Օրվա լրահոսը
«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»
Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը մեկ անգամ եւս վերահաստատեց Հայաստանի նախագահի ու իշխանությունների դիրքորոշումը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ շաղկապված չէ: Էդուարդ Շարմազանովը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ այս հարցում միակարծիք են նաեւ Եվրամիությունը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Անդրադառնալով Պիտեր Սեմնեբիի
ԱՐԴԻԱԿԱՆ ՄՏՔԵՐ
«Հանրապետական կուսակցություն գալիս են տալու առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը՝ ոգին։ Այստեղ վերցնելու-ստանալու ոչինչ չկա։ Ով որ որեւէ բան ստանալու ակնկալիք ունի, կարող է հենց հիմա հեռանալ»: «Անկախությունը ինքնանպատակ բան չէ, գենոֆոնդը պահպանելու եւ դրսեւորելու միջոց է։ Մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ»։ «Մենք կարծում ենք, որ մարդու լիակատար ազատությունն աբսուրդ է։ Լիակատար
ՕՊԵՐ ԷՐԻԿԸ ՄԻԱՅՆ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
Նա նաեւ կեղծ ցուցմունք է կորզում Հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ» խանութի մոտ, հայրենի ոստիկանության ներկայացուցիչները Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի իրազեկման թերթիկներ բաժանող երիտասարդների վրա հերթական հարձակումն էին կատարել: Հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները ուժի գործադրմամբ նախ՝ փորձել էին խլել բարձրախոսը, հետո՝ թռուցիկները, ու դաժանորեն ծեծել էին մի քանի երիտասարդների, որոնց թվում
ՍԴՀԿ-Ն ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑ
Վարդան Խաչատրյանին կրկին հեռացրել են Անցած հանգստյան օրերը, պարզվում է, բավականին անհանգիստ են եղել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ նրա նորաթուխ անդամ, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի համար: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, կայացած արտահերթ նիստում դադարեցվել է Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը կուսակցությանը: Այդ առիթով կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության
«ԽՈՒՃՈՒՃԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ
Նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ «Խուճուճ Էդո», առաջին մուտքը քաղաքականություն ավարտվեց քրեական պատմությանբ, որի արդյուքում նա 2005-ին նա հեռացավ Հայաստանից: Ոմն «Կծան Միշա» քրեական հեղինակության տված ցուցմունքով Մադաթյանն իրեն պետք է 100 հազար դոլար վճարեր՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի սպանությունն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ հինգերորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՍԵՐԻԱԼ Դեռեւս սովետական տարիներին Հախվերդյան Հովիկն իր ու բոլորիս փորձից գիտեր, որ հայերս աշխարհի արժեքներն ավելի լավ գիտենք, քան՝ մերը, եւ ես գեղեցկուհի Էլենի ու իր նշանած Ժակի օրինակով նաեւ գիտեմ, որ էդ հարցում մյուս ազգերն էլ են մեզ պես, ընդ որում՝ ոչ միայն թանգարանների առումով. ծովափի բնակիչները, ի տարբերություն
Հոկտեմբերի 31
ԽՈՅ (21.03-20.04)- Շաբաթվա այս օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից
ՊԱՅՔԱՐ՝ ՌՈՔԻ ՄԻՋՈՑՈՎ
Ռոքն ազատության եւ ըմբոստության երաժշտություն է Ասում են՝ երաժշտությունն ու բնությունը մեկ ընդհանրություն ունեն՝ երկուսն էլ սահման չեն ճանաչում: Երաժշտությունը միացնում է մարդկանց՝ անկախ տարիքից, ռասայական կամ ազգային պատկանելությունից: Ճիշտ այդպես՝ բնությունը միացնում է կենսական բոլոր տարրերը մեկ շրջանի մեջ: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճում տիրում էր ռոքային տրամադրություն. «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը իր
Երեւանյան ռեստորանների «սխալ» ինտերիերը
