մասնակցության մասին «Առավոտի» հետ հարցազրույցում պատմեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: – Ընդամենը մեկ արծաթե մեդալ: Գո՞հ եք արդյունքից: – Հիմնականում՝ ոչ: Ըմբիշներ եղան, որոնք գրավեցին այս
Ժառանգությունն ու ջուրը
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ժառանգության պահապաններն ողջ աշխարհում կանդրադառնան մշակութային ու բնության ժառանգությանը՝ «Ջրի ժառանգությունը» խորագրի ներքո: Ջուրն ըստ էության ճանաչված է որպես սրբացված արժեք՝ աշխարհի բոլոր կողմերում. այն կենտրոնական տեղ է գրավում աստվածաշնչյան պատմություններում, բուդդայական
Հողն ու երկիրը՝ հայ հոր կերպարում
Կամ Արտաշես Արամի «Չափազանց ուրախ եւ չափազանց տխուր ֆիեստան» Օրերս «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում ՀԹԳՄ-ում ցուցադրվեց բեմադրիչ Արտաշես Արամի «Չափազանց ուրախ եւ չափազանց տխուր ֆիեստա» մոնոներկայացումը: Դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն է: Բեմադրության գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոսի՝ Կորոյի տանը: Կորոյի մենախոսությունը պանդուխտ որդու մասին է ու նրա հետ, որը հանգրվան է գտել
«ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆ
Կոմիտասի անվան կրթօջախի ձեռնարկը՝ «ի պաշտպանություն» ժամանակակից կոմպոզիտորների «Բարձրարվեստ երաժշտությունը կարող է համարվել միայն կոմպոզիտորի սեփականությունը, եթե չլինեն հզոր մեկենասներ, ովքեր այդ երաժշտության առջեւ բացում են լայն ճանապարհ». այսպես է արտահայտվել 20-րդ դարի մեծանուն դիրիժոր Եվգենի Մրավինսկին: Եվ իրոք, ապրիլի 1-ին մեկնարկած Հայ երաժշտության փառատոնը անդրադառնում է մոտ 60 ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին: Դատելով փառատոնային հայտագրից,
ԳՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿԻՋՆԵ՞Ն
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ուսանողները «Առավոտին» օրերս դժգոհեցին, որ իրենց բուհի բուֆետում սննդամթերքի գները շուրջ 50 դրամով բարձրացել են: Օրինակ՝ հավով եւ սնկով բրդուճը 300 դրամից դարձել է 350 դրամ, ֆիլեովը՝ 250 դրամից՝ 300 եւ այլն: Նշված գնաճը ուսանողները պատճառաբանում են այն հանգամանքով, որ նախորդ կիսամյակ բուհի բուֆետը ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով
«ՄԵՌՆՈՂ» ԱՐՀԵՍՏԸ
Արմավիրի միակ դարբնոցում դեռ լսվում է մուրճի ու զնդանի ձայնը, իսկ 80-ամյա դարբինն առասպելական զորությամբ շարունակում է պահպանել հին ավանդույթը: Դարբնոցը գործում է 1920-ական թվականներից: Հայրենական պատերազմի տարիներին այն ծառայել է զինանոց: Այս շրջանում էր, երբ պատանի Կորյունը, տեսնելով բոցկլտացող կրակի մոտ տքնող հինգ դարբիններին, համալրեց նրանց շարքերը, իսկ այսօր դարձել է անցյալի հետ կապող
Դամոկլյան սրի նման
Նոյեմբերյան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30 առանձնատան բնակիչ Սուրեն Իսրայելյանը ամեն գիշեր քնում է՝ ահը սրտում: Տնից ընդամենը 5 մ հեռու գտնվող փողոցի հենապատը այս տարվա գարնանային հեղեղումներց սկսել է քանդվել: Պատի վերեւի հատվածը փլվել է դեռեւս 1997 թվականի հուլիսի 18-ին՝ Նոյեմբերյանի երկրաշարժից: Սուրեն Իսրայելյանը վախենում է ընտանիքի 5 անդամների, այդ թվում՝ երկու դպրոցական տղաների
ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ
«Առավոտում» (16.03.2011) հրապարակվեց իմ «Անհրաժեշտ է օրինականացնել էֆթանազիան Հայաստանում» հոդվածի առաջին արձագանքը, որը լիովին բացասական է: Ի տարբերություն իմ ընդդիմախոսի, որը խնամքով խուսափել է իր հոդվածում իմ անունը հիշատակելուց, ես չեմ խուսափի նրա անունը տալ՝ Ժորա սարկավագ Սարգսյան: Ընդդիմախոսիս հոդվածը վերնագրված է «Հարկավոր է ամբողջ ուժով ձգտել ապրել»: Երկու ձեռքով ստորագրում եմ այդ բառերի տակ:
ԱՆԻՆՏԵՐՆԵՏ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ
Իջեւան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտ Մարկոս Մարկոսյանը՝ հաղթելով «Ֆիզիկա» առարկայի օլիմպիադայի մարզային փուլում, պետք է մասնակցեր այդ առարկայի հանրապետական մրցույթին: Մարկոսը մարտի 27-ին մեկնել է Երեւան, սակայն պարզվել է, որ մրցույթն արդեն կայացել է: Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցում զրուցեցինք Մարկոս Մարկոսյանի հետ: Նա ասաց, որ դպրոցական մարզային կենտրոն՝ Իջեւանի


















