Մեկնաբանում է «Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխության նախաձեռնողը «Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխությունը, որի հաղթողներն ընտրվում են ռեստորաններ, սրճարաններ հաճախողների կողմից, այս տարի Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են, հոկտեմբերի 29-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպված համերգային ծրագրում մրցանակները հանձնվեցին հաղթող ռեստորանատերերին: Ամիսներ շարունակ այցելուները հնարավորություն ունեին www.yerevancity.am կայքում քվեարկել իրենց նախընտրած
ԶՈՔԱՆՉԸ, ՍԿԵՍՈՒՐ-ՍԿԵՍՐԱՅՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ
Բայց եփող-թափող աղջիկն էլ կարող է տուն քանդել Հոգեբան Արման Առաքելյանը: Արդեն քանի տարի է՝ «Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնը» դեպրեսիայի մեջ ընկած, նեւրոզ ունեցող եւ տարբեր վախերից ու ընտանեկան խնդիրներից տառապող մեր համաքաղաքացիներին հոգեբանական անվճար օգնություն է տրամադրում՝ ինչպես այցելությունների միջոցով, այնպես էլ հեռախոսով: Պարզելու համար, թե հիմնականում ի՞նչ հոգեբանական պրոբլեմներ է ունենում մեր
ՄԵՐ ԸՆՏՐԱՆԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Ռուսաստանին: Այս պարտությունից հետո մեր ընտրանին զրկվեց առաջին տեղում հայտնվելու հնարավորությունից: Հայ շախմատիստներից պարտություն կրեց միայն Վլադիմիր Հակոբյանը, ով սեւերով զիջեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակեցին կեսական միավոր: 8-րդ տուրից առաջ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները վաստակել էին 11-ական
Ֆուտբոլը՝ բռնությունների թիրախ
Իր պատմության ընթացքում ֆուտբոլը բազմիցս բախվել է բռնությունների՝ իրենց տարաբնույթ արտահայտումներով. ազգային հավաքականի ֆուտբոլիստին գնդակահարում են ինքնագոլի համար, մաֆիոզ կառույցները գրավում ու կառավարում են մի ողջ էլիտար առաջնություն, սեւ տոտալիզատորն իր դիկտատուրան է հաստատում ու ֆիզիկական ոչնչացման ենթարկում իր համար օպտիմալ արդյունքները չապահովող անձանց… Ընդամենը մի քանի օր առաջ հարավամերիկյան ջունգլիներում վենեսուելական ոստիկանությունը հայտնաբերեց 15
ՃԳՆԱԺԱՄԸ «FORMULA-1»-Ի ՎՐԱ ՉԻ ԱԶԴՈՒՄ
Աբու-Դաբիի մեծ մրցանակի մեկնարկի նախաշեմին «SportsPro» հանդեսը հրապարակել է «Formula-1» դասի ճանաչված արշավորդների վաստակած գումարների չափը մրցաշրջան 2009-ում, որի մեջ չեն մտցված անհատական հովանավորներից ստացված եւ կողմնակի այլ ճանապարհներով գոյացած գումարները: Վիճակագրական այս տեղեկությունների ցուցակը կազմած Թոմ Ռոբիթոնը նախաբանում գրում է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Սակայն եթե դուք «Ֆորմուլա-1»-ի արշավորդ եք, ձեր մասնակցությունն առաջնությանը
ՄԵԾԱՐՈՒՄ՝ «ՀԱՅԱՐՏՈՒՄ»
Երեկ Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց ինքնատիպ մի ցուցահանդես, ներկայացնելով քույր եւ եղբայր՝ Հերիքնազ եւ Հրաչյա Գալստյանների 60-ից ավելի քանդակներն ու գեղանկարչական աշխատանքները: «Թեեւ յուրահատուկ ոճով եւ գեղարվեստաարտահայտչական միջոցներով տարբերվում են Գալստյանների ստեղծագործությունները, բայց ընդհանուր գիծը, որը միավորում է նրանց՝ ազգային գաղափարախոսությունն է,- նշեց «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը՝ հավելելով,- անմիջապես մտածում ես. տեսնես մեր
«Սահմանի» հաղթարշավը
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը վերջերս ներկայացվել է Անթալիայում «Ոսկե նարինջ» կինոփառատոնում եւ արժանացել «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Երեկվա ասուլիսում ռեժիսորն ու ֆիլմի բեմադրող-օպերատոր Վրեժ Պետրոսյանը պատմեցին փառատոնում իրենց ունեցած հաջողությունների մասին: Պարոն Պետրոսյանի համոզմամբ, ֆիլմը ստացել է արժանի գնահատական. «Փառատոնում ներկայացված էին անվանի ռեժիսորների աշխատանքներ, գլխավոր մրցանակը հայկական ֆիլմը կիսել է ռուս հայտնի կինոռեժիսոր
Նոբելյանն ու Ներզեթյանը
«Առավոտը» 2005թ. հոկտեմբերի 15-ի «Մրցանակը՝ անգլիացուն» լուրում տեղեկացրել էր, որ այդ տարի գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ 74-ամյա անգլիացի դրամատուրգ Հարոլդ Պինտերը, մինչդեռ Նոբելյան մրցանակի՝ $1000000-ի ակնկալիք ուներ հայաստանցի գրող-շինարար Հովհաննես Ներզեթյանը՝ իր «Արտավազդ եւ Կլեոպատրա» ստեղծագործությամբ: Դրանից երկու օր հետո տպագրված «Խիզախություն՝ ըստ Անանյանի» լուրում էլ հայտնել էինք, որ, արձագանքնելով ՀԳՄ անդամների կողմից
Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր
Աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում էր «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-29-ը 2-րդ անգամ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարը: Փառատոնի պատվավոր հյուր՝ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ք. Պենդերեցկու ստեղծագործությունները 4 օր շարունակ հնչել են «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նաեւ աշխարհահռչակ «Շանհայ կվարտետը»,
ՔԱՍԻՄԻ «ԿՅԱՆՔԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ» ԳԻՐՔԸ
Ստամբուլում «Ժամանակ» թերթի հիմնադրման 100-ամյակի առիթով Թուրքիայում հրատարակվել է խմբագիր, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Քասիմի (Միսաք Գոչունյան) «Կյանքի տեսարաններ» գիրքը: Հատորը կազմել եւ խմբագրել են Գրիգոր Հակոբյանն ու Սեւան Տէյիրմէնճեանը: Ի դեպ, օգոստոսին Ստամբուլի Գնալը կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում արդեն կայացել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Միսաք Գոչունյանի «Կյանքի տեսարաններ» եւ երջանկահիշատակ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՉԵՆ
Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հարցադրումների մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հանրային խորհրդի՝ վերջերս տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման մասին ՀՅԴ-ի եւ որոշ տնտեսագետների այն դիտարկմանը, որ մեր երկրի տնտեսությունը պատրաստ չէ այդ քայլին, քանի որ հայկական ապրանքները մրցունակ չեն, հետեւյալ հարցադրումն
2010-ին կունենանք 4G ցանց
Հաշվի առնելով այն կանխատեսումները, որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաեւ հաջորդ տարի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ծրագրում է ներդնել «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE)՝ տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010-ին: Երեկ այսպիսի հայտարարություն է տարածել ընկերությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել՝ ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների
Կրկին փորձիր՝ Արմավիրում
Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ կանադական Transeuro Energy ընկերությունը 2010-ի երկրորդ կեսից վերսկսելու է Հայաստանում գազի որոնման աշխատանքները, եւ ՀՀ կառավարությունն էլ, ընդառաջ գնալով ընկերությանը, որոշել է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 30-ը սարքավորման ներմուծման արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանել: Այս ռեժիմով ընկերությունը հորատման սարքավորում կբերի Հայաստան: Հայաստանում
Փառատոն՝ առանց բնապահպանության նախարարության
Հոկտեմբերի 25-ից սկսած՝ 5 օր շարունակ անցկացվեցին բնապահպանական թեմայով ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դասընթացներ, սեմինար-քննարկումներ, կլիմայական փոփոխությունների, թափոնների վերամշակման, ջրի խնդիրների մասին քննարկումներ, էկո-էքսպո, դիմակահանդես-քայլերթ: Ահա եւ ավարտվեց «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ ամփոփելով արդյունքները: Առաջին մրցանակին արժանացավ 2008-ին Մեծ Բրիտանիայում նկարահանված՝ ռեժիսոր Ֆրեննի Արմսթրոնգի «Հիմարության դարը» վավերագրական ֆիլմը, «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակ
Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին
Պետական այս ծրագիրը դեռ քննարկվում է, կմեկնարկի 2010-ին, եւ նոր կերեւա, թե այն կծառայի միայն երիտասարդների՞ն, թե՞ կլինեն «խցկվողներ»: «Հիփոթեքային վարկավորման զարգացման եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցություն». երեկ ՕԵԿ գրասենյակում կազմակերպված քննարկումն այս թեմայով էր: «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը դեռ նախագիծ է, սակայն արդեն սկսել է քննարկվել երիտասարդների շրջանում: Այս
ՎԵՑ ՄԱՐԶ, ՅՈԹ ՀԱՄԵՐԳ, ՅՈԹ ՖԻԼՄ
Մշակույթով՝ վասն սոցիալական խնդիրների լուծման Այս տարվա ապրիլի 2-ին «Համայնքները՝ համերգներում» լուրով տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մաեստրո Արամ Ղարաբեկյանի ղեկավարած պետական կամերային նվագախումբը ՀՀ մարզերում համերգներով հանդես կգա, նպատակ ունենալով ուշադրություն սեւեռել սոցիալական խնդիրների վրա՝ գործազրկություն, գենդերային հիմնախնդիրներ, մարդու իրավունքներ եւ հանդուրժողականություն եւ այլն: Երեկ ՄԱԿ գրասենյակում ներկայացվեցին վեց մարզերում
Գո՞ղ, թե՞ կլեպտոման
Իրավաբանները՝ «հակման խախտումների» մասին Օրերս հայտնի մտավորականներից մեկը հեռուստատեսությամբ այնքան անկեղծացավ, որ հայտնեց, թե սիրում է հյուրանոցներից, սրճարաններից, հանգստյան տներից անձեռոցիկներ, ատամի չոփեր, մոխրամաններ գողանալ ու տուն բերել: Պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե գողի, այլ՝ հիվանդի հետ: Ինչպես տարբերել գողին՝ կլեպտոմանից: «Առավոտի» սույն հրապարակումը պատրաստվել է իրավաբանների եւ հոգեբանների կարծիքների հիման վրա:
ՕՏԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործություններից 71 դեպքը կատարվել է օտարերկրացիների կողմից: Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության, մեղադրանք է առաջադրվել 78 օտարերկրացիների նկատմամբ։ Իսկ Հայաստանում գտնվող օտարերկրացիների նկատմամբ հայաստանաբնակների կողմից գրանցվել է 79 դեպք, հարուցվել են քրեական գործեր։ Ավարտվել է օտարերկրացիների նկատմամբ կատարված հանցագործությունների հիման վրա հարուցված քրեական 5 գործի նախաքննություն, 3 գործ
51 ՄԼՆ ՀԱՐԿԸ ՉԷՐ ՄՈՒԾԵԼ
«Կարին Ինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մուրադյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Նաիրի տարածքային կենտրոն է ներկայացրել ԱԱՀ հաշվարկներ, որոնք եղել են առանց ձեռբերումների փաստը հաստատող տեղեկությունների եւ հիմնավորող փաստաթղթերի: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն, նա խեղաթյուրած տվյալների միջոցով ցույց է տվել, որ ՀՀ տարածքում 2006թ. ձեռք է
ԲՈՂՈՔՆԵՐ՝ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ
Աշխատանքային այցով նախորդ օրը Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա այցելելով տարբեր կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ, մարզպետարան, զորամասեր, ոստիկանություն, լրագրողներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզից հնչող բողոքները հիմնականում առնչվում են անօթեւանների խնդիրներին, վարչական դատարաններին ու կրթական ոլորտին: Դպրոցի մի քանի տնօրեններ Պաշտպանին դժգոհել էին, որ մարզպետն իրենց հնարավորություն չի տալիս մինչեւ տնօրենի
ԱՆՓՈՓՈԽ ՄՆԱՑ ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Երեկ Վրաստանի վերաքննիչ դատարանում ավարտվեց ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ (15-20 րոպե) անցկացնելուց հետո հրապարակեց իր որոշումը: Ըստ այդ որոշման, անփոփոխ մնաց Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի
Ծնողները չեն ուզում դատել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ ստացել է մի շարք դիմումներ, որոնցով անաշխատունակ եւ կարիքավոր ծնողները խնդրել են Պաշտպանին աջակցել իրենց՝ ծերերի խնամք իրականացնող սոցիալական պաշտպանության հաստատություններ տեղավորման հարցում՝ աշխատունակ չափահաս զավակների կողմից վերջիններիս ապրուստի միջոցներ չտրամադրելու արդյունքում: «Թեեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված է անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողների կողմից չափահաս աշխատունակ